19:19 27.11.2018
Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ վարչապետի պաշտոնակատարի երեկվա և այսօրվա հայտարարությունները անցնում են թույլատրելիի սահմանները։ Դրանց վրա կուսակցությունները հրավիրել է նաև ԿԸՀ և միջազգային դիտորդների ուշադրությունը։ Հայտարարությունում ասվում է․ «Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, […]
19:13 27.11.2018
Հանրապետականը թույլ չի տալու որևէ մեկին անել քայլեր, որոնք կարող են վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը կամ Հայաստանի անվտանգությունը, որովհետև այդ երկուսն անբաժան են։ Այս մասին այսօրվա քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀԿ նախընտրական ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանը։ «Եթե մեկի լեզուն պտտվում է համեմատել իշխանափոխության արդյունքում իշխանության գալը և վեց ամիս այդ իշխանությունում ոչինչ չանելը Արցախի հաղթանակի […]
19:10 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որով վերջինս Արայիկ Հարությունյանին հորդորել էր չմեջբերել և չհիշատակել իր երեխաների անունները: «Պարոն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք […]
18:54 27.11.2018
Էդուարդ Աղաջանյանը պատրաստ է իր նախընտրական շտաբներից մեկը տրամադրել Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկացանք Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից: «Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին: Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբներից […]
18:50 27.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակվածների թիվը նոյեմբերի 27-ի դրությամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – 41 […]
18:48 27.11.2018
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ժամկետ է տրվել, որպեսզի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստեն: Ալումյանը նշեց, որ նման միջնորդության մեկ հիմք կա, դրա հետ կապված մի […]
18:35 27.11.2018
Նոյեմբերի 27-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ: Բացման խոսքով հանդես է եկել […]
18:04 27.11.2018
«Մարդ կա, որ վատանում է պարբերաբար, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում: Հարգելի՛ս, չփորձե՛ս վախեցնել Հանրապետականներին, այս մարդիկ վախեցողը չեն, մեր հետևը կանգնած մարդիկ վախեցողը չեն, մեր կուսակցությունը սովետական գուլագից չի վախեցել: Մեր կուսակցությունը Արցախյան ճակատամարտի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել: Մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին […]
17:53 27.11.2018
Մինսկում այսօր անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ մի քանի համատեղ որոշում է ընդունվել, որոնց մասին հանդիպումից հետո տեղեկացրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Կան նաև խրթին թեմաներ, որոնց քննարկումը շարունակվել է։ Դա նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծումն է, Միության ֆինանսական շուկայի ծրագրի շուրջ աշխատանքն է։ Ջանքերը այստեղ միավորելու ենք»,- […]
17:36 27.11.2018
Այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելիս «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ նախկին իշխանությունը գողացել է իրենց մտքերից մի քանիսը, մասնավորապես «Ազգ-բանակ» գաղափարը։ «Նախկին իշխանությունը գողանում էր ոչ միայն մեր ժողովրդի աշխատանքի արդյունքները, ոչ միայն մեր ընդերքի հարստությունը, այլև գողանում էր գաղափարներ: Մեր գաղափարներից մի քանիսը փորձեց յուրացնել, եղծել ու պղծել իրեն հատուկ ձևով ու […]
17:26 27.11.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թե ինչ հիմքով են նման միջնորդություն ներկայացնելու, Ալումյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ «շատ հետաքրքիր բաներ» են ի հայտ եկել: Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: […]
17:24 27.11.2018
Փաստաբանների պալատում այսօր ներկայացվել է Մինաս Ավետիսյանի «Ամառը Ջաջուռում» կտավի իսկության հետ կապված խնդիրը։ Դա, սեփականատիրոջ հավաստմամբ, իր ընտանիքը ձեռք է բերել 1970-ականներին անձամբ հեղինակից: Կտավի իսկական լինելու խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ կանադահայ Արտո Թավուկչյանը ցանկություն է հայտնել գնել այն, անգամ փոխանցել այդ ու ևս մեկ այլ կտավի նախավճարը՝ խոստանալով 2018թ. ամռանը վճարել […]
17:15 27.11.2018
«Մենք չենք ընդունում, որ մեծ շնաձկներին թողած՝ իրավապահ մարմինները հալածում են փոքր դերակատարություն ունեցող անձանց»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Ըստ Ավետիսյանի՝ բնավ չարդարացնելով հանցավոր ռեժիմում փոքր դերակատարություն ունեցող մարդկանց արարքը, պետք է հասկանալ, որ ներման չափանիշներ պետք է լինեն, և պետք է անցնենք առաջ: Ավետիսյանի […]
17:10 27.11.2018
Ինչպես հայտնի է, երեկ քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Սասուն Միքայելյանը, խոսելով հեղափոխության մասին, ասել էր հետևյալը. «Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը»: Միքայելյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, ինչին արձագանքեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր լրագրողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]
17:03 27.11.2018
Հայաստանի նոր իշխանություններին հաջողվեց հանրությանը հույս տալ, որ խիստ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ, քանի որ հանրային ընկալումները շատ կարևոր են։ Այս մասին ու այս ոլորտում իր մտահոգությունների մասին ՀՀԿ նախընտրական ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանն ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստի-ին» տված հարցազրույցում։ «Բայց ինձ շատ են անհանգստացնում այն հայտարարությունները, թե երկրում կոռուպցիա ու օլիգարխներ այլևս […]
17:00 27.11.2018
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ: Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում […]
16:55 27.11.2018
