TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.14 oC
Admin

Admin

Հունվարի 1-ի դրությամբ տոնական սեղանի ո՞ր սննդատեսակներն են արդեն ժամկետնանց

15:00 01.01.2019

Եթե պայմանականորեն ընդունենք, որ Ամանորի սեղանին դրվող սնունդը պատրաստել կամ գնել եք նոր տարվա սկզբից անմիջապես մեկ րոպե առաջ՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան 23։59-ին, ապա որոշ սննդատեսակներ այս հոդվածի հրապարակման ժամին՝ հունվարի 1-ին՝ ժամը 15։00, արդեն դուրս են եկել ժամկետից։ Դրանք են․ Թռչնի մսից կոտլետներ, Բանջարեղենով աղցաններ (համեմված), Մսային ու ձկնային աղցաններ (համեմված)։ Այսօր՝ հունվարի 1-ի […]

̰
ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարներն այցելել են զորամասեր

14:38 01.01.2019

ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 31-ին եղել է ՊԲ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերում և առաջնային գծում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակից: Նախքան անձնակազմի հետ հանդիպելը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մասնակցել […]

̰
Ամանորն ամենաընտանեկան տոնն է. Արմեն Սարգսյան

13:57 01.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում նախագահն է՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Լուսանկարներին կից արված է հետևյալ գրառումը. «Նոր տարին ամենաընտանեկան տոնն է»:

̰
Վստահ եմ՝ նա կցանկանար լինել մեր կողքին, որ մաղթեր բարի ու երջանիկ 2019 թ. Ազնավուրի դստեր գրառումը

13:30 01.01.2019

Մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդան, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ, որին կից հետևյալ գրառումն է արել. «Սա մեր վերջին նկարներից մեկն է: Այս օրը նա մեր կողքին էր, այս աշխարհում: Ես վստահ եմ, որ նա կցանկանար լինել մեր կողքին, որպեսզի բոլորին մաղթեր բարի ու երջանիկ 2019 թ.»:

̰
Ո՞րն էր Հայաստանում ամենաանսպասելի փոփոխությունը 2018-ին

13:07 01.01.2019

Արդեն անցյալ դարձած 2018 թվականի ընթացքում Հայաստանում եղան այնպիսի փոփոխություններ, որոնք խիստ անհավանական էին ու անսպասելի․ շատերը դրանց չէին հավատա, եթե ներկա չլինեին։ SHANTNEWS.am-ն առաջարկում է ▼ և ▲ նշաններով ընտրել ամենաանսպասելի փոփոխությունները, որ եղան Հայաստանում։

̰
Ոստիկանությունը կոչ է անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները

12:45 01.01.2019

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով Նոր տարվա սկզբին արդեն իսկ մի շարք վարորդների վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: «ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։ Այս գիշեր՝ 2019 թ․ առաջին ժամերին, […]

̰
Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքներն ու փոփոխությունները

12:15 01.01.2019

2019թ. հունվարի 1-ից Վրաստանի և ՀՀ սահմանին ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար 1000 խմ-ի համար: Հունվարի 1-ից ավտոմեքենա ներկրողները կկարողանան նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող մեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարը: Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է նշված ՀԴՄ-ներ չկիրառող հարկ վճարողների համար: Հունվարի 1-ից ներմուծվող անձնական ապրանքի համար գանձումների փոփոխություններ […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

11:47 01.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Երևան-Սևան, Երևան-Արմավիր ավտոճանապարհներին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Երևանում հրդեհի հետևանքով բնակարան է այրվել

11:24 01.01.2019

Հունվարի 1-ին` ժամը 02:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 21/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

̰
Լարսի ճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է 100 ավտոմեքենա

11:14 01.01.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 100 ավտոմեքենա:

