15:23 27.11.2018
«Բոլորից լավը» ռուսական հաղորդման նոր եթերաշրջանի հերոսներից մեկը դարձել է 4-ամյա Դիանա Գևորգյանը, որը ժամանել է Գերմանիայից, ցուցադրել իր խոհարարական հմտությունները: 4-ամյա աղջիկը հաղորդավար Մաքսիմ Գալկինին պատմել է, որ կարողանում է պատրաստել բորշչ, աղցաններ և այլն: Ռուս երգչուհի Ալբինա Ջանաբաևայի հետ հայ աղջիկը պատրաստել է ռուսական բորշչ: Փոքրիկ Դիանան նաև պատմել է, որ Նյուրնբերգ քաղաքում […]
15:14 27.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին: Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել, հայտնում է ermenihaber.am-ը: Ցուցարարները հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքները։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։ Հիշեցրել են, որ Թուրքիայում շարունակում է բանտարկված […]
15:10 27.11.2018
Քենիայի «Մասայի Մարա» ազգային արգելոցում 31-ամյա հնդիկ զբոսաշրջիկը ֆիքսել է այն պահը, երբ մայր ընձուղտը փորձում է փրկել իր 1 օրական ձագին առյուծի ճիրաններից: Ցավոք, գիշատիչը կարողացել է հոշոտել 1 տարեկան փոքրիկ ընձուղտին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: «Հեռվից մենք նկատեցինք մայր ընձուղտին, իսկ երբ ավելի մոտեցանք, տեսանք, որ գիշատիչը փորձում էր հարձակվել ընձուղտի […]
14:55 27.11.2018
Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիս) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարց է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Նախ՝ հիշեցրել է, որ նախախարը թուրքական բանակն անվանել էր «Մուհամեդ Մարգարեի օջախ» և «Իսլամի վերջին բանակ», ապա հարցրել. «Մի՞թե Թուրքիայի բանակն իսլամական բանակ է։ Եթե այո, ապա ինչո՞ւ են քրիստոնյաները, հուդայականները և այլ կրոն դավանողները […]
14:35 27.11.2018
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հրդեհներից վնասվել է նաև հայ ընտանիքների 3 տուն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կալիֆոռնիայի հյուսիսում՝ նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 […]
14:15 27.11.2018
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք համաձայն չեն, որ նույն դրույքաչափերով երկարաձգվի այն պայմանավորվածությունը, որով անդամ պետությունների միջև բաժանվում են ԵԱՏՄ ներմուծումների արդյունքում ձևավորված մաքսատուրքերը։ Ներկա դրույքաչափերը սահմանվել են «ամենաթարմ» անդամի՝ Ղրղըզստանի անդամակցությունից հետո։ Քանի որ այդ երկրի ներմուծումների վերաբերյալ պատշաճ տվյալներ չեն եղել, որոշվել է պայմանական […]
13:51 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից իրենց կառավարության հասցեին հնչող քննադատություններին, զենքի մատակարարման հետ կապված մտահոգություններին: «Քիչ է մնում ասեն՝ «տղե՛րք, մայիսից Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվե՛ք, հարձակվե՛ք, դուք էն կողմից, մենք` էս: Զենքի մատակարարումը բնականոն, պլանավորված ձևով է ընթանում, այդ առումով ուզում եմ […]
13:46 27.11.2018
Բելառուսի նախագահն առաջարկում է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ոլորտների մեջ ներառել նաև բնապահպանությունը, վերականգնվող էներգիայի էներգետիկան, տիեզերքի, բժշկության, սպորտի, զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոյի բնորոշմամբ՝ այդ ոլորտների ներառումն ավելի կզարգացնի կառույցը։ «Անդամ պետությունների կառավարություններից ակնկալում ենք այս հարցում հավասարակշռված առաջարկներ»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ պարզաբանելով, որ նոր ոլորտների ներառումը չպետք է խանգարի ավանդական տնտեսական համագործակցության իրականացմանը։ […]
13:22 27.11.2018
«Մի բան ակնհայտ է, որ նախորդ կառավարությունը պետք է ավելի խոր ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ և չհասնեինք այն իրավիճակին, որին հիմա հասել ենք: Սա շատ լուրջ խնդիր է: Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք այնպիսի արժեքներ, որոնք անգին են ինձ համար ու որևէ թվով ձևակերպված ներդրում չի կարող այդ արժեքներին դիմակայել, բայց մյուս կողմից՝ […]
13:17 27.11.2018
Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» որոշել է փակել Թուրքիայի իր ներկայացուցչությունը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցներում հիմնադրամի հասցեին հնչած մեղադրանքներով։ Ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ իրենք շուտով հայց են ներկայացնելու Թուրքիայում իրենց կառույցը լուծարելու համար։ Հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքները կապված են Թուրքիայի նախագահի ագրեսիվ հայտարարությունների հետ։ Նա Սորոսին մեղադրել է Թուրքիայում պառակտում […]
