11:35 24.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»ժում գրառում է արել` պարզաբանելով, թե ինչու է անդրադարձ կատարել ԶԼՄ-ների մասին օրենքի 12-րդ հոդվածին: «Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ զարմացել են, թե ինչու եմ ես հանկարծ հիշել զանգվածային լրատվության մասին օրենքի «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը» վերտառությամբ 12-րդ հոդվածը, համաձայն որի՝ Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը […]
11:10 24.12.2018
Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որպես արդյունք, ասենք, եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում […]
20:54 23.12.2018
Բրիտանացի վիրաբույժները 2 տարեկան երեխային ենթարկել են անհաջող վիրահատության՝ դարձնելով նրան անպտուղ: Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրը հայտնում է, որ երեխան տեղափոխվել էր Բրիսթոլի մանկական թագավորական հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր կրիպտորխիզմ կամ գաղտնամորձություն, ինչը հանդիսանում է զարգացման արատ։ 30 րոպե պահանջող վիրահատությունը տևել է 2 ժամ, ինչից հետո բժիշկները երեխայի ծնողներին հայտնել են, որ […]
18:12 23.12.2018
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հավանել է երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը և ցանկանում է իմանալ, թե ով է եղել մյուզիքլի բեմադրիչը: Այս մասին ռեժիսորն ասել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Ես մեծ հաճույքով նայեցի, հրաշալի կոստյումներ էին, հոյակապ էր կառուցված այդ ամբողջ ներկայացումը»,- ասել է Բաբայանը: Ռուբեն Բաբայանը նաև նշում է, որ քաղաքապետարանի […]
17:15 23.12.2018
«Կարծում եմ՝ շարունակվում է այն թյուր կարծիքը, որ եթե մարդուն ազատել են, բայց քննությունը շարունակվում է, ապա դա շատերի համար ողբերգություն է, քանի որ կարծում են, թե վերջինս պատիժ չի կրելու: Վերջիվերջո, պատիժը սահմանում է դատարանը: Նախնական կալանքը ևս ընկալվում է որպես պատիժ, չնայած որ դա չպետք է պատիժ լինի, այլ պետք է պարզապես ուրիշ […]
16:20 23.12.2018
Ճապոնիայի միապետ Ակիհիտոն այսօր տոնում է ծննդյան 85-ամյակը: Այս իրադարձության առիթով Տոկիոյի թագավորական պալատում մեծ տոնակատարություն է, որին մասնակցում է ավելի քան 57 հազար մարդ: Հյուրերի նման թիվը ռեկորդային է, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ միապետն արդեն երեք անգամ շրջել է պալատի մոտ հավաքված հանրության մեջ: Նա իր կնոջ և թագավորական […]
15:54 23.12.2018
BBC-ի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող հոդվածների ցանկը: Այն կազմել են BBC Travel և BBC Future բաժինների հեղինակները: Թոփ տասնյակում է ընդգրկվել «Փոքր երկիր՝ հոգևոր մեծ պատմությամբ» նյութը, որում ներկայացվում է հայերի ու հնամենի եկեղեցիների պատմությունները: Նյութում մասնավորապես պատմվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին։ Հայաստանի մասին հրապարակումից բացի, ընթերցողներին հետաքրքրել է […]
15:36 23.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տոնական օրերին չի գնա Ֆլորիդայի Մար-օ-Լագո առանձնատուն՝ օրենսդիրների հետ կապված հակասությունների, մասնավորապես բյուջեի չհաստատման պատճառով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը: «Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով նախագահ Թրամփը կմնա Վաշինգտոնում, իսկ առաջին տիկինը կվերադառնա Ֆլորիդայից, որպեսզի նրանք կարողանան Սուրբ Ծննդյան տոները միասին անցկացնել»,- հայտարարել է Սանդերսը: Ինչպես […]
15:05 23.12.2018
ԱՄՆ-ում երկկենցաղին, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ, կոչել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Նման որոշում է կայացվել կլիմայի փոփոխության հարցի շուրջ Թրամփի ունեցած դիրքորոշման պատճառով, հաղորդում է ВВС-ն: Գիտնականները Dermophis donaldtrumpi երկկենցաղին օրեր առաջ հայտնաբերել են Պանամայում: Նրան Թրամփ է անվանել EnviroBuild ընկերության տնօրեն Էյդան Բելլը, ով այդ իրավունքի համար աճուրդի ժամանակ վճարել է […]
