15:55 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության պետի մի շարք հրամաններով տարբեր ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող 9-ը ծառայողներ առաջխաղացման կարգով նշանակվեցին միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում: Ավանդույթի համաձայն` առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից: Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են […]
15:50 24.12.2018
«ԱԱԾ-ն չի կողմնորոշվում, թե իր անցյալի ո՞ր էջը պետք է նշի և ո՞ր էջը քննադատի: Հասարակության մեջ այդ վախի, տագնապի մթնոլորտը կապված է փակ ինստիտուցիայի հետ»,- դեկտեմբերի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ, որտեղ քննարկվում էր ԱԱԾ-ի 100-ամյակը, ասաց ազգագրագետ Գայանե Շագոյանը: Շագոյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն չպետք է իր հաշվարկը տանի և կապի այն Առաջին հանրապետության հետ, քանի […]
15:36 24.12.2018
Սկսնակ ինժեներական ու բարձր տեխնոլոգիական ընկերությունները հարկային արտոնություններ կստանան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Արտոնություններից կարող են օգտվել 2018 թվականին ընթացքում գրանցված, մինչև 30 աշխատող ունեցող, 70% և ավելի ինժեներական ուղղվածությամբ ընկերությունները: https://www.facebook.com/armgovernment/videos/754199094934346/
15:04 24.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել, որում անուղղակիորեն անդրադարձել է նախարարությունների կրճատման թեմային: «Ուշադրություն դարձրեք նախարարների անվան տակ գրված նախարարության անվանմանը։ Առաջին հանրապետությունում դրանք միասին էին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:
14:48 24.12.2018
Հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը: «Կառավարության կազմն ու կառուցվածքն», ըստ նախագծի, հետևյալ տեսքը կունենան. կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, […]
14:38 24.12.2018
Դա իրավաչափ և հեղինակավոր որոշում էր: Այս մասին հայտարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ խոսելով խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման մասին: Հիշեցնենք, որ դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ Թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, փաստաբանը չմանրամասնեց՝ պատճառաբանելով, որ ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ որոշմանը: Դրա մանրամասները […]
14:28 24.12.2018
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի ծանրաբեռնվածության պատճառով, խցանումներից և ժամանակի անհարկի կորստից խուսափելու նպատակով, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը խորհուրդ են տալիս մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ մուտք ու ելք կատարել պետական սահմանի նաև «Բավրա», «Գոգավան» անցման կետերով: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:
14:26 24.12.2018
Իրավապաշտպանները երբեք այսպիսի բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես այսօր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը` անդրադառնալով համացանցում իր հասցեին հնչող սպառնալիքներին ու վիրավորանքներին: Բաղդասարյանի պնդմամբ՝ այդ իրավիճակում պետական լիազոր մարմինները կրավորական դեր են ստանձնել, ոչինչ չեն ձեռնարկում իրավախախտներին օրենքով պատասխանատվության ենթարկելու համար: «Եթե դատական իշխանությունը ճնշելու համար մարդիկ […]
14:26 24.12.2018
Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է բաց մրցույթ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումից: Տնօրենի թեկնածուին ներկայացվող 1) պարտադիր պահանջներն են՝ • բարձրագույն կրթություն, • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 […]
14:10 24.12.2018
Բելառուսի ու Ռուսաստանի հարաբերությունների բազմակողմանիությունը կարևոր նշանակություն ունի ինչպես Մինսկի, այնպես էլ Մոսկվայի համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հաղորդում է RT-ն, Լուկաշենկոն նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի հետ համագործակցության արդիական հարցերի շուրջ անցկացվող նիստի ժամանակ: «Մենք միշտ ընդգծել ենք այս փոխգործակցության կարևորությունը: Մեր հարաբերությունների բազմակողմանիությունը կարևոր նշանակություն ունի ոչ […]
13:59 24.12.2018
Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Այս առնչությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանում ագռավների անկումները որևէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երևակայության արդյունք […]
13:46 24.12.2018
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով անցնող Կարո Եղնուկյանը մտադիր է քաղաքացիական հայց ներկայացնել ընդդեմ գործող ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 12 հազար դրամի պահանջով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ինքը` Եղնուկյանը: Նա հիշեցրեց, որ խոսքը 2015 թվականի դեկտեմբերի դեպքերի մասին է: Այն ժամանակ Եղնուկյանը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետի […]
13:43 24.12.2018
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության դեմ, քանի որ իր խոսքերով` այս երկու կառույցներն իրեն ապօրինի գաղտնալսում են 2012 թվականից, իսկ ինքն այդ մասին իմացել է ընդամենը «Սասնա ծռեր» խմբի դատավարության ընթացքում: Այս մասին ինքը` Եղնուկյանը, հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ: Եղնուկյանն ընթերցեց իր հայտարարությունը, որում […]
13:20 24.12.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիների հետ, հայտնեց, որ իրենք դիրքորոշումների տարբերություն չունեն: «Մենք հայտարարել ենք, վերահաստատում եմ, որ ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ, հիմնավորումներով պատրաստում ենք բողոքը, ամեն ինչ անելու ենք, որ այսօր բողոքը մուտք լինի Վերաքննիչ դատարան»,- ասաց […]
