18:36 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ: Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ […]
18:30 24.12.2018
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմված վարչական արձանագրությունների մասին: «Ճանապարհային ոստիկանության աշխատանքներով մտահոգ անձանց համար որոշակի թվաբանություն․ այս տարվա դեկտեմբերի 1-23-ը ճանապարհային ոստիկանների կողմից երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ կազմվել է 18572 վարչական արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն […]
18:26 24.12.2018
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի «Տոտենհեմի» դեմ խաղում և փոխարինվել առաջին կեսին, գրում է VNews.am-ը: Նշվում է՝ ֆուտբոլիստը բաց էր թողել «Բարնլիի» դեմ խաղը, որից հետո գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել էր, որ հայ խաղացողը պետք է բուժզննում անցնի: Եվ ահա Goal-ը տեղեկացնում է, […]
18:21 24.12.2018
«Ինձնից շատ ոչ մեկ չի ասել, որ էս ամեն ինչը 850 հազարով ինչի՞ արեցիք»,- այս մասին այսօր հայտարարել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով տրանսպորտային նոր ցանցի նախագծի համար հատկացված 850 հազար եվրոյին: Պիպոյանը մեկ այլ հայտարարություն էլ է արել, ըստ որի՝ 850 հազար եվրոյից վճարված է 600 հազար եվրոն: «850 […]
18:16 24.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման նախագծին: «Նախարարությունների թվի օպտիմալացումը վատ գաղափար չի, բայց ավելի կարևոր է պետության կողմից մատուցվող ծառայությունների/ֆունկցիաների արդյունավետության բարձրացումը և դրանց հետագա թվայնացումը»,- գրել է նա:
18:12 24.12.2018
Բրյուսելի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել La Parisienne ռեստորանի հաճախորդների վրա: Այս մասին հաղորդում է Studinfo.be պարբերականը: Երեք կրակոց է հնչել: Տղամարդը կրակել է ռեստորանի պատուհանների ուղղությամբ ու հեռացել դեպքի վայրից: Ականատեսներից մեկը փոխանցել է, որ տղամարդու ձեռքին եղել է Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են կազմակերպիչները և տուժածներ կան, թե ոչ: Հանգամանքները […]
18:08 24.12.2018
Իրանը ծրագրում է Instagram-ը փոխարինել երկրում մշակված սոցիալական ցանցով, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով կիբերտարածության խնդիրների գծով Գերագույն խորհրդի քարտուղար Աբոլհասան Ֆիրուզաբադին: Նա հայտարարել էր, որ Իրանին անհրաժաեշտ է Instagram-ի լավագույն այլընտրանքը, և այդպիսի հարթակ արդեն իսկ մշակվում է: Ֆիրուզաբադին այլ մանրամասներ չի ներկայացրել:
18:02 24.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կցանկանար բացատրություն ստանալ Մոսկվայի հետ նավթային հարկային մանևրի իրականացման պայմանագրի բանակցությունների դադարեցման վերաբերյալ: «Ես կցանկանայի ստանալ այս հարցի պատասխանը. ինչո՞ւ են դադարեցվել բանակցությունները, երբ սկզբունքորեն ամեն ինչ պատրաստ էր որոշում ընդունելու համար»,- հայտարարել է Լուկաշենկոն: Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Իգոր Լյաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը հույս ունի 2019 […]
18:00 24.12.2018
Օրերս Ավստրալիայի ափերի մոտ բազմաթիվ շոշափուկներ ու հսկայական բերան ունեցող կենդանատեսակ է հայտնաբերվել, հայտնում է Daily Express-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կենդանուն հայտնաբերել ու լուսանկարել է ավստրալական Բրում քաղաքի բնակիչ Թրևիս Փաուերը: Երիտասարդը սկզբում կարծել է, թե կենդանին սատկած է կամ թունավոր, քանի որ, նրա խոսքերով՝ այն յուրօրինակ գունավորում է ունեցել ու չի շարժվել: Նա կենդանուն հանձնել […]
17:59 24.12.2018
Բերդի բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն): Հարությունյանը նշեց, […]
17:58 24.12.2018
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համաձայն, ՀՀ ՊԵԿ-ից բռնագանձման ենթակա գումարները ներկայում ՊԵԿ-ի կողմից վճարվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների շրջանակում: Նկատի ունենալով, որ ընթացակարգը ժամանակատարության պատճառով դժգոհություն է առաջացնում՝ դատական ակտի համաձայն պահանջատեր հանդիսացող կողմերի մոտ, Պետական եկամուտների կոմիտեում քննարկվել և համաձայնեցվել է նոր ընթացակարգ: Այսուհետ ՀՀ […]
17:49 24.12.2018
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացված է: «Նկատի ունենալով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ […]
17:45 24.12.2018
Ամբողջ աշխարհում հայտնի միակ ալբինոս օրանգուտանը՝ Ալբան, բաց է թողնվել վայրի բնություն: Այս մասին հայտնում է ODN-ը: Կենդանուն մեկ տարի առաջ հայտնաբերել էին Ինդոնեզիայի գյուղերից մեկում՝ վանդակում փակված: Նրան այնտեղից հեռացնելուց հետո մասնագետները զբաղվել են կապկի առողջական վիճակի բարելավմամբ: Հայտնի է, որ այս տեսակը ծայրաստիճան վտանգված է: Հաղորդվում է, որ ազատ թողնելուց հետո մի որոշ […]
17:42 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես […]
17:36 24.12.2018
iOS 12.1.2 թարմացումից հետո աշխարհի տարբեր երկրներում iPhone-ի օգտատերերը բողոքում են բջջային կապի խնդիրներից: Այս մասին հայտնում է Forbes-ը: Նշվում է, որ օպերացիոն համակարգի թարմացումից հետո օգտատերերի հեռախոսներում բջջային կապը կորել է: Խնդրին առնչվել են Հյուսիսային, Հարավային Ամերիկաների, Եվրոպայի և Ասիայի սպառողները: Ամենից շատ տուժել են ԱՄՆ-ի և Հնդկաստանի օգտատերերը: Apple-ի ներկայացուցիչները Թվիթերում հորդորել են օգտատերերին վերագործարկել սարքն ու […]
