TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկությունն ավարտված է

20:00 09.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ժամը 20․00-ին փակվեցին Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերը: Հիշեցնենք, որ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 է: Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ էր ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։ Քվեարկության ընթացքը լուսաբանելու համար […]

̰
ԿԸՀ-ում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է տեղական 17813 և միջազգային 505 դիտորդ

19:55 09.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել տեղական հասարակական կազմակերպությունների 17813, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների՝ 505 դիտորդ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը. «Այս ընտրություններում ԿԸՀ-ում հավատարմագրվել է 22 տեղական հասարակական կազմակերպության թվով 17813 դիտորդ, իսկ միջազգային, օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Այցելուի կարգավիճակով […]

̰
ԱՄՆ դեսպանը կանչվել է Չինաստանի ԱԳՆ

19:53 09.12.2018

Չինաստանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին՝ հայտնելու իր դժգոհությունը՝ կապված չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է RT-ն: «Ամերիկյան կողմի ծայրահեղ բացասական գործողությունները լրջորեն խախտում են Չինաստանի քաղաքացու իրավունքներն ու շահերը»,-ասված է տարածված հայտարարության մեջ: Չինաստանի իշխանություններն ամերիկյան կողմից պահանջել […]

̰
Բժշկական հաստատություններում ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի

19:52 09.12.2018

Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին բժշկական հաստատություններում շրջիկ արկղերի միջոցով ընտրելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը: «Այս պահին տեղեկատվություն ենք ստացել թվով 39 բուժհաստատություններից, ըստ տվյալների՝ ընտրելու հնարավորություն […]

̰
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է ընտրախախտումները ժ. 19:00-ի դրությամբ

19:36 09.12.2018

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է արձանագրված ընտրախախտումները ժամը 15:00- 19.00-ի դրությամբ: Մասիս  11/41 15:50 Ընտրողը, բռնած փոքրիկ երեխայի ձեռքից, կատարել է իր ընտրությունը, ապա դուրս գալով քվեախցիկից, կանգնած մնացել երկու քվեախցիկների միջանկյալ հատվածում: Քվեախցիկներ նոր ընտրողներ են մտել՝ կատարելու իրենց ընտրությունը: Այդ անձը շարունակել է մնալ քվեախցիկների միջանկյալ հատվածում: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է […]

̰
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է ընտրախախտումները ժ. 18.00-ի դրությամբ

19:26 09.12.2018

«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման ընթացքի մասին իր ունեցած տվյալները ժ. 18.00-ի դրությամբ: Եվ այսպես, ժամը 18:00-ի դրությամբ արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները. Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի […]

̰
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 12 հաղորդում

19:22 09.12.2018

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ժամը 18:00-ի դրությամբ՝ ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 1-ը Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1-ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Առերևույթ ընտրախախտում պարունակող […]

̰
Ժ. 18:00-ի դրությամբ ՄԻՊ «թեժ գծին» ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ

18:48 09.12.2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի «թեժ-գիծ» հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ստացված ահազանգերը մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված […]

̰
Պսակադրությունից հետո հարսն ու փեսան մասնակցել են ընտրություններին

18:46 09.12.2018

Պսակադրության արարողությունից հետո ամուսնական զույգին կնքահայրը տարել է ընտրատեղամաս՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից: https://www.facebook.com/garik.galikyan/posts/1793245110784472

̰
ՊՆ-ն ընտրությունների հետ կապված 39 ահազանգ է ստացել, այդ թվում՝ «շարքով» ընտրության գնալու մասին

18:43 09.12.2018

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում Պն իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ […]

̰
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

18:40 09.12.2018

Ոստիկանությունից հայտնում են, որ զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է: Հաղորդվում է, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. […]

̰
Էլեկտրոնային եղանակով քվեարկողների վերաբերյալ տվյալները կամփոփվեն ու կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո

18:17 09.12.2018

ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը քիչ առաջ ներկայացրել է էլեկտրոնային եղանակով քվեարկողներին վերաբերյալ ինֆորմացիա և քվեարկության կարգը: Նշենք, որ ԸՕ-ն սահմանել է էլեկտրոնային եղանակով ընտրության իրացման իրավունք, ու այդ իրավունքից կարող են օգտվել ՀՀ դիվանագիտական ու հյուպատոսական աշխատանք կատարող ընտրողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն ընտրելու իրավունք: Էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը կազմվում է ՀՀ […]

̰
Ոստիկանությունը պարզաբանել է Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը

18:12 09.12.2018

Ոստիկանությունը պարզաբանել է այսօր զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Դավիթ Շահնազարյանի այն տեղեկությունը, համաձայն որի՝ «իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել»։ Ոստիկանությունից հայտնել են, որ ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված է երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ […]

̰
Ընտրողների մոտ 40 տոկոսը մասնակցել է քվեարկությանը․ ժամը 17։00-ի տվյալները

17:56 09.12.2018

Ժամը 17:00 դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է բոլոր ընտրողների 39,54 տոկոսը։ Առավել ակտիվ մասնակցություն՝ 46,46 տոկոս, եղել է 12-րդ ընտրատարածքում, որը ներառում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը։ Ամենացածր ակտիվությունը՝ 34,99 տոկոս, գրանցվել է 6-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը։

̰
Բոլիվիայում նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դաշնակիցը փախուստի է դիմել հիվանդանոցից

17:42 09.12.2018

Նարկոբարոն Խորխե Ռոկա Սուարեսը՝ Ծղոտե գլխարկ մականունով, փախուստի է դիմել Բոլիվիայի հիվանդանոցներից մեկից, որտեղ իրեն տեղափոխել էին բանտից առողջական խնդիրներ ունենալու պատճառով, գրում է Pagina Siete-ն: Սուարեսը ԱՄՆ բանտում անցկացրել է շուրջ 35 տարի: Այս տարի նրան տեղափոխել էին Բոլիվիա, որտեղ նա պետք է իր պատիժը կրեր ևս 15 տարի: Ինչպես հայտնում է Nuevo Dia-ն, Սուարեսը […]

̰
ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են

17:06 09.12.2018

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, անցնում են խաղաղ, հիմնականում օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ Հայաստանի կտրվածքով ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց […]

̰
Նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանական պատվիրակության անդամներին

17:02 09.12.2018

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ Երևանում գտնվող Արցախի խորհրդարանական պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արցախպրես»-ի հետ զրույցում պատվիրակության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: «Պարոն նախագահին ներկայացրեցինք մեր տպավորությունները ՀՀ-ում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին: […]

̰
Ընտրողն առանց դրոշմանիշի ծրարը գցել է քվեատուփի մեջ, ապա բողոքել. ՀՅԴ վստահված անձն արձանագրել է

17:00 09.12.2018

Ֆեյսբուքյան օգտատեր, տնտեսագետ Սուրեն Փարսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ ընտրողներից մեկն առանց դրոշմանիշի ծրարը գցել է ընտրատուփ, այնուհետև բողոքել է: «Թիվ 8/29 ընտրատեղամասում /136 մանկապարտեզ, Բագրատունյաց 16/ ընտրողը, առանց դրոշմանիշի ծրարը գցել է ընտրատուփի մեջ: Այնուհետև ընտրողը բացահայտել է իր ընտրությունը և դուրս եկել ընտրատեղամասից՝ զգուշացնելով, որ կբողոքի, եթե անվավեր ճանաչվի իր […]

̰
Աֆղանստանում ահաբեկիչների գրոհից հետո 8 մարդ է զոհվել

16:59 09.12.2018

Աֆղանստանի Ֆարախ նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է աֆղանական բանակի 8 զինվորական, ևս 10-ը հայտնվել են գերության մեջ: Այս մասին հայտնում է Pajhwok-ը: Նահանգի խորհրդի նախագահ Դադուլախա Քեյնի խոսքերով՝ ահաբեկիչները հարձակվել են «Բալա Բուլուկ» ռազմական բազայի վրա և իրենց հետ տարել զենք-զինամթերք:    

̰
ԲՀԿ-ի վստահված անձը կեսօրից հետո ներկայացել է դիտորդի վկայականով. ահազանգում է պատգամավորի թեկնածուն

16:52 09.12.2018

«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Արայիկ Պապիկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերից մեկում: «Թիվ 24/20 տեղամաս. ԲՀԿ-ի վստահված անձը կեսօրից հետո ներկայացել է դիտորդի վկայականով, «Իմ քայլը» նույն տեղամասում ունեցել է 5 վստահված անձ: Խախտումները արձանագրվել են»,- գրել է նա:

̰
Ահազանգ. տեղամասից դուրս կանգնած մարդկանց են մոտենում ընտրողները

16:42 09.12.2018

«Քաղաքացու որոշում» կուսակցությունից Կարեն Հարությունյանը տեղեկացնում է, որ մի քանի տեղից ահազանգեր են ստացել: «Մի քանի տեղից ահազանգ ենք ստացել, որ դրսում կանգնած են մարդիկ, որոնց մոտենում են տեղամասից դուրս եկած ընտրողներ և ցույց տալիս քվեաթերթիկները, որոնց մեջ բացակայում է իրենց ընտրածը։ Առայժմ չենք ասում, թե ում քվեաթերթիկն է բացակայում։ Ըստ երևույթին, սիստեմատիկ բնույթ է […]