14:29 23.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կոշտ միջոցների ձեռնարկման մասին այն անձանց նկատմամբ, ովքեր «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ ավերածություններ են իրականացրել: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ «Ֆրանսիայի արդարադատոությունը շատ կոշտ միջոցներ կձեռնարկի իրավախախտների նկատմամբ»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հաշտեցման եզրեր գտնել և վերացնել տարակարծությունը: Ըստ Մակրոնի, Ֆրանսիան այժմ ընդհանուր համաձայնության, միասնության, համատեղ […]
14:25 23.12.2018
Սլովակիայի AeroMobil տեխնոլոգիական ընկերությունը սկսել է թռչող AeroMobil 4.0 մեքենայի մոդելի մշակումը։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր պաշտոնական կայքէջում: The Slovak Spectator-ի փոխանցմամբ՝ թռչող մեքենայի նախնական տարբերակն ընկերությունն արդեն ներկայացրել է Չինաստանում ցուցադրության ժամանակ: Ընկերությունը վստահեցրել է, որ ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում, և 2019-ին նախատեսում են թեստային թռիչքներ իրականացնել: AeroMobil ընկերությունը տեղեկացրել է նաև, […]
13:38 23.12.2018
Էջմիածնում ընթանում է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցը: Ներկաները նշում են, որ Գրիգորյանը «հանցագործ է և երկրից գողացած ամեն մի լուման պետք է հետ վերադարձնի»: Ցուցարարները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից նաև պարզաբանում են պահանջում, թե ինչպես է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվել Արգիշտի Մեխակյանը: «Ինչքանով ես տեղյակ եմ՝ ինքը Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկ բարեկամ […]
23:29 22.12.2018
Սուրբ Ծննդյան ճաշատեսակներ կան աշխարհի տարբեր երկրներում: Корреспондент.net-ը հավաքել է 13 տարբեր երկրների սուրբծննդյան ուտեստները: Ֆրանսիա Ֆրանսիայում հնդկահավը Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր ուտեստներից է: Այն պատրաստում են շագանակի հետ: Կանադա Կանադայում նույնպես Սուրբ Ծննդի գլխավոր ուտեստը պատրաստվում է հնդկահավով և մատուցվում հատուկ սոուսով: Տոնական սեղանի անբաժան ուտեստներից է նաև խոզի մսով, կարտոֆիլով և սոխով կարկանդակը: […]
23:17 22.12.2018
Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պահպանողական երկրներ են: Այս տեսանկյունից նրանց կարելի է պատկերացնել միևնույն հարթության վրա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը: «Եթե նայենք սկզբունքային արժեքների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ բավականին մեծ համապատասխանություններ կարելի է տեսնել: Յուրաքանչյուր դեպքում, Թրամփը, արժեհամակարգի առումով շատ ավելի մոտ է կանգնած ՌԴ նախագահին, […]
22:49 22.12.2018
Անտարկտիդայում տեղի ունեցած ֆոտոայցի ժամանակ փոկերը պառկել են լուսանկարչի վրա, իսկ այդ տեսանյութը հայտնվել է YouTube- ում: Վայրի բնության նկարահանմամբ զբաղվող ամուսինն ու կինը, կազմակերպել էին ֆոտոայց դեպի Անտարկտիդա և հարակից կղզիներ: Հարավային Գեորգիայի ափին լուսանկարիչները կանգնել են, որպեսզի լուսանկարեն թագավորական պինգվիններին: Երբ կինը՝ Ջեսը, պառկել է գետնին, որպեսզի համապատասխան դիրքից լուսանկարի, նրան է մոտեցել փոկը: […]
21:44 22.12.2018
ՌԴ-ում կրթության նախարար Օլգա Վասիլևնան տեղեկացրել է, որ ծրագրում են դպրոցներում ավելացնել նոր պաշտոններ ու նոր պարտականություններ: Մասնավորապես՝ նրանք ցանկանում են ավագ ու առաջատար ուսուցիչներ վերապատրաստել: Այս մասին հայտնում է Российской газете-ն: «Ռուսաստանում նախագահի կողմից կա հանձնարարական՝ ստեղծել ուսուցչական կազմի զարգացման ազգային համակարգ»,- ասել է Վասիլևնան: Նրա խոսքերով՝ ավագ ուսուցիչ կարող են դառնալ դպրոցում 5 տարի […]
20:41 22.12.2018
Ամանորին շատ չի մնացել, ու արդեն սկսվել է նախատոնական առևտուրը: Արդյո՞ք թանկացումներ կան և ինչպե՞ս են քաղաքացիները պատրաստվում տոնել Նոր տարին: SHANTNEWS.am-ը զրուցել է վաճառողների ու գնորդների հետ՝ պարզելու հարցերի պատասխանը: Վաճառողները պնդում են՝ դեռ թանկացումները չեն սկսել, հակառակը՝ գներն անփոփոխ են վերջին ամսվա ընթացքում, դեռ մի բան էլ որոշ ապրանքատեսակների գները նվազել են, իսկ […]
19:45 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում հնչած մերձավորարևելյան շեշտադրումների մասին: Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի՝ Սիրիայում զորքեր տեղակայելու օրինականության հարցին՝ արևելագետը նշեց, որ այստեղ գործ ունենք ներքին զինված հակամարտության հետ: «Այս պարագայում միանշանակ չէ, որ անօրինական է: Երկրի օրինական իշխանություններն ամբողջությամբ չեն վերահսկում իրենց երկրի […]
