13:57 20.10.2018
«Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելվել է միջգերատեսչական մարմնի քննարկումների արդյունքում: Այդ քննարկմանը ներկա է եղել «Աջ ղեկ» շարժման ներկայացուցչական խումբը, և իրենց կարծիքը նույնպես հաշվի է առնվել, այսինքն՝ դա չի եղել մի գերատեսչության միանձնյա որոշումը: Այդ որոշման հիմքում ընդունվել են ոստիկանության ներկայացրած կարծիքը, ՊԵԿ-ի, տնտեսական զարգացման նախարարության, կապի տրանսպորտի նախարարության: Հաշվի է առնվել այն հանգամանքը, […]
13:44 20.10.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե հարթ չի ընթացել իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ՊյոտրՍվիտալսկու հանդիպումը։ «Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և «անկապելին» իրար հետ կապելու կարողությունը: Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի – Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի […]
13:39 20.10.2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական Բաաբդա պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի, […]
13:37 20.10.2018
Հոկտեմբերի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները Կողբացու-Թումանյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1961 թվականին ծնված Գագիկ Գյուլնազարյանին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է տոպրակ, ինչի մեջ էլ՝ մեկ այլ տոպրակով փաթաթված, […]
13:28 20.10.2018
Ռուսաստանի զինված ուժերի՝ Սիրիայում իրականացրած 3-ամյա գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ջախջախել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և Սիրիայի զինված ուժերի վերահսկողության տակ վերադարձնել այն տարածքները, որտեղ բնակվում է երկրի բնակչության 95 տոկոսը։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Սինգապուրում ԱՍԵԱՆ-ի ու գործընկեր պետությունների ՊՆ ղեկավարների համաժողովի ընթացքում, փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը։ «Գործողությունների ամբողջ […]
13:22 20.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ռուբեն Գևորգյանը, նույն ինքը` «Ծաղիկ Ռուբոն», պատգամավոր չի դառնալու և չի լինելու ԲՀԿ կուսակցության նախընտրական ցուցակում: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԲՀԿ առաջնորդը նաև ասել է` իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու: Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք էլի գործարարներ են լինելու ցուցակում, հիշեցրել է վարչապետի հայտարարությունն […]
13:08 20.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատներն այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել էին Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ արդեն մոտ մեկ ժամ է՝ ճանապարհը բաց է: Այնտեղ է եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան […]
12:42 20.10.2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բեյրութ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։ Նախատեսված […]
12:30 20.10.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 19-ին առաջին աշխատանքային այցն է կատարել «Ի-Վի-Էն գինու ակադեմիա», այնուհետև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:: Աշխարհի լավագույն համալսարաններից մեկի՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի ընկերակցությամբ և մոդելով հիմնադրված կրթական այս հաստատությունը ոչ միայն պատրաստում է գինեգործության ոլորտի որակյալ կադրեր, այլև […]
12:19 20.10.2018
Այս գիշեր ավելի քան 25 թռիչք է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի օդանավակայանում, գրում է РИА Новости-ն: Այսպես, «Դոմոդեդովո» օդանավակայանում 6 թռիչք հետաձգվել է, իսկ 9-ը՝ չեղարկվել: Չորս թռիչք հետաձգվել է «Շերեմետևո» օդանավակայանում, իսկ «Վնուկովո» օդանավակայանում 4 թռիչք հետաձգվել է, 4-ը չեղարկվել: Թռիչքների հետաձգման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն այս պահին չկա: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ, […]
12:09 20.10.2018
Սինգապուրում առաջին անգամ անձնապես հանդիպել են ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն ու Ռուսատսանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Հանդիպումը եղել է ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) ու գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների համաժողովի դահլիճում՝ մինչ պաշտոնական միջոցառման մեկնարկը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։ Հայտնի է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարն այս հանդիպման ընթացքում իր ռուսաստանցի գործընկերոջը […]
11:56 20.10.2018
Հունգարիայում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Առաջնության մեկնարկում պայքարը կսկսեն ազատ ոճային ըմբիշները` Հայաստանի ներկայացուցիչներից Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Աբուբակր Աբակարովի հետ: Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները. 57 կգ Միհրան Ջաբուրյան, 65 կգ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ Դավիթ Սաֆարյան, […]
11:52 20.10.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափա՛ռ Տեր, Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ Առաքելական Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայրենիքի և Սփյուռքի բազմաթիվ օջախների համար: Արցախի […]
11:39 20.10.2018
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 01:20-ին: Այրվել են Գ. Ա.-ին պատկանող մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 […]
11:33 20.10.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է եղել ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից: Վարագ […]
