18:50 19.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին 18-ամյա ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը Կերչում կրակ էր բացել ուսանողների և դասախոսների ուղղությամբ, ինչպես նաև գործի էր դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, ինչի հետևանքով տուժել էր 49 մարդ, զոհվել էր 18 ուսանող։ Ղրիմի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ներկայումս հիվանդանոցներում է գտնվում 45 մարդ, որից 22-ը Ղրիմում, իսկ 23-ը՝ Կրասնոդարի շրջանում և […]
18:39 19.10.2018
Ինտերպոլի անհետացած նախկին ղեկավար Մեն Հունվեյի կինը՝ Գրեյս Մենը, հայտարարել է, որ մտավախություն ունի, որ իր ամուսինը կարող է այլևս ողջ չլինել, հայտնում է BBC-ն: «Կարծում եմ, որ դա քաղաքական հետապնդում է: Ես համոզված չեմ, որ նա ողջ է»,- ասել է նախկին պաշտոնյանի կինը: Նա հայտնել է, որ պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում, որոնց միջոցով իրեն […]
18:34 19.10.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար: «Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ […]
18:26 19.10.2018
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միրզոյանը մասնավորապես ասել է. «Հանձնաժողովի հարգելի նախագահ, Մեծարգո անդամներ, Տիկնայք և պարոնայք, Նախ՝ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի […]
18:24 19.10.2018
Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող պայթուցիկ նյութերի արտադրման «Ավանգարդ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին: Գործակալության զրուցակիցը նշել է, որ պատահարին տրվել է բարդության երկրորդ աստիճան: ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ չի առաջացել: Գերատեսչության տեղեկություններով՝ շինությունում գտնվել է 5 մարդ, սակայն մեկին հաջողվել է դուրս […]
18:15 19.10.2018
Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից: Մրցումների 4-րդ օրը հայ մարզիկներից պատվո հարթակ է բարձրացել Խաչատուր Սարիբեկյանը, որը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն:
18:06 19.10.2018
Քաղաքական ու առևտրային ոլորտում գրանցվող գլոբալ մարտահրավերներին դիմակայել հնարավոր է միայն բազմակողմանի մոտեցման միջոցով: Նման կարծիք է արտահայտել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է РИА Новости-ն: «Գտնում ենք, որ գլոբալ մարտահրավերներին կարելի է դիմակայել միայն հարցերին բազմակողմանի մոտենալու սկզբունքի օգնությամբ: Այս կապակցությամբ կրկին վերահաստատում եմ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՄԱԿ-ին ու Առևտրի համաշխարհային կազմակերպության ջանքերին միտված […]
17:54 19.10.2018
Երկուշաբթի օրվանից սկսած՝ Կամո Արեյանը այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ չէ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը: «Առաջին տեղակալի լիազորությունների դադարեցում է եղել»,- տեղեկացրեց Տարոն Գևորգյանը: Կամո Արեյանի հետ չկարողացանք կապ հաստատել: Նշենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից:
17:51 19.10.2018
Հոկտեմբերի 16-19-ը հայկական զինված ուժերի 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ՝ ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների ընդգրկմամբ: Զորավարժության ընթացքում, համաձայն պլանի, ներմուծականներով զարգացվել է իրադրությունը, զորամասերի հրամանատարները գործել են ըստ առաջադրված խնդիրների: Ծավալվել են հրամանատարական և թիկունքի կառավարման կետեր, ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության: Նմանատիպ զորավարժությունները նպատակ ունեն զարգացնելու դաշտային պայմաններում երկարատև մարտ վարելու անձնակազմի […]
17:44 19.10.2018
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանի ընտանիքին: Ուղերձում ասված է. «Խոր կսկիծով տեղեկացա, որ կյանքից հեռացել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը: Անուրանալի է Ռաֆայել Թորոյանի դերը հայկական սպորտի զարգացման գործում: Նա մշտապես իր գիտելիքներն ու մասնագիտական ունակություններն օգտագործում […]
17:40 19.10.2018
Այսօր ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել 2018թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես են եկել Հայաստանի զինված ուժերի գլխավոր զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փ-գտ Գայանե Հովհաննիսյանը։ Քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների հավաքների կազմակերպման հարցը։ Որոշվել է մշակել հատուկ ծրագիր, […]
17:38 19.10.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ շուտով աջ ղեկով մեքենաները սկսելու են տուգանվել: «Մեր քաղաքացիներն ավտոմատ ընկնում են տուգանքների տակ»,- ասել է նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Դավիթ Գասպարյանը, պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված այդ տուգանքների կիրառումը. «Խոսքը Վրաստանի տարածքում գտնվող մեքենաների մասին է: Երբ նավից […]
17:25 19.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր քաղաքապետին, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ մայրաքաղաքի զարգացման և նրա բնակիչների բարեկեցության: Նախագահն ու քաղաքապետը մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների, ընթացիկ ու ապագա ծրագրերի շուրջ: Հայկ Մարությանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների մասին: Հանդիպումից […]
17:16 19.10.2018
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբեք մի՛ մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը»։ «Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու»,- գրել է նա՝ խոստանալով մանրամասներն ավելի ուշ հաղորդել:
17:14 19.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։ Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և […]
17:11 19.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ բանկի մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ օգոստոսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, մասնաճյուղի […]
17:06 19.10.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր SHANTNEWS.am-ին ասել են, որ սահմանին աջ ղեկով մեքենաների թիվն այնքան է ավելացել, որ արդեն խանգարում է մեքենաների տեղաշարժին, մասնավորապես՝ բեռնատարների երթևեկությանը: Որոշ ավտոմեքենաներ արդեն վնասվել են բեռնատարների անցուդարձի հետևանքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնության անդամները որոշ մանրամասներ են հայտնել SHANTNEWS.am-ի թղթակցին ու ասել, որ այսօր ավտոմեքենաների թիվն արդեն 150-ի է հասել: […]
16:48 19.10.2018
Ինչպես հայտնի է, հայ- վրացական սահմանին կուտակված ավտոմեքենաների խնդիրը լուծելու հարցում տարբերակ է համարվում նաև մեքենայի ղեկը հենց Վրաստանում ձևափոխելը՝ Հայաստան բերելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից արգելված է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Ղեկը փոխել-չփոխելու խնդրին են այսօր անդրադարձել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամներից Դավիթ Գասպարյանն ասել է, որ աջ ղեկ […]
16:39 19.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները մեքենաները թողել են սահմանին և Երևան եկել: Մեր թղթակիցն այսօր հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, նրանք որոշ մանրամասներ են ներկայացրել. «Երեկվա դրությամբ՝ մոտավորապես 135 մեքենա կար, ու տեղեկանում ենք, որ անընդհատ ավելանում է. 150-ի հասած կլինի»,- ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրաբ Իգիթյանը: Հարցին, թե որքա՞ն […]
16:31 19.10.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում է minval.az-ը: Աղբյուրը հայտնում է, որ այցի ընթացքում Ալիևը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսում է Իզմիր քաղաքում մասնակցել Star նավթամշակման գործարանի բացման արարողությանը: Հաղորդվում է, որ գործարանը Թուրքիայի տարածքում, Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում խոշորագույն նախագծերից մեկն է: Դրա կառուցման համար SOCAR […]
16:23 19.10.2018
«Ես 2002 թվականից 2012 թվականը ներառյալ չեմ եղել որևէ պաշտոնում կամ պաշտոնական կարգավիճակում, բայց քաղաքականությունից դուրս չեմ եկել: Ես գտել եմ քաղաքականության մեջ մնալու և մասնակցելու ձևերը՝ դրանք տարբեր տեսակի վերլուծական հոդվածներն են, հարցազրույցները: Այսինքն՝ քայլեր, որոնցով փորձում ես քո մասնակցությունը բերես քաղաքական գործընթացների բովանդակության որակը բարձրացնելու համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է Խոսրով Հարությունյանը […]
16:16 19.10.2018
Ռուսաստանն Ուզբեկստանին ոչ միայն առաջարկել է զենք մատակարարել այդ երկիր, այլև այդ երկրում համատեղ զբաղվել սպառազինության արտադրությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուս-ուզբեկական ընդլայնված քննարկումների ընթացքում, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարևոր է համարում Ուզբեկստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը ու դրա զարգացման համար պատրաստ է Ուզբեկստանի […]
16:13 19.10.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Անհնարին ոչինչ չկա»: Վենետիկ, 19.10.2018» Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովն այսօր քննարկում է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների և նոր Ընտրական օրենսգրքի նախագծի հարցերը։ Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, գրելով՝ «Ըստ […]
15:56 19.10.2018
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու […]
15:51 19.10.2018
«Իրատես» թերթն այսօր գրել էր. «Ասում են, թե «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. կազմակերպական աշխատանքներից զատ, նրանք նաև սոցհարցումներ են անցկացնում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, թե իրենք երկրորդ քաղաքական ուժն են և լուրջ ներկայացվածություն են ունենալու ապագա խորհրդարանում։ Եթե ոչ, ապա «հաստատապես ընտրությունները կեղծված կլինեն», և իրենք չեն վարանի պայքարել, […]
15:47 19.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանում: Նա լսել է համայնքի ղեկավարների կողմից բարձրաձայնված խնդիրները: Կապան քաղաքի մարզադպրոցի ջեռուցման հետ կապված՝ դպրոցի տնօրենների ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին խնդրեց լուծում տալ հարցին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մանրամասն հետաքրքրվեց այդ խնդրով և խոստացավ քննարկել լուծման ուղիները: Համայնքի ղեկավարներից մեկն ասաց Նիկոլ Փաշինյանին, որ գյուղերից մեկին հատկացված […]
15:42 19.10.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների […]
15:39 19.10.2018
Հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի […]
15:35 19.10.2018
«Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է տեղի ունենան: Ես այն կարծիքին եմ, որ ընտրություններին նախապատրաստվելու հնարավորություն տալը թե՛ հանրության, և թե՛ քաղաքական ուժերի համար օգտակար կլիներ իրական մրցակցային քաղաքական միջավայր ձևավորելու համար»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այս ամենին զուգահեռ պատգամավորը նշեց, որ կա քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, […]