TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC
Admin

Admin

Ժողովրդի զգալի մասը տեղյակ չէր, թե ում է ընտրում և ինչի համար. Ալեն Ղևոնդյան

22:09 19.01.2019

«Ժողովրդի զգալի մասը տեղյակ չէր, թե ում է ընտրում և ինչի համար, ընտրությունն ասոցացվում էր լիդերի կերպարի հետ, խնդիրն այն է, որ նրանք ընտրում էին Նիկոլ Փաշինյանին, թե ինչպիսի կոնֆիգուրացիա կունենա նրա թիմը էական չէր: Մարդիկ արդար ընտրությունների մեջ այնքան չէին եղել, որ իրենց միևնույն էր»,- ասել է  քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: […]

̰
WhatsApp-ում հաղորդագրությունները ավտոմատ կերպով ջնջվում են

20:44 19.01.2019

Reddit-ի օգտատերերը նկատել են, որ WhatsApp-ը պատահականության սկզբունքով ջնջում է հաղորդագրությունները: Որպես կանոն, ջնջվում են մեկ տարի առաջ ուղարկված հաղորդագրությունները: Այլ տարօրինակ երևույթներ չեն նկատել մեսինջերում, ուղղակի հաղորդագրությունները պատահական ջնջվում են: Հավանական է, որ հաղորդագրությունները ջնջվում են Google Drive-ից կամ  iCloud-ից կրկնօրինակների բեռնելու պատճառով, ինչպես նաև հնարավոր է ծրագրում թերություններ են հայտնվել: WhatsApp-ի ղեկավարությունը տեղյակ է խնդրի […]

̰
Բաքուն հաթաթա է տալիս Մոսկվային․ Ադրբեջան ՌԴ քաղաքացի հայերի մուտքի արգելքի շուրջ վեճը շարունակվում է

20:31 19.01.2019

Բաքուն արդեն երկրորդ-երրորդ անգամ արձագանքում է Ռուսաստանի այն արդարացված մեղադրանքին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս իր տարածք մտնել Ռուսաստանի քաղաքացիներին՝ ազգային պատկանելիության կամ, պարզ ասած,հայ լինելու պատճառով։ Բաքուն պնդում է, որ իրենց հետ չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով։ Բայց հիմա սկզբից։ 0․ Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ թույլ չի տալիս, որ ազգությամբ հայերը մուտք գործեն […]

̰
Դիվանագիտության դեպքում դիլետանտի սխալը պետության վրա է անդրադառնում. Արման Նավասարդյան

20:00 19.01.2019

Արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Արտաքին գործերի նախարարությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի: Առաջին հերթին դա պետք է լինի դիվանագիտական կադրային կորպուսում: Առանց պառլամենտի քննարկման նախագահը և վարչապետը ոչ մի պայմանագիր պետք է չստորագրեն: Դիվանագիտության դեպքում […]

̰
Գորիսի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

19:52 19.01.2019

Հունվարի 18-ին, ժամը 13:10-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս Վերիշեն գյուղի 7-րդ փողոցից բաժին է բերման ենթարկվել 47-ամյա Սերոբ Մ.-ն: Նրա մոտ եղել է «ԻԺԿ-17», 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և 1 հատ որսած նապաստակ: Պարզվել է, որ Սերոբ Մ.-ն նշված հրացանով նապաստակը որսացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, «Սանդի ձոր» կոչվող […]

̰
ԱՄՆ-ում առևանգել են Բեթմենի մասին կոմիքսների 1,4 մլն դոլար արժողությամբ հավաքածուն

19:44 19.01.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում  գտնվող փակ պահեստից առևանգել են Բեթմենի մասին կոմիքսների հավաքածուն, որն արժի 1,4 միլիոն դոլար, հաղորդում է Sun Sentinel-ը: Նշվում է, որ հավաքածուի սեփականատեր Ռենդի Լոուրենսը հայտնաբերել է կորուստը և դիմել ոստիկանություն: Տղամարդու խոսքով՝ միակ մարդը, որը կարող էր տեսնել, թե ինչպես է գողը տուփերը տեղավորում պահեստում, եղել է բանվորը, որը տղամարդու հետ […]