13:10 24.12.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել անվանի երաժիշտ և խմբավար Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Շնորհավորագրում, մասնավորապես, ասված է. «Հայրապետական սիրով և օրհնությամբ Մեր սրտաբուխ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ ծննդյան 90-ամյա հոբելյանի նշանակալի առիթով: Հոգու ջերմ զգացումներով կիսում […]
12:56 24.12.2018
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակման դեմ պայքարող էջմիածնեցիներին ընդառաջ դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Նա հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու մասին դատարանի որոշումը ստացել են, որոշման հետ համաձայն չեն, բողոքը գրում են, այսօր մուտք են անելու: Նա նշեց, որ ժամկետների […]
12:56 24.12.2018
Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում ուշ գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու երիտասարդ է մահացել: Վերջիններս մահացել են սառը զենքի հարվածներից: Միջադեպի հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է, հայտնում է «Ալիք Մեդիա»-ն: Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն:
12:50 24.12.2018
Կոմիտաս, Չայկովսկի, Վերդի, Խաչատրյան … Հայ ու համաշխարհային դասականների կատարումներով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն էր, ինչպես նաև Օպերային թատրոնի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, մի շարք այլ կոլեկտիվների երաժիշտներն ու մենակատարները: Հոբելյանական համերգի հերոսը Ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն էր, […]
12:44 24.12.2018
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ պայքարող էջմիածնեցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ դատախազն ընդունի ակցիա իրականացնողների մի խմբի կամ իջնի և լսի իրենց պահանջը, իր խոսքն ասի: Ակցիայի մասնակիցների համոզմամբ` Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն օրինական չէ, իրավաչափ […]
12:38 24.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
12:35 24.12.2018
Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարվել է «Ազգային օրակարգ» կուսակցության ստեղծման մասին: Նոր քաղաքական ուժի հիմնադիրներից Արա Հակոբյանի խոսքով` «Ազգային օրակարգ»-ը քաղաքական դաշտում ներկայանալու է որպես աջակողմյան կուսակցություն: Հակոբյանի տեղեկացմամբ` կուսակցության գաղափարախոսությունն ազգային առաջադիմական է: Կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը նշեց, որ թիմում ներառված անձինք նոր չէ, որ սկսում են հանրային գործունեությունը: Նա հիշեցրեց, որ իրենց թիմի […]
12:28 24.12.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ` 2019 թ. հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից իրազեկում են, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի […]
12:16 24.12.2018
Հոլիվուդում Սայաթ-Նովայի մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանվի: Գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքներ է տանում դերասան Հովհաննես Բաբախանյանը: Այս մասին հաղորդում է «ՀԱՅ ՁԱՅՆ»-ը: Բաբախանյանն այդ մասին խոսել է Լոս Անջելեսի Amga.tv հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ ֆիլմի թրեյլերն արդեն նկարահանվել է, և ներկայումս ֆիլմի ամբողջական տարբերակի նկարահանման համար հովանավոր է փնտրվում: Ի տարբերություն նախորդ էկրանավորումների՝ այս ֆիլմում […]
12:06 24.12.2018
Ղրիմում մեծ ուշադրություն է դարձվում Երկրորդ աշխարհամարտին վերաբերող պատմական իրադարձություններին։ Քանի որ Երրորդ ռայխի համար Ղրիմի թերակղզին առանձնակի նշանակություն ուներ, այն իրեն ենթարկելու համար նացիստական ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայել՝ վերածելով այդ հողակտորը ռազմական թատերաբեմի։ Պատերազմական թեժ գործողություններն ու Ղրիմի եռամյա օկուպացիան խլեցին ոչ միայն բազմաթիվ զինվորների, այլև խաղաղ բնակիչների կյանքեր։ Մինչ օրս էլ […]
12:05 24.12.2018
«Դիպուկահարների համապետական մրցաշարը մեկնարկեց։ Մասնակիցները վիճակահանությամբ ընտրեցին իրենց համարները և սկսեցին պատրաստվել։ Ուրախալին այն է, որ շուրջ 50 քաղաքացիական և զինվորական մասնակիցներից 7-ը ժամկետային ծառայողներ են»,- ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2052042601498004
12:04 24.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ «երկար և արդյունավետ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ առաջնորդը նշել է՝ Թուրքիայի իր գործընկերոջ հետ խոսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և այլ թեմաների մասին։ Թրամփը հիշատակել է նաև ամերիկյան բանակի զինծառայողների դուրսբերումը Սիրիայից ու այն անվանել «դանդաղ ու խիստ […]
11:58 24.12.2018
Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման միջոցով ինքնասպանության փորձ կատարած 86-ամյա կինը մահացել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին` Երևանում: Ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։ Ոստիկանության ծառայողները մարել են բռնկված կրակը, […]
11:53 24.12.2018
Ռուսաստանի նախագահը ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրան հղել գովեստի ջերմ խոսքեր։ Ալիևի 57-ամյակի կապակցությամբ հղած ուղերձում Պուտինը հիշատակել է նաև Ադրբեջանի ղեկավարի հեղինակությունն Ադրբեջանում ու արտասահմանում։ «Ի․Հ․Ալիևը համերկրացիների շրջանում ու արտասահմանում օժտված է արժանի հեղինակությամբ՝ որպես փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, իր երկրի իսկական առաջնորդ»,- նշվում է շնորհավորական նամակում։ […]
11:44 24.12.2018
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր անդրադարձել է Երևանի տրանսպորտային համակարգի վիճակին. «Ուզում եմ խոսքս ուղղել Երևանի քաղաքապետին: Ես անկեղծ լիահույս եմ, որ իրեն սխալ են զեկուցում, որովհետև վստահ չեմ, որ շատերը չեն նստել, չեն ալարել, էս փաստաթղթերը նայել են: Որ պետք է ուշանա, ակտուալ չի», – ասել է Պիպոյանը: Հիշեցնենք, որ […]