TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Փրկարարների օգնությամբ վատառողջ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

16:28 21.01.2019

Հունվարի 14-20-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը: Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու արգելափակվել […]

̰
Ձերբակալվել է երեխաների սնունդը յուրացրած «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը. ՔԿ-ն հաստատում է

16:14 21.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015թ. մայիսից մինչև 2018թ. հունիս […]

̰
Աբխազիայում ռուսական բանակի զրահափոխադրիչն ընկել է ձորը․ կան զոհեր

16:00 21.01.2019

Դեռևս հունվարի 18-ին Աբխազիայում զորախմբի անցման ընթացքում Ռուսաստանի զինված ուժերին պատկանող ԲՏՌ-80 զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհից ու ընկել է ձորը։ Երեք մարդ մահացել է, ևս երկուսին ուղղաթիռով տեղափոխել են բուժհաստատություններ, նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: Միջադեպի մասին նոր է հայտնի դառնում։ Քննարկվում է երկու վարկած՝ կա՛մ վարորդը կորցրել է ղեկավարումը, կա՛մ մեքենան անսարքություն […]

̰
#10YearChallenge․ ինչո՞վ էին զբաղված ՀՀ կառավարության անդամները 2009-ին, ի՞նչ պաշտոն ունեն հիմա

15:46 21.01.2019

Համացանցում թափ է հավաքել #10YearChallenge շարժումը, որի մասնակիցները տեղադրում են իրենց 2009 թվականի ու 2019 թվականների լուսանկարները՝ ցույց տալու համար իրենց արտաքինի փոփոխությունները 10 տարվա ընթացքում։ Զուգահեռ, նույն շարժման համատեքստում ընթանում են նաև 10 տարվա փոփոխությունների այլ տարբերակներ՝ ռելիեֆի նկարներ, բնապահպանական վիճակի փոփոխություններ, երկրների ղեկավարների կարիերայի փոփոխություններ և այլն։ SHANTNEWS.am-ն ուսումնասիրել է Հայաստանի կառավարության կազմի՝ վարչապետի, […]

̰
Մեր դիվանագիտական առաքելությունները պետք է ակտիվացնեն աշխատանքը. Էդմոն Մարուքյան

15:40 21.01.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացմանը: «Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մեր դիվանագիտական առաքելությունները պետք է ակտիվացնեն աշխատանքները, որ ԵՄ անդամ մյուս երկրների խորհրդարանները նույնպես վավերացնեն համաձայնագիրը»,- նշել է նա:

̰
Բացահայտվել է բուքմեյքերական գրասենյակում 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը

15:37 21.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 20-ին, «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 02 խումբը «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի […]

̰
Հորիզոն 13.00

15:33 21.01.2019

̰
ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել ընտրական հանցագործություն կատարելու համար ազատազրկման դիրքորոշումը

15:20 21.01.2019

2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին անձի կողմից կրկնակի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացուցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ընտրության օրը առավոտյան քաղաքացի Հ. Ղ.-ն այցելել է Երևան […]

̰
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Անի Ռափյանը

15:13 21.01.2019

ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Անի Ռափյանը: Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Վահան Արծրունին ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: https://www.facebook.com/photo.php?fbid=2021680724791946&set=a.1520793231547367&type=3&theater

̰
Մեծ Բրիտանիան վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը․ քանի՞ երկիր մնաց

15:02 21.01.2019

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, որտեղից գրառումը տարածել է նաև դեսպանության էջը։ Միացյալ Թագավորության դեսպան Ֆարնուորթ․ «Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը․ https://t.co/hEbfsLMWcg»։ https://t.co/RlnHpc7z0S […]

̰
Արա Աթայան

15:00 21.01.2019

̰
Արսեն Թորոսյանը ներկայացրել է բժշկական ապահովագրության հետ կապված կառավարության մոտեցման մոդելը

14:55 21.01.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ներկայացրել է կառավարության մոտեցումը բժշկական ապահովագրության հարցում. «ԲԺշկական ապահովագրության նպատակներն են օգնության սպասարկման որակի բարձրացումը, նոր մեխանիզմների ներդրումը: Սկզբունքներից են առողջապահության ոլորտում համերաշխության և արդարության ձևավորումը, բնակչության տարբեր խմբերի ռիսկերի համախմբումը, մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը»: Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունը ցանկանում է լուծել բոլորի խնդիրները: […]

̰
Մահացած դատապարտյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր. ԱՆ ՔԿ պարզաբանումը

14:51 21.01.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ հունվարի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Սահակյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկները նրա մոտ արձանագրել են կենսաբանական մահ: Նշվում է, որ նա դատապարտվել էր 11 տարի 6 ամիս ազատազրկման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 188 […]

̰
Ձերբակալվել է «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը. նա մեղադրվում է երեխաների սնունդն իր ընտանիքին պատկանող ռեստորան տեղափոխելու մեջ

14:42 21.01.2019

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության որոշմամբ՝ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր […]

̰
#10YearChallenge. որտե՞ղ էին Հայաստանի և հետխորհրդային մյուս ղեկավարները 2009թ. և որտե՞ղ են հիմա

14:26 21.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։ Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի […]

̰
Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին

14:16 21.01.2019

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, 22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրելով իրեն ընդունել՝ որպես «սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ»: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պարոն Նիկոլ Փաշինյանին Հարգելի […]

̰
Վահան Արծրունին ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

14:00 21.01.2019

Մշակութային գործիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին ընտրվել է Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումից:

̰
Պետք է ստեղծենք ինստիտուտներ, որպեսզի երբևէ ՀՀ քաղաքացիները չմնան իշխանության բարի կամքի հույսին. Սամսոնյան

13:53 21.01.2019

Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներից, թե արդյո՞ք կողմ են կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկներին: «Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանական վերահսկողության դաշտ: Ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք տարավ կառավարության կառուցվածք՝ ունենալով երկու նպատակ՝ վարչապետի վերահսկողությունից հանելու և միայն իր ենթակայության տակ թողնելու, երկրորդ՝ կոալիցիաներ կազմելիս ուժայինները […]

̰
2018թ. ապօրինի հատվել է 5455 ծառ. «Հայանտառ»

13:42 21.01.2019

2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի և «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։ Անտառպահախմբի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն՝ 5455 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ։ Կազմված արձանագրություններից 145-ն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ անտառխախտողներին հայտնաբերելու նպատակով, 133-ը՝ բնապահպանության և ընդերքի տեսչական […]

̰
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ

13:34 21.01.2019

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենք արդեն  3 օրենսդրական նախագիծ են դրել շրջանառության մեջ։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները սահմանված ժամկետում կարող են մուծել սահմանված վճարը և վերադառնալ հայրենիք՝ խուսափելով […]

̰
Մարուքյանը վարչապետին առաջարկում է ստեղծել աշխատանքի պետական տեսչություն  

13:28 21.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին: «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։  Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, […]

̰
Իմ ամուսնու և աղջկա շնորհիվ ես էլ եմ ինձ զգում պատվավոր հայ. Սերենա Ուիլյամս

13:20 21.01.2019

Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրանալը միայն դրական իմաստով է ազդել իր կյանքի վրա: Աշխարհի նախկին առաջին ռակետը պատմել է, որ աղջկա՝ Օլիմպիայի ծնվելուց հետո, լի է էներգիայով: «Այս զգացումը շատ դժվար է բացատրել, բայց բացարձակ ճշմարտություն է: Մայրությունը ինձ տվեց եռանդ ու նոր նպատակ, կյանքի նոր իմաստ: Նորից եմ ասում, […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

13:18 21.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.01.2019 թվականի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ […]

̰
2019 թվականի հունվարի 11-17-ը Երևանում ծնվել է 414 երեխա

13:12 21.01.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2019 թվականի հունվարի 11-17-ը Երևան քաղաքում ծնվել է 414 երեխա. «Հարգելի համաքաղաքացիներ, աշխատանքային շաբաթը կրկին սկսենք բարի լուրով.  2019 թվականի հունվարի 11-17-ը Երևան քաղաքում ծնվել է 414 երեխա՝ 199 տղա, 215 աղջիկ»:

̰
«Իմ քայլը» խմբակցությունը կառավարության կառուցվածքի հարցը չի քննարկել. Լիլիթ Մակունց

13:11 21.01.2019

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները հետաքրքրվել են «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե արդյո՞ք կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցում պատգամավորներն ազատ քվեարկության հնարավորություն են ունենալու։ «Խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մեկ պարզ պատճառով՝ այն դեռևս մեզ մոտ չէ: Մենք դեռ չգտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել […]

̰
Հայաստանը Բելառուսի համար «եղել և մնում է» հուսալի գործընկեր. Լուկաշենկո

13:06 21.01.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը: Նրանց թվում է նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում է «Беларусь сегодня»-ն, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային: «Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին […]

̰
Թալանել են Երևանի քաղաքապետարանում աշխատող ճարտարապետի տունը

12:57 21.01.2019

Հունվարի 20-ին`ժամը 21:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 65-ամյա Սարգիս Եսայանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի […]

̰
ՊԵԿ-ը բարելավում է վարչարարության գործընթացը

12:54 21.01.2019

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը, այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 […]

̰
Պարգևավճարների հարցում արդարացման կամ չարդարացման մոտեցում չկա. Մակունց

12:53 21.01.2019

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները հիշեցրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, որ աղմկոտ պարգևատրումներին զուհահեռ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում քննարկվում է մարզպետարանների օպտիմալացման հարցը, և նախարարությունում կարծիք կա, որ հաստիքացուցակներն ուռճացված են: Հարց է հնչել, որ երբ արդարացնում եք այդ պարգևատրումները և հղում ենք անում օրենքին, չե՞ք կարծում, որ տարօրինակ է […]

̰
Ընդհանուր ժողովում անսպասելիորեն ստացվել է վարչապետի ողջույնի ուղերձը. ՀՅԴ

12:46 21.01.2019

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախագահությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ստացվել է վարչապետի ողջույնի խոսքը: «Տեղեկացնում ենք, որ 2019 հունվարի 16-ին Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքների 5-րդ օրը, անսպասելիորեն ստացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը»,- նշված է տարածված հայտարարության մեջ:

̰
BACK_TO_TOP