13:06 12.12.2018
Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Համագումարից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նկարիչները ներկայացրին իրենց մտահոգությունները միությունում տիրող վիճակի վերաբերյալ:
Նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը նշեց, որ միությունը քսան տարի անընդհատ կառավարում է նույն վարչակազմը, և բնականաբար տեղում կանգնած վիճակ է այնտեղ: Նրա խոսքերով` կան շատ ավելի երիտասարդ, գործունյա ուժեր, որ կարող են նոր ուժ, թարմություն բերել միություն, նորամուծություններ:
Ավետիսյանն ասաց, որ Նկարիչների միությունում կյանքի աշխուժացում է անհրաժեշտ: Նա նշեց` այսօր էլ միությունում լինում են ցուցահանդեսներ, որոնց հիմնականում մասնակցում են նույն մարդիկ, լճացում է, կան մարդիկ, ովքեր դրսում իրենց ուժերով կարողանում են ցուցադրություններ կազմակերպել, բայց ինչի համար է Նկարիչների միությունը:
Բանախոսը նշեց, որ խոհանոցային շատ հարցեր էլ կան, որոնց մասին չցանկացավ խոսել:
«Ինչո՞ւ ջահելները չաշխատեն, հիմա ասում են` ջահելը ի՞նչ կարող է անի, ջահելը շատ ավելի բան կարող է անել: 36 նկարչի 100 աշխատանք է ցուցադրվում, կարող էր հարյուրինը ցուցադրվել, կա հատուկ անձնակազմ, որը միշտ ինքն է ընտրում ցուցադրվելիք նկարները, դրսում էլ մեզ ասում են` դուք ուրիշ նկարիչ չունե՞ք: Կարծում եմ, որ փոփոխություններն անհրաժեշտ են»,- ասաց նա:
Ավետիսյանը կարծում է, որ համագումարի ժամանակ պետք է քննարկվի նաև նկարիչներին տիտղոսներ տալու հարցը, այդ շերտավորումը պետք է դուրս գա:
Նկարիչ, ՀՆՄ պատվավոր անդամ Գևորգ Ջորջ Քասաբյանը նշեց, որ միությանը ծանոթ է 2000-ականներից, երբ Կանադայից ժամանեց Հայաստան, ծանոթ է միության գործունեությանը, տնօրենին, մոտ քսան տարվա ընթացքում որևէ փոփոխություն չի տեսել:
«Այո՛, ցուցահանդեսներ կան գրեթե ամեն շաբաթ, բայց դրանց ներկայացնելու կամ մոտենալու ձևը մոնոտոն է, միանման, մեկ լարի վրա է, մեկ լար ունեցող ջութակի նույն նոտան, երբ նվագում ես, լսողը ձանձրանում է: Մենք լավ արվեստագետներ ունենք այստեղ, որոնք անգամ ՀՆՄ անդամ էլ չեն, որովհետև չեն ցանկանում վերցնել այդ տիտղոսը: Լճացած ջուրը հոտում է, շարժուն ջուրն է, որ առողջ է, շարժուն մարդն է, որ առողջ է, եթե ժամանակին համընթաց չի շարժվում, արդեն հետամնաց մարդ է»,- ասաց նա:
Քասաբյանը կարևորեց նաև, որ ՀՆՄ անդամներից յուրաքանչյուրի իրավունքները պաշտպանված լինեն, ինչը վերջին քսան տարիներին չի եղել: Նրա կարծիքով` մեծ փոփոխություններ պիտի լինեն թե՛ միության կազմի մեջ, թե՛ մտածելակերպում, թե՛ ղեկավարման համակարգում, որպեսզի ապագա սերնդին պատմեն նաև ժամանակակից գեղանկարչության պատմության մասին: Քասաբյանի խոսքերով` միությունում առողջ մտքեր են պետք, վերջին քսան տարիներին նույն անհատն է ղեկավարում, նա է մտքերը տալիս, քննարկումներ չեն լինում երբեք:
Բանախոսները նշեցին, որ միության ղեկավարի պաշտոնին առաջադրված թեկնածուներ կան, այդ թվում նաև ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, որը 1998-ից պաշտոնավարում է իբրև միության նախագահ:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...