15:28 09.12.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանն այսօր մասնակցել է քվեարկությանը և զրուցել լրագրողների հետ. «Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի համար, վեհի համար, որովհետև նախորդ շրջանը ցույց տվեց, որ պրագմատիզմը վերածվում է կողոպուտի, և մատերիական արժեքները քաշեցին Հայաստանը ճահիճ: Ընտրարշավը բավականին հաջող անցկացրինք: Մեզ հաջողվեց ունենալ ընտրարշավին մասնակցող մտավորական շերտ, որը Հայաստանը կտանի դեպի արարչագործություն: Մեզ […]
15:20 09.12.2018
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում խախտումներ են նկատվել: «Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու […]
15:16 09.12.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, թե քանի միջազգային լրատվամիջոց է հավատարմագրվել այսօր տեղի ունեցող ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար. «Հայաստանում կայացող խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրվել է մոտ 40 միջազգային լրատվամիջոցի ավելի քան 80 ներկայացուցիչ»:
15:14 09.12.2018
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրել է այս ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ի կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները: Արմեն Սմբատյանը սկզբում շեշտեց, որ հնարավոր չէ միանգամից ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել կատարված աշխատանքները, քանի որ շատ կարճ ժամանակում ահռելի աշխատանք են կատարել, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի ընտրությունների համար: Սմբատյանը նշեց, որ իրենք նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս […]
14:42 09.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ […]
14:28 09.12.2018
Դեկտեմբերի 9-ին` ժամը 10:47-ին, Կորեայի ձորի շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել […]
14:17 09.12.2018
Ժամը 11:00-ի տվյալներով՝ նախորդ՝ 2017 թվականի ընտրությունների քվեարկության նույն ժամանակահատվածի համեմատ, այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը բավականաչափ ցածր է: Այս մասին ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Սա, իհարկե, ունի իր բացատրությունը, որովհետև ինչպես 2017 թվականին, այնպես էլ նախորդ ընտրություններում գազելները և ավտոբուսները հանվում էին իրենց առօրյա, սովորական երթուղային գծերից […]
14:14 09.12.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ձորաղբյուրի թիվ 29/45 ընտրական տեղամասում: Նա քվեարկության էր եկել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Այս անգամ ևս Սերժ Սարգսյանի մատնահետքը սարքը չճանաչեց: Սերժ Սարգսյանը լրագրողի որևէ հարցի չպատասխանեց: Կադրերը` «Ազատություն» ռադիոկայանի եթերից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը քվեարկությանը […]
14:00 09.12.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր կատարել է իր քաղաքացիական պարտքը և մասնակցել քվեարկությանը: «Ծավալի առումով ամեն ինչ արված է, որպեսզի լիարժեք կերպով ընթանան ընտրությունները, իսկ այսօր պետք է նկատել, որ ընտրական գործընթացում դուք ինքներդ էլ կարձանագրեք, որ չկան կուտակումներ, մարդիկ ազատ գալիս են և դուրս գալիս: Քվեարկեցի մեր երկրի ապագայի, մեր […]
13:55 09.12.2018
Ընտրությունների մեկնարկից հետո արձանագրվել են կարմիր ազդանշանով դեպքեր, ինչը բացառապես տեխնիկական բնույթ է կրում: Այս մասին լրագրողներին հայտնեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Իր խոսքերով՝ գրանցված դեպքերը հիմնականում զորամասի ցուցակով քվեարկող զինծառայողների մասով է եղել: «Հաշվի առնելով, որ զորամասի ցուցակը, ըստ էության, թվերից է կազմված, և ընտրողներին գրանցող՝ տեղամասային հանձնաժողովի անդամը թիվը հայտնում է մասնագետին և […]
13:52 09.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, թե ինքն իր արյան հետքերը փորձում է նրան կալանավորելով մաքրել: «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել, և ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը: Կարծում եմ՝ այդ որոշումներն արդեն […]
13:38 09.12.2018
Խախտումների վերաբերյալ ստացվող տեղեկությունները, քրեական գործ հարուցելու կամ դրանք սահմանված կարգով կամ դրանք ստուգելու նպատակով (տեղեկություններն-խմբ.) անմիջապես ուղարկվում են ոստիկանության տարածքային մարմիններ՝ հետագա ընթացքը լուծելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Աշոտ Սարգսյանն այսօր ԿԸՀ-ում: «Օպերատիվ շտաբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս սերտ համագործակցում է նաև ՀՀ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային […]
13:30 09.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին քվեարկեց հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կարծես թե ընտրությունների ընթացքի հետ կապված խնդիրներ չկան: Ահազանգերին, որ որոշ տեղերում վարչական ռեսուրս է կիրառվել, նա արձագանքեց, որ եթե նման փաստեր պարզվեն, վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն: Օտարերկրյա լրատվամիջոցի […]
13:26 09.12.2018
ՀՅԴ ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկեց մեծ հույսով ու հավատով հանուն երկրի ապագայի, որպեսզի մեր ժողովրդի` այս ընտրություններից ունեցած մեծ ակնկալիքներն արդարանան, որ ժողովուրդը չհիասթափվի, ունենա իր երազած Հայաստանը: «Քվեարկեցինք հանուն հայի ու հողի: Ժամանակն աննախադեպ քիչ էր, այս առումով էլ էր […]
13:25 09.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու էդմոն Մարուքյանը մասնակցել է քվեարկությանը և շփվել լրագրողների հետ. «Այս պահին քաղաքացու ձեռքում է ամեն ինչ, եկեք եթեներով չխոսենք, վաղը մենք համապատասխան հայտարարություն կանենք, թե ով որ տեղում է և ինչի համար: Ամեն ինչին անդրադառնալու ենք»: Այն դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանի համար Գևորգն այս անգամ աշխատել է, Մարուքյանը պատասխանեց. «Գևորգն […]
