TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Admin

Admin

Արսեն Թորոսյանը վերանշանակվեց առողջապահության նախարարի պաշտոնում

12:17 19.01.2019

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նախագահի ստորագրած հրամանագրով այսօր նորից նշանակվեց Արսեն Թորոսյանը։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», – ասված է հրամանագրում։

̰
Զարուհի Բաթոյանը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

12:15 19.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Զարուհի Բաթոյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զարուհի Բաթոյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- ասված է հրամանագրում:

̰
Արտակ Զեյնալյանը վերանշանակվեց արդարադատության նախարար

12:15 19.01.2019

Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արտակ Զեյնալյանը։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արտակ Զեյնալյանին նշանակել արդարադատության նախարար», – ասվում է հրամանագրում։

̰
Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար

12:13 19.01.2019

Դավիթ Տոնոյանը վերանշանակվեց պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասվում է հրամանագրում։

̰
Սուրեն Պապիկյանը վերանշանակվեց

12:11 19.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար»,- ասված է հրամանագրում:

̰
Արայիկ Հարությունյանը նշանակվեց ԿԳ նախարար

12:09 19.01.2019

Արայիկ Հարությունյանը վերանշանակվեց կրթության և գիտության նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը ստորգրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության և գիտության նախարար», – նշվում է հրամանագրում:

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների համաձայնությանն անդրադարձել է նաև Մոգերինիի թիմը

12:03 19.01.2019

«Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև հունվարի 16-ին Փարիզում արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը առաջընթացի վերաբերյալ»,- այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման […]

̰
Մեքսիկայում պայթել է վառելիքի խողովակաշարը. կան տասնյակ զոհեր

12:00 19.01.2019

Մեքսիկայի Իդալգո նահանգում մեծ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել խողովակաշարում: Ինչպես հայտնում է El Universal-ը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ փորձել են վառելիք գողանալ: Մարդիկ այդ տարածք են գնացել և փորձել տարբեր տարաներով վառելիք գողանալ՝ անգամ չիմանալով խողովակաշարի արտահոսքի մասին: Տարաներում վառելիք լցնելու պահին տեղի է ունեցել պայթյունը: Իդալգոյի […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

11:56 19.01.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին […]

̰
ԱՄՆ-ն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին. Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

11:47 19.01.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, […]

̰
Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են

11:36 19.01.2019

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հ ունվարի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: «Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրեց անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության […]

̰
Ոստիկանները բացահայտել են 2017թ. «Նաիրիտում» կատարված գողությունը

11:16 19.01.2019

Ավանի ոստիկանները բացահայտել են 2017թ. «Նաիրիտում» կատարված գողությունը: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

̰
ՄԻԱՎ վարակ ախտորոշումից հետո բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում.  Արսեն Թորոսյան

23:20 18.01.2019

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԿ), «Միջսահմանային մեխանիզմների զարգացումը Հարավային Կովկասի երկրներում միգրանտների և շարժունակ բնակչության մոտ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման նպատակով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում, առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր համաժողով՝ ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցված հարցերի շուրջ: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի […]

̰
Հորիզոն 22.00

23:12 18.01.2019

̰
Մագնիտոգորսկի պայթյունից տուժած 11 ամսական երեխան սովորական հիվանդասենյակ է տեղափոխվել

22:39 18.01.2019

Մագնիտոգորսկում գրանցված պայթյունի հետևանքով տուժած երեխային վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ են տեղափոխել: 1TV.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխայի մոտ առողջական բավականին մեծ առաջընթաց է գրանցվել: Նա արդեն կարողանում է խաղալ ու շարժվել անկողնու մեջ: Նա նաև հայտնել է, որ երեխայի վնասված ոտքը վիրահատության կարիք այլևս չունի, չնայած՝ […]

̰
̰
ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի. Էդուարդ Շարմազանով

22:10 18.01.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն մասնակցում, այլև ղեկավարում էր նիստը: «Ինչպես միշտ, փոփոխություն չկա: Համագումարի հարց չի քննարկվել, հերթականը մյուս տարի է, իսկ արտահերթի վերաբերյալ որևէ քննարկում չկա»,- ասաց նա: Շարմազանովը տեղեկացրեց, որ կուսակցության ղեկավար կազմի փոփոխության մասին էլ […]

̰
SHANTNEWS

22:00 18.01.2019

̰
Ամփոփվել են «Աբովյան» ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի արդյունքները

