TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Փրկարարները մարել են Չինչին գյուղի անասնագոմերից մեկում բռնկված խոշոր հրդեհը

19:29 02.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը: ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ […]

̰
Մարդ-թանգարան. Նիդերլանդների թանգարանում այցելուները կարող են շրջել մարդու օրգանիզմում

19:23 02.02.2019

Միայն ֆանտաստիկ ֆիլմերում ու մուլտֆիլմերում չէ, որ հնարավորություն է ընձեռվում հայտնվել մարդու օրգանիզմի ներսում: Նիդերլանդներում գործում է մարդու օրգանիզմը պատկերող թանգարանային համալիր, որտեղ մարդիկ մուտք գործելիս միանգամից հայտնվում են մարդու օրգանիզմի մեջ, և ամեն ինչ այնքան իրական է, որ տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհորդում ես հսկայի օրգանիզմում: Թանգարանը գտնվում է Նիդերլանդների մայրքաղաք Ամստերդամից ոչ հեռու […]

̰
ԱՄՆ-ն քանդում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը․ ՌԴ Դումայի նախագահ

19:02 02.02.2019

Դուրս գալով «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից՝ Միացյալ Նահանգները վտանգում է միջազգային անվտանգության կազմակերպումը, ինչը պատերազմների սպառնալիք է ստեղծում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Ռուսաստանը նույնպես հայտարարել է պայմանագիրը խզելու մասին։ Դրանից առաջ և հետո այդ երկրների պաշտոնյաները մեկը մյուսին մեղադրում են […]

̰
Լիբանանի նոր կառավարությունն իր առաջին նիստն է անցկացրել

18:57 02.02.2019

Այսօր իր անդրանիկ նիստն է անցկացրել Լիբանանի նոր ձևավորված կառավարությունը, որի ձևավորման շուրջ վերջնական համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 31-ի երեկոյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը: «2018 թ․մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ 251 օր տևած ծանր բանակցությունների արդյունքում միայն վարչապետ Սաադ ալ-Հարիրիին հաջողվեց ձևավորել ուռճացված կազմով կառավարության տարբերակը՝ […]

̰
Չինաստանը մտահոգություն է հայտնել ՌԴ-ԱՄՆ պայմանագրի չեղարկման կապակցությամբ

18:54 02.02.2019

Չինաստանը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների քանակի կրճատման մասին» պայմանագրի կասեցմանը: Պաշտոնական Պեկինը կողմերին կոչ է արել երկխոսության միջոցով վերացնել հակասությունները։ Այս մասին նշվում է երկրի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգների՝ պայմանագրից միակողմանի դուրս գալը կարող է իր հետ բերել մի շարք բացասական հետևանքներ։ Չինաստանը […]

̰
Ի՞նչ ճանապարհ է անցել ՀՀ երրորդ հանրապետության օրհներգը. պատմական ակնարկ

18:44 02.02.2019

ՕՐՀՆԵՐԳ.  այս բառն արդեն իսկ վկայում է, որ երգի այս տեսակը համարվում է օրհնության երգ: Եկեղեցականներն օրհներգ նաև Փառաբանության երգ են անվանում: Իսկ ՀԻՄՆ բառը հունարենից թարգմանաբար աղոթք է նշանակում։ Հենց այդ երգ-աղոթքով էին հույները դիմում իրենց աստվածներին, իսկ աղոթքը միշտ խնդրանքով էր ավարտվում։ Տարիներ անց հիմնը քաղաքացիական խնդրանք-աղոթք դարձավ՝ անփոփոխ պահելով մեկ բան՝ պետք է սրտից […]

̰
ԱԱԾ տնօրենի նախաձեռնությունը ողջունելի է. Արշավիր Ղարամյան

18:23 02.02.2019

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացողներն ԱԱԾ-ում և ՀՖՖ-ում աշխատանք կստանան: «ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցից հետո հայտարարել է, թե այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների […]

̰
Հայաստանում «գունավոր հեղափոխություն» չէր. Փաշինյանի հարցազրույցը գերմանական DW-ին

18:16 02.02.2019

Թեև Ռուսաստանում չեն սիրում հեղափոխություններ, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, սակայն այնտեղ հանգիստ են վերաբերվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այդ ամենի մեջ չի եղել աշխարհաքաղաքական համատեքստ։ Գերմանական DW-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը բացառել է Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը։ «Մեր հեղափոխությունը չի ունեցել որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և չի եղել որևէ արտասահմանյան […]

̰
Չենք փորձում միաժամանակ նստել երկու աթոռի վրա․ Փաշինյանը՝ ԵՄ և ԵԱՏՄ հետ հարաբերությունների մասին

