TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.14 oC
Admin

Admin

Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկ, որտեղ գազի պայթյունից բնակելի շենք է փլուզվել

18:20 31.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մագնիտոգորսկի այն շրջան, որտեղ գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք էր փլուզվել: Այս մասին հայտնում են ռուսական գործակալությունները: Աղբյուրների հաղորդմամբ՝ Պուտինը նախատեսում է հանդիպել արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիների և շրջանի ղեկավարների հետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ տեսախցիկերը ֆիքսել են Մագնիտոգորսկում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի փլուզման պահը:

̰
Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այցելել է մարտական հենակետ և շնորհավորել զինծառայողների Ամանորը

18:14 31.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ տոների նախաշեմին այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին, այդ թվում՝ հայրենական արտադրության: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է […]

̰
ՃՏՊ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին. տուժածներ չկան

18:05 31.12.2018

Դեկտեմբերի 31-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 300 մ). տուժածներ […]

̰
ԱԽ քարտուղարն այցելել է առաջնագիծ ու շնորհավորել զինծառայողներին

17:57 31.12.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է շփման գիծ՝ շնորհավորելու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Քարտուղարը զինվորականներին մաղթել է տոկունություն և առողջություն. «Մեր հայրենիքի անվտանգությունը սկսվում է ձեզանից յուրաքանչյուրի իրականացրած ծառայությունից։ Հայաստանում տեղի ունեցած ու դեռ սպասղող փոփոխությունները հնարավոր են միայն ձեր հաջողելու պարագայում, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում […]

̰
Ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության

17:45 31.12.2018

Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցլե ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ, […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լանջիկի ավտոճանապարհներին՝ բուք

17:34 31.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:   Ապարան-Քուչակ-Միրաք ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար: Լանջիկի ավտոճանապարհներին նույնպես բուք է: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Քաջարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական և հանրապետական […]

̰
2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և ՀՀ սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խմ-ի համար. «Գազպրոմ»

17:20 31.12.2018

Ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մոսկվայում այսօր կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Նշվում է, որ ի հավելումն Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև կնքված պայմանագրի՝ 2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կկազմի […]

̰
Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հետ մասնակցում է տարեմուտի դաշտային միջոցառմանը

17:06 31.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զինծառայողների և սպաների հետ մասնակցում է տարեմուտի դաշտային միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից: «ՀՀ ԶՈւ սպան և շարքայինը տարեմուտի դաշտային միջոցառմանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:  

̰
Ինչպիսի՞ սանրվածքներով կարելի է դիմավորել 2019 թվականը

17:00 31.12.2018

Ամանորին հաշվված ժամեր են մնացել, իսկ կանայք սովորաբար ձգտում են գեղեցիկ լինել այդ գիշեր: Առաջարկում ենք մի քանի հետաքրքիր սանրվածք, որոնք կընդգծեն Ձեր գեղեցկությունը: Ֆակտուրային սանրվածք   Մազերին հաղորդել ծավալ Նմանատիպ սանրվածք նախընտրում են սեփական ոճը գնահատող կանայք: Մազերի փարթմությունը վստահ տեսք է տալիս կնոջը: Այդ փարթամ արդյունքին հնարավոր է հասնել տան պայմաններում: Ռետրո ոճի […]

̰
Վրաստանում ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողի վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատել

16:57 31.12.2018

Դեկտեմբերի 30-ի գիշերը որովայնի հատվածում ստացած հրազենային վիրավորումով հայ զինծառայող է տեղափոխվել Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Հաղորդվում է, բուժհաստատություն տեղափոխելուց անմիջապես հետո զինծառայողին շտապ վիրահատել են: Ներկայում բժիշկները 20-ամյա ժամկետային զինծառայողի վիճակը գնահատում են կայուն ծանր: Հաղորդվում է, որ զինծառայողը դեկտեմբերի 29-ին թիվ 17 մեկուսարանի դիտարկման աշտարակի վրա հերթապահության ժամանակ հրազենից […]

̰
Ինչպե՞ս զարդարել ամանորյա սեղանը

16:30 31.12.2018

Ամանորին հաշվված ժամեր են մնացել, և տանտիկիններն արդեն մտածում են, թե ինչպես կարելի է զարդարել ամանորյա սեղանը: 2019 թվականին դեղին շան տարուն փոխարինելու է գալիս դեղին խոզը: Շատերն իրենց հարց են տալիս՝ կարելի՞ է արդյոք խոզի միս ուտել այս տարի: Կարծիք կա, որ խոզն ամենակեր է: Խոզուկը սիրում է գեղեցկություն, ուստի ամանորյա սեղանը պետք է […]