11:17 20.10.2018
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառալով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ: Գրառման մեջ մասնավոր ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային […]
21:00 19.10.2018
Հունաստանում մեծ տարածում գտած Արևմտյան Նեղոսի տենդի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Առնվազն 306 մարդ վարակված է տենդով: Այս մասին հայտարարել է այդ երկրի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ ներկա պահին բուժհաստատություններում համապատասխան բուժօգնություն է ստանում 13 քաղաքացի: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հունաստանում Արևմտյան Նեղոսի տենդի […]
20:51 19.10.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից անչափահասին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ըստ անչափահասի կողմից տրված հաղորդման`2018 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղամասերից մեկում տեղի ունեցած կռվից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները նրան ծեծի ենթարկելով […]
20:44 19.10.2018
Աշնանը մարդու նյութափոխանակությունը սկսում է դանդաղել. ամառվա ակտիվությունից և արձակուրդային ռեժիմից հետո անցնելով նստակյացության՝ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում: SHANTNEWS.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ, որը խորհուրդներ է տվել՝ ինչպես ճիշտ սնվել աշնանը՝ չգիրանալու և առողջ լինելու համար: «Աշունը 2 տարբեր սեզոնների միջանկյալն է, երբ օրգանիզմը բնությունից լավ խթան է ստանում արևից, տաքից, և […]
20:30 19.10.2018
Համացանցում հրապարակվել է նոր տեսանյութ՝ նվիրված Queen խմբի և վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմին: Տեսանյութում ցուցադրված է խմբի հիթերից մեկի՝ We Will Rock You երգի ստեղծման պահը: Կիթառահար Բրայան Մեյը, որը խմբի բազմաթիվ հիթերի հեղինակ է, հորինում է ռիթմը: Նա խմբի անդամներին առաջարկում է փորձել այն: Այդ պահին գալիս է Ֆրեդի Մերկուրին […]
20:17 19.10.2018
Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: Նորին Սրբությունը արձանագրել է, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորվող դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները կնպաստեն երկու ժողովուրդների միջև փոխճանաչողությանը: Ամենայն Հայոց Հայրապետն […]
20:09 19.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` օրերս տված հարցազրույցից ակնհայտ է մի բան. նա, փաստացի, հայտարարում է, որ ձեռնպահ է մնալու այս ընտրական գործընթացներին որևէ մասնակցությունից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Բացի դրանից` Մեհրաբյանը նշեց` երևաց, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ինչ-որ կերպ ասոցացվել Հանրապետական կուսակցության հետ: «Մենք տեսնում ենք, որ Ռոբերտ […]
20:08 19.10.2018
Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ շահագործման է հանձնվել հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմը: Զարդանախշերի հիմքում Պազիրիկ գորգն է, որը հայկական ծագմամբ աշխարհում պահպանված ամենահին գորգն է։ Գորգն ուրարտական վարպետների աշխատանքն է։ Այն գործված է կրկնակի հանգույցով և ներկված է որդան կարմիր ներկով։ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, […]
19:56 19.10.2018
Ջուլիան Ասանժը իր իրավունքների և ազատության իրավունքի խախտման համար Էկվադորի դեմ դատական հայց է ներկայացնում: Այս մասին հայտնում է Press Association-ը՝ հղում անելով WikiLeaks-ին: #Breaking Julian Assange is to launch legal action against the government of Ecuador, accusing it of violating his “fundamental rights and freedoms”, WikiLeaks has announced — PA Media (@PA) October 19, 2018 Ավելի […]
19:47 19.10.2018
«Ալյանս» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին` սեփական ցուցակով: SHANTNEWS.am-ը կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` արդյո՞ք դա նշանակում է, որ բացառում են որևէ այլ ուժի հետ համագործակցելու տարբերակը, նաև` ովքե՞ր են կուսակցության ցուցակում տեղ գտած այն «բացառիկ դեմքերը», որոնց մասին ասված էր հաղորդագրության մեջ: «Տակտիկական նկատառումներից ելնելով` ցուցակը կհրապարակվի հենց ընտրարշավի սկզբին, […]
19:30 19.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն իրենց մեքենաները թողել են սահմանին և Երևան եկել: Մեր թղթակիցն այսօր հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, որոնք որոշ մանրամասներ են ներկայացրել: Հարցին՝ ի՞նչ քայլ է ձեռնարկելու նախաձեռնությունը Երևան գալուց հետո, անդամներից Դավիթ Գասպարյանն այսպիսի պատասխան տվեց. «Մենք հիմա պահանջում ենք լուծումներ: Երբ իրենք մեր հետ կնստեն կլոր սեղանի շուրջ՝ […]
19:16 19.10.2018
Հոկտեմբերի 15-19-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՊՆ-ից: ԱՄՆ այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Ա.Դավթյանը Վաշինգտոնում մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով անցկացվող ամենամյա բարձր մակարդակի համաժողովին, որը հյուրընկալվել էր ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միավորված […]
19:12 19.10.2018
Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել […]
18:56 19.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է վարչական համաներման գործընթացը: «Սիրելի ընկերներ Ավարտվեց վարչական համաներման գործընթացը. կարճվեց 1 մլն 259 հազար 177 վարույթ, որը վերաբերում է 108 հազար 916 քաղաքացու: Այսպիսով, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարճ ժամանակահատվածում ավարտին հասցրեց այն կատարողական վարույթների կարճման գործընթացը, որոնք հարուցվել էին […]