TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC
Admin

Admin

ԱՄՀ գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է գնահատել, հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր

17:14 14.12.2018

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար: Թեև տարածաշրջանին բնորոշ արտաքին […]

̰
Արդեն 5 տարի է, ինչ այստեղ աշխատում եմ և տնօրինության կողմից վատ վերաբերմունքի երբևէ չեմ արժանացել. Կենդանաբանական այգու աշխատակից

17:12 14.12.2018

SHANTNEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցներից մի քանիսը բողոքի ցույց են իրականացնում կենդանաբանական այգու մոտ և պահանջում տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Աշխատակիցները նաև տեղեկացնում են, որ իրենց հետ շատ վատ են վերաբերվում և թույլ չեն տալիս իրենց մասնակցել ցույցերին: Այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների […]

̰
Պուտինի հետ ասացինք՝ «Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանները», հրաժարվեց․ Լուկաշենկո

17:00 14.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ ընկած 7 շրջաններից 5-ը, սակայն Սարգսյանը հրաժարվել է։ Այս մասին հայտնի է դառնում Բելառուսի նախագահի՝ այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերից։ «Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ էր, մենք Պուտինի հետ միասնական դիրքորոշում հայտնեցինք, ասացինք․ «Սե՛րժ, […]

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

16:48 14.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները: «Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ […]

̰
Անուշ Ղավալյանը նշանակվել է Արցախի ԱԺ նախագահի խորհրդական

16:47 14.12.2018

Արցախի ԱԺ նախագահի նախկին խոսնակ Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ այսուհետ զբաղեցնելու է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդականի պաշտոնը: «Սիրելի ընկերներ Տեղեկացնում եմ, որ Արցախի Ազգային ժողովում 4,5 տարվա աշխատանքս այսուհետ շարունակելու եմ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցների աշխատակիցներին, Արցախի ու ՀՀ պետական համակարգի իմ գործընկերներին՝ […]

̰
«Բարգավաճ Հայաստանի» վարկանիշի հիմնական բեռը հենց Գագիկ Ծառուկյանի անձն է. Նաիրա Զոհրաբյան

16:40 14.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտրությունների արդյունքների մասին. «Ես կարծում եմ, որ անձնակենտրոն են հայաստանյան բոլոր կուսակցությունները։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անձնակենտրոն չէ և հիմնված չէ Նիկոլ Փաշինյանի անձի վրա, ես այդ գնահատականը անկեղծ չեմ համարի: Եթե մեկը կասի, որ «Իմ քայլի» […]

̰
Բավարարվել է սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվողի արդարացման դատավճռի դեմ դատախազների վերաքննիչ բողոքը

16:31 14.12.2018

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2016թ. փետրվարի 12-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2016թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ Դ. Հ.-ն վիճաբանել է Ս. Մ.-ի հետ, որի ընթացքում ապտակել է վերջինիս: Տեղի ունեցած […]

̰
Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են. վարչապետի խորհրդական

16:22 14.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների թիվը և գրառում կատարել. «Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են։ Խնդրում եմ։ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները պետք է խիստ վերահսկվեն ու հնարավորինս արգելվեն»: Ըստ աղյուսակի՝ Գեղարքունիքի մարզում նոյեմբերին ծնվել է 139 տղա և 92 աղջիկ:

̰
2018թ. ամենից շատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերը. ինչպե՞ս ընտրել ճիշտ գաղտնաբառ

16:17 14.12.2018

SplashData ընկերությունը հրապարակել է 2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը, որտեղ նորից բարձր հորիզոնականներ են զբաղեցնում 123456, password, qwerty և նմանատիպ պարզ գաղտնաբառերը: 1. 123456 2. password 3. 123456789 4. 12345678 5. 12345 6. 111111 7. 1234567 8. sunshine 9. qwerty 10. iloveyou 11. princess 12. admin 13. welcome 14. 666666 15. abc123 16. […]

̰
Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

16:14 14.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ դատական ակտը դատարանից դեռ չեն ստացել, ակտը ստանալուց, ծանոթանալուց հետո լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան: Նա փակագծեր չբացեց, նշեց, […]

