TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Գտնվել է Մոսկվայի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին

15:31 04.02.2019

Հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհվածի դին շատ է այրվել, հետևաբար, դեռևս հնարավոր չէ պարզել զոհի սեռն ու ինքնությունը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 4-ի երեկոյան: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել […]

̰
Ավարտվեց Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ.  ԱԳ մամուլի խոսնակ

15:27 04.02.2019

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Զոհրաբ Մնացականյանի՝  ԱԺ «Լուսավոր Հայաստան« խմբակցության անդամների հետ հանդիպման վերաբերյալ. «Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով»:

̰
Բանակում ներդրման նպատակով փորձարկվել են նոր սերնդի զինատեսակներ․ ՊՆ

15:26 04.02.2019

Պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները և կոնկրետ ծրագրերի իրականացմանը ընթացքը։ «Ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ»,- նշվում է հրապարակման մեջ։ Խոսքը, ենթադրաբար, նաև Սու-30ՍՄ կործանիչների ու ԱԿ-12 ավտոմատների մասին […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով. Արտակ Զեյնալյան

15:15 04.02.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. «Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլևս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետևանքով առաջացած գարշահոտությունից: Խնդիրը լուծված է. […]

̰
Նաիրա Զոհրաբյանը ռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը

15:04 04.02.2019

ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը: «Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը և նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռևս գոյություն ունեցող նախարարության և կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ […]

̰
Վրաստանով անցնող մալուխը վնասվել է. ՎիվաՍել-ՄՏՍ

14:53 04.02.2019

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով: Դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների կտրվածքով: Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը:

̰
Ժնևում քննարկվելու է վրաց-ռուսական նոր անցակետի հարցը. ի՞նչ կտա դա Հայաստանին

14:50 04.02.2019

Փետրվարի 6-ին Ժնևում կկայանա Տրանսկովկասյան առևտրային միջանցքների գործարկման հարցով ռուս-վրացական բանակցությունների վճռական փուլը: Ենթադրվում է, որ դրան կհետևեն Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք միջանցքների գործարկմանն ուղղված գործնական աշխատանքները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նախագահ Սարգսյանը օգնական է նշանակել

14:48 04.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն իր օգնականի պաշտոնում է նշանակել Սաթենիկ Աբգարյանին, ինչի մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Սաթենիկ Աբգարյանին 2019 թվականի փետրվարի 1-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- […]

̰
Ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա. Լիլիթ Մակունց

14:45 04.02.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս շաբաթ արդեն իրենք կքննարկեն կառավարության ծրագիրը: «Ես ենթադրում եմ, միայն կարող եմ ենթադրել, բայց կարծում եմ` բոլոր նախադրյալներն արդեն կան, որ մենք կարողանանք քննարկել: Հստակ ամսաթվեր նշել չեմ կարող»,- ասաց նա: SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե կառավարությունն արդեն տնտեսական հեղափոխության մասին է խոսում, […]

̰
Նախագահը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին

14:41 04.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի՝ նախագահի քվոտայով նշանակվող դատավորի ընտրությունը կազմակերպելու համար։ Կարգադրությամբ կազմվելու է աշխատանքային խումբ, որի կազմը ներկայացված է կարգադրության կից հավելվածում։ Իսկ բուն կարգադրության մեջ ասվում է․ «1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության […]

̰
Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է թոքի քաղցկեղից հետո. փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի օրն է

14:19 04.02.2019

«Կա քաղցկեղի դեմ պայքարելու շատ արդյունավետ միջոց, դա կանխարգելումն է»,- փետրվարի 4-ին, խոսելով Հայաստանում քաղցկեղի հետազոտությունների, գրանցված դեպքերի ու կանխարգելման միջոցների մասին, ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի օր, իսկ Խաչանուշ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ քաղցկեղի դեմ պայքար լինի ամեն օր, քանի որ դա այն […]

̰
Հրթիռային համաձայնագրի կասեցումը «Սառը պատերազմի» վերսկսման չի հանգեցնի․ Լավրով

14:06 04.02.2019

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի նոր «Սառը պատերազմի» վիճակի։ Այս մասին այսօր կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Չեմ կարծում, թե մենք խոսում ենք «Սառը պատերազմի» զարգացումների մասին․ եկել է նոր ժամանակաշրջան, որը բնութագրվում է նրանով, որ ԱՄՆ-ն շարժվում է սպառազինությունների […]

̰
̰
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը

14:00 04.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել Վարազդատ Կարապետյանը. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վարազդատ Կարապետյանը»:

̰
Պուտինն ու Էրդողանը փետրվարի 14-ին Սոչիում կհանդիպեն

13:37 04.02.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Anadolu-ն: Նրանք կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը: «Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը: Հանդիպմանը ներկա կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Երեք նախագահները սիրիական հակամարտության կարգավորման […]

̰
Չկա օրակարգ` կապված օրհներգը կամ որևէ խորհրդանիշ փոխելու հետ. Լիլիթ Մակունց

13:32 04.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ փետրվարի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դռնփակ էր, առանց լրագրողների մասնակցության: Մակունցը շեշտեց` տեղի չի ունեցել հանդիպում կուսակցության ու գործադիր մարմնի միջև, տեղի է ունեցել հանդիպում օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների միջև: «Խմբակցությունն իր գործառույթների […]