̰
Դավիթ Շահնազարյանը մի քվեաթերթիկ դրել է ծրարի մեջ, երկուսը` գրպանը

16:38 09.12.2018

ՀՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց` շատ է ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր: «Մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի: Դուք տեսաք, որ այն շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար, և ամսի 6-ին անգամ հանդես եկան հայտարարությամբ, որ ամսի 7-ը […]

̰
Ժամը 14:00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում քվեարկել է ընտրողների 25,7 տոկոսը

16:26 09.12.2018

Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում շարունակվում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք մեկնարկել են առավոտվա ժամը ութից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 14:00-ի դրությամբ, մարզի 191 հազար 152 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 49 հազար 117 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 25,7 տոկոսը: Թիվ 19 ընտրատարածքում գրանված 57 հազար 890 […]

̰
Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա Արցախի հարցում. Լևոն Տեր-Պետրոսյան

16:10 09.12.2018

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 9/19 տեղամասում: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նա չպատասխանեց, նշեց, որ դա կլինի քարոզչություն: «Օրենք եք խախտում»,- ասաց նա լրագրողին: Հարցին` մտահոգություններ չունի՞` կապված Արցախի հարցի հետ, նա պատասխանեց. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»: Նա չպատասխանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Ոստիկանները գողության դեպք են բացահայտել

16:08 09.12.2018

Հոկտեմբերի 4-ին` ժամը 12։45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել։ 1-02 հեռախոսահամարով ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի «Սադախլու» շուկայից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող և բջջային հեռախոս: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը գողությունը կատարել է՝ օգտվելով քաղաքացու […]

̰
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները ժամը 11:00-15:00-ի դրությամբ

16:00 09.12.2018

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է արձանագրված ընտրախախտումները ժամը 11:00-ից մինչև 15:00-ի դրությամբ: Եվ այսպես. Մասիս 11/4  11:40-ին ընտրատեղամասում մի քաղաքացի անընդհատ գտնվել է ընտրատեղամասի նախամուտքում՝ պատճառաբանելով, որ սպասում է ընտրողներից մեկին: Հելսինկյան կոմիտեի դիտորդի միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ անձին նախամուտքից՝ ժամը  11:40-ին մոտ: 11/15  11:50-ի դրությամբ ընտրատեղամասում որոշ անձինք պարբերաբար անցնում են քվեախցիկների հետևով: […]

̰
ԿԸՀ-ն անակնկալ է մատուցել առաջին անգամ քվեարկության մասնակցող քաղաքացիներին

15:56 09.12.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին անգամ քվեարկող քաղաքացիներին անակնկալ է մատուցել, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը. «Առաջին անգամ քվեարկողներին ահա այսպիսի անակնկալ է սպասվում: Շատ լավ նախաձեռնություն է ԿԸՀ-ի կողմից: Այս սերունդը նոր ու ժողովրդավար Հայաստանում է քվեարկում առաջին անգամ, նրանց ձայնը տեղ հասնելու […]

̰
Հուսով եմ՝ գրառում անելուց զատ, դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում. Աշոտյանը՝ Սերժ Թանկյանին

15:34 09.12.2018

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմանը՝ նրա գրառումը որակելով որպես «անպատասխանատու արտահայտություն»: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում։ Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է […]

̰
Ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, քվեարկեցի ավելի ժողովրդավար Հայաստանի համար. Արփինե Հովհաննիսյան

15:32 09.12.2018

ՀՀԿ կուսակցության ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ քվեարկել է ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի համար. «Այսօր, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ես քվեարկեցի ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի համար։ Քվեարկեցի այն հավատով ու խոր գիտակցումով, որ անկախ ամեն տեսակի բաժանումներից, մենք բոլորս ունենք մեկ միասնական հայրենք, որ ապագայով […]

̰
Ժամը 14։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 24.53%-ը

15:30 09.12.2018

ԿԸՀ տեղեկատվական կենտրոնն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ. Թիվ 1 ընտրատարածք՝ 24.20% Թիվ 2 ընտրատարածք՝ 23.85% Թիվ 3 ընտրատարածք՝ 23.75% Թիվ 4 ընտրատարածք՝ 22.33% Թիվ 5 ընտրատարածք՝ 25.02% Թիվ 6 ընտրատարածք՝ 21.41% Թիվ 7 ընտրատարածք՝ 27.37% Թիվ 8 ընտրատարածք՝ 25.70% Թիվ 9 ընտրատարածք՝ 25.12% Թիվ 10 ընտրատարածք՝ 24.42% Թիվ […]

̰
BACK_TO_TOP