13:22 09.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը: Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանն ասել է. «Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով»: Նախագահ Սարգսյանը համոզմունք […]
13:18 09.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանն այսօր մասնակցել է քվեարկությանը և զրուցել լրագրողների հետ: Նա անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությամբ օրեր առաջ հեռարձակված բոլոր կուսակցությունների առաջին դեմքերի հեռուստաբանավեճի ընթացքում իր և Գագիկ Ծառուկյան միջև տեղի ունեցած բանավեճին: «Երբ ես թեկնածու էի, ինձ ասում էին՝ արի, գնանք այս ինչին տեսնենք, արի գնանք այն ինչին տեսնենք, ես տեղում […]
13:06 09.12.2018
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ 1in.am կայքում հրապարակված «Չարբախում ընտրակաշառքի մասին ահազանգ են ստացել» վերտառությամբ հրապարակումը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել է ոստիկանության Շենգավիթի բաժին ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: «Նշենք, որ, ըստ հրապարակման, ականատեսի վկայությամբ, Շիրակի փողոցում գումար […]
13:05 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` ԱԱԾ հրավիրվելուն և չներկայանալուն: Նա նշեց, որ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ` իր կողմից արված առերևույթ հայտարարության համար պարզաբանումներ տալու, սակայն չի ներկայացել, չի ներկայացրել իր հայտարարությունը հիմնավորող որևէ փաստարկ, այլ հայտարարել է, որ դա քաղաքական […]
12:48 09.12.2018
ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Շահանե Նռանյանը ահազանգ է հնչեցրել իր ֆեյսբուքյան էջում այն մասին, որ իր տեղեկություններով՝ տեղամասերից մեկում ընտրողին չեն տրամադրել 3-րդ՝ ՀՅԴ քվեաթերթիկը։ Այն տրվել է միայն ընտրողի պահանջից հետո։ «Հարգելի՛ ընկերներ Հենց նոր տեղեկացրեցին, որ տեղամասերից մեկում ընտրողին չեն տրամադրել 3-րդ՝ ՀՅԴ քվեաթերթիկը։ Այն տրվել է միայն ընտրողի պահանջից հետո: Նման դեպքերում […]
12:47 09.12.2018
«1998 տեղամասային կենտրոններից 572-ում գործարկվում է տեխնիկական 1 սարքավորում, 850 տեղամասերում տեխնիկական 2 սարքավորումներով են աշխատում, և 576 տեղամասում տեխնիկական 3 սարքավորում կա»,- այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Նա մանրամասնեց, որ ընտրություններին նախորդող օրվա նախապատրաստական աշխատանքների ժամանակ որոշակի խնդիրներ են ծագել, որոնք լուծում են ստացել: Մասնավորապես՝ ամբողջ հանրապետությունում 11 սարքավորում փոխարինվել է […]
12:44 09.12.2018
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է: Ընտրողների մասնակցության վերաբերյալ տեղեկություններ ԿԸՀ-ում հայտնում են ժամը 12։00-ից սկսած՝ 3 ժամը մեկ: Արդեն հայտնի է, որ ժամը 11։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 7.76 տոկոսը կամ 201. 250 հազար ընտրող: Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական […]
12:41 09.12.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի գաղտնալսման երկրորդ մասին: «Ինչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ, տեքստը բոլորդ լսել եք, գիտեք: Ասեմ, որ մասամբ մոնտաժված է, այսինքն` մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որ ձեռք չեն տալիս, հանված են»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, որ եթե ԱԱԾ տնօրենը վարչապետին […]
12:38 09.12.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ թվով 1998 տեղամասային կենտրոններում գործարկվել է 4000 տեխնիկական սարքավորում: Այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Իր խոսքերով՝ ընտրությունների ընթացքը հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է շուրջ 4000 մասնագետների կողմից, որոնք նախընտրական շրջանում հատուկ մասնագիտական պատրաստություն են անցել: «2017 թվականին կազմակերպվեց մասնագետների հավաքագրում և ուսուցում: Այս ընտրություններից առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը […]
12:23 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Վանեցյանին հիշեցրին` երկրորդ նախագահի կալանավորումն ամենատարբեր գնահատականների, քննադատության արժանացավ, դա համարվեց անձնական վենդետա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա, կան հստակ հոդվածներ, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Մեղադրանքը քննչական մարմինը ներկայացրել է, […]
12:17 09.12.2018
«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 9-ին քվեարկեց նորարարական խելացի ծրագրերով երկիրը կառավարելու, նոր աշխատատեղերի ստեղծման, ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին: Լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ քվեարկությունն ընթանում է նորմալ, ընտրախախտումների հետ կապված ահազանգեր […]
12:14 09.12.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր ԿԸՀ-ում որոշ պարզաբանումներ ներկայացրեց ընտրողների ցուցակների վարման ընթացակարգի վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ընտրական տարածքների և ռեգիստրի: Ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են բնակչության ընտրական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող […]
12:13 09.12.2018
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր քվեարկել է հանուն ազատ և անկախ Հայաստանի, այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը: Դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Վանեցյանը: «Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ ամենաարդար ու աննախադեպ ընտրությունը, դրա մեջ […]
12:07 09.12.2018
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը մասնակցել է քվեարկությանը և շփվել լրագրողների հետ. «Շատ լավ տրամադրությամբ եմ գնում, որովհետև իսկապես բացառիկ շանս է: Այս վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ կա նման շանս, որպեսզի արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Շատ լավ տրամադրությամբ եմ գնում և մեծ հույսերով: Հուսով եմ, որ մենք կարողացանք առավելագույնս օգտագործել այն հարթակները, […]