21:57 18.01.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը: Այն կայացել է Արդարադատության նախարարության, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե  Վարդանյանը,  ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն […]

̰
Այս պառլամենտն առանց իրական ընդդիմության պառլամենտ է. Էդուարդ Շարմազանով

21:41 18.01.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով պետական կառավարման համակարգում կատարվելիք օպտիմալացումների մասին լուրերին, արձագանքեց. «Միևնույն ժամանակ, իրենց մերձավորների համար երկու ավել հանձնաժողով են ստեղծում, իրենց կուսակիցների կամ գործընկերների համար, մեծ տարբերություն չկա: Այս պառլամենտը առանց իրական ընդդիմության պառլամենտ է, սա ոչ միայն ես եմ ասում, այլև ՀՀԿ-ին դեմ գործիչներ: Ես իրական ընդդիմություն համարում եմ այն […]

̰
Պատճառը մեկն է՝ պետական քարոզչություն. Սամվել Մարտիրոսյանը՝ Facebook-ում ռուսական ԶԼՄ-ների օգտահաշիվների փակման մասին

21:20 18.01.2019

Facebook ընկերությունը հայտարարել է, որ փակել է մոտ 400 էջ և օգտատերերի հաշիվներ, որոնք առնչվում են ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցի հետ:  Ընկերությունն իր տարածած հայտարարության մեջ ներկայացնում է երկու իրար հակասող պնդումներ, թե ինչու են արգելափակվել էջերը: Մի դեպքում՝ Facebook-ը նշում է, որ լրատվամիջոցը ցուցաբերում է ոչ սովորական վարքագիծ, մյուս դեպքում՝ լրատվամիջոցը ՆԱՏՕ-ի դեմ քարոզչություն […]

̰
Նիկոլ Փաշինյանի նոր «զրույցը» քաղաքացիների հետ

20:52 18.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շարունակել է իր «զրույցը քաղաքացիների հետ»: Զրույցի թեման` իշխանության հասցեին հնչող քննադատություններն են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ». Շարմազանովը` լրագրողներին

20:40 18.01.2019

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, տեսնելով հավաքված լրագրողների բազմությունը, նշեց. «Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ»: Նա նշեց, որ նիստում որևէ արտառոց բան չի կատարվել, սովորականի պես քննարկել են ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր: «Տեղյակ եք, որ կուսակցությունն այլևս ընդդիմություն է, մենք ունենք մեր ներկուսակցական խնդիրները, արտառոց որևէ բան չկա: Կուսակցությունն […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին

19:56 18.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվըրթին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները բարձր մակարդակի են՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Միացյալ Թագավորության քաղաքների միջև կապերի ամրապնդմանը: Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ […]

̰
Հաշվի առնելով ճնշումները դատարանների նկատմամբ՝ շատ լավատեսական լինել չէինք կարող. Քոչարյանի պաշտպանը՝ կալանավորման որոշման մասին

19:50 18.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի համոզմամբ՝ դատարանը հրաժարվել է պաշպանական կողմի ներկայացրած խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննելուց: Օրբելյանը նման եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով, որ և՛ իրենց միջնորդությունը, և՛ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը միասին է քննվել: Օրբելյանի խոսքերով՝ պաշտպանական խումբը դեռ նոր միջնորդություն չի ներկայացնի: «Թիմով քննարկելուց հետո, եկող շաբաթվա […]

̰
Տեսանկյուն

19:39 18.01.2019

̰
Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց

19:31 18.01.2019

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Հունվարի լույս 18-ի գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական […]

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը դժգոհել է մազերը լվանալու արգելքից

19:30 18.01.2019

Դերասանուհի Սոֆի Թերները InStyle գործակալությանը տված հարցազրույցում դժգոհել է, որ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների ժամանակ իրեն արգելել են լվանալ գլուխը: «Առաջին սեզոններում ինձ թույլատրվում էր լվանալ գլուխս, քանի որ ես երիտասարդ արիստոկրատ էի, բայց արդեն 5-րդ սեզոնում ինձ խնդրեցին չլվանալ գլուխս, դա զզվելի էր»,- հիշել է Սանսա Ստարկին մարմնավորող դերակատարուհին: Նրա խոսքերով՝ արհեստական ձյան փաթիլները, որոնք օդ […]

̰
Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր երկրում ԱՄԷ-ից նոր ներդրողների թվի ավելացում կլինի. Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանի հետ

19:27 18.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը և […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանավորման որոշման դեմ

19:24 18.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարությունից: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, բավարարել […]

̰
BACK_TO_TOP