̰
Խաղաղ օվկիանոսում այրվում է ավտոմեքենաներ տեղափոխող նավը

10:57 01.01.2019

Խաղաղ օվկիանոսում՝ ավտոմեքենաներ տեղափոխող նավի վրա, հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: 200 մետր երկարության Sincerity Ace նավը՝ Պանամայի դրոշով, Ճապոնիայից ուղևորվում էր Հավայան կղզիներ: Այժմ այն Օահու կղզուց ավելի քան 3,5 հազար կմ հեռավորության վրա է: Նավի անձնակազմում 21 նավաստիներ են: Հաղորդվում է, որ նավաստիներից 4-ն արդեն տեղափոխվել են փրկարարական լաստանավ, մյուսները փորձում […]

̰
Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է

10:30 01.01.2019

Հունվարի 1-ին Կաթոլիկ եկեղեցին նշում է Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace): 1967 թ. դեկտեմբերի 8-ին Հռոմի պապ Պողոս VI-ը այս օրը հռչակեց Խաղաղության համաշխարհային օր: Կաթոլիկներն այս տոնն անվանում են Խաղաղության մասին աղոթքների համաշխարհային օր: Մի քանի տարի շարունակ այն նշում էին տարվա առաջին օրը: 1969 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այն պաշտոնապես […]

̰
Ամանորյա զբոսանք. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ

01:06 01.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատկերված է ընտանիքի անդամների՝ դուստրերի, կնոջ և «Իմ քայլը» դաշինքից Հրաչյա Հակոբյանի հետ: «Ամանորյա զբոսանք»,- լուսանկարն այսպես է մակագրել վարչապետի պաշտոնակատարը:

̰
Անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը. Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը

23:56 31.12.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սփյուռքի հպա՛րտ հայություն: Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, […]

̰
2019 թվականը դիմավորում ենք դրական տեղաշարժերի սպասումներով. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

23:50 31.12.2018

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդն ամանորյա շնորհավորական տեսաուղերձ է հղել հայ ժողովրդին՝ մաղթելով առավել մեծ միասնականություն ու հայրենիքի սահմանների անառիկություն: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Ամանորի բերկրալի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և հայրապետական մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ: Ջերմ զգացումներով մեր բարեմաղթանքներն […]

̰
Նրանք զգոն են, վստահ, հպարտ. Մխիթար Հայրապետյանն այցելել է առաջնագծում ծառայող զինծառայողներին

23:47 31.12.2018

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացնում է, որ այցելել է սահմանն անառիկ պահող զինծառայողներին: «Նրանք զգոն են, վստահ են, հպարտ են, հզոր են ու անպարտ, փա՛ռք մեր զինվորներին»,- գրել է Մխիթար Հայրապետյանը: Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

̰
Մահվան ելքով ավտովթար Գյումրիում. վիրավորների թվում կա մանկահասակ երեխա

23:37 31.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 21:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Միմյանց են բախվել ԶԱԶ (ZAZ) և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների ZAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է մեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու հարվածել այդ պահին ընթացող «Ռենջ Ռովեր» ավտոմեքենային: Բախման […]

̰
Վրաերթ «Էրեբունի» թանգարանի մոտ, տուժածը հոսպիտալացվել է

23:00 31.12.2018

Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհին, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել […]

̰
Տարեմուտի տոնական միջոցառումը Հանրապետության հրապարակում կմեկնարկի ժ. 23:00-ին

22:43 31.12.2018

Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի տարեմուտի տոնական համերգը: Ամանորի երեկոն կուղեկցվի Ճանաչված երգիչների կատարումներով ու տոնական դիսկոտեկով: Ճիշտ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի շքեղ հրավառությունը, որն էլ կազդարարի նոր՝ 2019 թվականի գալուստը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Իսկ Հանրապետության հրապարակից ձեզ համար կաշխատի SHANTNEWS.am-ի թղթակից Արտակ Խուլյանը: Ի դեպ, […]

̰
Աստված խաղաղության մեջ պահի Հայաստան և Վրաստան աշխարհը. Վիրահայոց թեմի առաջնորդի ամանորյա ուղերձը

22:23 31.12.2018

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդես է եկել ամանորյա  տեսաուղերձով, որում նա մաղթում է, որ «Աստված խաղաղության մեջ պահի Հայաստան և Վրաստան աշխարհը», որ մեր ժողովուրդը վրաց հողում կարողանա իր նպատակներն իրագործել: «Այս օրերը մի տեսակ մտածումների, հաշվետվության օրեր են: Այս կյանքում ամենաարժեքավորը մարդն է: Նոր տարվա և սուրբծննդյան տոները առիթ են, որ […]