18:10 02.02.2019

Հայաստանը չի փորձում միաժամանակ նստել երկու աթոռների վրա Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընթացքում։ Այս մասին գերմանական DW լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին ու մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել ԵԱՏՄ ու Եվրամիության միջև»,- ասել է Փաշինյանը։ Նա բացատրել […]

̰
Սիրիայում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել

18:06 02.02.2019

Սիրիայի հյուսիսարևելյան Մամբիջ բնակավայրի մոտակայքում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է 1 զոհի և 5 վիրավորի մասին: Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջին շրջանում այստեղ հաճախակի են դարձել տրանսպորտային միջոցների պայթյունները: Նման դեպքերի հետևանքով առավելապես տուժում են խաղաղ բնակիչներ: https://www.youtube.com/watch?v=6ybup2vVFCw

̰
Ի՞նչ անակնկալ է մատուցել օդանավի անձնակազմը Աննա Հակոբյանի տարեդարձի օրը

18:04 02.02.2019

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր: Նա օրվ ա ընթացքում շատ շնորհավորանքներ է ստացել և այսօր իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար: «Սիրելի՜ հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ […]

̰
ԱՄՆ-ի հետ պայմանագրի չեղարկման իսկ օրը Ռուսաստանը սկսում է նոր հրթիռի մշակումը

18:02 02.02.2019

Ռուսաստանում սկսում են նոր, գերձայնային, միջին հեռահարության, ցամաքային բազավորման հրթիռի մշակման աշխատանքները։ Սրա վերաբերյալ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին այն բանից հետո, երբ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից դուրս գալու մասին է հայտարարել Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ «Նրանք հայտարարել են, որ զբաղվում են գիտահետազոտական, գիտահետազոտական-փորձակոնստրուկտորական և փորձակոնստրուկտորական աշխատանքներով։ […]

̰
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

17:50 02.02.2019

Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ […]

̰
Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի ծառահատման դեպքերի աճ, հարուցվել են քրգործեր

17:44 02.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի  մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները:  Այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը, […]

̰
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին նախազգուշացում կտա

17:36 02.02.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 6-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» նախագիծն է: Դրանում նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Հանձնաժողովը Որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի […]

̰
2017թ. համեմատ նախորդ տարի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների թիվն աճել է 13.3 %-ով

17:30 02.02.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2017 թվականի համեմատ նախորդ տարի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 13.3 %-ով: 2018-ին ՀՀ-ում անշարք գույքի առքի ու վաճառքի մոտ 163 հազար գործարք է եղել, ինչը նախորդ տարվա համեմատ 13,3 %-ով ավելին է: Անշարժ գույքի կասաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ քաղաքական […]

̰
Հայաստանի տանկիստները վարժանքներ են անցկացրել

17:25 02.02.2019

Հայաստանի զինված ուժերի 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում ենթակա ստորաբաժանումների տանկային անձնակազմերի հետ անցկացվել են մեքենավարման և հրաձգություն գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Պարբերական բնույթ կրող այս պարապմունքները հնարավորություն են ընձեռում տանկիստներին առավել կատարե­լա­գոր­ծե­լ մասնագիտական հմտությունները, լիարժեք տիրապետել տանկին և դրա մարտավարական-տեխնիկական բնութագրին:

̰
ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը կտուգանի 10 միլիոն դրամով

17:22 02.02.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` փետրվարի 6-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու հարցը: Որոշման նախագծում ասվում է, որ հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի № 378Ն որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ և 19-րդ կետերը խախտելու համար` ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» […]

̰
Ավստրալական քաղաքներից մեկում ռումբի մասին ահազանգի պատճառով մարդկանց օդանավակայանից տարհանել են

17:16 02.02.2019

Ավտրալիական Բրիսբեն քաղաքի օդանավակայանից մարդկանց տարհանել են: Նշվում է, որ ժամանակավորապես փակվել է նաև երկաթուղին: Daily Star-ի փոխանցմամբ՝ զինված տղամարդը նշել է, որ իր մոտ ռումբ կա: «Օդանավակայանից մարդիկ են տարհանվել, երկաթուղին ևս այս պահին չի աշխատում»,- ասված է իրավապահների հաղորդագրության մեջ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: https://twitter.com/Eli10835932/status/1091655645386792966   Passengers being dropped down the road due […]

̰
2018թ. Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 933 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 679-ի դիմաց

17:03 02.02.2019

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի  մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը և ՀՀ բնապահպանության և ընդերքի […]

̰
Ահազանգում եմ Արզումանյան 10 շենքի վթարային վիճակի մասին. Դավիթ Խաժակյան

16:55 02.02.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը եղել են Արզումանյան 10 շենքում: Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է շենքի վթարային վիճակը: «Շենքի այս մուտքը ԱԻՆ-ի կողմից հռչակվել է որպես 4 րդ կարգի վթարային: Այս շենքը փլուզման լուրջ վտանգի տակ է, հիմքն է սողում, ճաքերը տարածվում են բնակարանով մեկ: Շենքը սկսում է դեֆորմացվել»,- […]

̰
Դիլիջանի ոլորաններում ընթանում են ճանապարհի մաքրման աշխատանքներ

16:52 02.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Դիլիջանի ոլորաններում ընթանում են ճանապարհի մաքրման աշխատանքներ. «Ճանապարհի մշակման աշխատանքները Դիլիջանի ոլորաններում»:

̰
ԱԺ նախագահը ցավակցել է եզդի ժողովրդին

16:47 02.02.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին, որը ներկայացնում ենք ստորև. «Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար: Խորին ցավակցությունս եմ […]

̰
Թույլ տալ որոշ տնտեսվարողների` նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը մարել ոչ թե 2, այլ 3 տարում. Բաբկեն Թունյանը դիմել է ՊԵԿ-ին

16:41 02.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված դժգոհություններին է անդրադարձել և առաջարկով դիմել Պետական եկամուտների կոմիտեին: «Վերջին շրջանում մեծ թվով փոքր տնտեսվարողներ են դիմում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված հարցով, նշում են, որ գինը բավականին բարձր է, և իրենց համար չափազանց դժվար է ՀԴՄ-ի համար միանվագ վճարել […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ միջազգային նշանակության ավտոճանապարհին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում

16:28 02.02.2019

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից: Աշխատանքներն իրականացում են ձնամաքրման համար նախատեսված երկու տեխնիկաների միջոցով: Տեղումները, սակայն, այստեղ դեռևս շարունակվում են: https://www.facebook.com/MTCIT.Armenia/videos/vb.236938133098518/2073129806096232/?type=2&theater

̰
Քաղաքացին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկին. Ոստիկանություն

16:21 02.02.2019

Այսօր առավոտյան քաղաքացին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկի դեմքին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաղորդեց  ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը. «Ժամը 5:30 Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»: Գաբրիելյանը տեղեկացրեց, […]

̰
Հրաժարվել օրհներգի «ռաբիսաչգիտեմինչական» կատարումից. Դավիթ Գյուրջինյանի կոչը

16:16 02.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող գործոններին: «Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունքի ձևավորմանը նպաստել են նաև այս հանգամանքները` 1. Գիշերվա ուղիղ 12-ին` ցուցադրվող ֆիլմի ամենազգացական պահին, մեկ էլ անսպասելի «ներխուժում է» «Մեր հայրենիք»-ը: Երբեմն խայտառակ աններդաշնակություն է […]

̰
Մակեդոնիան կանդամակցի ՆԱՏՕ-ին

16:02 02.02.2019

ՆԱՏՕ-ն փետրվարի 6-ին արձանագրություն կստորագրի Մակեդոնիայի անդամակցության մասին: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը: «Փետրվարի 6-ին մենք պատմություն կգրենք. ՆԱՏՕ-ի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ կստորագրեն անդամակցության արձանագրությունը»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում: On 6 February we will write history: #NATO Allies will sign the accession protocol with the future Republic of […]

̰
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների վրա հայտնվել են բելառուսական սարքավորումներ

15:43 02.02.2019

Բելառուսական «Պաշտպանական նախաձեռնություններ» («Оборонные инициативы») ընկերության կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ այդ ընկերության «Թալիսման» պաշտպանական բորտային համալիրները տեղադրվել են ադրբեջանական «ՄիԳ-29» և «Սու-25» ռազմական ինքնաթիռների վրա։ Այս մասին տեղեկությունները սկսել են տարածել հենց ադրբեջանցիները, փոխանցում է Razm.info մասնագիտացված կայքը։ «Թալիսման» համակարգը նախատեսված է ինքնաթիռի վրա հարձակումների մասին ահազանգելու, դրա ուղղությամբ թռչող հրթիռների մասինն օդաչուին […]

̰
Թուրքիայի տարածքում նավթ է հայտնաբերվել

15:32 02.02.2019

Թուրքիայի տարածքում գտնվող Սիիրթ (հայկական Սղերդ-խմբ.) նահանգի տարածքում նավթ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է թուրքական yenisafak պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այն եղել է երկրի մակերևույթից 750 մետր խորության վրա՝ համանուն Սիիրթ քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա: Հաղորդվում է, որ նավթն այս տեղանքում պատահաբար է հայտնաբերվել: Այժմ այնտեղ ուսումնասիրություններ են կատարվում ՝ որոշելու՝ արդյո՞ք հնարավոր […]

̰
BACK_TO_TOP