18:01 20.10.2018
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է այսօր Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ: Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի […]
17:50 20.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին՝ ձեռնադրության և օծման 50 -ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Ձեր հովվապետությամբ շարունակում է բարոյական ու հոգևոր ամուր հենարան, ոգեշնչող ու միավորող ուժ մնալ մեր ժողովրդի համար: Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը՝ ուղղված մեր […]
17:47 20.10.2018
Պաշտոնապես դեռ չի հայտարարվել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի օրը և օրակարգը: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին լրագրողները օրեր առաջ հարցրին, բայց դիվանագետը մանրամասներ չներկայացրեց: Հայտնի է միայն՝ Բոլթոնը Հայաստանում կլինի Ադրբեջան կատարած այցից հետո: Նա այդ մասին իր Twitter-ի էջում էր հայտնել: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը չի բացառում՝ ամերիկացի պաշտոնյան, […]
17:40 20.10.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին: Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություններ մաղթել նրան […]
17:32 20.10.2018
«Ես կարծում եմ՝ Վենետիկի հանձաժողովի հայտարարությունը հստակ մեսիջ է այն առումով, որ ասում է՝ ներհայաստանյան որոշելիք խնդիրն է, թե մենք ինչ Ընտրական օրենսգրքով պետք է մասնակցենք: Հասկանալի է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները տարիներ շարունակ աշխատել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ և որոշակի հարաբերություններ կան ու իրենց նախորդ գործընկերոջը ցանկացել են չնեղացնել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]
17:22 20.10.2018
Երեկ երեկոյան Ադրբեջանի բանակում սկսվել է հրետանային ու հրթիռային զինատեսակների ներգրավմամբ զորավարժություն։ Ստորաբաժանումները տագնապով դուրս են բերվել զորամասերից, իրականացրել են զորաշարժ, մեկնել կենտրոնացման շրջաններ, բացազատվել ու իրականացրել կրակային վարժանքներ։ Մարտական կրակով ուղեկցված վարժանքներին ներգրավվել են ռուսական արտադրության զինատեսակներ՝ ինքնագնաց և քարշակվող հրետանային համակարգեր, հակատանկային հրթիռային համակարգեր և այլն։
17:02 20.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով քաղաքապետարանում են հյուրընկալվել Երևանի նախկին քաղաքապետեր Սուրեն Աբրահամյանը և Վահագն Խաչատրյանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով նախկին պաշտոնակիցներին՝ Հայկ Մարությանը, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և նկատել, որ այն կծառայի ի նպաստ մայրաքաղաքի խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության […]
17:00 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին մեկնարկում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը: Հայտնի է, որ նա այցելելու է Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Փորձագետի կարծիքով՝ Բոլթոնի այցը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է տալիս ուղիղ կապ հաստատել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը դեռևս չի հաջողվում անել […]
16:44 20.10.2018
Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի հետ և կից գրառել. «Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սաադ Հարիրիի […]
16:19 20.10.2018
Բաքվի բժշկական կենտրոնում բուժում ստացող իրանցի նավաստիներից 6-ը դուրս է գրվել։ Նավի վրա թունավորված մյուս նավաստիների վիճակը կայուն է, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Հոկտեմբերի 18-ին եղած թունավորման դեպքից հետո Իրանի դրոշի տակ նավարկող նավի անձնակազմը, որ Ղազախստանից հացահատիկ էր բերում Բաքու, երկու անգամ դիմել էր ադրբեջանական մարմինների […]
16:14 20.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրին` քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա […]
16:11 20.10.2018
