08:57 04.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գյումրի-Սպիտակ, Մարալիկ-Լանջիկ (6-10 կմ), Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան […]
08:47 04.02.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ առավոտյան ժամը 8:30 դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հաղորդում է ՀՀ ԱԻՆ կայքը: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
08:42 04.02.2019
Փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել […]
08:27 04.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուսով է՝ Միացյալ Նահանգների իր գործընկերը կպահի իր խոստումն ու առաջիկայում դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ տարածքներից: Այս մասին Էրդողանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: «Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատից արևելք ընկած տարածքներից: Հուսով ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք […]
08:10 04.02.2019
Մոսկվայի մարզում վատթարացած եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում կասեցվել կամ հետաձգվել է շուրջ 50 ավիաչվերթ: Օդերևութաբանները գնահատել են եղանակային վտանգի «դեղին» աստիճան: Այս մասին հայտնում է life.ru-ն: Դոմոդեդովոյում կասեցվել է 12 չվերթ, Վնուկովոյում՝ 6 չվերթ: Այս երկու օդանավակայաններում նաև հետաձգվել է 24 չվերթ, իսկ Շերեմետևոյում՝ ևս 30 չվերթ: Մինչ այս արդեն հաղորդվել էր, որ Մոսկվայում […]
07:52 04.02.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում: «Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը […]
07:34 04.02.2019
Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]
07:18 04.02.2019
Իրաքի խորհրդարանը փաստաթուղթ է նախապատրաստում, որով կարող է խզել Անվտանգության մասին ամերիկյան կողմի հետ ունեցած համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Կաաբին: Սա եղել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության պատասխանը, թե ամերիկյան կողմը շարունակելու է զորք պահել Իրաքում Իրանն «աչքի տակ» պահելու համար: Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ իրաքյան կողմին այս հայտարարությունը դուր չի […]
22:05 03.02.2019
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներից Օլեգ Մորոզովը պատասխանել է Էստոնիայի արդարադատության նախարարի այն հայտարարությունը, որտեղ ակնարկ էր արվում, որ Ռուսաստանը պետք է հատուցում վճարի Էստոնիային՝ ԽՍՀՄ կողմից էստոնական տարածքը «զավթելու» դիմաց: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Նա ափսոսանք է հայտնել, որ Էստոնիան մինչև հիմա «փող է խնդրում» Ռուսաստանից: Պատգամավորի խոսքով՝ դա բացարձակ […]
21:49 03.02.2019
Այսօր առավոտյան 63 տարեկան հասակում մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամներից Մկրտիչ (Մայք) Քազանճյանը: Նա մասնակցել էր Լիբանանի քաղաքացիական պատերազմին, տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ 90-ականների կեսերին՝ Հայաստան, որտեղ էլ մասնակցել էր Արցախին օժանդակելու նախաձեռնություններին: Նրա մահվան մասին հայտնել է Ժողովրդային շարժման կենտրոնական խորհուրդը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ի, առավոտյան ժամը […]
21:36 03.02.2019
Ուկրաինայում նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ամբողջ մեկ ամիս անց, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր իր փաստաթղթերն է ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու լուսանկարներ է հրապարակել նախագահի օգնականներից մեկը: https://www.facebook.com/yuri.biriukov/posts/2262927813976023 Անկախ սրանից, սակայն, Պորոշենկոյի շանսերը փոքր են ու գնալով ավելի […]
21:23 03.02.2019
«Ocean Art Underwater Photo Contest» ստորջրյա լուսանկարների մրցույթում առաջին տեղը մոտ 1000 լուսանկարների մեջ գրավել է ստորև զետեղված առաջին լուսանկարը՝ «Ծովային դևերի բալետը»: Սակայն մյուս նկարները գրեթե չեն զիջում. այս գլուխգործողները ընտրվել են 70 երկրներից ներկայացված լուսանկարներից:
21:06 03.02.2019
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի պատճառով տուժած հայերի անունները. Մարիա Առաքելյան (ծնված 2008 թ.), Սոնա Ադամյան (ծնված 1988 թ.): Տուժողները տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց: Դեսպանությունից հայտնել են, որ ռուսական գերատեսչությունների հետ մշտական կապի մեջ են՝ մյուս տուժողների տվյալները պարզելու համար: https://www.facebook.com/armembrus/posts/757100038008469 Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել […]
20:48 03.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի՝ տիկին Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ դիտել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Ղազանչյանը, բեմադրության հեղինակը՝ Հակոբ Ղազանչյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2248625685457814/?type=3
20:44 03.02.2019
Այս գարնանը Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Դուբնա բնակավայրի լաբորատորիաներում սկսելու են քիմիական տարրերի մենդելեևյան աղյուսակի հերթական՝ 119-րդ և 120-րդ տարրերի հայտնաբերման աշխատանքները, և դրանք ղեկավարելու է հայազգի գիտնական Յուրի Օգանեսյանը: Իրադարձությանն իր ծավալուն հոդվածով անդրադարձել է Science Magazine պարբերականը: «Այժմ ապրող որևէ այլ մարդ այդքան ներդրում չի ունեցել պարբերական աղյուսակի ճարտարապետության ձևավորման մեջ, որքան նա: Ահա թե […]
20:28 03.02.2019
Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է: Այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումները քննարկելիս այսօրվա հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև հայտնել է, որ մինչ այս Նիկոլաս Մադուրոն, որին Միացյալ Նահանգներն այլևս չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ, դիմել է Թրամփի հետ հանդիպում ունենալու համար, սակայն ամերիկյան վարչակազմը մերժել է այդ հայտը: Այս […]
19:29 03.02.2019
Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօրվա ողբերգական ավտովթարի 7 զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի (շուրջ 7 մլն դրամ) գումար՝ որպես հատուցում: Այս մասին որոշում է կայացրել մարզի ղեկավարությունը: Դրանից բացի, մարզի իշխանությունները որոշել են գումար տրամադրել տուժածների հարազատների՝ Կալուգա տեղափոխումն ապահովելու համար, փոխանցում է life.ru-ն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից […]
19:17 03.02.2019
Ամերիկյան լրագրողների պնդմամբ՝ «Գահերի խաղ» բրիտանական սերիալի շատ սպասված վերջին սեզոնի ընթացքում վերակենդանանալու է գլխավոր կերպարներից մեկը, ենթադրաբար՝ լորդ Պետիր Բեյլիշը, որին սերիալի մյուս հերոսները նաև անվանում են «Ճկույթ»: Այս մասին հայտնում է life.ru-ն: Համաշխարհային ճանաչում ունեցող սերիալի սիրահարների համայնքում կարծիք կա, որ Բեյլիշը երբեք էլ չի մահացել՝ չնայած նրան, որ սերիալի նախորդ սեզոնի ընթացքում […]
18:54 03.02.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ու լրագրողներից ներողություն է խնդրել այն բանի համար, որ երեկ նրանց ներս չեն թողել Ազգային ժողովի տարածք: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից […]
18:33 03.02.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր ժամը 18:00 դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ:
18:31 03.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Գյումրի-Սպիտակ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Կապան […]
18:18 03.02.2019
Երկրի օրհներգն առաջին հերթին խորհրդանիշ է, և այն պետք է պատմություն ունենա: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այս մասին ասել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Մտավորականը հիշեցրել է Ռուսաստանի օրհներգի պատմությունը. Խորհրդային Միության փլուզումից հետո այն կորցրեց օրհներգի կարգավիճակը, բայց որոշ ժամանակ անց վերականգնվեց որպես անկախ Ռուսաստանի օրհներգ: Ի տարբերություն շատ այլ երկրների […]
18:03 03.02.2019
Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ: Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48: Ավտոբուսի ուղևորների թվում է եղել նաև հայ երեխա՝ մոր հետ: Տեղական քննչական կոմիտեն հրապարակել է ավտոբուսի զննության […]
17:45 03.02.2019
Հունաստանի պանդոկներից մեկում տեղի ունեցած միջադեպի՝ գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է Greek Reporter տեղական լրատվամիջոցը: Հաղորդվում է 3 զոհի ու 1 վիրավորի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերից մեկը պանդոկի սեփականատերն է եղել, մյուս երկուսը՝ նույն հաստատության աշխատակիցներ: Նշվում է, որ գազի նման բալոնները Հունաստանում գործածվում են տարածքը […]
17:27 03.02.2019
Հնդկաստանում դեպի Դելի ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է տեղական Hindustan Times կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում՝ Բիհար նահանգում: Հաղորդվում է, գնացքն ընթանալիս է եղել առավելագույն արագությամբ: Երկաթուղու աշխատանքն այս հատվածում […]
17:22 03.02.2019
Հայաստանի օրհներգը վաղուց պետք է փոխված լիներ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նա հիշեցրել է, որ դեռևս 90-ականներին, երբ օրհներգը հնչել է առաջին անգամ, հասարակության մի մեծ հատված դեմ է արտահայտվել այդ ընտրությանը, սակայն, որոշումն այդպես էլ փոփոխության չի ենթարկվել: «Հետագայում մրցույթ հայտարարվեց: Մրցույթին մասնակցեցին […]
17:06 03.02.2019
Փետրվարի 3-ին` ժամը 11:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անձը […]
16:38 03.02.2019
ԱՄՆ պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալու մասին կայացրած որոշումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կառույցից հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն դուրս գալու որոշումից հետո 6 ամիսների ընթացքում հնարավորություն ունի բեկանելու այդ որոշումն ու վերադառնալու՝ այն դեպքում, եթե […]
16:20 03.02.2019
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, նախնական տեղեկությունների համաձայն, կարող են հանդիպել փետրվարի 27-28-ին՝ Չինաստանի Դանանգում: Այս մասին հայտնում է չինական South Chine Morning Post կայքը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն առաջիկա հանդիպման մասին խոսել է դեռևս անցած շաբաթ, երբ տնտեսական համագործակցության հարցերի քննարկման նպատակով ԱՄՆ-ում էր գտնվում Չինաստանից ժամանած հատուկ պատվիրակությունը: […]
15:56 03.02.2019
Առավոտյան Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ավտոպատահարի տուժողների մեջ կա առնվազն մեկ հայ: Այս մասին հայտնի է դարձել ռուսական ցանցային հարթակներից մեկի հրապարակումից, որտեղ ներկայացված են ավտոբուսի ուղևորների մի մասի անունները: Ավտոբուսի մեջ են եղել Սոֆյա Առաքելյանն ու նրա մայրը, ում անունը չի հրապարակվել: Աղջկա ու նրա մոր ճակատագիրն անհայտ է: Ենթադրվում է, որ Սոֆյան […]