13:13 27.11.2018
Չինական AliBaba ընկերության հիմնադիր ու ղեկավար, AliExpress առևտրային առցանց հարթակի սեփականատեր Ջեք Ման համալրել է Կոմուսնիստական կուսակցության շարքերը։ Նրա անունն ընդգրկվել է Չինաստանի այն 100 անձանց անունների թվում, որոնք ներդրում են ունեցել Չինաստանի զարգացման գործում։ Հենց այդ ցուցակի մեջ էլ նշվում է, որ միլիարդատերը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ է։ Կուսակցությանը Մանի անդամակցության ժամանակը հայտնի չէ։ […]
13:08 27.11.2018
«Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հին շենքերի բնակիչներն էին այսօր Երևանի քաղաքապետարանի առաջ պաստառներով պիկետ անում և ասում, որ երկար տարիներ իրենց տների խնդիրն անպատասխան է մնում, նույն պատասխանն է իրենց այսօր տրվել, ինչ նախկին քաղաքապետի օրոք: Խնդրում եմ կազմակերպել քաղաքացիների հետ հանդիպում և լսել իրենց խնդիրը»,- նոյեմբերի 27-ի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: […]
13:00 27.11.2018
Համաձայն օրենքի՝ Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական տրվելու է 55 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Այս հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու՝ նոյեմբերի 27-ի նիստում: Ավագանու անդամների կողմից հարց բարձրացվեց, որ կարգավորումը ճիշտ չէ և առաջարկեցին փոփոխություն մտցնել: «Կարգավորումը լրամշակման կարիք ունի, որովհետև փոխհատուցում ստանալու […]
12:55 27.11.2018
Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 27-ի նիստում օրակարգային հերթական հարցերից մեկը վերաբերում էր գույքը որպես նվիրաբերություն ընդունելուն: Խոսքը գերմանական «Կարմիր խաչ»-ի կողմից 3000-ից ավելի տնկիների մասին է, որոնք արդեն Երևանում են և գտնվում են «Կարմիր խաչ»-ի տարածքում: Նախագծի ընդունումն անհրաժեշտ է նվիրաբերության պայմանագիրը կնքելու և նվերն ընդունելու համար: Հարցը ներկայացրեց Իրավաբանության վարչության պետ Զավեն Առաքելյանը: Ավագանու անդամի կողմից […]
12:48 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ քարոզարշավի մեկնարկից ի վեր անցնում են նույն ճանապարհով, որով անցել են մարտի 31-ին սկսված քայլարշավի ընթացքում: Փաշինյանն ասաց, որ Սպիտակում ընտրողների հետ հանդիպումը նախատեսված ժամից ուշ սկսվեց, քանի որ ճանապարհին կանգնել է, զրուցել մարդկանց հետ, ու նրանք անկեղծացել են, որ վախենում […]
12:26 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության մեկ այլ թեկնածուի՝ Սասուն Միքայելյանի խոսքին և դրան հաջորդած արձագանքներին: Նա հիշեցրեց՝ Սասուն Միքայելյանը երեկ մի նախադասություն ձևակերպել է, հետո պարզաբանել միտքը, սակայն դրան հաջորդել են արձագանքներ Հայաստանում ու Արցախում: «Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ` […]
12:21 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը խոսեց իրեն հասած և մտահոգիչ լուրերի մասին: «Լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ` հենց Սպիտակում՝ էն «մտահոգ»-ներից, փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ, պետք է մերժել, արմատախիլ անել, նրանց ասել` գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք, մի խառնվեք քաղաքական պրոցեսներին»,- ասաց […]
12:04 27.11.2018
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի կարծիքով` որևէ լավ բան ընտրություններով չի լինելու: Ըստ Շահնազարյանի՝ ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն, ընտրությունների արդյունքները, թեկնածուի խոսքերով, լավագույն դեպքում ներկայացնելու են հասարակության քաղաքական խճանկարը այդ պահին, իսկ մեկ, երկու կամ երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ: «ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության: […]
11:51 27.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն արձագանքել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` իրենց ուղղված հայտարարությանը: «Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը: Ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես […]
11:49 27.11.2018
Երևանի քաղաքապետարանում այսօր ներկայացվել է աուդիտորական ծառայություն ներգրավելու հարցը: «Համաձայն Երևան քաղաքի 2018թ.-ի հոկտեմբերի 29-ի որոշման՝ Երևանի ավագանին պարտավոր է հաստատել տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության հարցը: Բյուջեի կատարողականի արդյունավետությունն ապահովելու նպատակով համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը հիմնավորված է օրենքի 81-րդ հոդվածի երկրորդ կետով», – ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Հարցին՝ կա՞ […]
