TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Admin

Admin

Ի՞նչ պահանջներ ունեն Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները և ինչպե՞ս արձագանքեց քաղաքապետարանը

17:44 01.02.2019

Կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այսօր կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել, այս անգամ Երևանի քաղաքապետարանի մոտ: Ակցիայի մասնակիցները նշել են, որ այս անգամ ցանկանում են քաղաքապետարանի հետ երկխոսություն իրականացնել և հստակ բարձրաձայնել իրենց խնդիրները: Նրանց մեկնաբանմամբ` Երևանի կենդանաբանական այգու մոտ արված ցույցերը իրենց արձագանքը չեն գտնում և քաղաքապետարանից իրենց խնդիրների լուծումներն ու պատասխանները […]

̰
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը

17:37 01.02.2019

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի չափը: Ցուցակում 432 անուն է: Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի աշխատակիցներին տրվել է 102,927,000 դրամ 13-րդ աշխատավարձ և 111,898,560 դրամ պարգևավճար: Պարգևավճարների ու 13-րդ աշխատավարձերի ամբողջական ցանկն` այստեղ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 27-ին ֆեյսբուքյան տեսակապի ժամանակ անդրադարձել է քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգևավճարներին։ Նա նշել է, որ քանի […]

̰
2018թ. Հայաստան վերադարձողների թիվը գերազանցել է մեկնողների թվին․ Փաշինյան

17:36 01.02.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստաննի համար ԵՄ վիզաների ազատականացման հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին Փաշինյանը ասաց հանդիպումից հետո Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ թեման մենք նույնպես քննարկել ենք։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին

17:26 01.02.2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից: Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությունը։ Ընդգծվել […]

̰
ԵՄ ներկայացուցիչներն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրվող օժանդակության ծավալը․ Փաշինյան

17:25 01.02.2019

Փաշինյան-Մերկել համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը երկու երկրների ղեկավարներին հարցրեց, թե հաշվի առնելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ Եվրամիությունը պատրաստվո՞ւմ է ավելի մեծացնել ֆինանսական օժանդակությունը, և պատրա՞ստ է Գերմանիան օժանդակել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացմանը։ Երկրորդ հարցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ էության, չպատասխանեց, իսկ օժանդակության մասին հարցին ի պատասխան ասաց, որ արդեն սկսել են իրականացնել այդ ծրագիրը։ […]

̰
Տարածաշրջանում առկա միտումները պահանջում են հետևողականորեն զբաղվել բանակաշինության հարցերով. Բակո Սահակյան

17:22 01.02.2019

Արցախի Հանրապետության կենսագործունեության ամենակարևոր ոլորտը եղել և մնում է բանակաշինությունն ու անվտանգությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ընթացիկ տարվա հունվարի 24-ին նախագահը մասնակցել է 2018 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և մանրակրկիտ կերպով անդրադարձել բանակաշինությանն ու պաշտպանության […]

̰
Սևանի թերակղզուց Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է

17:18 01.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով: Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է: […]

̰
Վարչապետը խիզախ քայլեր է արել․ Մերկելը՝ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին

17:16 01.02.2019

Լավ է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, սակայն երկու կողմերն էլ պատրաստ պետք է լինեն, որ խոսքերին հետևեն կոնկրետ գործողությունները։ Փաշինյան-Ալիև հանդիպումների և Արցախյան հակամարտության կարգավորման գործում դրանց դերի մասին հարցին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն […]

̰
Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն այս տարիներին բավական հաջող է գործել․ Փաշինյան

17:14 01.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։ Գերմանացի լրագրողներից մեկը Փաշինյանին հարցրեց՝ Եվրամիությունը կարո՞ղ է հանդես գալ որպես Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ։ Փաշինյանը պատասխանեց, որ միջազգայնորեն ճանաչված միակ միջնորդական կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, սակայն համանախագահներից բացի, այդ […]

