13:46 22.10.2018
Այսօր մեկնարկել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը` Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշել է, որ քիմիայի բնագավառը կարևոր է Հայաստանի համար: «Մեր երկիրը տարիներ շարունակ եղել է քիմիական արդյունաբերության հիմնական կենտրոններից […]
13:20 22.10.2018
Ազատ ոճային ըմբիշ աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Սաֆարյանն ուժերն էր չափում հունգար Նորբերտ Լուկաշի հետ, որին գերազանցեց 4:1 հաշվով: 1/8 եզրափակչում Սաֆարյանը կմրցի Իսրայելը ներկայացնող Էմրաչ Գասանովի հետ: Դավիթ Սաֆարյանը 2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է: Մասնակցել է նաև […]
13:09 22.10.2018
«Ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են։ Օրինակ՝ հիմա Ֆելիքս Ցոլակյանն էլ նախարար է նշանակվել։ Հնարավոր է։ Բայց էլի եմ ասում՝ ես հույս ունեմ, որ այս պրոցեսը՝ այն, ինչ մենք անում ենք, ընդ որում՝ մեծ հավանականությամբ չենք անում իդեալական… բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք իսկապես խնդիր ունենք համախմբելու, կոնսոլիդացիայի ենթարկելու, […]
13:08 22.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, մեջբերեց նրա իսկ խոսքից մի հատված` «մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ, որի արդյունքում օրենսգիրքը կբարելավվի»: Հարությունյանը հարց ուղղեց. «Այդ քննարկումները արդյոք կարելի՞ է կատարել 24-ժամյա ռեժիմում: Չե՞ք գտնում, որ […]
12:58 22.10.2018
Ազգային ժողովում չորրորդ ուժի անցման հնարավորության ստեղծման ռիսկերին անդրադառնալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է դուրս գան այն աշխատաոճից, որ օրենքներն ընդունելիս հաշվի են առնում, թե ով կանցնի։ «Մի կողմից ասում են՝ վա՜յ, ահազանգ՝ Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում, հետո՝ վա՜յ, ահազանգ, Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց, վերջ, ամեն […]
12:55 22.10.2018
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նիստի ընթացքում մտքերի փոխանակումից հետո ներկայացրել է, թե նոր օրենքի նախագծով ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Նախարարի ներկայացմամբ՝ նոր նախագծով վերացվում են թեկնածուների տարածքային ցուցակները, փոխարենը պարզ համամասնական ընտրակարգն է մտցվում, նաև վերացվում են […]
12:49 22.10.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակի այն խոսքերին, որ ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է զսպող դեր կատարելու համար, այսօր պատասխանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե ինքը հանրապետականներին պատկերացնո՞ւմ է այդպիսի ընդդիմության դերում, Փաշինյանը պատասխանեց․ «Ես չէ, որ պետք է պատկերացնեմ որևէ մեկին ընդդիմության կամ իշխանության դերում։ Դա պետք է անեն ընտրողները»։ Վարչապետի պաշտոնակատարը […]
12:48 22.10.2018
ՀՀ Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում. երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց, որ կառավարության առաջարկված նախագծի մեջ փոփոխություններ են արվել: «ԱԺ կանոնակարգի համապատասխան հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն […]
12:47 22.10.2018
Երևանի փոխքաղաքապետ, օրեր առաջ պաշտոնից ազատված Կամո Արեյանը, ըստ որոշ տեղեկությունների, նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Լուրը ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչություն: Քաղաքապետարանից վստահեցրին` պաշտոնական տեղեկությունների առկայության պարագայում դրանք կտեղադրվեն Երևանի քաղաքապետարանի Yerevan.am կայքում, ըստ էության` չհաստատելով և չհերքելով այս տեղեկությունը:
12:35 22.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը խորհրդարանում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, նշեց. «Ես Ձեզ ճանաչում եմ որպես ժողովրդավար և ժողովրդավարական սկզբունքների համար պայքարող անձ, ինձ համար զարմանալի է, որ ասում եք ֆորսմաժորային իրավիճակ, երբ այդպիսին չկա, արհեստականորեն ստեղծվում է, արհեստականորեն օրակարգ […]
12:30 22.10.2018
«Երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, այստեղ ժամանակի խնդիր չկա»։ Այս խոսքերով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով արձագանքեց Հանրապետական կուսակցության գործիչների այն պնդումներին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ադապտացիայի համար ժամանակ է պետք, և դրանով արտահերթ ընտրությունների գնալը ռիսկային է։ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ անգամ հենց բարդացման ճանապարհով էին գնացել, ու այդ դեպքում ժամանակ […]
12:25 22.10.2018
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10։30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Դավիթ Ս.-ն: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ նա 2017թ. փետրվարի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 1-ին մասի մեղադրանքով:
12:23 22.10.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ թե ի՞նչ ակնկալիքներ ու վերլուծություններ կան ապագա խորհրդարանում տեղերի բաշխվածության վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց։ Վարչապետի պաշտոնակատարը այսօր հրաժարվեց նման կանխատեսումներ անել՝ ի պատասխան լրագրողների հարցերի։ «Մեր խնդիրը չի եղել և չի լինելու իշխանությունը պահելը։ Մեր խնդիրը եղել է, կա և կլինի ժողովրդի իշխանությունը պահելը … ինչը չի նշանակում, որ մենք այդ […]
12:17 22.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չունի տպավորություն, թե Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի՝ այլ գործընկերների հետ հարաբերություններին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների համապատասխան հարցին պատասխանելիս։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանն ու անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, բաց է բոլոր գործընկերների հետ հարաբերություններում, և այդ տեսանկյունից մութ անկյուններ չկան։ «Համենայնդեպս, մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ […]
12:14 22.10.2018
Հայաստանի՝ միջազգային գործընկերների հետ շփումների ինտենսիվությունը վերջին շրջանում ակնառու է, բայց, ցավոք, ԱՄՆ-ի հետ շփումն այնքան ինտենսիվ չէ մինչև ընթացիկ ժամանակը։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների՝ ԱՄՆ նախագահի խորհրդականների՝ Հայաստան այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Հույս ունենք, որ առաջիկա շփումների ընթացքում կինտենսիվանա, չնայած՝ նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և […]
12:11 22.10.2018
Երեկ Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՔՊ կուսակցության թեկնածուի պարտվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կապում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակման հետ, ինչը հարուցել էր սյունեցիների մի մասի դժգոհությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը նախ՝ շնորհավորեց կայացած ընտրությունների առթիվ, հետո՝ ափսոսանք հայտնեց իր կուսակցի պարտության […]
12:10 22.10.2018
Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իտալիայի հայոց հովվության հոգևոր դասի և վարչական խորհրդի հրավերով մեկնել է Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու հովվության հոգևոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում էին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս […]
12:05 22.10.2018
«Աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը։ Հիմա, եթե կան և կարող են լինել (կարծիքներ-խմբ.), որ ընտրությունը միշտ չէ, որ նշանակում է ազատ կամարտահայտություն, դա մի խնդիր է, որի վրա մենք պետք է, իհարկե, աշխատենք։ Տեսականորեն և գործնականում չենք բացառում այդպիսի դետալներ», – ընտրությունների ընթացքի մասին իր կարծիքն այսօր լրագրողներին ներկայացրեց վարչապետի […]
12:02 22.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում: Նախագահ […]
12:01 22.10.2018
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց՝ նորմա՞լ է արդյոք, որ այս նախագիծն այսպես հապճեպ քննարկեն ու ընդունեն: «Ես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբևէ այսպիսի հապշտապությամբ որևէ ԱԺ-ում ընդունվեր, այն դեպքում, […]
11:54 22.10.2018
ԵԱՏՄ քարտուղարությունը բողոքներ է ստանում գործարար համայնքից, որոնք կազմակերպության ղեկավարությանը մեղադրում են թվայնացման օրակարգի ուշացման հարցում։ Այս մասին Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում հայտարարեց ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ այժմ ԵԱՏՄ կազմում ստեղծվում է վիրտուալ գրասենյակ, որի կազմի մեջ են մտնում կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող փորձագետները, որոնք իրենց ուսումնասիրությունները կանեն ԵԱՏՄ կազմում […]