11:48 27.11.2018
ՀՀ փաստաբանների պալատում այսօր ներկայացվել է Մինասի հեղինակած «Ամառը Ջաջուռում» կտավի իսկության հետ կապված խնդիրը։ Փաստաբանները նշել են, որ իրենց վստահորդը, որը նկարի սեփականատերն է, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում դիմել է մի քանի փորձագիտական կենտրոնների, որոնք հաստատել են դրա իսկությունը, իսկ ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել է բացասական եզրակացություն: Հենվելով միայն մշակույթի նախարարության […]
11:35 27.11.2018
Իշխանություն` Արցախի փոխարեն: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի երեկ հնչեցրած հայտարարությանը, նման գնահատական տվեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը: Նա ասաց, որ դա նախապես պլանավորված հայտարարություն էր, սակայն չմանրամասնեց` նշելով, որ դեկտեմբերի 4-ին ասուլիս է հրավիրում ՀՀԿ գրասենյակում, որտեղ էլ կանդրադառնա իր հայտարարությանը: Նա խոստացավ, որ բոլորը […]
11:32 27.11.2018
Երևանի ավագանու նոյեմբերի 27-ի նիստում օրակարգային հարցերից մեկով առաջարկվում էր Բաղրամյան փողոցի առաջին փակուղին անվանակոչել՝ ի պատիվ Ռաֆայել Լեմկինի: «Լույս» դաշինքի անդամները նախորդ նիստի ընթացքում կայացած քննարկման ժամանակ դեմ են արտահայտվել նախագծին: Այսօր նրանք հայտարարեցին, որ չեն մասնակցեու քվեարկությանը՝ նշելով նաև, որ անվանումը լավ չի հնչում: Կամո Արեյանը պարզաբանեց, որ փակուղին ունի բոլոր նախադրյալները՝ փողոց […]
11:15 27.11.2018
Նոյեմբերի 27-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Նիստին ներկա է ավագանու 42 անդամ, օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ 1) Երևան քաղաքում, Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու մասին 2) Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին 3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 4) Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին 5) Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում […]
01:00 27.11.2018
«Ռոսկոմնադզոր»-ը ադմինիստրատիվ բնույթի քրեական գործ է հարուցել Google-ի դեմ, քանի որ ընկերությունը չի միացել փակ համացանցային ռեսուրսներ պարունակող համակարգին, գրում է РИА Новости-ին: «2018թ-ի նոյեմբերի 26-ին Google-ի նկատմամբ կազմվել է ադմինիստրատիվ խախտման ակտ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գործը կքննվի դեկտեմբերին: Գործող կզբաղվի ոչ թե դատարանը, այլ կարգավորող մարմինը: Հոկտեմբերի 1-ից ՌԴ- ում օրենք էր ընդունվել, […]
00:43 27.11.2018
ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերն ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեյր-Զոր նահանգի բնակավայրերից մեկի մոտակայքում տեղակայված սիրիական ռազմական հենակետերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են Սիրիայի Հաջին քաղաքի մերձակայքում գտնվող Բու-Հասան գյուղի ուղղությամբ: Հաղորդվում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների մասին:
00:28 27.11.2018
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնվել է ոստիկանությունում, քանի որ վերջինիս տղան եղել է Ղրիմում, գրում է Seznam-ը: «Վարչապետ Բաբիշը անցկացրել է ոստիկանությունում 2 ժամ և պատասխանել է որդու վերաբերյալ հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ վարչապետը կարողացել է խուսափել լրագրողների հետ հանդիպումից, որոնք իրեն սպասում էին ոստիկանության բաժանմունքի մոտ: Ոստիկանությունը հարցաքննություն է սկսել Բաբիշի […]
00:19 27.11.2018
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Կերչի նեղուցի ջրային ավազանի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոք է հայտնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկիին, գրում է ТАСС-ը: ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկած է ուկրաինական կողմի վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև բախում է տեղի ունեցել: […]
00:18 27.11.2018
Ամերիկայի իշխանությունները բերման են ենթարկել 42 մարդու Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը Սան -Դիեգո և Տիխուանա քաղաքների միջև ապօրինի հատելու համար, հաղորդում է CNN-ը: «Այո, 42 մարդ բերման է ենթարկվել: Իրականում շատ մարդիկ են խախտել սահմանը: Մենք գտնվում ենք սահմանի վրա նոր արգելապատնեշ դնելու գործընթացում, սակայն դեռ չենք վերջացրել այդ աշխատանքը»,- ասել է տեղական մաքսային ծառայության պետը: […]