TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Սերժ Սարգսյանը քվեարկությանը կմասնակցի որպես մասնավոր անձ. Արմեն Աշոտյան

11:53 09.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը կմասնակցի որպես քաղաքացի, որպես մասնավոր անձ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Դիտարկմանը` նա որպես ՀՀԿ նախագա՞հ է մասնակցում քվեարկությանը, վերջինս պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի քվեարկությունը քարոզչական միջոց չէ իրենց համար:

̰
Վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել է 2230 դիմում, 57-ը մերժվել է. Բիչախչյան

11:47 09.12.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործընթացում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային կառույցների գործողությունները բաժանվել են երկու հիմնական խմբի՝ առաջինը վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրման գործընթացն է, երկրորդը՝ ընտրողների ցուցակները կազմելու, հրապարակելու, […]

̰
Ինչքան ժողովուրդը կվստահի, այնքան էլ ձայն կտա, այդքան էլ կանենք. Ծառուկյան

11:42 09.12.2018

ԲՀԿ առաջնորդ, ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, կատարելով իր քաղաքացիական պարտքը, նշեց, որ այս ընտրություններում մեծ փոփոխություն կա բոլոր առումներով, վարչական ռեսուրսի կիրառում չկա: Հարցին` համաձա՞յն է արդյոք արդեն հրապարակված հարցումների արդյունքների հետ, նա պատասխանեց. «Ես համամիտ կլինեմ ընտրությունից հետո, որ համապատասխան կտեսնենք` ինչ արդյունքներ են, այսօր մարդիկ քնած տեղը չեն կարող որոշումներ կայացնել»: Լրագրողները […]

̰
Ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է. Վիգեն Սարգսյան

11:40 09.12.2018

ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց` մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին։ «Դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն լինի, անկախ նրանից՝ ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է։ Պետք է […]

̰
Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով. Արմեն Սարգսյան

11:34 09.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո զրուցեց լրագրողների հետ: Նա ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորեց ընտրությունների օրվա առթիվ, նշեց, որ ժողովուրդն իր կամքը պետք է արտահայտի: Նա նախապես անգլերենով տրված հարցին անգլերեն պատասխանեց, ապա լրագրողների հորդորին` շարունակել հայերեն, կատակեց. «Որ բարբառով ուզեք, կպատասխանեմ: Ուզո՞ւմ եք` Գյումրիի բարբառով ասեմ»: Նախագահն ընդգծեց, որ ընտրելու իրավունքը […]

̰
ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների թվի 7.76%-ը. ԿԸՀ

11:30 09.12.2018

ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրել է ժամը 11.00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշները: ժամը 11.00-ի դրությամբ 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 201250 ընտրող կամ ընտրողների թվի 7.76%-ը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Քվեարկեցի հանուն ինքնիշխան, հզոր, բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի համար. Վարուժան Ավետիսյան

11:17 09.12.2018

«Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը մասնակցել է քվեարկությանը, այնուհետև շփվել է լրագրողների հետ. «Քվեարկեցի հանուն ինքնիշխան, հզոր, բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի համար: Նախադրյալները կան, և մենք բոլորս պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան: Ես վստահում եմ մեր ժողովրդին»: Լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանապետը նշել է, որ քարոզարշավն […]

̰
«Վաղը Հայաստանում կսկսվի նոր քաղաքական տարի». ռուս բլոգերը հաղորդում է պատրաստել ՀՀ ԱԺ ընտրության մասին

09:50 09.12.2018

Ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն արտահերթ խորհրդարանական ընտրության նախորդ օրը տեսանյութ է նկարահանել Երևանում՝ պատմելով հետհեղափոխական Հայաստանի մասին: Բլոգերն ասում է, որ 7 ամիս առաջ Երևանի Հանրապետության հրապարակում բազմահազարանոց բողոքի ցույցեր եղան, որոնց արդյունքում իշխանությունը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ խորհրդարանը վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Ապա բլոգերը պատմում է, թե ինչ է փոխվել 7 ամիսների ընթացքում, […]