̰
Բոլոր պրոցեսներին նայում եմ օպտիմիզմով. Արմեն Գևորգյան

16:12 14.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր կհրապարակվի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության հարցով որոշումը: Դատարան եկած Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ ոչինչ հայտնի չէ հարցերին պատասխանելու համար: «Դատարանը դեռ վճիռը չունի, գոնե ես չգիտեմ այդ մասին, գոնե վճիռն իմանանք»,- ասաց […]

̰
Լուկաշենկոն արդարանում է. «Պոլոնեզ» հրթիռային համալիրներն առաջարկել է նաև Հայաստանին

16:08 14.12.2018

«Այո՛, մեզ համար ադրբեջանցիները օտար չեն, բայց մենք ձեզ (հայերի – խմբ) հետ միշտ միասին ենք եղել, ու պետք չէ հանդիմանել մեզ, որ զենքի առևտուր ենք անում Ադրբեջանի հետ։ Ու դեռ ինչի՜ համար են քննադատում, հրթիռային համալիրի»,- Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի քննադատություններին այսպես է այսօր արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա […]

̰
Միայն հայ խոշոր գործարարներին չպետք է ներգրավել, այլ ՌԴ-ում բնակվող 2 մլն հայերին. Հայկակ Արշամյանը՝ ռուսաստանաբնակ բարերարների պասիվության մասին

15:58 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ  խոստովանեց, որ երբ ստանձնել է տնօրենի պաշտոնը խոր հիասթափություն կար: «Մարդիկ խոսում էին նախկին տնօրենի մասին և անվստահություն կար, որ իրենց գումարները մսխվել են, բայց երկար բոլորի հետ խոսել եմ, բացատրել եմ, որ այդ գումարները օգտագործվել են և կրկին վերադարձվել: Ասել եմ, որ Հայաստանում […]

̰
Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, բայց շարունակում է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում պնդել իր ներկայացուցչի թեկնածությունը

15:43 14.12.2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։ ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի մասին այսօր այսպիսի տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել […]

̰
Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները բողոքում են՝ պահանջելով տնօրենի հրաժարականը

15:40 14.12.2018

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Երևանի կենդանաբանական այգու դիմաց մի խումբ կենդանապաշտպաններ ու այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նախկին աշխատակիցները պատմում էին, որ իրենց վատ են վերաբերվել, և այգում վախի մթնոլորտ է և հենց դրա համար մյուս աշխատակիցները չեն կարողանում միանալ բողոքի ակցիաներին: Նշենք, […]

̰
«Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում հայտնաբերվել է տղամարդու դի

15:38 14.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցեում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, երեկվանից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից […]

̰
Տներ և բժշկական կենտրոն Արմավիրի մարզում, բնակարանաշինություն` Գյումրիում. ինչպես են ծախսվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները

15:32 14.12.2018

«Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում տներ ու բժշկական կենտրոն կկառուցվի»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Ամփոփելով հիմնադրամի 2018թ.-ի դրամահավաքի արդյունքները՝ նա նշել է, որ այս տարի փայլուն արդյունք է գրանցվել Տորոնտոյում, որտեղ 1 մլն դոլար է հավաքագրվել: Նախորդ տարիներին Տորոնտոյից հավաքված գումարը չի գերազանցել 650 000 դոլարը: Նվիրաբերված գումարից 740 […]

̰
Ի՜նչ եք վախենում բելառուսներից․ Լուկաշենկոն ԶԼՄ-ների միջոցով դիմել է հայկական կողմին

15:30 14.12.2018

«Խայտառակություն է, երբ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»,- այս խոսքերով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացրել է այն իրավիճակը, որ տիրում է վերջին ամիսներին այդ կազմակերպությունում։ Նա հայտարարել է, որ Հայաստանն է կազմակերպությանը այս վիճակի մեջ գցել, հետևաբար, հենց հայկական կողմը պետք է զիջումների գնա կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում։ Լուկաշենկոն նշել է, […]

̰
Հենրիխ Մխիթարյանի գրառումը «Արսենալ»-ի հաղթանակից հետո

15:25 14.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ադրբեջանական «Ղարաբաղ»-ի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Այս մասին հայտնում է Armsport-ը: «5 հաղթանակ՝ Եվրոպա լիգայում»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապարակել: Հիշեցնենք, որ անգլիական ակումբը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, սեփական […]

̰
Ովքե՞ր են «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուները

15:22 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո: Նոյեմբերի 22-ին կայացած հեռուստամարաթոնի ժամանակ ի մի էին բերվել մինչ այդ տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները: Այսպես՝ Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 50 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը՝ 1 մլն ամերիկյան դոլար: Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին էլ Եվրոպայի հայությունը նվիրաբերել է, […]

̰
Զգացինք Ալիևի՝ արցախյան բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու անկեղծ ցանկություն․ Լավրով

15:17 14.12.2018

Բաքվում ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի մոտ տեսել է Արցախյան հակամարտության բանակցությունները սկսելու անկեղծ ցանկություն։ Լավրովի այս խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։ «Երեկ մանրամասն ու տևական զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք զգացինք նրա անկեղծ տրամադրվածությունը՝ բանակցությունները վերսկսելու, կառուցողական լուծում որոնելու հարցում»,- ասել […]

̰
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի 8 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել

15:12 14.12.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են դժգոհությունները Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի պաշտոնանկության կապակցությամբ: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ վերահսկողություն է սահմանվել Մայր Աթոռի ամբողջ տարածքում: Աշխատանքից ազատվել էր նաև Վարդան եպիսկոպոսը: Այս առթիվ իրենց դժգոհությունն են հայտնել Մայր Աթոռի ենթակայությամբ գործող Էօրնեկեան հանրակրթական դպրոցի աշակերտները, իսկ այժմ, ըստ […]

̰
Նվիրատուների մասնակցության ցուցանիշը . «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամփոփել է դրամահավաքի արդյունքները

15:01 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թ. դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո, ինչի շնորհիվ նոյեմբերի 22-ին հավաքագրված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարը մեկ ամսվա ընթացքում ավելացել է»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Վերջնարդյունքում, ի մի բերելով մինչ մարաթոնը  տարբեր երկրներում տեղի ունեցած […]

̰ ̰
Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքին. Տիգրան Ավինյան

14:31 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը` հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն […]

̰
Ցյուրիխում երգող տոնածառ է տեղադրվել

14:22 14.12.2018

Համացանցում երգող տոնածառի տեսանյութ է տարածվել: Տեսանյութի մակագրությամբ պարզվում է, որ այն գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Տոնածառը պատրաստված է եղևնու ճյուղերի դասավորության նմանեցված հարթակներից, իսկ գագաթին ավանդական, գեղեցիկ աստղ է տեղադրված: Տոնածառի «ճյուղերի» վրա էլ մի ամբողջ երգչախումբ ամանորյա տոնական երգեր է երգում: https://www.facebook.com/mediamagam/videos/vb.698431743588355/2158688387681316/?type=2&theater

̰
Բակո Սահակյանը ՊԲ  բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին

14:13 14.12.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին: Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին և People in need ՀԿ-ի գործադիր տնօրենին

14:05 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային և People in need հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-չեխական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տնտեսական փոխգործակցության հետագա խորացմամբ և ընդլայնմամբ: Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության […]

̰
Ե՞րբ կհանվեն նախընտրական պաստառները. մեկնաբանում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը

13:57 14.12.2018

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից 5 օր է անցել, սակայն քաղաքը շարունակում է ողողված մնալ նախընտրական պաստառներով: Այս առիթով SHANTNEWS.am-ը խոսել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: «Ընտրական օրենսգիրքը պաստառների փակցված կամ տեսանելի վայրում մնալու վերջնաժամկետ չի սահմանում: ԸՕ-ն սահմանում է միայն մինչև առնվազն ընտրությունների օրը մնալու ժամկետ, դրանից հետո չի ասում, թե երբ […]

̰
Աճուրդում 3 միլիոն ռուբլով վաճառվել է Ստալինի հեռախոսագիրքը

13:51 14.12.2018

Աճուրդում վաճառվել է Իոսիֆ Ստալինի հեռախոսագիրքը, որտեղ կառավարության ավտոմատ հեռախոսակայանի բաժանորդների համարներն են եղել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ այդ գիրքը լույս է տեսել 1950 թ.: «Լիտֆոնդ» աճուրդային ֆոնդի ղեկավար Սերգեյ Բուրմիստրովը տեղեկացրել է, որ հեռախոսագիրքն աճուրդում վաճառվել է 3 մլն ռուբլով: Նա հայտնել է, որ գրքույկը պահվում էր Իոսիֆ Ստալինի մերձավորներից […]

̰
BACK_TO_TOP