̰
Գիտնականները մարդկությանը փրկող դիետա են առաջարկել

19:39 19.01.2019

Sky News հետուստաընկերությունը հայտնում է, որ, ըստ գիտնականների, մարդկությունը օրական 7 գրամով պետք է նվազեցնի մսի օգտագործումը, որպեսզի փրկի Երկիր մոլորակը՝ նվազեցնելով վաղաժամ մահացությունների թիվը: EAT-Lancet Commission-ի զեկույցի համաձայն՝ մսային արտադրանքներից զատ, անհրաժեշտություն կա զգալիորեն կրճատել նաև ձվի օգտագործումը: Զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցել են 37 մասնագետներ 16 երկրներից, որոնք մասնագիտացել են առողջապահության, սննդի, տնտեսության, քաղաքականության […]

̰
Երաժիշտ R. Kelly-ին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել

19:30 19.01.2019

Sony Music ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը երաժիշտ ու պրոդյուսեր R Kelly-ի հետ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել 6 ժամանոց սկանդալային ֆիլմի հրապարակումից հետո: Այդ ֆիլմում երգչին մեղադրել են սեռական ոտնձգություններ կատարելու և բռնություն գործադրելու մեջ: Երաժիշտի փաստաբանի խոսքով՝ ֆիլմի ներկայացված բոլոր փաստերը […]

̰
Հավատացնում եմ՝ կարելի է դարձնել 50-60 հոգի. Արման Նավասարդյանը՝ ԱԳՆ-ի օպտիմալացման մասին

19:20 19.01.2019

«Արտաքին գործերի նախարարության 300 աշխատող ունեն միջին մասշտաբի եվրոպական պետությունները: Ես հավատացնում եմ Ձեզ, որ այդ 300 հոգուց կարելի է դարձնել 50-60 հոգի: Դու կրճատում ես, այդ մարդկանց փողն ես ավելացնում: Ամբողջ Եվրոպան հայկական դեսպանություն է, այս բոլորը կարելի է միավորել և 2 դեսպանություն թողնել. սա է օպտիմալացումը»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-ռուսական […]

̰
Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել Brexit-ի գործընթացի իրագործմանը

19:12 19.01.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը-խմբ.) գործընթացի բնականոն իրականացման հարցն իր համար շարունակում է առաջնային լինել, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոեխանցմամբ՝ այս մասին Մերկելը խոսել է Ռոսթոքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ: «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ի գործընթացն իրականացվի […]

̰
Ռեկորդակիր հավկիթի Instagram-ի էջում նոր լուսանկար է հայտնվել

19:09 19.01.2019

  Ռեկորդային հավանումներ (like) ստացած հավկիթի լուսանկարի Instagram-ի էջում վերջերս ևս մեկ նկար է հայտնվել: Լուսանկարում կրկին նույն հավկիթից է պատկերված: Այս անգամ միայն մեկ տարբերությամբ. դրա վրա փոքրիկ ճաք կա: Լուսանկարի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց այն ավելի քան 4 մլն հավանում է ունեցել: Ենթադրվում է, որ առաջիկայում Instagram-ի այս էջում կարող է ևս […]

̰
Վրաստանը և «Գազպրոմը» երկու շաբաթում կպայմանավորվեն Հայաստան գազի տարանցման շուրջ

19:06 19.01.2019

Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ կավարտվեն մոտակա երկու շաբաթում։ Այս մասին այսօր լրագրողների հետմ զրույցում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և  կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հայտնում է TASS-ը: «Ներկայումս «Գազպրոմի» հետ ընթանում է ռուսական գազը Հայաստան տարանցման նոր համաձայնագրի պայմանների քննարկում: Մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ պայմանագրի […]