̰
Խմբակային գողության մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվել է

22:00 31.12.2018

Դեկտեմբերի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկել 42-ամյա Արման Ս.-ն, որը սեպտեմբերի 14-ից, Գերմանիայի Դաշնության Հանրապետության իրավապահ մարմինների նախաձեռնությամբ գտնվում է միջազգային հետախուզման մեջ այդ երկրի քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի, 243 հոդվածի 1-ին մասի, 244 հոդվածի 1-ին մասի, […]

̰
2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է. Օսիպյան

21:10 31.12.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների հետ կապված: Ամանորյա ուղերձում ասվում է. «Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: 2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, […]

̰
Հայաստանը իրոք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

20:31 31.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը: «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ: Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումներին: Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և […]

̰
Կարեն Գրիգորյանը՝ Դե Լորկա մրցաշարի հաղթող

20:30 31.12.2018

Իսպանիայում ավարտվեց Դե Լորկա միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 22 երկրենրի 146 մասնակից, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Chessfed.am-ը: Գրիգորյանը նաև 16 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

̰
Ջաջուռ գուղում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

20:00 31.12.2018

Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի պարեկայինները, Գյումրու անտառտնտեսության աշխատակիցների հետ ծառայության ընթացքում, Ջաջուռ գյուղի տարածքում նկատել են սոճենու հատված ծառներով բարձված «ՎԱԶ-2101» ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանույան լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մեքենայի վարորդ՝ 23-ամյա Գառնիկ Կ.-ն և ուղևորուհի՝ 25-ամյա Հասմիկ Ք.-ն հրավիրվել են ոստիկանության բաժին: Պարզվել է, որ […]

̰
Ամանորյա տոներին Փարիզի անվտանգությանը կապահովի 12 հազար ոստիկան

19:29 31.12.2018

Ամանորյա տոներին Փարիզի բնակիչների անվտանգությունը կապահովեն 12 հազար իրավապահներ: Այս մասին հայտնում է BFM-ը: Հաղորդվում է, որ ծառայությունն առավել ինտենսիվ կիրականացվի հատկապես Ելիսեյան պալատի շրջակայքում, որտեղ Ամանորի գիշերը սպասվում են հատուկ միջոցառումներ, իսկ դրանց ավարտին նաև մեծ հրավառություն է նախատեսվում իրականացնել: Փարիզի 8-րդ շրջանի (Ելիսեյան պալատը գտնվում է այս շրջանում-խմբ.) ղեկավար Ժաննա դ՛Օթսերն ափսոսանք է […]

̰
Շմոլ գազից թունավորում Շենգավիթում, Վերիշեն գյուղում և Գյումրիում

19:00 31.12.2018

Դեկտեմբերի 29-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վերին Շենգավիթ 11-րդ փողոցի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 3-ամյա Հասմիկ Ա.-ին, հայտնում են ոստիկանությունից: Նույն օրը, ժամը 22.20-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ […]

̰
Հայկ Մարտիրոսյանը՝ Ցյուրիխի մրցաշարի հաղթող

18:36 31.12.2018

Ցյուրիխում ավարտվեց Վեյնախտօփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում՝ 11 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Մրցաշարում Մարտիրոսյանը տոնեց 4 հաղթանակ, ևս 3 պարտիա ավարտեց հաշտությամբ և 5.5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Մարտիրոսյանը նաև 3 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Այս մասին տեղեկացնում […]

̰
SHANTNEWS

18:34 31.12.2018

̰
Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի զինծառայողներին շնորհավորել է դիրքերում

18:21 31.12.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օրեր առաջ էր հայտնել, որ Ամանորի երեկոյան այցելելու է սահման՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ անձամբ շնորհավորելու մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերի զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Խոստման համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ոստիկանության պետը դիրքերում էր: Վալերիյ Օսիպյանը մանրամասն տեղեկացել է […]

̰
BACK_TO_TOP