̰
ԿՀԸ-ում ընտրություններին հետևում են նաև մոնիտորից

09:29 09.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բացված ընտրատեղամասերի թիվը 2010 է: ԿԸՀ-ում 2010 ընտրատրատեղամասերից 1500-ում քվեարկության ընթացքին ուղիղ կապի միջոցով հետևելու հնարավորություն կա: Մոնիտորը տեղադրված է ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնում, որտեղ այսօր պարբերաբար ասուլիսներ են կազմակերպվելու և տեղեկություններ են հաղորդվելու: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 […]

̰
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիին հետմահու առաջադրել են «Գրեմմի»-ի

23:59 08.12.2018

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին իր վերջին երազանքն իրագործել է՝ մասնակցելով Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրմանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, որին պատմել է բարիտոնի ընկերը՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Խվորոստովսկին ու Օրբելյանը օրերս առաջադրվել են «Գրեմմի»-ի՝ «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագրություն» անվանակարգում: «Այնպես է ստացվել՝ Դմիտրիի վերջին ձայնագրությունը, նրա վերջին երազանքը առաջադրվել է «Գրեմմի»-ի: Սա բավական […]

̰
ԱՄՆ-ում կոկորդիլոսը հարձակվել է անցորդի վրա

23:50 08.12.2018

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում կոկորդիլոսը տղամարդու վրա է հարձակվել: Այս մասին հայտնում է WFLA-ը: Հաղորդվում է, որ 85-ամյա Ջորջ Իլեին օգնության են հասել դեպքի պահին մոտակայքում գտնվող կանադացի զբոսաշրջիկները: «Դա շատ սյուրռելիստական իրավիճակ էր, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել: Ասես, կինո լիներ»,- իր զգացողություններով կիսվել է կանադացին: Աղբյուրը հայտնում է, որ կոկորդիլոսը տղամարդու ոտքը […]

̰
Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

22:55 08.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լիբանանի հետ շփման գծում Թել-Ավիվի հետագա գործողություններն ու առաջնագծում երկու երկրների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Իսրայելի վարչապետը մանրամասներ է հայտնել Լիբանանի հետ շփման գծում Իսրայելի […]

̰
Գերմանիան դեմ է հակառուսական նոր պատժամիջոցների կիրառմանը

22:42 08.12.2018

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ պաշտոնական Բեռլինը դեմ է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ նոր պատժամիջոցների սահմանման գաղափարը կապված է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հակառուսական պատժամիջոցների ներդրման վերաբերյալ հանդես գալ […]

̰ ̰ ̰
Ծաղկի խանութներից մեկում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

19:57 08.12.2018

Նոյեմբերի 30-ին Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում ավազակային հարձակում էր կատարվել: Շուրջօրյա գործող ծաղկի խանութ, լույսը դեռ չբացված, մի տղամարդ էր մտել, հարցուփորձ արել, որ ծաղիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, հափշտակել էր դրամարկղի ողջ գումարը, բջջային ու քաղաքային հեռախոսներ, 3 վարդ և դիմել փախուստի, հայտնում են ոստիկանությունից: […]

̰
Հետաքրքիր փաստեր ընտրությունների մասին

19:50 08.12.2018

Աշխարհի տարբեր երկրներում ընտրությունների հետ կապված հետաքրքիր ավանդույթներ ու ընթացակարգեր կան: SHANTNEWS.am-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը: Հյուսիսային Կորեայում ընտրություններ անցկացվում են հինգ տարին մեկ, քվեաթերթիկում մեկ թեկնածուի անուն է, Սադամ Հուսեյնը 2002թ. իր նախագահական քարոզչության մեջ օգտագործել է Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love You երգը, Մի շարք երկրներում 18 տարեկանը լրացած անձանց համար […]

̰
Մալայզիայում տղան մահացել է ականջակալներով քնելու հետևանքով

19:41 08.12.2018

Մալայզիայի Ռեմբաու քաղաքում 16-ամյա դեռահասը մահացել է ականջակալներով քնելու և միաժամանակ հեռախոսը լիցքավորման դնելու պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը: «Տղան քնել է ականջակալներով և ստացել էլեկտրական ուժեղ հարված, որի հետևանքով մահացել է»,- հայտնում է պարբերականը: Տղային այդ վիճակում առաջինը մայրն է տեսել և սկզբում մտածել է, թե տղան պարզապես քնած է, բայց […]

̰
Իլոն Մասկը չի բացառում, որ կարող է գնել General Motors-ի գործարանները

19:30 08.12.2018

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է գնել մի քանի գործարաններ, որոնք ծրագրում են փակել General Motors-ը: Այս մասին գործարարը պատմել է CBS-ին տված հարցազորւյցի ժամանակ: «Հնարավոր է՝ մենք հետաքրքրված լինենք, եթե General Motors-ը պատրաստվում է վաճառել գործարանները կամ չի պատրաստվում օգտագործել դրանք»,- ասել է Իլոն Մասկը: Մասկը նաև նշել է, որ […]

̰
Գաղափարներ, որոնք վերածվում են գեղեցիկ աքսեսուարների. Միլանի Serapian նորաձևության տան հաջողության գաղտնիքը

19:20 08.12.2018

Դժվար է սահմանել իրական միլանյան նորաձևության ոճը: Այն հիմնված է էլեգանտության վրա և չունի որևէ ավելորդություն, կենտրոնանում է դիզայնի վրա: Այս ամենին զուգահեռ այն ճարտարապետական ազդեցությունն է կրում: Եթե դուք հետևում եք Միլանի ոճին, ապա պետք է ընտրեք նրբաճաշակ իրեր, որոնք չեն «ճչում» որևէ հայտնի ապրանքանիշի պատկանելության մասին: Եվ հենց այդ ոճը նորաձևության գիտակներն առաջինը […]

̰
Երևանի թիվ 7 և 17 երթուղիների գործարկումը կդադարեցվի

19:11 08.12.2018

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը դադարեցնում է համար 7 և 17 երթուղիների սպասարկման իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Սնանկության մասին» օրենքի 45-րդ, […]

̰
Մարզերում երկուշաբթի հոսանքազրկումներ կլինեն

19:05 08.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շերամի փողոցի հարակից բնակիչ և ոչ բնակի-բաժանորդները, 11։00-17։00 Խաղաղ Դոնի փ. 16 շենքի 7-13 մուտքերը, Արարատյան փ․ 7, 9 շենքերը, Բագրատունյաց պող․ 25/27 շենքերը, Բագրատունյաց պող․ 13 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Շվեյցարական ոստիկանությունը ձեռք է բերել Tesla մակնիշի ավտոմեքենաներ

19:00 08.12.2018

Շվեյցարական Բազել-Շտադտ ոստիկանական բաժանմունքը ներկայացրել է իր նոր Tesla X 100D մեքենաները, որոնք կօգագործվեն արտակարգ իրավիճակներում: Այս մասին հայտնում է  The Local-ը: Դեռևս այս տարվա մարտին հայտնի էր, որ ոստիկանական բաժանմունքը պատրաստ է յուրաքանչյուր մեքենայի համար վճարել 124 հազար եվրո: Փաստորեն, այժմ արդեն հաջողվել է երեք մեքենա ձեռք բերել: Նշվում է, որ այդ մեքենաների շարժիչի հզորությունը 525 […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

18:57 08.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականկ տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

̰
Հայտնի է «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Մխիթարյանը չի խաղա առաջին րոպեից

18:55 08.12.2018

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Արսենալ»-«Հադերսֆիլդ Թաուն» մեկնարկային կազմերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով` Լենո, Բելերին, Լիխշտայներ, Մուստաֆի, Սոկրատիս, Կոլասինաչ, Գունդոզի, Տորեյրա, Ջակա, Օբամեյանգ,  Լակազեթ: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: 15-րդ  տուրից հետո «Արսենալը» 31 միավորով 5-րդն է:

̰
Հայ դահուկորդը միջազգային մրցաշարում հերթական մեդալն է նվաճել

18:53 08.12.2018

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը միջազգային մրցաշարում հերթական մեդալն է վաստակել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Հաղորդվում է, որ Միքայելյանը երրորդն է հասել եզրագծին՝ Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի՝ մինչև 20 տարեկանների պխայքարում՝ անցնելով 10 կմ տարածություն՝ դասական ոճով: Այսպիսով՝ հայազգի մարզիկը բրոնզե մեդալ է նվաճել: Մելքոնյանը ևս մեկ մեկնարկով […]

̰
Բրիտանական իշխանությունները ռուս գործարարների «սև ցուցակ» են հրապարակել

18:52 08.12.2018

Մեծ Բրիտանիայում ՌԴ իշխանություններին մոտ կանգնած ռուս գործարարների սև ցուցակ է կազմվել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:  Առաջիկայում նրանց համար կսահմանափակվի տեղաշարժման ու ԵՄ տարածքում բիզնես գործությունեություն իրականացնելու հնարավորությունները: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է 6 ֆիզիկական անձանցից կազմված ցուցակը: Ցուցակում ներառված անձանց ցանկում նշվում են Ռոման Աբրամովիչի և Իգոր […]

̰
ԱԿԿ. ո՞վ է Մերկելի քաղաքական ուժի նոր ղեկավարը

18:50 08.12.2018

Անեգրետ Կրամպ-Կարենբաուերն ընտրվել է գերմանական պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական դաշինք»-ի նախագահ և այժմ կարող է հավակնել դառնալ Գերմանիայի հաջորդ կանցլերը: Այս մասին հաղորդում է DW.com-ը: «Իրավահաջորդ» օպերացիան հաջողությամբ իրականացվել է. կուսակցության նախագահի պաշտոնում դարձյալ կին է ընտրվել, ընդ որում` ընտրվել է հենց այն կինը, ում այդ պաշտոնին ցանկանում էր տեսնել ինքը՝ Անգելա Մերկելը, որը հրաժարվել է կուսակցական […]

̰
Տնտեսական ահաբեկչություն. Ռոհանին Թրամփի գործողությունների մասին

18:44 08.12.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է ահաբեկչի հետ: Պատճառը Թրամփի որոշումն է՝ դուրս գալ միջուկային պայմանագրից: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը տնտեսական ահաբեկչության մի տեսակ է, որն ուղղված է մեր երկրի դեմ», – հայտարարել է Ռոհանին: Ռոհանին ևս մեկ անգամ հաստատել է իր հավատարմությունն […]

̰
Շակիրան Իսպանիայի հարկային տեսչությանը 14,5 միլիոն եվրո է պարտք

18:39 08.12.2018

Իսպանիայի հարկային տեսչության իրականացրած հետազոտության տվյալներով՝ երգչուհի Շակիրան 2012-2014թթ. ընթացքում չի վճարել եկամտահարկը և ունեցվածքի հարկը, գրում է El Pais թերթը: Նրա պարտքի չափը տարիների ընթացքում հասել է 14,5 միլիոն եվրոյի: Հարկային տեսչության աշխատակիցները կասկածում էին, որ Շակիրան 2011-ից 2014 թվականներին չի վճարել հարկեր, թեև տարվա մեծ մասը գտնվել է Իսպանիայում, սակայն Շակիրայի ներկայացուցիչները պնդում են, որ […]

̰
BACK_TO_TOP