15:06 12.12.2018
Հայաստանի նկարիչների միության` դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարին ընդառաջ որոշ նկարիչներ հանդես են գալիս ապագա ղեկավարությանն ուղղված պահանջ-կոչով` միությունում անցկացնել ստուգումներ` աուդիտ:
ՀՆՄ անդամ Մարթա Այվազյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՆՄ-ն տարիներ շարունակ նկարիչների տունն է եղել, ապա հայտնեց, որ վերջին քսան տարվա ընթացքում միությունը ղեկավարում է նույն անձը, ինչը տարօրինակ է ցանկացած ընտրովի պաշտոնի դեպքում: Այվազյանի խոսքով` կան խնդիրներ, որոնք միության վարկանիշին են վնասում, խոչընդոտում բնականոն գործունեությանը, ուստի կարևոր է աուդիտի անցկացումը:
«Միությունը կորցրել է իր սկզբնական նշանակությունը, չի ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել է, կանոնադրական փոփոխությունները կասկածելի ընթացակարգով են տեղի ունեցել, արդյունքները նկարիչների միության անդամների մեծամասնության համար արժանահավատ չեն: Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին, որ նրանք մինչև այլ քննարկումներին անցնելը իրենց խոսքն ասեն, միանան այս կոչին և քվեարկեն անկախ ստուգումների օգտին: Դրանց հիման վրա պարզ կլինի, թե միությունը ինչպես է շարունակելու գործունեությունը, կարևոր է նաև վերջին տարիներին նսեմացված համագումարի նշանակությունը վերականգնել»,- ասաց նա:
Նկարիչ Վահագն Գալստյանը նշեց, որ միությունը տարիներ շարունակ ունեցել է այլ կազմ, կառավարման այլ սխեմա. ընտրել են վարչություն, որն իր կազմից ընտրել է նախագահի, քսան տարի առաջ այդ սխեման փոխվել է, համագումարն ընտրել է թե՛ վարչություն, թե՛ նախագահ, արդյունքում ստացվել է այնպես, որ նախագահն ինքն է կազմակերպում վարչությունը, նրանց աշխատանքները, այսինքն` վարչությունը, որ պետք է լինի անկախ մարմին, փաստացի ընկնում է նախագահի ազդեցության տակ, ոչ մի որոշում, առանց նախագահի, ինքնուրույն չի կարող կայացնել: ՀՆՄ անդամներն առաջարկում են, որ վարչությունն իր կազմից ընտրի պատասխանատու քարտուղար, նաև ցանկանում են, որ կազմակերպության նախագահը և անդամները չկարողանային ընտրվել վարչության քարտուղար:
Գալստյանի խոսքով`խնդիրներ կան նաև կանոնադրության մեջ ընտրական գործընթացի հետ կապված, ուստի միջավայրը և ընկերական, բարեկամական հարաբերությունները չվնասելու համար, ըստ նրա, կարելի է առաջարկել, որ ՀՆՄ նախագահի պաշտոնին հավակնող անձինք ընտրություններից առնվազն մեկ ամիս առաջ ներկայացնեն ծրագրերը, որ դա մեկ օրում չլինի, հակառակ դեպքում այդ առաջարկներից շատ կետեր ուղղակի լսելի չեն, մարդիկ չեն կարողանում ընկալել:
Նկարչուհի Նազիկ Ասլանյանը նկատեց` ՀՆՄ համագումարին երկու օր է մնացել, սակայն միակ տեղեկատվական կենտրոնը ՀՆՄ ֆեյսբուքյան էջն է, որտեղ մինչև հիմա համագումարի օրակարգը չկա: Ասլանյանն ասաց, որ այս անգամ օրակարգում ունեն նաև կանոնադրական փոփոխություններ, դրանք օր առաջ պետք է փոխել, քանի որ բացեր են, վտանգավոր բացեր:
«Միության ՀՆՄ անդամները պետք է իմանան, որ իրենց հաստատած այդ կանոնադրության մեջ կա կետ, որ միության նախագահը վարչության համաձայնությամբ կարող է օտարել, վաճառել, դուրս գրել ցանկացած գույք, և սա կլինի օրինական. մենք` միության անդամներս, այդ լիազորությունը տվել ենք նախագահին ու վարչությանը: Բացի այդ, միության 100 անդամի ներկայությամբ և պատվիրակներով, որոնց ձևաչափը որոշում է վարչությունը, կարող է անցկացվել համագումար և որոշում կայացվել: Դա մեր կազմակերպության յոթ-ութ տոկոսն է, և անհեթեթ է այդ տոկոսով որոշում կայացնել: Այս կետը առաջարկվում է հանել»,- ասաց Ասլանյանը` հավելելով, որ այստեղ անձնավորման ոչ մի խնդիր չկա, նախագահները փոխվում են, կանոնադրությունը մնում:
Մտահոգություններից մեկն էլ կապված էր վերստուգիչ հանձնաժողովի կազմի հետ: ՀՆՄ անդամ Անուշ Առաքելյանը նշեց, որ հանձնաժողովը կազմված է միայն նկարիչներից, և դա զարմանալի է, նկարիչներն ինչպե՞ս կարող են վերստուգել իրենց աշխատանքը: Առաքելյանի խոսքով` պետք է դրսից մասնագետներ ներգրավել, որոնք կկարողանան որակով հաշվարկներ ներկայացնել, թե պարտքերը որտեղից են, գույքը որտեղից է օտարվում: Նկարիչները կարծում են, որ վերստուգիչ հանձնաժողովը պետք է նաև պատասխանել մի հարցի` որտեղից են կուտակվում պարտքեր, քանի որ միությանը պատկանող գույքի պատշաճ տնօրինման դեպքում նման խնդիրներ չեն ծագի: Նկարիչների միությունն արդեն իսկ 30 միլիոն դրամի պարտք է կուտակել:
ՀՆՄ անդամ Զարուհի Մուրադյանը կարծում է, որ կանոնադրության մեջ պետք է ամրագրվի նախագահի ժամկետը. անկախ անձերից` որևէ մեկն ավելի քան երկու անգամ պիտի իրավունք չունենա նախագահել:
«Ես կարծում եմ, որ մենք համագումարի ժամանակ նույնիսկ պետք է քննարկենք` արդյոք ճի՞շտ է հենց նախագահ ընտրել, գուցե ինչ-որ կոլեգիալ մարմին լինի, քարտուղարություն, բացի դրանից, առանց անձնավորելու, բայց շեշտելով, որ նույն անձն է քսան տարի ղեկավարում, պիտի ասեմ` մենք բոլորս օտարված ենք ՀՆՄ-ից: Միություն գնում ենք, եթե մեկի ցուցահանդեսն է կամ թաղումը, վստահ ենք, որ կան ՀՆՄ երիտասարդ անդամներ, որոնցով պետք է փոխվի կազմը, միությունը նոր մեթոդներով ղեկավարվի, ժամանակին համահունչ»,- ասաց նա:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...