̰
Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը նոր հայտարարություն է արել

17:05 01.02.2019

‏Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը թվիթերյան էջում հայտարարությամբ է հանդես եկել, որով տեղեկացնում է, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չկա: «Հայցելով հանրության ներողամտությունը` տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրիմացության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի արտահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,- հայտնում են դեսպանությունից: Նշենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ […]

̰
Փաշինյանը Մերկելի հետ քննարկել է նաև Արցախյան հակամարտության հարցը

16:57 01.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ համագործակցության ու մասնավորապես տնտեսական համագործակցության թեման։ Արձանագրվել է, որ գերմանական կապիտալի ներգրավմամբ մի քանի ներդրումային կարևոր ծրագիր է իրականացվում Հայաստանում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Մերկելի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը հույս հայտնեց, որ գերմանական կապիտալով նոր նախագծերը […]

̰
Հայաստան-Գերմանիա հարաբերությունները դինամիկ զարգացում են ստանում․ Փաշինյան

16:53 01.02.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայաստան այցից ամիսներ անց հիմա էլ Հայաստանի վարչապետն է այցելում Գերմանիա։ Այս մասին հիշեցնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում ընթացող ասուլիսի ընթացքում ասաց, որ երկու կողմերի հարաբերությունները բավական լավ, դինամիկ զարգացում են ստանում։ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում փոփոխություններ են եղել Հայաստանում, և ինքը ուրախ է արձանագրել, որ ժողովրդավարությունն անշրջելի է Հայաստանում։ […]

̰
Տեսանյութ ՀՀ վարչապետի և Բունդեսթագի նախագահի հանդիպումից

16:51 01.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գերմանիայում է և հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Այս մասին տեղեկացանք կառավարության Twitter-ի միկրոբլոգից: Գրառմանը կից հրապարակվել է հանդիպումից տեսանյութ: Nikol Pashinyan meets with President of the #Bundestag Wolfgang Schäuble@armembgermany @ZMnatsakanyan @MFAofArmenia pic.twitter.com/xO10q5M1T8 — Government of Armenia (@armgov) February 1, 2019

̰
Մաթոսավանքի տարածքում զբոսաշրջիկների վրա կատաղած շուն է հարձակվել

16:45 01.02.2019

«Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասում՝  Մաթոսավանքի տարածքում, զբոսաշրջիկների վրա հարձակվել է կատաղության բոլոր սինդրոմներն ունեցող շուն։ Այս մասին տեղեկացանք «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջից: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Շան մոտ առկա է եղել կախված ու քարացած ծնոտ, բերանից գնացել է փրփուր և ոչ մի ռեակցիա չի տվել պաշլտպանվելու համար իր կողմ շպրտվող քարերին ու փայտերին։ […]

̰
Ջանք ու եռանդ չպետք է խնայել փրկարարների մտավոր և ֆիզիկական պատրաստվածությունը բարձրացնելու համար. ՓԾ տնօրեն

16:40 01.02.2019

Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են հունվարի […]

̰
33-ամյա տղամարդը մեղադրվում է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար

16:35 01.02.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 33-ամյա բնակչին։ Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի […]

̰
ԼՀԿ-ն իր դիրքորոշումն է հայտնել հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ

16:34 01.02.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ ԼՀԿ դիրքորոշման մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև «Լուսավոր Հայաստան կուսակցության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում 2018 թվականի դեկտեմբերի […]

̰
ՊԵԿ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել

16:32 01.02.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 5.000.000 ՀՀ դրամ և խոշոր չափերով` 5000 ԱՄՆ դոլար գումար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: […]

̰
Հայաստանում կհիմնվի իտալական հայտնի ապրանքանիշի արտադրամաս

16:30 01.02.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ։ Գործարարներին ուղեկցել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Գործարարները նախարարին տեղեկացրել են, որ մտադիր են Հայաստանում հիմնել իտալական […]

̰
ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնել. ուսանողների դիմումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին

16:28 01.02.2019

«Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը դիմել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանին՝ տեղեկացնելով մայր բուհում առկա կոռուպցիոն խնդիրների մասին։ Ստորև ներկայացնենք նախաձեռնության անդամների դիմումն ամբողջությամբ. «Հարգելի պարոն Մուրադյան, Ձեզ դիմում են ԵՊՀ մի խումբ ուսանողներ, ովքեր, ստեղծելով «Ուսանողական-քաղաքացիական ճակատ» նախաձեռնությունը, պայքարում են ԵՊՀ-ում բարեփոխումներ իրականացնելու համար։ Նախաձեռնության գործունեությանը մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ […]

̰
«Երևան» հիմնադրամից պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ 807 մլն դրամ. Արթուր Վանեցյան

16:23 01.02.2019

«Երևան» հիմնադրամի գործով հիմնավորվել է, որ հիմնադրամի կողմից գումարի մի մասը վատնվել է, մի մասը ոչ արդյունավետ, մի մասը ոչ նպատակային է ծախսվել, ամբողջ այդ գործի շրջանակներում հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որը վերականգնվել է ամբողջությամբ ՀՀ պետբյուջե` «Երևան» հիմնադրամի կողմից: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ […]

̰
Քննարկվել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի ու փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված քայլեր

16:20 01.02.2019

Հունվարի 30-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի կոնգրեսական, Հայկական հարցերի հանձնախմբի անդամ Դեյվիդ Սիսիլինին (David Cicilline): Դեսպան Ներսեսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում ցուցաբերած աջակցության և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված երկարամյա գործունեության համար: Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Սիսիլինին ներկայացրել է Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները` ընդգծելով ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ […]

̰
Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

16:19 01.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի․ Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։ Հիշեցնենք, որ մինչ դեսպանի պաշտոնում նշանակվելը Մարտիրոսյանը […]

̰
Ցայտաղբյուրների վրա փականային համակարգ կդրվի ջրի պաշարը խնայելու համար

16:16 01.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և պատմել, որ «Վեոլիա Ջուր» կազմակերպության հետ պայմանվորվել են, որ ցայտաղբյուրներից ջրի կորուստը նվազագույնին հասցնեն. Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ […]

̰
̰
Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

15:54 01.02.2019

Հնդկաստանի Կարնատակա նահանգում վարժանքների ժամանակ կործանվել է Հնդկաստանի օդուժի Mirage 2000 կործանիչը, գրում է ANI գործակալությունը: Նշվում է, որ երկու օդաչուները զոհվել են, թեև նրանք փորձել են կատապուլտի դիմել: Ինքնաթիռի կործանման նախնական վարկածը տեխնիկական անսարքությունն է:

̰
Ատոմ Ջանջուղազյանը կհրավիրվի արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության նիստին

15:52 01.02.2019

«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ենթադրում եմ, որ կհրավիրվի «Իմ քայլը» խմբակցության նիստին՝ աղմուկ հանած պարգևավճարների համար»,- այս մասին SHANTNEWS.am-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ վստահաբար չի կարող ասել, քանի որ որոշում կայացնողը ինքը չէ: Ատոմ Ջանջուղազյանի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարը նման հրավեր չի ստացել, և […]

̰
Հորիզոն 15.00

15:52 01.02.2019

̰
Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է. Վանեցյան

15:51 01.02.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Կառավարության կառուցվածքի փոփոխություններին», որոնց արդյունքում հնարավոր է` ԱԱԾ-ն դառնա նախարարություն և հաշվետու լինի ԱԺ-ին: «Մեկ անգամ ասել եմ, որ ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման. եթե կլինի քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ես ուզում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը մեկնարկել է

15:24 01.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ է ունենալու: Նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ելույթի բովանդակությանը ծանոթ չէ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն լսել […]

̰
BACK_TO_TOP