Ձեր՝ երկրորդ տեղում լինելու վճռականությունը պահպանվո՞ւմ է. այսօր հարցրել են լրագրողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ նկատի ունենալով կուսակցության այն պնդումները, թե իրենք խորհրդարանում երկրորդ տեղում հայտնվելու համար են պայքարում։ «Երկրորդը լինելը ոչ թե մենք ենք որոշել, այլ դա ակնհայտ է: Նոր Հայաստանում քաղաքական ուժերն էլ պետք է լինեն նորը: Ես կարծում եմ՝ […]
16:48 27.11.2018
«Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարություն է արել, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Այստեղ ես չեմ ուզում հայտարարություններ անել, որովհետև ՀՀԿ-ն և Դավիթ Շահնազարյանը ընդհանրապես ոչ մի էմոցիա չեն շարժում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ստեփանավանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը ելույթի ժամանակ […]
16:41 27.11.2018
Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են նույն Հանրապետական կուսակցության քաղաքականությունը․ հայտարարությունների համաձայն՝ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու, բյուջեն կազմված է ՀՀԿ ընդունած միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա։ Հանրությանը մտահոգող հիմնական հարցերում շարունակվում է ՀՀԿ քաղաքականությունը։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությանն այսպիսի գնահատական է տվել ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը։ «Ինչ […]
16:36 27.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել: Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ծրագիրը 5 բաժին ունի, որոնցում ներկայացված են իրենց պատկերացումները իրավունքի ու արդարության, պետական կառավարման և կադրային քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության, Արցախի միացման, հայրենիք-սփյուռք կապի ու արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ: «Առանց քաղաքական որոշումների, առանց […]
16:17 27.11.2018
Այն քաղաքական կուսակցությունը, որը չի մասնակցում ընտրությունների, դադարում է լինել քաղաքական։ Այն դառնում է հասարակական կազմակերպություն կամ համակիրների խումբ։ Այդ պատճառով էլ կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է ունեցել, չէր կարող չմասնակցել ընտրություններին։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի-ին» տված հարցազրույցում ՀՀԿ դիրքորոշման մասին ասել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ «Այն պարտավոր էր իրեն ընտրելու հնարավորություն տալ […]
16:16 27.11.2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Այսինքն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով քվեարկության արդյունքը ընտրողին հայտնել հարկադրելու, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելու, առանց ընտրական հանձնաժողովի համապատասխան թույլտվության հարազատին կամ մտերիմին օգնելու նպատակով քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելու, […]
16:13 27.11.2018
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում անցկացված քարոզարշավի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ կարող են ասել մյուս կուսակցությունների ծրագրերի մասին. «Այս կուսակցությունների ծրագրերին չեմ ծանոթացել, առիթ չեմ ունեցել, բայց ես վստահ եմ՝ այս ընթացքում հնարավորություն կլինի: Իմ պատկերացմամբ, և քաղաքացիները հենց այդպես էլ ասում են՝ չկան ուժեր, որ վատ բաներ ցանկանան […]
16:10 27.11.2018
Բոլոր նախադրյալները կան պնդելու, որ մենք մյուս տարի սկսելու ենք վիրուսային հեպատիտ Ց հիվանդության բուժման ազգային ծրագիր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Սկզբնական շրջանում ծրագրում կընդգրկվեն մոտ 1000 պացիենտ, իսկ հետագայում ծրագիրը կընդլայնվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Դրան զուգահեռ, շուտով կառավարություն կներկայացվի որոշման նախագիծ, որը պարտադիր […]
16:07 27.11.2018
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակի առաջին համարով հանդես եկող Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ու անդրադարձել նաև արտաքին քաղաքականության հարցերին։ Սարգսյանը հերքել է հարցազրուցավարի մտահոգությունները, թե իշխանափոխությունից հետո ամերիկյան կողմի ակտիվությունը Հայաստանում աշխուժացել է։ Սարգսյանը նշել է, որ ամերիկյան կողմի հետ հարաբերություններում սովորական ակտիվություն է․ միշտ էլ եղել են այդպիսի հանդիպումներ, այցեր, […]
16:02 27.11.2018
Իշխանափոխությունից հետո Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կարողացել է պահպանել որոշումներ ընդունելու, դրանց վրա ազդելու կարողությունը։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանը հայտարարել է, որ դրանում է իրենց կուսակցության ու ամեն անհատ պատգամավորի ուժը, քանի որ նրանք գործել են աննախադեպ սպառնալիքների ու վիրավորանքների պայմաններում, ընդ որում՝ դրանք եղել […]
15:59 27.11.2018
Ինչպես հայտնի է՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց ուղղված հայտարարությանը: SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Սասնա ծռերի» քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանից, թե ո՞ր հանգամանքները հիմք ընդունելով են ասում, որ 1.5- 2 տարի անց դարձյալ խորհրդարանական ընտրություններ են կազմակերպվելու։ «Այսօրվա իրավիճակը, որի պայմաններում տեղի են ունենում ընտրությունները, […]
15:56 27.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 189 քրեական գործի վարույթ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
15:54 27.11.2018
Սա հետխորհրդային տարածքում առաջին դեպքերից մեկն է, երբ հեռացող իշխանությունը իսպառ չի կորցնում իր խորհրդարանական կարողությունը և շարունակում է ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա։ Հանրապետական կուսակցության քաղաքական ազդեցության մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ «Այսինքն՝ չի եղել խորհրդարանում ոչ մի որոշում, որը չի համընկել ՀՀԿ դիրքորոշման հետ»,- […]
15:32 27.11.2018
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահը ներկա է դատավարությանը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեն, արձագանքեց, որ սպասելիքների մասին չէր ցանկանա խոսել: «Դատարան մենք չենք եկել սպասելիքների հետ կապված, […]