«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերին այսօր վերջին հրաժեշտն են տվել Ստամբուլում: Արա Գյուլերի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում: Հայազգի լուսանկարչի մարմինը դուրս է բերվել դուդուկի, «Դլե յաման»-ի հնչյունների ներքո: Գյուլերի վերջին հանգրվանն է դարձել Շիշլի շրջանի հայկական գերեզմանատունը:
16:00 20.10.2018
Թուրքիայի արևմուտքում երեկ բացվել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության թուրքական դուստր ձեռնարկությանը պատկանող նավթավերամշակման ձեռնարկություն, որի համար ադրբեջանական կողմը ավելի քան 6 միլիարդ դոլար ներդրում է արել։ Գործարանի բացմանը մասնակցել ու ելույթ են ունեցել նաև երկու երկրների նախագահները։ Իր ելույթում Իլհամ Ալիևը մեծարել է իրենց երկու երկրները՝ որպես համաշխարհային խաղացողներ, հիշատակել է ներդրումներն ու համատեղ […]
15:52 20.10.2018
ՀՀ քաղաքական դաշտը համալրվեց նոր՝ «Այլընտրանք» կուսակցությամբ: Այսօր կայացած համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել քաղաքագետ Էդգար Առաքելյանը, որը կուսակցության հիմնադիրն է: Քաղաքական նորաստեղծ այս ուժը պատրաստվում է անզիջում պայքար մղել կոռուպցիայի և արատավոր այլ երևույթների դեմ: Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել կուսակցության հիմնադիր-համագումարից` կից հետևյալ գրառմամբ. «Այն կայացավ, շնորհակալություն բոլոր մասնակիցներին, աջակիցներին և […]
15:48 20.10.2018
«Ես հետևել եմ երեկվա բանավեճին՝ մի կողմից Հանրապետական կուսակցության և մյուս կողմից՝ կառավարության և ԸՕ-ի աշխատանքային խմբի հեղինակների տրամագծորեն տարբերվող տեսակետներին: Սա այն դեպքն է, որ ես պետք է ասեմ, որ երկուսն էլ ճիշտ են»,- ShantNews.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությանը: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, […]
15:47 20.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի տեղեկատվական ծառայությունից: Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության […]
15:30 20.10.2018
Նոյեմբերին ամերիկյան հակաիրանական նոր պատժամիջոցների գործարկումից հետո նավթի գինը կարող է թանկանալ 21 դոլարով՝ հասնելով 100 դոլարի՝ ներկայիս 80 դոլարի փոխարեն։ Այս մասին հայտնի է դառնում Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի զեկույցից։ Նշվում է, որ եթե ամերիկյան պատժամիջոցները նույնքան ազդեցություն ունենան իրանական արտադրության վրա, որքան 2012 թվականին գործարկված պատժամիջոցները, ապա այն ժամանակվա 10 դոլար թանկացմանն այս […]
15:27 20.10.2018
Սիրիայի Դեր Զոր արվարձանի արևելքում 62 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով: Ինչպես հաղորդում է RT-ն, միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ավելի վաղ հաղորդվել է, որ Դեր Զորում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների տներին: Ավիահարվածների ամսաթիվը, սակայն, չի հստակեցվում:
15:24 20.10.2018
Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, թեև հայտարարել էր, որ այսօր հրավիրված համագումարը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում և ինքը չի ցանկանում որևէ մեկին ցույց տալ, թե որքան աջակից ունի, ինչպես մամուլում էր գրվել, սակայն, ամեն դեպքում, ասել է, որ ցանկություն ունի նորից հայտնվել Ազգային ժողովում: Իր այս ցանկությունը Գևորգյանը մեկնաբանել է նրանով, […]
15:22 20.10.2018
«Մեր նախնիները կերակուր են պատրաստել և մատուցել, որ աշխարհում խախաղություն լինի, որ բերքը շատ լինի, որ ծնելիությունը շատ լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ հավելելով, որ մենք ունենք ծիսական կերակուրներ, որոնցով կարելի է հպարտանալ, բայց այդ կերակուրները գնալով մոռացության են մատնվում: Ըստ Մամուլյանի՝ Ադրբեջանում շարունակում […]
15:17 20.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը խոսել է համաներման մասին: «Ես այն անձանց թվին եմ դասվում, որ մտածում եմ, որ համաներումը անհրաժեշտ չէ իրավական երկրում: Եթե չլինեն դատական սխալներ, մարդիկ օրինական դատական ակտերով ազատազրկվեն, եթե վաղակետ ազատազրկման ինստիտուտը պատշաճ գործի, ապա մենք համաներման անհրաժեշտություն չենք ունենա: Մենք գիտենք, որ այժմ կան անձինք, որոնց […]