19:40 22.12.2018
Սերբիան կատարում է բոլոր պայմանները Եվրամիությանը միանալու համար, դրա համար էլ Բրյուսելը կշարունակի ընդլայնել քաղաքականությունը Արևմտյան Բալկաններում: Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Նշվում է, որ շաբաթ օրը Սերբիայի մայրաքաղաքում կհանդիպեն Ռումինիայի, Հունաստանի, Բուլղարիայի վարչապետներն ու Սերբիայի նախագահը: Բացի այդ, հաղորդվում է, որ երեք երկների ղեկավարները հայտնել են իրենց միանձնյա օժանակդությունը Սերբիայի՝ ԵՄ-ին […]
19:31 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը մեկնաբանել է դեկտեմբերի 20-ին ՌԴ-ում` ասուլիսի ժամանակ, այդ երկրի նախագահի կողմից հնչեցրած այն արտահայտությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ն փորձ է անում կառավարել ամբողջ աշխարհը: «Քաղաքական հռետորաբանությունը պետք է առնվազն երկու մասի բաժանել. նախ՝ պետք է հասկանալ այն ձևաչափը, որի պարագայում Ռուսաստանի նախագահը նման բան է ասել: Դա, […]
19:30 22.12.2018
Գիտնականները պարզել են, թե մարդիկ հատկապես կյանքի որ փուլերում են իրենց միայնակ զգում: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սահմանել են 3 տարիքային շրջան, երբ մարդիկ իրենց զգում են ավելի միայնակ: Այս մասին հայտնում է International Psychogeriatrics ամսագիրը: Ըստ գիտնականների՝ մարդկանց մեծ մասն իրեն միայնակ է զգում 25-30 տարեկանում, 50 տարեկանից և 80-ից հետո: Հատկապես 25-30 տարեկանում մարդիկ […]
19:04 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պ.գ.դ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի: Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին […]
18:58 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանն անդրադարձել է ՌԴ նախագահի՝ ամենամյա ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ նա համաձայնել էր ամերիկացի իր գործընկերոջ այն հայտարարության հետ, որ մեծ առաջընթաց է գրանցվել ահաբեկչության դեմ պայքարում: «Կարծում եմ, որ դա անվերջանալի գործընթաց է, քանի որ գործնականում պետք է հաշվի նստել տերմինոլոգիայի հետ, պետք է […]
18:51 22.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
18:48 22.12.2018
Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ հավաքված են 100-ից ավելի ոստիկանները, որոնց հանձնարարված է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներին թույլ չտալ մտնել եկեղեցու տարածք, որովհետև այնտեղ ժամերգություն է: Նշենք, որ նախաձեռնությունը մտադիր է այսօր հերթական ակցիան անցկացնել կաթողիկոսի հրաժարականի պահանջով: Ոստիկանները վախենում են, որ ցուցարարները կարող են խանգարել ժամերգությունը: Նշենք, որ ցուցարարները սկզբում 8-ն էին, […]
18:26 22.12.2018
Ուկրաինայի Լվով քաղաքի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնավաճառում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Твоє місто պարբերականը: Նշվում է, որ սկզբում այրվել է Ռուբերնյա ռեստորանը, որից հետո կրակը թափանցել է հարակից երկու շինություններ: Միանգամից երեք պայթյուն է հնչել: Հավանաբար, պայթել են գազի բալոնները: Տարածքում բռնկված հրդեհը փրկարարները կյարողացել են ժամանակին հանգցնել: Դեպքի հետևանքով տուժել է 4 քաղաքացի, […]
18:20 22.12.2018
Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի ափիոն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
18:07 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների, Երևան քաղաքի, մարզային վարչությունների ու ենթակա բաժինների պետերը, ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու կրթահամալիրի ղեկավարությունը: Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության համար, ինչի շնորհիվ Հայաստանը ունեցավ […]
17:59 22.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին կայցելի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ТАСС-ը: «Ուշադրության կենտրոնում կլինեն մեր համագործակցության ամենաարդիական հարցերը»,- ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը: Ինչպես նշվում է, բանակցությունների ձևաչափը թույլ է տալիս Բելառուսի կառավարության ևս 2 անդամի ներկայություն: Երկրի ղեկավարներն արդեն հանդիպել էին դեկտեմբերի 6-ին և վիճաբանել […]