̰
Քաղաքապետարանից ինձ ասում են՝ կա՛մ գնա շուկա, կա՛մ ինչ ուզում ես արա. բողոքի ակցիա կառավարության դիմաց

13:26 04.02.2019

Փողոցային առևտրով զբաղվողներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում:  Նրանք բողոքում են փողոցում առևտուր անելու արգելքից: Բողոքի ակցիաների մասնակիցները ցանկանում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա տա բոլոր խնդիրների լուծումները: Նրանց հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, պայմանավորվել ակցիայի մասնակիցներից մեկի հետ, որ այսօր երեկոյանը իրեն զանգահարեն և փորձեն […]

̰
Հոկտեմբերին կայանալիք «Ավրորա» ֆորումում գիտակրթական ու մշակութային հեղափոխական մտքեր կքննարկվեն

13:20 04.02.2019

2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: Միջոցառումների յոթօրյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մար­տա­­հրա­վեր­նե­րից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում: Ընդգրկուն ծրագիրը […]

̰
Վրաստանի խորհրդարանը վերադարձավ Թբիլիսի

13:06 04.02.2019

Վրաստանի խորհրդարանը 2012 թվականից ի վերջ առաջին անգամ իր նիստը վաղը կանցկացնի Թբիլիսիում։ Սրանով խորհրդարանը կազդարարի իր վերջնական տեղափոխությունը մայրաքաղաք։ Այս մասին հայտնում են տեղական կայքերը։ Սա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վրաստանում ուժի մեջ է մտել Սահմանադրության նոր խմբագրված տարբերակը, որում արդեն սահմանված չէ, թե որտեղ պետք է գտնվի երկրի խորհրդարանը, ի […]

̰
Հորիզոն 13.00

13:00 04.02.2019

̰
ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում

13:00 04.02.2019

Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թվականին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու և դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Խոսքը շվեյցարական ընկերության միջոցով այդ վիճելի տարածքներում մաքսային անցում ապահովելու մասին է, ինչի բացակայության պայմաններում այդ ճանապարհները պարզապես փակ […]

̰
Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԼՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման. Մարուքյան

12:37 04.02.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝  տեղեկացնելով, որ ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը այսօր հրավիրվել է ԱԺ: «Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» […]

̰
Կոկորդիլոսներին տոնական սեղաններին չեք տեսնի. կոկորդիլոսաբուծարանի տնօրեն

12:10 04.02.2019

«Մենք դիմել էինք դեռևս նախկին կառավարությանը: Մեզ ասել էին՝ Տավուշի կամ Արմավիրի մարզում կարող են տարածք տալ: Հեղափոխությունից հետո արդեն սկսեցինք խոսել նոր մարզպետների հետ և այդ ժամանակ առաջարկեցին Արարատի մարզը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան բացող «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը: Նա պատմեց, որ հողը դեռ չեն գնել […]

̰
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

12:06 04.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին ևս ներկա է: Նիստը դռնփակ է: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ […]

̰
SHANTNEWS

12:04 04.02.2019

̰
Պետական վերահսկողական ծառայությունում 2018թ. խրախուսումների գումարը կազմել է 46.038.7 հազ. դրամ

11:22 04.02.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տվյալներ է հրապարակել ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին: Ըստ այդմ` ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են. Ծառայության ղեկավար – 565.450 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի տեղակալ – 398.777 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի խորհրդական – 224.845 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի […]

̰
Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր

09:34 04.02.2019

Երկու մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային բնակավայրերից մեկում փոքր ինքնաթիռի՝ տան վրա ընկնելու պատճառով: Միջադեպը եղել է Յորբա-Լինդա քաղաքում: Ինքնաթիռի ընկնելուց հետո տանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը: #UPDATE Liming Ave #WorkingFire crews still hitting hotspots, 6 adults, 1 infant displaced. A woman and her sleeping grandaughter were […]

̰
Ձերբակալվել է Կալուգայում վթարված ավտոբուսի սեփականատերը

09:24 04.02.2019

Երեխաների խումբ տեղափոխելիս Ռուսաստանի Կալուգայի շրջանում վթարված ավտոբուսի սեփականատերը ձերբակալվել է: Պարզվել է, որ ավտոբուսը պատկանում է մասնավոր ձեռնարկատիրոջ, որը Սմոլենսկի շրջանի Յարցեվո քաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը: Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ձերբակալությունն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ գործը հարուցվել է հետևյալ հատկանիշներով՝ առանց անվտանգության կանոնները […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու Երևանում ու 4 մարզում

09:15 04.02.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն՝ Երևան քաղաքի՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 95, 103, 97, 101 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30–16։30 Կիլիկիա թաղամասը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տները, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տները, Իսակովի […]

̰
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին ու շրջվել. կա 1 զոհ

09:03 04.02.2019

Փետրվարի 3-ին՝ ժամը 23:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆորա» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
BACK_TO_TOP