̰
Հորիզոն 18.00

18:43 19.01.2019

̰
Հորիզոն 18:00

18:36 19.01.2019

̰
Ռուս հայտնի պրանկերները խոստովանել են, որ Պուտինին զանգել հնարավոր չէ

18:20 19.01.2019

Հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսը ուկրաինական «Страна» հանդեսին պատմել են, որ ոչ մի կերպ չեն կարողացել զանգահարել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Լեկսուսի խոսքով՝ ՌԴ նախագահին զանգահարելը շատ դժվար է, քանի որ վերջինս չունի հեռախոս և օգտվում է հսկված համակարգով հեռախոսներից. «Տեսականորեն, եթե անգամ մենք ուզեինք զանգահարել Պուտինին, ապա չէինք էլ կարողանա նրա հետ խոսել»,- խոստովանել է […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են հասարակական կարգը խախտած երիտասարդներին

18:09 19.01.2019

Հունվարի 18-ին լրատվական կայքերից մեկում տեսանյութ էր հրապարակվել, որում մի քանի երիտասարդ, իջնելով «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարվածներ են հասցնում «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն […]

̰
Կառավարության կազմն արդեն ուրվագծվում է. նախարարների կենսագրությունները

18:00 19.01.2019

Կառավարության կազմն արդեն ուրվագծվում է: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակման հրամանագրերը: Նրանց մեծ մասը վերանշանակվել է, նախարարի պաշտոնում միայն մեկ անուն է նոր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է նշանակված նախարարների կենսագրությունները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, […]

̰
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նոր մեղադրանք է առաջադրել Թրամփին, ՌԴ-ին, Wikileaks-ին և Ալիևի նախկին փեսային

17:55 19.01.2019

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը դիմել է դատարան նոր մեղադրանքով, որը կցվելու է ԱՄՆ նախագահին, Ռուսաստանի զինված ուժերին ու այլոց վերագրվող մեղքերին։ Այս անգամ նրանք մեղադրվում են 2018 թվականի նոյեմբերին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային հասցեներն ու կուսակցության ազգային կոմիտեի սերվերը կոտրելու փորձի մեջ։ Մինչ այս կուսակցությունը նրանց մեղադրում էր 2015 և 2016 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու […]

̰
92-ամյա վետերան Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ նրան ծեծելու և թալանելու լուրերի մասին

17:54 19.01.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով: Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են Սերգո Միրզոյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերել […]

̰
Մերկելի կուսակցությունը նոր ղեկավար է ընտրել

17:48 19.01.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը արդեն երկրորդ առաջնորդին է ընտրում Մերկելի լիազորությունների դադարեցումից հետո։ Այս անգամ Քրիստոնյա-սոցիալիստական կուսակցության նախագահ է ընտրվել Բավարիա երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը։ Նոր նախագահը կուսակցության համագումարի ժամանակ ստացել է ձայների 87,4 տոկոսը։ Սակայն նշվում է, որ ինտրիգը ոչ թե նրա ընտրվելն էր, այլ հավաքելիք տոկոսները, քանի որ լուրջ մրցակից Զյոդերը չուներ։ […]

̰
Բաքվում ցույց են անում քաղբանտարկյալներին ազատելու պահանջով

17:34 19.01.2019

Ադրբեջանի ընդդիմադիր մի քանի կազմակերպություն և կուսակցություն ցույց են կազմակերպել երկրի մայրաքաղաքում՝ վերջերս հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին ու 100-ից ավելի մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջով։ Ցույցը, որ անցկացվում է Բաքվի տեղական իշխանությունների թույլտվությամբ, տեղի է ունենում քաղաքի մարզադաշտերից մեկում։ Տեղական լրատվամիջոցներից մեկը նշում է, որ ցուցարարները ավելի շատ են, քան սովորաբար լինում են մյուս ընդդիմադիր […]

̰
Սգո արարողություն Ստամբուլում՝ ի հիշատակ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի

17:26 19.01.2019

«Ակոս» թերթի նախկին խմբագիր, մտավորական Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ավանդական միջոցառում է տեղի ունենում Ստամբուլում:  Նշենք, որ հունվարի 19-ը Հրանտ Դինքի մահվան օրն է: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված սգո արարողությունից: Իսկ […]

