19:50 29.12.2018
Կենտրոնական Չինաստանում՝ Չանշա քաղաքում, բացվել է «խելացի» ավտոբուսների համար նախատեսված առաջին երթուղին: Այն դեռ փորձնական է: Ցուցադրական երթուղին Սյանցզյան շրջանում է. այն ունի 7,8 կմ երկարություն և 22 կանգառ: Այս երթուղին օգտագործվելու է 4 էլեկտրաավտոբուսների փորձարկման համար, որոնք ստեղծվել են ինտելեկտուալ տեխնոլոգիաների հիման վրա: Մեքենաները երթուղի կարող են դուրս գալ առանց վարորդների:
19:24 29.12.2018
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է այն ապրանքների ցանկը, որն արգելվում է Ուկրաինայից արտահանել Ռուսաստան: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում կատարած գրառման մեջ: Россия вводит запрет на импорт ряда украинских товаров. Это – ответная мера на санкционные ограничения со стороны Украины. Подписал соответствующее постановление — Дмитрий Медведев […]
19:21 29.12.2018
«Արցախը, ՀԱՊԿ-ը, գազը. այս երեք խնդրիներին ես կավելացնեի Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակը և կավելացնեի, որ որոշ պրոբլեմներ ոչ միայն մնացել են, այլ ավելի են խորացել: Օրինակ՝ նույն տնտեսության մեջ մինչ այսօր չի վերացել մենաշնորհը: Պայմանական առումով չեն որոշում, թե ով ինչպես պետք է դիրքավորվի, բայց միևնույն է, մենաշնորհները դիրքավորված մնում են»,- այս մասին «Շանթ» ՀԸ […]
19:10 29.12.2018
Չինաստանի Պեկին քաղաքի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժիշկ Լյու Ցզինզյուանը պատմել է РИА Новости-ին, թե ինչպես կարելի է ավելորդ քաշ կորցնել, սակայն սոված չմնալ: Բժիշկը նշել է, որ նիհարելու համար պետք չէ օգտագործել հավելումներ, որոնք դրա համար են նախատեսված: Մասնագետի խոսքով՝ դա կարող է վնաս հասցնել առողջությանը: Չինական բժշկությունը խորհուրդ է տալիս սոված չմնալ, այլ բավարարել սննդի պահանջի […]
19:00 29.12.2018
«Ցավում եմ, որ մենք ունեցանք միաբևեռ Ազգային ժողով թե՛ աշխարհաքաղաքական մոտեցումների և թե՛ գաղափարական առումով: ՀՀ Ազգային ժողովը միատարր էր և դա իրենք էլ էին փաստում: Վստահ եմ, որ ՀՀ քաղաքական օրակարգում եղած խնդիրները, ցավոք սրտի, ԱԺ-ում չեն լուծվելու»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանը […]
18:51 29.12.2018
Թափանցիկ կիսալուսնաձև տարայի մեջ քնած ու դրա տեսքը ստացած կատվի լուսանկարը զվարճալի մեմ է դարձել համացանցի օգտատերերի կողմից: Տարայի ձև ստացած կատվի պատկերը վերածվել է ամենատարբեր իրերի, թագուհու «գլխարկի», «թխվածքի» ու անգամ «մոլորակի»: Համացանցի օգտատերերը կատվին վերածել են նաև տիեզերագնացի, պայուսակի ու գնդակի, որից պոկեմոններ են առաջանում: Հաղորդվում է, որ կատուն Instagram-ի հատուկ էջ ունի, […]
18:40 29.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
18:30 29.12.2018
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել տարածված այն տեղեկատվության առնչությամբ, թե նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալլյան աշխատանքից ազատվելուց հետո օգատգործել է իր դիվանագիտական անձնագիրը: Այս մասին հայտնում է Monde թերթը: Հինգշաբթի օրը Mediapart պարբերականը հայտնել էր, որ պաշտոնից ազատվելուց հետո Բենալլյան շարունակել է օգտագործել դիվանագիտական անձնագիրը: Մասնավորապես, նա դրանով ուղևորվել է Աֆրիկա: Այդ ուղևորության մասին […]
18:15 29.12.2018
Տոնական այս օրերին էլ են լինում կարևոր լուրեր՝ ճանապարհների վիճակ ու եղանակ, քաղաքական անսպասելի որոշումներ։ Լինում են նաև Ձեր տրամադրությանը համահունչ նորություններ։ «Շանթ» հեռուստաընկերությունը, SHANTNEWS լրատվական ալիքն ու SHANTNEWS.am կայքը նախատոնական ու տոնական օրերին կշարունակեն հետևել և ներկայացնել տեղական և միջազգային կարևորագույն ու հրատապ նորությունները: Այս և հաջորդող օրերին մենք Ձեզ կդարձնենք տեղի ունեցող իրադարձությունների […]
17:40 29.12.2018
Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնից (CYBERO) տեղական գործակալություններից մեկին հայտնել են, որ ամբողջ տարվա ընթացքում «․az» ադրբեջանական դոմենային տիրույթում գտնվող կայքերի վրա եղել է ընդհանուր առմամբ 89 հարձակում։ Այդ կայքերի մի մասի՝ 25 հատի վրա, ըստ մասնագետների, ճիշտ չի կառուցված եղել անվտանգության համակարգը, մյուս 54 դեպքերում խնդիրը եղել է սերվերների անվտանգության խոցելիությունը։ Կենտրոնի տվյալներով՝ այդ կայքերից 12-ը […]
17:29 29.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության 18 թեկնածուն երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ որոշման պատճառներին: Անուններ չնշելով՝ Մուկուչյանը պարզաբանեց. «Խնդիրը հետևյալն է, որ ցանկացած պարագայում պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք. չնայած երեկ ներկայացվել են ինքնաբացարկի դիմումներ, բայց սխալ կլինի […]
17:20 29.12.2018
Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկրի կառավարության նոր որոշումը, որով օտարերկրացիներին թույլատրվում է իրենց անձնական օգտագործման համար Ռուսաստան բերել նաև այլ երկրում գրանցված ու վարձակալության, գրավի տակ գտնվող ավտոմեքենայով (կամ հենց մեքենայով Ռուսաստան գնալ), ու դրա համար սահմանին չվճարել լրացուցիչ գումար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի գործակալությունը»։ Սրա համար կա մի քանի պայման՝ մեքենան […]
17:14 29.12.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում է ընդունել, որով բավարարել է Հայաստանի դեմ Մարտիրոսյան եղբայրների ներկայացրած հայցը։ Դրա հիման վրա եղբայրներից յուրաքանչյուրին որպես բարոյական հատուցում կվճարվի 2400 դոլար գումար։ Եղբայրները նախկինում մեղադրվել ու դատապարտվել են «մի խումբ անձանց հետ երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու համար»։ Սակայն […]
17:05 29.12.2018
Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ դիմել են ՀՔԾ` Մայրապետյանի բուժումն արտերկրում շարունակելու խնդրով: «Սույն թվականի դեկտեմբերի 27-ին դատարանը բավարարել է Սամվել Մայրապետյանի պաշտպաններիս ներկայացրած միջնորդությունը կալանավորումը 30 միլիոն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանի որոշման համար առանցքային նշանակություն է ունեցել Սամվել Մայրապետյանի ծանր առողջական վիճակը, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Անհամատեղելիությունը […]
16:59 29.12.2018
Կիպրոսի ափամերձ տարածքում լցանավում պայթյուն է որոտացել, այնուհետև հրդեհ է բռնկվել, կա 5 վիրավոր, հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ տեղական ժամանակով ժ. 09:29-ին ATHLOS լցանավի կապիտանը զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն և հաղորդել պատահարի մասին: Պայթյունը որոտացել է Զիգա բնակավայրից 3 ծովային մղոն հեռավորության վրա: Դրանում եղել է 17 մարդ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, […]
16:47 29.12.2018
Ոստիկանապետ Վալերի Օսպիյանը ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ: Շնորհավորանքն ամբողջությամբ ստորև. «Ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, նրանց ընտանիքներին ու հարազատներին: 2018-ը սովորական տարի չէր, և բեկումնային փուլեր անցնելով՝ ոստիկանության համակարգն իր ծառայությամբ վերահաստատեց, որ պետականության ամուր հիմնասյուներից է, […]
16:45 29.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհային ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը: «Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր և երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի […]
16:41 29.12.2018
«Չպետք է սպասել, որ Արցախից խոսեն, այլ ՀՀ-ն նախաձեռնողական քաղաքականություն պետք է դրսևորի: Չպետք է սպասենք, տեսնենք`ով ինչ է ասում: Մենք պետք է նախաձեռնող լինենք և օրակարգ թելադրենք: Չեմ կիսում նաև այն կարծիքը, որ անընդհատ ասվում է, թե Արցախի խնդիրը պետք է ժողովուրդը որոշի: Իհարկե, պետք է որոշի, բայց կա մի ակնհայտ իրողություն, որ ժողովուրդը […]
16:38 29.12.2018
Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրումը պետք է Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանում անհանգստության տեղիք չտա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դա դրական է, քանի որ ինտեգրացիոն գործընթացներն ամբողջությամբ տարբեր արագություն ունեն, դրանք տեղի են ունենում նախկին Խորհրդային Միության տարածքում: Մի կողմից՝ ԱՊՀ շրջանակում ավելի լայն ինտեգրումը` «ԵվրԱզԷս»-ը, արդեն իսկ […]
16:18 29.12.2018
The Mashable պարբերականն առանձնացրել է անցնող տարվա նորաձության ամենասարսափելի՝ 7 թրենդները: Այդ ցանկում տեղ են գտել երկարաճիտ ուգգիները, ցածր գոտկատեղով ջինսերը և գուլպա-մարզակոշիկները: 1 . Boot Cut ջինսեր https://twitter.com/AppleNewsUK/status/1070228784983498752 2. Երկարաճիտ ուգգիներ https://www.instagram.com/p/BqWKdhnh8gT/?utm_source=ig_embed 3. Հեռախոսի համար նախատեսված կաշվե պայուսակներ 4. Գուլպա-մարզակոշիկ 5. Փոքր ապակիով արևային ակնոցներ 6. Ցածր գոտկատեղով ջինսեր 7. Պլաստիկե երկարաճիտ կոշիկ https://www.instagram.com/p/BfQxaQCjyBa/?utm_source=ig_embed […]
16:05 29.12.2018
Դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]
16:02 29.12.2018
Ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից հայազգի Շահեն Հովհաննիսյանն անցել է նախագծի եզրափակիչ փուլ: Եզրափակիչ ելույթում երիտասարդը կատարել է ռուսական «Բումբոքս» խմբի «Вахтерам» երգը: Այն ընդգրկված է Family ալբոմի մեջ: Շահենի օգտին է քվեարկել ոչ միայն մարզիչը, այլև հանդիսականը: Ստորև ներկայացնում ենք Շահենի կատարումը:
15:54 29.12.2018
Դեկտեմբերի 27-ին ձնահոսքի տակ մնալու պատճառով մահացել է Դաշքեսանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ զորամասի զինծառայող, 1999 թ. ծնված Ահմադով Ֆուադ Հաբիլ օղլուն (Əhmədov Fuad Habil oğlu): Այս մասին հաղորդում է Razm.info-ն: Զինծառայողի մահվան մասին տեղեկությունները տարածվել են սոցցանցերում, ապա ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքին տեղեկությունները հաստատել են Ֆուադի հարազատները: Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն կամ պաշտոնական այլ աղբյուրները […]
15:52 29.12.2018
Նախորդ հանդիպումից 4 օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կրկին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկել է քննարկել երկու երկրների կապերի զարգացման համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների հեռանկարները։ Պուտինն իր բացման խոսքում նշել է, որ խոսելու են տնտեսության և այլ ոլոտների կապերի զարգացման մասին, և, ինչպես առաջարկել է ինքը՝ Լուկաշենկոն՝ […]
15:43 29.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին՝ ընդգծել է, որ 2018 թվականն առանձնահատուկ տարի էր մեր երկրի ու […]
15:30 29.12.2018
ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունները թափուր հաստիքների լրացման հայտարարություններ են տարածում: Մշակույթի նախարարությունը դեկտեմբերի 24-ին հայտարարել է քաղաքացիական ծառայության Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար մրցույթ: Աշխատավարձի չափը՝ 175 930 /հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: Հայտարարվել է նաև քաղաքացիական ծառայության Գործերի կառավարման վարչության առաջատար մասնագետի թափուր պաշտոնը ժամկետային […]
15:29 29.12.2018
Ռումինիայի «Tarom» ավիաընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է իրականացնել ծառայություն Բուխարեստ-Երևան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը՝ հղում կատարելով «Financial-news»-ին, ընկերությունը տեղեկացրել է, որ ուղիղ չվերթների իրականացմամբ ակնկալվում է երկու երկրների միջև զարգացնել եւ ընդլայնել առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները՝ ներառյալ զբոսաշրջությունը: «Tarom»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի […]
15:10 29.12.2018
Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն․ օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։ Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։ Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։ «Սմարթֆոն […]
15:02 29.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի […]