TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Admin

Admin

Տավուշի մարզում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

12:13 02.01.2019

Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 143 կմ հատվածում բախվել են 32-ամյա Ռոբերտ Ղազումյանի վարած Mercedes մակնիշի 35 GD 937 համարանիշի և Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Չոբանյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 PA 038 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով […]

̰
Ֆիլիպիններում հորդառատ անձրևներից ու սողանքներից 85 մարդ է զոհվել

11:47 02.01.2019

Ֆիլիպիններում հորդառատ անձրևների ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի, հայտնում է Manila Times-ը: Ավելի վաղ նշվում էր մինչև 75 զոհի մասին: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ներկա պահին 16 հոգի համարվում է անհետ կորած: Նշվում է, որ 69 մարդ մահացել է Բիկոլի մարզում, 13 հոգի՝ Արևելյան Վիսայում և ևս 3-ը՝ երկրի տարբեր մարզերում: Ավելի քան […]

̰
SHANTNEWS

00:15 02.01.2019

̰
Հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու կիսաայրված դի․ shamshyan.com

23:30 01.01.2019

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 18։30-ի սահմաններում ԱԻՆ-ում ահազանգ են ստացել, որ Այգեշատ գյուղում՝ կիսակառույց շինություններից մեկում, հայտնաբերվել է տղամարդու դի՝ կիսաայրված վիճակում։ Shamshyan-ի տեղեկություններով՝ հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները տեղում հայտնաբերել են գյուղի բնակիչներից 69-ամյա Խ․Պ․-ի կիսաայրված դին։ Նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է վառարանի բռնկումից առաջացած հրդեհից։

̰
Հայերի ամենաանսովոր ամանորյա նվերները

23:20 01.01.2019

Ամանորի կապակցությամբ գնումների առցանց հարթակներում տարածվել են նաև արտասովոր նվերների տեսակներ, որոնք ունեն հայկական «կոլորիտ»։ Դրանցից մի քանիսը ներկայացված են ստորև․ Խոհանոցային գոգնոց՝ հայկական մոտիվներով Հայկական այբուբենի տառերով տոնածառի խաղալիքներ Կանացի հագուստ՝ հայկական մոտիվներով ու հայերեն մակագրությամբ Հայկական մոտիվներով «համեմված» բիսկվիտներ Հայերենի «կարևորության» մասին անգլերեն մակագրությամբ հագուստ

̰
Իրաքում ՀՀ դեսպանությունում Ամանորը նշել են հայ համայնքի երեխաների հետ

23:05 01.01.2019

Իրաքում Հայաստանի դեսպանությունում առաջին անգամ Նոր տարին նշել են տեղի հայկական համայքի երեխաների հետ։ ՀՀ ԱԳՆ խոսնակը այս մասին գրառում է կատարել, ըստ որի՝ մոտ 60 իրաքահայ երեխա է մասնակցել տոնակն միջոցառմանը։ For the first time, Embassy of #Armenia in #Iraq hosted #NewYear event attended by 60 kids of #Armenian community in #Baghdad. pic.twitter.com/PCTEJHMmoL — […]

̰
Լոռիում ավտովթարի հետևանքով կան տուժածներ

22:42 01.01.2019

Հունվարի 1-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Լոռի բերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra A» (վարորդը՝ Լ. Պ., ծնված 1995 […]

̰
Հայաստան ժամանողների թիվը կանխատեսվածից կրկնակի ավել է. Նիկոլ Փաշինյան

22:12 01.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վիճակագրական տվյալներ ներկայացնելով Հայաստանից մեկնածների ու Հայաստան ժամանածների մասին: «2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այսինքն՝ Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը – 25 հազար […]

̰
Մոսկվայում աշխատող միգրանտների արտոնագրի գինը կբարձրանա 10 տոկոսով

21:50 01.01.2019

Ռուսաստանի մայրաքաղաքի ավագանու որոշումներից մեկով նոր տարում՝ այսօրվանից սկսած, Մոսկվայում աշխատող եկվորների արտոնագրի տրամադրման համար վճարվող 4500 ռուբլի վճարի փոխարեն պետք է գանձվի արդեն 5000 հազար ռուբլի, որ համարժեք է մոտ 35 հազար դրամի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Այս որոշումը քաղաքային ավագանին ընդունել էր դեռևս նոյեմբեր ամսին։ Որպես դրա հիմնավորում երկու պատճառ […]

̰
Արոնյանը 10-րդն է ուժեղագույն շախմատիստների դասակարգման մեջ․ 2700chess.com

21:25 01.01.2019

Ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը 2019 թվակնի հունվարի 1-ի դրությամբ, ինչպես և տարիներ շարունակ, զբաղեցնում է նորվեգացի Մագնուս Կարլսենը։ 2700chess.com կայքի վարկանիշում նա ունի 2835 միավոր։ Նրան փոքր հեռավորավորության վրա հետապնդում է այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում նրան զիջած Ֆաբիանո Կարուանան՝ 2827 միավորով։ Այս կայքը պարբերաբար ներկայացնում է շախմատիստների մրցելույթների հիման վրա կազմած […]

̰ ̰
Հրդեհ Թաիրով գյուղում․ փրկարարները մեկնել են դեպքի վայր

20:52 01.01.2019

Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 20:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տներից մեկի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վճարել՝ Վենետիկը տեսնելու համար. զբոսաշրջիկների համար նոր հարկ է սահմանվում

20:42 01.01.2019

Վենետիկ ժամանող զբոսաշրջիկները շուտով ստիպված կլինեն հատուկ հարկ վճարել: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, տեղի իշխանությունները կարծում են, որ դա անհրաժեշտ է, որպեսզի քաղաքում պահպանվեն մաքրությունն ու կարգուկանոնը, որ դժվարությամբ է պահպանվում քաղաքի այցելուների մեծ հոսքի պատճառով: Հարկի չափը կտատանվի 2,5-ից մինչև 10 եվրո՝ կախված, թե տարվա որ շրջանում է զբոսաշրջիկն այցելում Վենետիկ: Այս […]

̰
Հարբած տղամարդն ինքնաթիռում կռիվ է սարքել, երբ իրեն վիսկի չեն տվել

20:22 01.01.2019

Սոչիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում տղամարդը սկանդալ է սարքել բորտ-ուղեկցորդների հետ՝ այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել են իրեն վիսկի հյուրասիրել: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: Վորոնեժի օդանավակայանի աշխատակիցները պատմել են, որ տղամարդն արդեն իսկ գերազանցել էր խմիչքի թույլատրելի քանակությունը, «չարաշահել էր վիսկին, հաշվի չէր առել իր օրգանիզմի հնարավորությունները»: Տղամարդը վիրավորել է ինքնաթիռի ուղեկցող անձնակազմին, հայհոյանքներ […]

̰
SHANTNEWS

20:12 01.01.2019

̰
Իրանահայերն Ամանորը նշել են Թեհրանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

19:51 01.01.2019

Իրանում բնակվող մեր հայրենակիցներն Ամանորը դիմավորել են Թեհրանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ամանորյա ժամերգությունը Հայ Առաքելական Եկեղեցու համար ամենակարևոր իրադարձություներից մեկն է: Նշենք, որ հայ քրիստոնյաները կազմում են Իրանի բնակչության 1 տոկոսը: Նրանց մեծամասնությունն ապրում է մայրաքաղաք Թեհրանում:

̰
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

19:20 01.01.2019

Հունվարի 1-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Աստղաձոր համայնքի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Մագնիտոգորսկում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած երեխայի

18:54 01.01.2019

Մագնիտոգորսկում տեղի ունեցած պատահարից հետո փլատակների տակից դուրս են բերել 11 ամսական մի երեխայի, որ ողջ է մնացել պայթյունից հետո։ Երկու օր առաջ այստեղ գազի պայթյունից քանդվել էր բնակելի շենքի շքամուտքերից մեկը` հարակից բնակարաններով։ Այս մասին հայտնում է ռուսական RT գործակալությունը։ Չելյաբինսկի մարզպետը տեղեկացրել է, որ պայթյունից հետո որոնողա-փրկարարական աշխատանքներ էին սկսվել, իսկ ավելի ուշ […]

̰
Վանաձորում թալանել են Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականին

18:30 01.01.2019

Լոռու մարզում երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ժամը 13:00 – ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Զալինյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23:00-ից մինչեւ դեկտեմբերի 31-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի Դպրոցի փողոցի թիվ 2-րդ […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