11:50 22.10.2018
«Օրենքն ընդունել են ու այն մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնեցնելու մեխանիզմ չկա: Կա միայն մեկ մեխանիզմ՝ նոր օրենք ընդունելը կամ օրենքում փոփոխություն անելը, որը 2-3 ամիս կտևի»,- հոկտեմբերի 22-ին աջ ղեկով մեքենաների արգելքի դեմ բողոքող ներկրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որոնք […]
20:22 21.10.2018
Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի «Էլեկտրոցինկ» գործարանում հրդեհ է բռնկվել։ Պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Վեստի»-ն։ Հրդեհն ընդգրկել է 650 քմ տարածք։ Հրդեհը մարելու համար 18 միավոր տեխնիկա է ներգրավվել։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ «Էլեկտրոցինկի» գործարանը Ռուսաստանի գունավոր մետաղների ամենախոշոր ձեռնարկություններից է։
19:02 21.10.2018
Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում Dorotheum աճուրդի տան կազմակերպած միջոցառման ժամանակ Էլվիս Փրեսլիի Cadillac ավտոմեքենան նախատեսված 100–200 հազար եվրոյի փոխարեն վաճառվել է ընդհամենը 69 հազար եվրոյով։ Այս մասին հաղորդում է The Local լրատվամիջոցը։ Ըստ հրապարակման՝ միաժամանակ աճուրդում ներկայացված մյուս հազվագյուտ մեքենաներն ավելի թանկ են վաճառվել։ 1972թ․ արտադրության Cadillac de Ville Estate Wagon ավտոմեքենան Փրեսլիի վերջին մեքենան է […]
18:40 21.10.2018
Inclusive Internet կազմակերպության հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխարում համացանցից օգտվողների մեծամասնությունը տղամարդիկ են։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Կարևոր պատճառներից մեկն այն է, որ երկրների մի մասում կանայք զբաղվում են ընտանեկան ու խնամքի գործերով ու ավելի քիչ ժամանակ են ունենում համակարգչից օգտվելու համար։ Կազմակերպությունը հարցում է արել 86 երկրում, որտեղ բնակվում է […]
18:08 21.10.2018
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Աթենքում դիմակավորված անձինք հարձակվել են Կանադայի դեսպանատան վրա։ Նրանք ջարդել են մուտքի ապակին, շենք ներսը նետել ներկի շշեր և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է «Naftemporiki» լրատվամիջոցը։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է վարում, սակայն դեռևս չի հաջողվել որևէ մեկին ձերբակալել։ Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։
17:32 21.10.2018
Հոկտեմբերի 21-ին Թայվանում Puyuma Express արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, 8 վագոններից 5-ը կողաշրջվել են։ Վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, շուրջ 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16․50-ին, Սուաո բնակավայրի մոտ։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Ըստ փրկարարների առայժմ դժվար է հստակ նշել […]
16:15 21.10.2018
Իտալական Վիչենցա քաղաքի դատախազությունը տանը բարձրակրունկներով քայլելու և ներքևի հարկի հարևանների բողոքն անտեսելու համար 500 եվրո տուգանք է սահմանել մոր և նրա 2 աղջիկների նկատմամբ։ Այս մասին հաղորդել է իտալական Corriere del Veneto լրատվական կայքը։ Ըստ հրապարակման՝ հարևանները դեռևս 4 տարի առաջ էին խնդրել կանանց ուշ գիշերին բարձրակրունկներով չքայլել բնակարանում, սակայն վերջիններս խնդրանքն անտեսել են։ […]
15:46 21.10.2018
«Խաըգջիի սպանության պայմանները խորագույն վրդովմունք են առաջացնում և հանդիսանում են Վիեննայի կոնվենցիայի ապշեցնող խախտում»,-այսպես է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրողի սպանությունը բնութագրել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Այս կոնվենցիան կարգավորում է դիվանագիտական և հյուպատոսական գործունեության կանոնները և սահմանում է, որ դիվանագետները պետք է հարգեն իրենց գործունեության վայր հանդիսացող երկրի օրենքները։ Մոգերինիի հայտարարությունը […]
15:29 21.10.2018
Ընդհանուր 55 մարդ է զոհվել Նիգերիայում քրիստոնյա և մահմեդական բնակիչների միջև բախումների հետևանքով։ Հակամարտությունը սկսվել է հինգշաբթի օրը շուկայում՝ տարբեր կրոնների բեռնակիրների բախման հետևանքով։ Դրա հետևանքով մահացել է երկու մարդ, ու հետագա ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում, փոխանցում է «Ֆրանսպրեսը»։ Լույս ուրբաթ օրվա գիշերը քրիստոնյաների արմատական համայնքը հարվածային խմբեր է ձևավորել ու հարձակումներ […]