15:45 19.01.2019
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին հայտնի թուրք գրող և դրամատուրգ Ադալեթ Աղաօղլուն հուզիչ նամակ է հղել Դինքի ընտանիքին ու նրա հիմնադրած «Ակոս» պարբերականին: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Ակոս»-ում հրապարակված նամակն ամբողջությամբ. «Շատ-շատ սիրելի Հրանտ Դինքի ընտանիք, «Ակոս» պարբերական… Հրանտ Դինք, եղբայրս, քեզ մի պահ անգամ չեմ մոռանում: Ես քեզ հիշում եմ կենդանության օրոք՝ խաղաղությանը […]
15:40 19.01.2019
Առնվազն 13 մարդ զոհվել է, 52-ը՝ վիրավորվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի առողջապահության նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը գրանցվել է չորեքշաբթի՝ հունվարի 16-ին: «Չորեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի, 52 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանց թվում կան կանայք ու երեխաներ»,- […]
15:33 19.01.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող VivaroBet-ի խաղարկության ժամանակ 25 մլն դրամ շահում է գրանցվել: Հաջողակը աչաջուրցի Տաթև Գասպարյանն էր: «Շնորհավորում ենք այսօրվա խաղարկության բոլոր շահողներին, հատկապես 25 միլիոն դրամ շահած աչաջուրցի Տաթևին»,- նշված է Vivaro-ի ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, նշենք, որ Տաթև Գասպարյանը 2017թ. նոյեմբերին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված թեկնածուներից էր: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1095271120634358
15:30 19.01.2019
Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։ Նա ներկայացրել է հրագործական միջոցը, ինչը փաթեթավորվել և կնքվել է։ Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին չխախտել […]
15:07 19.01.2019
Մեքսիկայի Իդալգո նահանգի Տուսպաս-Տուլա գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապես Օմար Ֆայադը: Նա հայտնել է նաև, որ ներկա պահին անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվում պատահարի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ, դեպքի պահին արված տեսանյութ էր հայտնվել համացանցում: Նախնական տեղեկություններով՝ պատահարի զոհ էր դարձել 21 մարդ, 71-ը մարմնական տարբեր […]
14:54 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, քանի որ նշանակվածները բոլորն էլ մինչ այս նախարարի պաշտոնակատար էին։ Բացառություն կարելի է համարել միայն Զարուհի Բաթոյանին, ով նախարարի տեղակալ էր, և ընդամենը մի քանի օր է, ինչ կատարում էր նախարարի պարտականությունները։ Բայց ինչո՞ւ չնշանակվեցին մյուսները։ Վերադառնանք։ Նշանակվեցին ոչ բոլոր նախարարությունների ղեկավարներ։ Եվ պատճառը […]
14:49 19.01.2019
«Ես մի փոքր լավատես չեմ խորհրդարանում լրագրողների շատ առկայության մասին: Նախորդ դեպքերը ցույց են տվել, որ լրագրողները դառնում են տվյալ քաղաքական ուժի անդամ և պաշտպանում իրենց նախկին մասնագիտական մոտեցումները այլ տվյալ քաղաքական ուժի դիրքորոշումները»,- այս մասին ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ուղիղ եթերներին, որտեղ նա […]
14:47 19.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքում արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե իր թիմակիցներին դրամական խոշոր պարգև է տվել: «Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ և ԶԼՄ ներկայացուցիչնե՛ր, թեև ես ինձ համար որպես սկզբունք եմ որդեգրել՝ չանդրադառնալ ամեն տեսակի բամբասանքի, սակայն պետք է ցավով նշեմ, որ այս անգամ աղմուկը հատեց այն սահմանը, որից հետո լռելը պարզապես անթույլատրելի է։ […]
14:40 19.01.2019
Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։ Ինչպեստեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրանք իրենց հուզող հարցերն են ներկայացրել ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։ […]
14:38 19.01.2019
«Մենք պետք է ուրախանանք, որ ԱԺ-ում շատ պատգամավորներ նախկին լրագրողներ են: ԱԺ-ում նրանց առկայությունը կարող է նպաստել շատ օրենսդրական նախաձեռնությունների հարցում»,- 7-րդ գումարման ԱԺ-ում լրագրող պատգամավորների թվաքանակին անդրադառնալով՝ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաշի մասին գրառմանը և «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այստեղ ԶԼՄ-ի կողմից լուրջ խախտում […]
14:14 19.01.2019
Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պն լրատվական բաժնից: Զրուցակիցները քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ներկայացված «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակներում տարվող աշխատանքների շարունակականության, զինված ուժերում առաջիկա նախագծերին օժանդակող հարցեր։ Հանդիպման […]
14:07 19.01.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին և մշտական հանձնաժողովների նախագահներին իրենց պատասխանատու պաշտոններում ընտրության, հանձնաժողովների ձևավորման և երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքում բոլոր պատգամավորների կողմից իրենց կարևորագույն դերակատարությունը լիարժեք ստանձնելու կապակցությամբ: Խորհրդարանական հանձնաժողովները հասարակական-քաղաքական կյանքի […]
14:00 19.01.2019
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով ՀՀ գլխավոր դատախազության՝ երեկ տարածած հաղորդագրությանը: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սույն թվականի հունվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել, որի հիմնական բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ երկու նախադասությամբ՝ Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտում տեղի չի ունեցել: Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը, ինչպես նախքան ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ […]
13:54 19.01.2019
Հունվարի 14-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, շրջաայցի ընթացքում Հաղարծին գյուղի սկզբնամասում հայտնաբերել են հատված երկու ուռենու կոճղեր և ուռենու հատված ճյուղ: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նյութերի նախապատրաստման ընթացքում, բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 18-ին, ժամը 11.20-ին, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 23-ամյա Մարզպետ Բ.-ն, որը բացատրություն է տվել, որ […]
13:40 19.01.2019
Ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիրը» (TAMP), որը մեկնարկել էր 2013 թվականից: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ընդգծել է, որ ծրագիրն իրականացվել է հաջողությամբ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը Հայաստանի անկախացումից ի վեր աջակցել է հարկային […]
13:32 19.01.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է ճանաչել Ռիո դե Ժանեյրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում: Բրազիլիայի ամենահայտնի քաղաքը կդառնա մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային պլանավորման և ճարտարապետության համաշխարհային մարտահրավերները քննարկելու միջազգային հարթակ: Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում և Ճարտարապետների […]
13:26 19.01.2019
Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային […]
13:16 19.01.2019
Հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
13:06 19.01.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արտակարգ և լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը խոսել է Արցախյան խնդրի մասին. «Հողերի հանձնում, իհարկե, չկա, գոնե մեր հասարակության և իշխանության համար, ես միանշանակ կարող եմ ասել: Ադրբեջանի հռետորաբանությունը և քաղաքականությունը խիստ տարբերվում են իրարից. դրանք 2 տարբեր բևեռներ են: Նրանք խոսում […]
12:51 19.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության […]
12:22 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը քիչ առաջ հրապարակվեց նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Զոհրաբ Մնացականյանին նշանակել արտաքին գործերի նախարար», – ասվում է հրամանագրում։
12:21 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Էրիկ Գրիգորյանին նշանակել բնապահպանության նախարար»,- ասված է հրամանագրում:
12:20 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանը կրկին նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ֆելիքս Ցոլակյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասվում է հրամանագրում։
12:19 19.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանը նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Հակոբ Արշակյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,- ասված է հրամանագրում:
12:19 19.01.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Տիգրան Խաչատրյանը հաստատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Խաչատրյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար», – ասվում է հրամանագրում։