18:14 01.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Երևան-Սևան և Երևան-Արմավիր ավտոճանապարհներին մառախուղ […]

̰
2019 թվականի ամենասպասված պրեմիերաները

17:58 01.01.2019

Համաշխարհային կինոյին անդրադարձող ամենահայտնի կայքը՝ IMDb-ն, կազմել է 2019 թվականի ամենասպասված ֆիլմերի ցուցակը։ Ցանկը կազմվել է օգտատերերի հետաքրքրվածության ցուցանիշից ելնելով։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է այդ ցանկի առաջատարներին ու իր ընթերցողներին կոչ անում քվեարկել իրենց համար ամենասպասված ֆիլմերի օգտին։

̰
Հրաժեշտ 2018-ին. Հանրապետության հրապարակն՝ անցնող տարվա վերջին ժամերին

17:37 01.01.2019

2018-ի վերջին ժամերը մեր քաղաքացիներից շատերը որոշել են անցկացնել Հանրապետության հրապարակում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են իրենց զգացողությունների մասին: 2018-ը ճանապարհելու և 2019-ը դիմավորելու համար Հանրապետության հրապարակ էին եկել նաև օտարերկրացիներ, ովքեր նշել են՝ անչափ ուրախ են, որ այս Նոր տարին Հայաստանում են դիմավորում:

̰ ̰
Կիմ Չեն Ինը Թրամփին հորդորել է չփորձել իր համբերությունը ստուգել

16:59 01.01.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն Ամանորի ուղերձում հայտարարել է, որ պատրաստ է 2019 թվականին էլ շարունակել բանակցությունները և երկխոսությունը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Միջազգային մամուլը հայտնում է, որ Կիմ Չեն Ինը նաև նախազգուշացրել է արևմտյան գործընկերոջը։ Հյուսիսային առաջնորդն իր տոնական ուղերձի ժամանակ զգուշացրել է չփորձել իր համբերությունը` սանկցիաներ կիրառելով ու ճնշում […]

̰
Նոր տարին՝ նոր Հայաստանում

16:38 01.01.2019

Նոր Հայաստանի քաղաքացիները 2019-ը դիմավորել են լավատեսությամբ ու դրական ակնկալիքներով: SHANTNEWS.am-ը զրուցել է մեր քաղաքացիների ու Երևանի հյուրերի հետ: Նրանք իրենց մաղթանքներն են հղել Հայաստանին ու հայ ժողովրդին:

̰
13 մեքենաներ Ամանորը «դիմավորել» են տուգանային հրապարակում

16:17 01.01.2019

Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում այս օրերին ամենատարբեր արժողության մեքենաներ կարելի է տեսնել: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է տուգանային հրապարակում, ֆիքսել, թե ինչ վիճակ է այնտեղ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՃՈ առաջին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանը նշեց, որ Ամանորի գիշերը 16 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, 13-ի վարորդները ոչ […]

̰
Թող Ձեր ընտանիքներում միայն ժպիտ և ուրախություն լինի. Արայիկ Հարությունյան

15:55 01.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ «Ընտանեկան, ավանդական» վերտառությամբ: «Թող Ձեր ընտանիքներում միայն ժպիտ և ուրախություն լինի»,- գրել է նա:

̰
Հունվարի 4-5-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա

15:53 01.01.2019

Հանրապետության տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Սլովակիան խոստանում է «ազնիվ միջնորդ» դառնալ գործող հակամարտություններում

15:30 01.01.2019

ԵԱՀԿ-ում նախագահությունն այսօրվանից Իտալիայից փոխանցվում է Սլովակիային, որն այս կառույցը կնախագահի 2019 թ. : ԵԱՀԿ նոր նախագահող երկրի առաջնահերթություններն են գործող հակամարտությունների կարգավորումը, հասունացող հակամարտությունների կանխարգելումը, մոլորակի անվտանգ ապագայի ապահովումը: Բրատիսլավան հատուկ ուշադրություն է հատկացնելու Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին: ԱԳՆ ղեկավարը 2019-ին նախատեսում է այցելել Կիև, որտեղ ուկրաինական ղեկավարության հետ կքննարկեն Դոնբասի իրավիճակի կարգավորման հնարավորությունները: […]

̰
SHANTNEWS

15:08 01.01.2019

̰
BACK_TO_TOP