̰
«Հանրապետություն» կուսակցությունը աջակցելու է ՀՀ նորընտիր իշխանությանը. հայտարարություն

17:20 19.01.2019

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ նորընտիր իշխանություններին: «2018-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում կայացել են ժողովրդավարական ընտրություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է օրենսդիր իշխանություն, ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչը նշանակվել է վարչապետ: Արտաքին քաղաքականության մի շարք հարցերում՝ հակադրվելով և ներկայացնելով իշխանությունից տարբերվող մեր հստակ տեսակետը, ներքին քաղաքական հարցերում ու հատկապես ժողովրդավարության […]

̰
Լեհաստանում վերջին հրաժեշտն են տալիս Գդանսկի քաղաքապետին

16:58 19.01.2019

Լեհաստանում հրաժեշտ են տալիս Գդանսկի՝ օրեր առաջ սպանված քաղաքապետ Պավել Ադամովիչին, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ թաղման արարողությունը հեռարձակվում է լեհական հեռուստաալիքներով: Կեսօրին Գդանսկում և Լեհաստանի այլ քաղաքներում, ի հիշատակ մահացած քաղաքապետի, միացրել են ձայնային ազդանշաններ: Շաբաթ օրը երկրում հայտարարվել է սգո օր: Քաղաքապետի հուղարկավորության արարողությանը մասնակցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, երկրի վարչապետ Մատեուշ […]

̰
«Չե՛նք հրաժարվում, ախպարիկ». Կարո Փայլանը` ի հիշատակ Հրանտ Դինքի

16:43 19.01.2019

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Չե՛նք հրաժարվում, ախպարիկ»: Ըստ երևույթին, նա մասնակցում է Դինքի հիշատակին նվիրված ավանդական միջոցառմանը: Նշենք, որ հունվարի 19-ը Հրանտ Դինքի մահվան օրն է:

̰
Ֆրանսիայում 80 հազար իրավապահ է մոբիլիզացվել բողոքի ցույցերի պատճառով

16:35 19.01.2019

Ֆրանսիայում բողոքի 10-րդ ալիքն է, ինչի պատճառով 80 հազար իրավապահներ է մոբիլիզացվել: 5000 ոստիկան կենտրոնացել են պետական հաստատությունների շենքերի և Ելիսեյան դաշտերի մոտ: 20minutes.fr.-ը հայտնում է, որ ֆրանսիական մի շարք քաղաքներում են բողոքի ցույցեր սկսվել: Մարդիկ հավաքվում են բողոքի ակցիաների համար, չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ այս շաբաթվա սկզբին սկսված բանավեճերին, որոնց նպատակը  ցուցարարների […]

̰
Գուրուրյանի կալանավորման ժամկետը ցանկացել են երկարաձգել 10 օրով, սակայն փաստաբանը բողոքարկել է

16:30 19.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ, անազատության մեջ պահվող Նարեկ Գուրուրյանի արտաքսման հարցի լուծման համար Ղազախստանը պետք է փաստաթղթեր ներկայացնի, որոնք ապացուցում են նրա մեղավորությունը: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ երեկ կայացել է Գուրուրյանին արտաքսելու հարցով դատական նիստը: «Դատախազը ցանկանում էր ևս 10  օր ավելացնել, որ նա 40 օր մնար մեկուսարանում, սակայն մեր փաստաբանը […]

̰
Հորիզոն 15:00

15:52 19.01.2019

̰
Ոստիկանությունում պարգևատրվել են քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ

15:52 19.01.2019

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել  հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից բացի ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։ «Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես […]

̰
ՀՀ ԿԳ նախարարն ԱՄՆ-ում հայկական վարժարան է այցելել

15:50 19.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում: Այցի ընթացքում նա այցելել է Ռոզ և Ալեք Փիլիպեոս վարժարան: Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից: Վարժարանի աշակերտներն Արայիկ Հարությունյանին դիմավորել են նախապես բեմադրված ներկայացումներով:

̰
BACK_TO_TOP