̰
Ֆիլիպիններում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 61-ի

16:20 31.12.2018

Ֆիլիպիններում հորդառատ տեղումների ու դրանց հետևանքով առաջացած սողանքների զոհերի թիվը հասել է 61-ի: Այս մասին հայտնում է Philippine Star-ը՝ վկայակոչելով այդ երկրի՝ տարերային աղետների կանխարգելման ու նվազման հարցերով խորհրդի տարածած հայտարարությունը: Աղբյուրը հայտնում է, որ ներկա պահին 18 մարդ անհետ կորած է համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

̰
Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր

16:11 31.12.2018

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հերթական զորախմբի պետական սահմանի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա շնորհակալություն հայտնելով ծառայության համար, Տավուշ մեկնող ոստիկաններին մաղթեց խաղաղ երկինք: Քանի որ այս զորախումբը դիքերում է անցկացնելու տոները, ոստիկանության պետը շնորհավորեց նրանց և հորդորեց այդ օրերին կրկնապատկել ուշադրությունն ու զգոնությունը: Սահման […]

̰
Երևանում դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է ձյուն

16:00 31.12.2018

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  Օդի ջերմաստիճանը 31-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ՏՄՊՊՀ-ն քննարկել է ձվի շուկայի վիճակը. գերիշխողները սեղմ ժամկետում տեղեկատվություն պետք է ներկայացնեն

15:42 31.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում արձանագրված իրավիճակի շուրջ, հայտնում են հանձնաժողովից: Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրել է, որ պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ մի շարք խոշոր առեւտրի կետերում օրվա որոշակի ժամերի նկատվում է իրացվող ձվի ծավալների նվազում։ Քանի որ այս […]

̰
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը 2019թ. հունվարից ուժի մեջ կմտնի

15:40 31.12.2018

2019 թվականի սկզբից ուժի մեջ կմտնի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջև կնքված ազատ առևտրի հաստատման մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Սեուլում Հարավային Կորեայի արտադրության ու առևտրի նախարարության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակ ունի երկու երկրների միջև առևտրային նոր կապեր հաստատել: Համաձայնագրի շուրջ բանակցությունները երկու երկրներն սկսել են անցնող տարվա հունվարից, այն […]

̰
Կուրիլյան կղզիներից մեկում հազարավոր ծովատառեխներ են ափ նետվել

15:34 31.12.2018

Կուրիլյան Իտուրուպ կղզու առափնյա հատվածում հազարավոր ծովատառեխներ են ափ նետվել: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի գիշերը: Այս մասին հայտնում է РИА новости-ն: Կատարվածը պատկերող տեսանյութը տարածվել է YouTube համացանցային ալիքում: Տեսախցիկը ֆիքսել է նաև, թե ինչպես են տեղի բնակիչները տոպրակներով հավաքում ավազին թափված ձկները: «Սա իսկական ձկնորսություն է»,- ասում է տեսանյութի հեղինակը՝ տեսարանը բնորոշելով […]

̰
Հովք գյուղում եղնիկի ապօրինի որս է կատարվել

15:21 31.12.2018

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 20:10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս «Գոշավան» կայարանի հարակից տարածքից ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 32-ամյա Վազգեն Գ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, իսկ ուսապարկի մեջ սպանված եղնիկ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ Վազգեն Գ.-ի բանավոր […]

̰
Նոր մանրամասներ Արտաշատի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպից

15:17 31.12.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, դեկտեմբերի 28-ի գիշերը, վիճաբանություն և ծեծկռտուք էր եղել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում գործող գիշերային ակումբում, հնչել էին նաև կրակոցներ։ Ոստիկանները պարզել էին, որ վիճաբանության ընթացքում, ակումբի տնօրեն 32-ամյա Դավիթ Պ․-ն 2 անգամ կրակել էր և մի գնդակը դիպել էր Ռաֆայել Ս․-ի ոտքին: Դավիթ Պ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական […]