15:10 20.10.2018
«Ես կողմնակից եմ ուղիղ խոսելուն: Ես կողմնակից չեմ հարցերը ձգձգելուն, ինչ-որ քաղաքական պատեհ պահեր ման գալուն: Հարցը շատ կանկրետ է դրված՝ կա օրենք, որն արգելում է սա անձնականացնել, կամ պրոֆեսիոնալ տեսանկյունից մարդու վրա ուղղելը համարում եմ շատ վատ խաղ»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հողարդման տաղավարում աջ ղեկով մեքենաների շուրջ ծավալված բողոքի ակցիաներին անդրադառնալով՝ ասել է տրանսպորտի, […]
15:02 20.10.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Չեխիա, որտեղ երեկ նրան ընդունել են ադրբեջանական բանակին հրետանային ու հրթիռային զինատեսակներ վաճառած Czechoslovak Group ընկերությունում։ Հասանովին այնտեղ ներկայացրել են իրենց արտադրանքի մասին տեղեկություններ ու զրուցել հետագա համագործակցության մասին։ Այս ընկերության հետ համագործակցությունը, սակայն, չի էլ ընդմիջվել նույնիսկ միջազգային սկանդալից հետո։ Նախկինում այդ զինատեսակները տեղափոխած ադրբեջանական ինքնաթիռների թռիչքներին […]
14:59 20.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր Լիբանանում հանդիպել է երկրի նախագահ Միշել Աունի հետ: Կառավարության պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել, որում Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս իր աշխատասենյակում պահվող 15-րդ դարի Ղուրանը: «Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրիին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին է ցույց […]
14:50 20.10.2018
«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն այն կարծիքին է, որ խոհարար դառնում են: Ըստ նրա՝ չի կարելի ասել, որ համ ու հոտային հատկանիշներից զուրկ մարդը կարող է խոհարար դառնալ, բայց համի զգացողությունն այդ մասնագիտության մեջ երկրորդական է: Նախ և առաջ խոհարարը պետք է լինի ստեղծագործող, ակտիվ, շփվող ու ուրախ մարդ: Լիցքերը […]
14:43 20.10.2018
Գալիք շաբաթը նորություններով հագեցած է լինելու. Երևանում մեկնարկում է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների իշխանության, բիզնեսի և կարգավորող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խոշորագույն միջոցառումը: «Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակիցների թիվը մոտավորապես 2 000 է, համաժողովի ժամանակ կանցկացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ, իսկ համաժողովի գլխավոր թեմաները կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում բարենպաստ բիզնես-միջավայրի […]
14:31 20.10.2018
Այսօր «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն անդրադարձել է խոհարարների՝ Հայաստանում ունեցած խնդիրներին: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին Խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Մամուլյանը, անդրադառնալով Հայաստանում խոհարարների աշխատանքին ու նրանց խնդիրներին, […]
14:07 20.10.2018
Հայկական կերակրատեսակներին վերաբերող նյութերը ուսումնական ծրագարերում պատշաճ ներկայացվա՞ծ է. լրագրողներն այսօր հարցրել են «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանին: Վերջինս բացասական պատասխան է տվել: «Մենք չափորոշիչների ձևավորման մեջ մասնակցություն ունեցանք՝ որպես կազմակերպություն: Մասնագիտական ուսումը մուդուլային ուսուցման մոդուլին է անցել: Եվ առաջին մոդուլը, որ մենք առաջարկեցինք, Ազգային խոհանոցի պատմություն և զարգացման փուլեր մոդուլն […]
14:02 20.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած և կայանալիք հանդիպումներին: «Շատ գոհ մնացի, որ կրկին հանդիպեցի Լիբանանի նախագահ Աունին, հանդիպման ժամանակ քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, հատկապես երկու երկրների փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ: Այսօր նաև պիտի հանդիպեմ վարչապետ Սաադ Հարիրիի ու խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ»,- […]