17:35 24.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր անդրադարձել է Երևանի տրանսպորտային համակարգի վիճակին: Պիպոյանն ասել է, թե հուսով է, որ այն, ինչ հայտարարում է Երևանի քաղաքապետը, պարզապես նրան սխալ զեկուցելու արդյունք է: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ նախորդ իշխանության ժամանակ մշակված […]
17:28 24.12.2018
Քաբուլի կառավարական շենքի մոտ պայթյուն է որոտացել, ինչից հետո նաև կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է TOLOnews-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը: Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Հաղորդվում է, որ իրարանցման ժամանակ մի խումբ մարդիկ ներխուժել են կառավարական շենք: Դեպքի վայրում այս պահին գործողություններ են իրականացվում: Explosion Near Govt Office In […]
17:03 24.12.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգել Լավրովը հույս է հայտնել, որ առաջիկայում Ուկրաինայում հավասարակշռված մարդիկ կգան իշխանության: Այս մասին նա ասել է РИА Новости-ին տված հարցազրույցում: «Կցանկանայի հավատալ, որ Կիևում, վաղ թե ուշ, իշխանության կգան հավասարակշռված մարդիկ, որոնք ի վիճակի կլինեն կառուցողական երկխոսություն ծավալել և իրականության մասին համապատասխան պատկերացում կունենան»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: […]
16:56 24.12.2018
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: Այցի շրջանակում Արթուր Վանեցյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ […]
16:55 24.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Զոնդյան նեղուցում տեղի ունեցած ավերիչ ցունամիի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ջոկո Վիդոդոյին և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ […]
16:47 24.12.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատախազության հասցեին հնչող որոշ քննադատությունների: «Մեծ հարգանք ունեմ փաստաբանի և փաստաբանական գործունեության նկատմամբ: Եվ իսկապես անընդունելի եմ համարում իրենց մասնագիտական գործունեության հետ կապված փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում, ամբոխային գնահատական, անձնական վիրավորանքներ: Սակայն նույնչափ համոզված եմ, որ փաստաբանն ինքը պետք է փաստաբանի կոչմանը […]
16:40 24.12.2018
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է՝ իր պաշտպանյալի համար երեկ երեկոյան շտապօգնություն է հրավիրվել: Նա ասել է՝ որքան տեղյակ է, նաև բժշկական միջամտություն է իրականացվել: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյո՞ք պրն Գրիգորյանը հետևում է իր խափանման միջոցի որոշման դեմ իրականացվող բողոքի ակցիաներին: Նա նաև ներկայացրել է […]
16:37 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արագածի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […]
16:32 24.12.2018
ԱՄՆ-ի գլխավոր` Սպիտակ տան մոտ տեղադրված տոնածառի լույսերն անջատել են տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն տեխնիկական խնդիրները չեն շտկվում կառավարության անգործության պատճառով: Այս մասին հայտնում է ABC7-ը: Օրերս տոնածառի վրա մի տղամարդ է բարձրացել, որից էլ տուժել են տոնական լույսերը: Այժմ տոնածառի տարածքը փակ է անվտանգության նկատառումներով: Պարզվել է, որ պատասխանատուները` ԱՄՆ-ում Ազգային պարկերը սպասարկող մասնագետները, […]
16:31 24.12.2018
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր անդրադարձել է Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման դեմ բողոքողներին: Նա անընդունելի է համարել նման կերպ բողոքն արտահայտելն ու դա ճնշում որակել դատական համակարգի դեմ: «Եթե մեր իշխանությունը լեգիտիմ չլիներ, ես դիմադրության իրավունքը կհասկանայի: Բայց, եթե մենք փաստում ենք՝ իշխանությունը լեգիտիմ է, նման դեպքում պետք է օգնենք այդ իշխանությանը, […]
16:25 24.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժինը դեկտեմբերի 19-21-ը իրականացրել է չհայտարարված այցեր Գյումրու թիվ 3 հատուկ դպրոց, Գյումրու« Ֆրիտյոֆ Նանսենի» անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն, «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների հետ, ուսումնասիրվել են նրանց խնամքի պայմանները, ինչպես նաև տվյալ […]
16:16 24.12.2018
Դեկտեմբերի 14-20-ը Երևան քաղաքում ծնվել է 399 երեխա՝ 222 տղա և 177 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից:
16:10 24.12.2018
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Սին Ռոբերթսոնին՝ ԱՄՆ-ի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) տրամադրված զենքերի վերաբերյալ, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հետ է վերցնելու դրանք, հայտնում է Ermenihaber-ը: Ըստ «Anadolu» գործակալության՝ խոսնակը խուսափել է հարցին հստակ պատասխանելուց և դրա առնչությամբ գրավոր պարզաբանում է […]
16:00 24.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 1996 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: «Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից […]