TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Վերադարձել ենք նույն զրոյական կետին․ Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

17:23 12.12.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել էր թուրքական լրատվամիջոցները ներկայացնող լրագրողներին ու, ի թիվս այլ հարցերի, պատասխանել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունները նույնակարծիք են Սերժ Սարգսյանի թիմի հետ, որը առոչինչ է համարել հայ-թուրքական արձանագրությունները։ Մնացականյանը նախ բացատրել է, որ թուրքական կողմում եղած […]

̰
Պորոշենկոն հայտնում է ՌԴ հետ փաստացի պատերազմի մասին, Մոսկվան հերքում է պատերազմի առկայությունը

17:20 12.12.2018

«Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է։ Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է։ Դա կատակ չէ, պատահար չէ, ճգնաժամ չէ»,- այս խոսքերով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բնորոշել է ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումն ու Կերչում երկու պետությունների ռազմանավերի մասնակցությամբ միջադեպը։ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներն այսօր հակադարձել են նրան ու հերքել, որ երկու պետությունների միջև պատերազմ է ընթանում։ «Մոսկվան համաձայն չէ Կերչի […]

̰
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը

17:12 12.12.2018

Քիչ առաջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Վերջինս նշել է, որ հանդիպման արդյունքում Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Մովսիսյանը հայտնել է, որ մանրամասները կներկայացվեն շուտով` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին […]

̰
Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ

17:10 12.12.2018

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: […]

̰
Մենք կարծես միայնակ տանգո պարող լինենք․ Մնացականյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

16:50 12.12.2018

Հայաստանը շարունակաբար ցուցադրել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն հայկական կողմը կարծես միայնակ տանգո պարող լինի։ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղված գործընթացի ներկա փուլին այսպիսի բնորոշում է տվել Հայաստանի արտաքին գործերի նախարարը, երբ պատասխանել է Թուրքիայից ժամանած լրագրողների հարցերին։ Թուրքական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը փորձել է կապել Արցախյան […]

̰
Մեքսիկայի եկեղեցիներից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

16:48 12.12.2018

Մեքսիկայի Տեկիսկիապան քաղաքի եկեղեցում՝ արարողության ժամանակ, պայթյուն է որոտացել: Պայթել են հրանյութերը, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Նշվում է, որ զոհերի թվում նաև երկու երեխա կա՝ 11 և 12 տարեկան: Փրկարարներից մեկի խոսքերով՝ եկեղեցականները հրանյութերը բերել են փառատոնի համար, բայց «ինչ-որ բան սխալ է […]

̰
Չարենցավանի 3-րդ հիմնական դպրոցում ընտրված տնօրենն այսօր կնշանակվի իր պաշտոնում. Արայիկ Հարությունյան

16:27 12.12.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չարենցավան կատարած այցին: «1. Նախընտրական փուլում, հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան: 2. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների […]

̰
Արա Պապյան

16:00 12.12.2018

̰
Համակարգի բժիշկների վրա էլ որոշակի ճնշումներ կան․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

15:28 12.12.2018

Կալանավայրում Մանվել Գրիգորյանն ստանում է այնքան բուժօգնություն, որքան հնարավոր է այդպիսի պայմաններում, բայց դա բավարար չէ նրա հիվանդության դեպքում։ Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկը ջանք ու եռանդ չի խնայում, դրսից բժիշկներ […]

̰
Փաշինյանն այցելել է Չարենցավան՝ տեղում ծանոթանալու, թե ինչու են դասադուլ հայտարարել թիվ 3 հիմնական դպրոցում

15:16 12.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավան, հանդիպելու Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչա-մանկավարժական կազմի ու դպրոցականների ծնողների հետ՝ պարզելու և տեղում ծանոթանալու դպրոցում ստեղծված իրավիճակին: Խնդիրն այն է, որ արդեն տասը օր է, ինչ աշակերտները դասադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Հանդիպմանը ներկա են եղել  նաև Կոտայքի […]

̰
ԿԸՀ-ն հրապարակել է տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները

15:13 12.12.2018

ԿԸՀ կայքէջում  տեղեկություն է հրապարակվել տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալների վերաբերյալ: Հայտնի է, որ ՀՀ ԸՕ 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ ընտրության ժամանակ նախնական արդյունքները հրապարակելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ամփոփվում են տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները: ԿՀԸ-ն տվյալների այսպիսի պատկեր է ներկայացրել.

̰
Վարույթն իրականացնող մարմինը ցույց է տալիս, որ «իր դեմ խաղ չկա»․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

15:10 12.12.2018

«Ես հենց նոր դուրս եկա մի դռնից, որտեղ դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ և շատ հաջող իր մոտ ստացվում է»,- դատարանի վերաբերյալ այսպիսի բնորոշում ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ Գրիգորյանի կալանքի երկարաձգման մասին դատարանի որոշման ընդունումից հետո դահլիճից դուրս գալուց հետո։ Նրա խոսքերով՝ դատավորներից մեկի կողմից նման որոշում կայացնելուց հետո մյուսը սովորաբար […]

̰
Նկարիչների միությունում ստուգումներ են պետք, միլիոնների պարտքեր են կուտակվել. ՀՆՄ անդամներ

15:06 12.12.2018

Հայաստանի նկարիչների միության` դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարին ընդառաջ որոշ նկարիչներ հանդես են գալիս ապագա ղեկավարությանն ուղղված պահանջ-կոչով` միությունում անցկացնել ստուգումներ` աուդիտ: ՀՆՄ անդամ Մարթա Այվազյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՆՄ-ն տարիներ շարունակ նկարիչների տունն է եղել, ապա հայտնեց, որ  վերջին քսան տարվա ընթացքում միությունը ղեկավարում է նույն անձը, ինչը տարօրինակ է ցանկացած ընտրովի […]

̰
Չեմ ճանաչում այլ մեկի, որ վնասը հատուցելուց հետո առողջական նման վիճակում կալանքի տակ պահվի․ Մանվել Գրիգորյանի պաշտպան

15:04 12.12.2018

«Ես չեմ ճանաչում, չգիտեմ նման մեղադրանքներով մեղադրյալ, որին, վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ։ Ես կարծում եմ՝ անարդար է դա»,- այսօրվա դատական նիստից հետո իրենց միջնորդության բովանդակությունը լրագրողներին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքը։ Այդ որոշման հրապարակումից […]

̰
Պետք է համոզենք Մանվել Գրիգորյանին Եվրոպական դատարան դիմելու համար, նա չի ուզում․ պաշտպան

15:00 12.12.2018

Դատարանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը և բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելով ևս երկու ամսով։ Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Լրագրողների հարցին՝ բողոքարկելո՞ւ են դիմումը, պաշտպանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո։ Իհարկե, ներպետական ատյաններում հասկանալի է՝ […]

̰
Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլար փոխանցել պետությանը. հայտարարություն

14:50 12.12.2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից […]

̰
Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

14:34 12.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Արսեն Մկրտչյանը: Իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։

̰
Հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներ

14:24 12.12.2018

2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհին բեռնատարներ են արգելափակվել

14:12 12.12.2018

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհին ձյուն է տեղում, մառախուղ է ու ցածր տեսանելիություն։ Ճանապարհին արգելափակված են շուրջ 10 վրացական, ռուսական ու թուրքական բեռնատարներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դրանց առկայությունը դժվարացնում է մաքրման աշխատանքները։ Ճանապարհը սպասարկող ընկերությունը բեռնատարներն արգելափակումից հանելու համար հատուկ քաշող տեխնիկա է կիրառում։  

̰
Կենդանաբանական այգու բեզոարյան այծերից մեկն անկել է

13:58 12.12.2018

Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել: Կենդանաբանական այգին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին, այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում: Բեզոարյան այծի այս առանձնյակը […]

̰
Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել. այն կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ. Armtimes.com

13:47 12.12.2018

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Armtimes.com-ը: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա նշել է, որ Գևորգյանի մեղադրանքը լրացվել է, սակայն թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը՝ պաշտպանն ասել է, որ կտեղեկացնի ավելի ուշ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր […]

̰
Երուսաղեմի պատրիարքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

13:32 12.12.2018

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Հայ ժողովուրդն ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին: Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի […]

̰
Գերմանիան ուժեղացրել է վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին

13:26 12.12.2018

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները: Հսկիչ անցակետերը տեղակայված են հիմնական սահմանային անցակետերում, ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Քյոլն, Բրայզախ-ամ-Ռայն, Ռայնաու քաղաքներում և Իֆֆեցխայմ կոմունայում, հայտնել են իրավապահները: Ստուգման ժամանակը կարող է կազմել մինչև 90 րոպե: Թե որքան երկար կշարունակվի հսկողությունը, դեռ […]

̰
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկու արտադրամասի թույլատրել է վերսկսել աշխատանքը

13:23 12.12.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից […]

̰
Միությունում լճացում է, թարմություն է պետք. նկարիչներն ահազանգում են

13:06 12.12.2018

Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Համագումարից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նկարիչները ներկայացրին իրենց մտահոգությունները միությունում տիրող վիճակի վերաբերյալ: Նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը նշեց, որ միությունը քսան տարի անընդհատ կառավարում է նույն վարչակազմը, և բնականաբար տեղում կանգնած վիճակ է այնտեղ: Նրա խոսքերով` կան շատ ավելի երիտասարդ, գործունյա ուժեր, որ կարող են նոր ուժ, […]

̰
Բրիտանիայի վարչապետին կարող են այսօր անվստահություն հայտնել

13:00 12.12.2018

Բրիտանիայի խորհրդարանում հավաքվել են բավարար ձայներ երկրի վարչապետ Թերեզա Մեյին վստահության քվե տալու-չտալու հարցը բարձրացնելու համար։ Արդեն այսօր երեկոյան բրիտանական խորհրդարանում կքննարկեն նրա հարցը, և անվստահության դեպքում Մեյը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։ Հակառակորդ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարն արդեն հայտնել է, որ իրենք ունեն բավարար ձայներ Մեյին անվստահություն հայտնելու համար։ […]

̰
Թիվ 9 ընտրատարածքում քվեաթերթիկների վերահաշվարկ է

12:56 12.12.2018

Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում այսօր 9-րդ ընտրատարածքային հանձնաժողովը կատարել է քվեաթերթիկների վերահաշվարկ: Հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ 62 տեղամասից 15-ի համար վերահաշվարկ է կատարվում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ որոշումը կայացվել է սեփական նախաձեռնությամբ, իսկ մինչ այդ, 3 ռեյտինգային թեկնածուներ դիմում-բողոքներ էին ներկայացրել՝ 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ԼՀԿ-ից: Դիմում ներկայացրած թեկնածուները տվել են […]

̰
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի վաղը

12:48 12.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ քննվում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Ենթադրաբար, մեղադրանքն առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնեցին, որ նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին: Դռնփակ նիստը նախագահել է դատավոր […]

̰
Ազնիվ լինենք՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական ապրանքները մրցունակ չեն լինի այնտեղ․ Ռուբեն Վարդանյան

12:35 12.12.2018

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ շուկան։ Եվ պետք է ազնիվ լինել՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայի համար, իսկ Ռուսաստանում շուկան ավելի ցածր ստանդարտներ ունի, ու այնտեղ հայկական ապրանքները մրցունակ են։ Այս մասին գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն […]

̰
Բոլորս պետք է օգնենք․ եթե նա ձախողի, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար․ Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանի տնտեսական բարեփոխումների մասին

12:18 12.12.2018

«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։ Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում»,- ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող հարցազրույցում ասել է […]

̰
BACK_TO_TOP