00:20 02.02.2019
Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հանձանաժողովը օրերս ավելացրել է այն ռուսական ստեղծագործությունների ցուցակը, որոնք Ուկրաինայի տարածքում չպետք է վաճառվեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Սերգեյ Դովլատովի անվերնագիր գրությունների ժողովածուին, որի նախաբանում հիշատակվում է դերասան Սերգեյ Բեզրուկովի անունը, որը ևս ներառված է արվեստի գործիչների սև ցուցակում: Նախաբանում նշված են «իմպերիալիստական գաղափարախոսության […]
23:35 01.02.2019
2019 թվականի բյուջետային հատկացումների շրջանակներում Առողջապահության նախարարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել բնակչության առանձին խմբերի՝ անպտղությամբ պայմանավորված: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրականացվեն անպտղության պատճառագիտության հետազոտություններ և անպտղության բուժում, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ներկայումս ընթանում […]
22:58 01.02.2019
Վրաստանի գազաբաշխիչ համակարգի սեփականատեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը 2019 թ. մարտի 1-ից թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազի գինը: Փորձագետների գնահատմամբ՝ այդ որոշումը կարող է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բնույթի հետևանքներ ունենալ: Մասնավորապես՝ վրացական կողմը քննարկում է որպես ադրբեջանական մենաշնորհին այլընտրանք, օգտվել իրանական կամ ռուսական գազից:
20:43 01.02.2019
Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց. «Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերաբերյալ: Այս հանձնաժողովը եղել […]
20:13 01.02.2019
Այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մոնթե Մելքոնյանի պողոտայում. իրար են բախվել «Գոլֆ» և «Հովո» (բեռնատար) մակնիշի մեքենաները: Ճանապարհային ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ վթարի հետևանքով «Գոլֆ» մակնիշի մեքենայի վարորդն է միայն տուժել: Նրան ծանր վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչն է եղել վթարի պատճառն, առայժմ հայտնի չէ:
20:05 01.02.2019
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները և Զինվորական […]
20:00 01.02.2019
Ահաբեկչական կազմակերպությունների զինյալները Սիրիայում իրենց գործողությունների ընթացքում հատուկ նպատակադրված ոչնչացրել են երկրի մասնավոր ու պետական արդյունաբերական օբյեկտները, դրանց տեխնիկայի մի մասը տեղափոխել են Թուրքիա։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Մուհամմադ Մաան Ջազբեն։ 2018 թվականի վերջի դրությամբ սիրիական արդյունաբերությանը այս ամենի հետևանքով, ըստ նրա, պատճառվել է 2,36 միլիարդ դոլարի […]
19:51 01.02.2019
Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ աշնանն իր հետ կապ են հաստատել Մադրիդի «Ռեալից», սակայն ինքը վերջիններիս առաջարկը մերժել է։ «Ես հնարավորություն ունեի «Ռեալը» ղեկավարելու, բայց որոշում եմ կայացրել հրաժարվել դրանից: Ես նախընտրում եմ թիմերի հետ աշխատել խաղաշրջանի սկզբից սկսած, իսկ այդ շրջանում «Ռեալը» խաղաշրջանի թեժ ընթացքի մեջ էր»,- ասել է Կոնտեն:
19:39 01.02.2019
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Իսկ ՏՈՒԿԱՍԱ ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասերին […]
19:38 01.02.2019
Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն հանգամանքը, որ ստացել է ամուսնու ներման խնդրագրի պատասխանը: Մեջլումյանն ասաց, որ ինքը մի քանի ժամ նախարարության աշխատակիցներից պահանջել է իրեն տրամադրել ներման խնդրագրի պատասխանը: Պատասխանը ստանալուց հետո հեռացել է: Զարուհի Մեջլումյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավելեց, որ այս պահին չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել: […]
19:30 01.02.2019
Էդինբուրգի համալսարանի մասնագետները հավերի ԴՆԹ-ի մեջ ներկառուցել են մարդկային գեն, որը պատասխանատու է քաղցկեղի և սպիտակուցի արթրիտի հակազդման արտադրման համար, հաղորդում է BBC-ն: Խոսքը վերաբերում է IFNalpha2a սպիտակուցին, որը ունի հակավիրուսային և հակաքաղցկեղային հատկություն: Նշվում է, որ շնորհիվ գենային մոդիֆիկացիայի, գիտնականներին հաջողվել է ստանալ հավկիթ, որը կարող է օգնել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում: Գիտնականները մշակել […]
19:25 01.02.2019
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեին: Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն նշել է, որ մեծ պատիվ է Գերմանիայում հյուրընկալել Հայաստանի վարչապետին և քննարկել երկու երկրների միջև համագործակցության հարցերը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները` ընդգծելով, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած […]