̰
Մաղթում եմ խաղաղ, անվտանգ, ստեղծագործ Նոր տարի. Զոհրաբ Մնացականյան

15:07 31.12.2018

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում պաշտոնյաներն ամանորյա շնորհավորանք ու բարեմաղթանքներ են հղում հայ ժողովրդին: Տեսաուղերձում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականը տեսնում է որպես 2018 թվականին սկսված բարեփոխումների շարուկանության տարի: «Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, գիտնականներ, շնորհավորում եմ 2019 թվականը և բոլորիս այս տարի հաջողություն եմ մաղթում»,- ասել է Արայիկ Հարությունյանը: […]

̰
Որքա՞ն կարելի է պահել ամեն սննդատեսակը, որ այն դեռ ժամկետի մեջ լինի

15:00 31.12.2018

Եթե պայմանական ընդունենք, որ Ամանորի սեղանին դրվող սնունդը պատրաստելու եք անմիջապես Նոր տարվա սկզբից մեկ րոպե առաջ՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ ժ. 23։59-ին, ապա որոշ սննդատեսակներ արդեն կեսօրին դուրս են գալու ժամկետից։ Դրանք են․ Թռչնի մսից կոտլետներ, Բանջարեղենով աղցաններ (համեմված), Մսով, ձկնատեսակով աղցաններ (համեմված)։ Իսկ պահպանման ամենամեծ ժամկետն ունեն թթվասերը, տորթերն ու հրուշակեղենը՝ առանց կրեմի կամ […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

14:40 31.12.2018

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից ու անհատներից: Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գալիք Նոր տարվա […]

̰
Թող որ հասնենք մեր երազի մյուս բարձունքներին` հանուն Հայաստանի, Արցախի և սփյուռքի. Մխիթար Հայրապետյան

14:31 31.12.2018

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Երբեք պատահականությունների չեմ հավատացել, սակայն միշտ վստահ եմ եղել, որ մեր մտքերը, երազանքները, ապագայի մեր տեսիլը ինչ-որ տիեզերական ուժով մի անհավատալի պահի սկսում են վերածվել իրականության: Եվ իսկապես, ինչ էր հեղափոխությունը, եթե ոչ վեհ պայքար, ընդվզման ու արթնության գեղեցիկ ցունամի: […]

̰
Brexit-ից հետո Իռլանդիայի քաղաքացիություն ստանալ ցանկացող բրիտանացիների թիվն աննախադեպ աճ է գրանցել

14:20 31.12.2018

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկից սկսած՝ Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար այդ երկրի իշխանություններին դիմած բրիտանացիների թիվը կտրուկ աճ է գրանցել: Այս մասին հայտարարություն է տարածվել այդ երկրի արտաքին գերատեսչության կողմից, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ 2017 թվականի համեմատ 2018 թվականին Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը 20 տոկոսով ավելի շատ […]

̰
Թալանել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին

14:07 31.12.2018

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, անհայտ անձը հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ […]

̰
Տավուշում 27-ամյա երիտասարդ է մահացել հրազենային վնասվածքների պատճառով

14:00 31.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կուտակվել են 320 բեռնատարներ և 50 մարդատարներ

13:31 31.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում (Լոռու մարզ), Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Քեթիի (Շիրակի մարզ) և Դիլիջանի ոլորաններում, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Մաստարա-Լանջիկ, Ապարան-Քուչակ, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած ավտոճանապարհներին և Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, […]

̰
Թո՛ղ 2019թ. մեր ժողովրդի համար լինի նորանոր հաղթանակների ու նվաճումների տարի. ԱՀ պաշտպանության նախարար

13:23 31.12.2018

2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակել է պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը՝ հնարավորություն ընձեռելով հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեության համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը՝ մանրամասնելով, որ, դրան զուգահեռ, կատարելագործվել են բանակի անձնակազմի ռազմավարական հմտություններն ու թարմացել զինանոցը: «Անցնող տարվա […]

̰
2019թ. կլինի ՀՀ-ում անվտանգության ոլորտի որակական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ զարգացման տարի. Արմեն Գրիգորյան

13:00 31.12.2018

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով՝ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը: Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում […]

̰
Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան

12:50 31.12.2018

Գազի գնի թանկացման վերաբերյալ քննարկումներին քիչ առաջ անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ հայտարարեց, թե սպառողների համար գազը չի թանկանա: «Նման բան տեղի չի ունենա, առնվազն առաջիկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ երեկ ինքը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Այդ հեռախոսազրույցների […]

̰
BACK_TO_TOP