19:16 01.02.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 30-ին հայտնած աղմկոտ կարծիքը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Փոխնախարարը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, […]
19:14 01.02.2019
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ պարբերականը, այս մասին հայտարարել է Ղրղըզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը՝ Ալմաթիում ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: «Հայկական կողմի առաջարկով, մեկ անգամ ևս մենք նախատեսում ենք հանդիպել արևոտ քաղաքում: Եվ օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանից հետո […]
19:12 01.02.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր […]
19:01 01.02.2019
Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` կապված ներման խնդրագրերի հետ: «Հաշվի առնելով ներման խնդրագրերի վերաբերյալ հասարակական հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարությունը Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը, որոնք կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
18:54 01.02.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատական նիստում ելույթով է հանդես եկել: Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթը տևել է ուղիղ երկու ժամ: «Նա մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որ ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, դա մասնավորապես իրավիճակ էր, երբ բավական շատ տեղեկատվություն […]
18:50 01.02.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի (հարցարանների) տարատեսակ ժողովածուները, որոնք վերջին շրջանում հայտնվել են շուկայում, չեն հրատարակվել ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ: Հետևաբար, նախարարության կողմից չերաշխավորված ուսումնական նյութերի օգտագործումը հանրակրթական ուսումնական հաստատություններում արգելվում է: Նախարարությունը տեղեկացնում է, որ սույն տարվա ավարտական քննության […]
18:45 01.02.2019
Հունվարի 30-ին SHANTNEWS.am-ը հայտնել էր Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին: Վթարի ժամանակ միմյանց էին բախվել են BMW 320 մակնիշի ավտոմեքենան և Ginbey մակնիշի թիվ 13 ռեանիմոբիլը: Վթարի արդյունքում ռեանիմոբիլը կողաշրջվել էր: Նույն օրը արտերկրում գործուղման մեջ գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր վթարին ու այսպիսի գրառում […]
18:36 01.02.2019
2019 թվականի հուլիսի 1-ից Արցախում կգործարկվի բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որտեղ գործող բաշխողական բաղադրիչին կավելացվի կուտակայինը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության անդրանիկ նիստին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ըստ նախագահի՝ այդ համակարգի ներդնումը սահուն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սկսել համապատասխան իրավական դաշտի ստեղծմանն ուղղված աշխատանքները:
18:30 01.02.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 31-ին, ժամը 12.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքի մոտ կան վնասվածքներ ստացած 7 քաղաքացի: Նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Վահրամ Գ.-ն, 1991 թ. ծնված Արմեն Դ.-ն, 1998 թ. ծնված Դավիթ […]
18:27 01.02.2019
Google-ի, Facebook-ի և Amazon-ի ղեկավարները կժամանեն Հայաստան. այս մասին տեղեկացնում է ittrend.am-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանի հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում տեղի ունեցած «Թվային օրակարգ 2.0. Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգը» համաժողովի ընթացքում ելույթ ունենալով՝ ներկաներին հրավիրել է հոկտեմբերին Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին։ Համագումարին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Google, Amazon, Facebook ընկերությունների ղեկավարները։ Հայաստանի փոխվարչապետը վստահ […]
18:23 01.02.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում առաջին բուժօգնությունն է տրամադրվել։ «Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում։ Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին»– գրել է Թորոսյանը: ՀՀ առողջապահության […]
18:23 01.02.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքները: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվեց: Նա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն իրենց բողոքը ավարտեցին, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունեցավ: «Մենք մեր առարկությունները ներկայացրինք, բայց չավարտեցինք` աշխատանքային […]
18:04 01.02.2019
Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը, կարևորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ […]