TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Admin

Admin

ԱՄՆ-ի կողմից ուժի գործադրումը համարժեք պատասխան է ստանալու․ Ռոհանի

12:45 25.09.2018

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է ուժ կիրառել՝ պատժամիջոցներ սահմանելով Իրանի բենզինի արդյունաբերության վրա, տեսնելու է համարժեք պատասխան»,- ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս կերպ Իրանի նախագահը պատասխանել է այն հարցին, թե իրենք պատրաստվո՞ւմ են փակել Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների։ Հորմուզի նեղուցով են անցնում նաև Պարսից ծոցի […]

̰
Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը նրա պահանջը մասնակի է բավարարել

12:42 25.09.2018

Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մասնակի բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի քաղհայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Դատարանի վճռով պատասխանող կողմից՝ Շիրակի պետական համալսարանից, կբռնագանձվի պարապուրդի ժամանակահատվածի չափով միջին աշխատավարձը, բայց նա իր պաշտոնում չի վերականգնվի: Դատարանն այս մասով հայցը մերժել է: Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտորի հրամանով Անահիտ Ֆարմանյանը ազատվել էր […]

̰
Հետխորհրդային երկրներից «ամենախմող» երկիրը Մոլդովան է. ո՞ր տեղում է Հայաստանը

12:31 25.09.2018

Հետխորհրդային երկրներից «ամենախմողը» Մոլդովան է: Այդ երկրում 15 տարեկանից բարձր անձինք մեկ տարվա ընթացքում 15․2 լիտր ալկոհոլային խմիչք են օգտագործում: Այս մասին տեղեկանում ենք «Настоящее Время» լրատվամիջոցից: Հրապարակված պատկերից պարզ է դառնում, որ Հայաստանը հետխորհրդային երկրների ցանկում 11-րդն է ալկոհոլի օգտագործման ցուցանիշով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում 15-ից բարձր տարիքի անձինք մեկ տարվա ընթացքում 5․5 […]

̰
Բելգիայի վարչապետը ԵՄ-ին Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:19 25.09.2018

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը կողմ է արտահայտվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ռազմավարական համագործակցությանը՝ «անհնարին» անվանելով այս պահին երկրի ներգրավումը միությանը: «Այն ինչ անհրաժեշտ է, դա ռազմավարական համագործակցությունն է»,- Belga գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքերը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները եղել են ավելի բաց, քան ինքն […]

̰
ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը բիզնես պրոյեկտներ են. Կարեն Վարդանյան

12:14 25.09.2018

«Մենք ունեցել ենք ավանդական կուսակցություններ՝ հնչակյանները, ռամկավարները և դաշնակցականները, բայց նրանք այնքան անսկզբունքային են եղել իրենց ծրագրերի նկատմամբ, որ մարդիկ կամաց-կամաց հիասթափվել են, լավագույն կադրերն էլ դուրս են եկել: Մնացել է մի խումբ, որը միշտ ման է եկել, թե իշխանության հետ ինչ գործարքի գնա, որ կարողանա իր բարեկեցությունը պահպանել: Ի վերջո, այդ քաղաքականությունը սպառեց իրեն: […]

̰
Նոր Զելանդիայի վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին դստեր հետ է մասնակցում

12:09 25.09.2018

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին մասնակցում է 3 ամսական դստեր հետ: Այս մասին փոխանցում է CNN-ը: Լրատվամիջոցը տեղի ունեցածը «պատմական» է որակել: Լուսանկարներում տեսանելի է, թե  ինչպես է Արդերը համբուրում ու փաղաքշում դստերը: ‘PM Ardern is showing that no one is better qualified to represent her country than a working mother. Just […]

̰
Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել Ֆրանսիայում արված արտահայտության համար

11:48 25.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի է տվել զրպարտության համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը վարչապետին դատի է տվել Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նրա` հրապարակայնորեն արած արտահայտության համար: «Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, […]

̰
Apple-ն ավարտել է Shazam-ի գնման գործարքը

11:41 25.09.2018

Apple ընկերությունն իր կայքում հայտարարել է, որ ավարտել է Shazam երաժշտական ծառայության գնման գործարքը:  Shazam-ն զբաղվում է երաժշտության նույնականացմամբ: App Store-ի առցանց խանութից հավելվածը ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Նշենք, որ Shazam-ից օրական օգտվում են ավելի քան 20 մլն անգամ: «Apple-ն ու Shazam-ն ունեն համատեղ երկար պատմություն: Shazam-ը եղել է առաջին հավելվածներից մեկը, որը թողարկվել […]

̰
Այս ընտրություններին չկար գլոբալ խախտումների մթնոլորտը. Աշոտ Մելիքյան

11:40 25.09.2018

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսել է Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման դեպքերի մասին: ««Միջազգային դիտորդների՝ մեկ քայլ առաջ» գնահատականները, սովորաբար, ծիծաղ էր առաջացնում, բայց այս անգամ ընտրությունները իսկապես տարբերվեցին: Նաև լրագրողները կատակով նշում էին, որ տվեք այս օլիգարխին, այն օլիգարխին, թող խախտում անի, բայց չկար այն գլոբալ […]

̰
Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված ՄԻՊ հատուկ դիրքորոշում

11:30 25.09.2018

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում՝ կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ: Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության […]

̰
Լևոն Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել քննչական գործողություններ կատարելու համար

11:24 25.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Երանոսյանը հրավիրվել է՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում են Երանոսյանին կանչել ՀՔԾ, տեղեկություններ չհաղորդեցին, սակայն նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Կատակը դարձել է հազարավոր զույգերի վիճաբանության և 17 ամուսնալուծության պատճառ

00:03 25.09.2018

Շոտլանդացի երգիծաբան Դանիել Սլոսը հայտարարել է, որ իր վերջին շոուի ժամանակ հնչած կատակներից մեկը հանգեցրել է չորս հազար զույգերի բաժանման և 17 ամուսնալուծության, հաղորդում է Daily Mirror- ը: Սլոսի ելույթի երրորդ մասը, որը հրապարակվել է Netflix-ում, նվիրված է նրա այն համոզմունքին, որ միայնակ լինելն այնքան էլ վատ չէ, որքան ընդունված է կարծել: Նրա խոսքերով՝ հասարակությունը […]

̰
Թրամփը չի պատրաստվում թուլացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումը

23:20 24.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում թուլացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը, հաղորդում է Reuters- ը: Նրա խոսքերով` Թրամփը Հյուսիսային Կորեայի հարցում վճռական է տրամադրված: ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը դրական արդյունքներ չի տվել: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ […]

̰ ̰
Նիկոլ Փաշինյանը և Կիպրոսի նախագահը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կիպրական խնդրի կարգավորմանն ուղղված հարցեր

22:56 24.09.2018

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Վարչապետն անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում կապերի խորացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

22:17 24.09.2018

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեյի հետ, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթանժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Փոլ Կագամեյը համոզմունք են հայտնել, որ գագաթնաժողովը նոր էջ […]

̰
ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը ժամանել է Կահիրե

21:56 24.09.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նախարարության պատվիրակությունը պաշտոնական այցով արդեն ժամանել է Կահիրե: «Հիշեցնեմ, որ պաշտոնական այցով Եգիպտոս եմ ժամանել ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի հրավերով»:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

21:45 24.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև սերտ և ամուր համագործակցությունը` ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը […]

̰
Պատվո պահակախումբ՝ Բաղրամյան 26-ի բաց դռների առջև

21:34 24.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտել էր խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: «ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է  հրապարակվել, որտեղ Բաղրամյանի 26-ի դռների առջև ծառայություն է […]

̰
Թուրքիան նախատեսում է անվտանգության գոտի ստեղծել Եփրատի առափնյա շրջանում

20:52 24.09.2018

Թուրքիան Սիրիայի տարածքում ավելի քան 4 հազար քառ․ կմ տարածք է «ազատագրել» ահաբեկչական խմբավորումներից, որը վերածել է անվտանգության գոտու: Նման գործողություններ նախատեսվում է իրականացնել նաև Եփրատի արևելյան ափամերձ շրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում, հայտնում է Anadolu գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ թուրքական կողմը […]

̰
Օգտատերերը դժգոհ են iPhone XS-ի արտաքինից

20:41 24.09.2018

Apple-ի օգտատերերը բարձրաձայնել են ընկերության կողմից վերջերս թողարկված iPhone XS-ի էկրանի թերության մասին: Հաղորդվում է, որ սմարթֆոնի սև գույնը բաց լույսի տակ մոխրագույնի ու նարնջագույնի երանգավորում է ստանում: Օգտատերերից մեկն անգամ տեսակետ է հայտնել, որ XS-ի էկրանն անհամեմատ ավելի վատն է, քան X-ինը: Աղբյուրը հայտնում է, որ սեպտեմբերի 22-ին ընկերության աշխատակիցները փորձարկել են սմարթֆոնի ջրակայունությունը՝ […]

̰
Versace-ն վաճառվել է 2 մլրդ դոլարով

20:30 24.09.2018

Versace իտալական նորաձևության տունը համաձայնել է 2 մլրդ դոլարով վաճառքի մասին գործարքի գնալ Michael Kors-ի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Financial Times ամսագրի փոխանցմամբ՝ գործարքի պաշտոնական հաստատումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Նշվում է, որ Versace-ի հետ կվաճառվի նաև ամերիկյան մասնավոր Blackstone բաժնետիրական ընկերության հետ, որը 2014-ին ձեռք էր բերել 20% բաժնեմաս: Michael Kors-ի և Versace-ի ներկայացուցիչները հրաժարվել են […]

̰
Բեքհեմը Զիդանին առաջարկել է գլխավորել իր ակումբը

20:17 24.09.2018

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մինչ 2020 թվականի MLS-ի կանոնավոր առաջնության մեկնարկը, «Ինտեր Մայամի» ակումբը գլխավորելու վերաբերյալ նախնական բանակցություններ է վարել Զինեդին Զիդանի հետ, քանի որ համոզված է, որ նրա ներկայությունը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել երկրպագուների շրջանում: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Ըստ աղբյուրի՝ դեռևս հայտնի չէ, թե ինչ պատասխան է տվել […]

̰
Եվրահանձնաժողովը դատի է տվել Լեհաստանին

20:05 24.09.2018

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության դատարանում հայց է ներկայարցել ընդդեմ Լեհաստանի՝ այդ երկրում իրականացվող դատական բարեփոխումների համար: Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Եվրոպական հանձնաժողովում կարծում են, որ Լեհաստանի գերագույն դատարանը չի համապատասխանում Եվրամիության օրենսդրությանն ու խախտում է դատական իշխանության անկախության վերաբերյալ Եվրամիության համաձայնագրի կետերը:    

̰
Android համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը 10 տարեկան է

20:00 24.09.2018

Android սմարթֆոնների առաջին սերնդի HTC Dream հեռախոսը տասը տարեկան է, այն ներկայացվել է հանրությանը 2008 թվականի սեպտեմբերի 23-ին: ԱՄՆ-ում սմարթֆոնը թողարկվել է T-Mobile G1 անվանումով: Պահպանվել է սմարթֆոնի ցուցադրության տեսանյութը, որն այդ ժամանակի համար աննախադեպ իրադարձություն էր: HTC Dream-ն աշխատել է ОС Android գործառնական համակարգով: Առանձին ստեղնաշարի պատճառով սմարթֆոնը ունեցել է 17 մմ հաստություն, միևնույն […]

̰
Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:45 24.09.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  դիրքորոշումներ է ներկայացրել նախօրեին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային […]

̰
Բաքվում անձրևաջուրը տեղ-տեղ բարձրացել է մինչև 1 մետր

19:43 24.09.2018

Ադրբեջանի մայրաքաղաքում տեղումներն երեկ տեղացած անձրևի ծավալը գերազանցել է ամսական տեղումների նորմի 120 տոկոսը։ Այդ պատճառով Բաքվի մեծ թվով տեղամասերում փողոցները հայտնվել են ջրածածկույթի տակ, մարդկանց տները հեղեղվել են, որոշ հատվածներում ջրածածկույթը հասել է մարդկանց գոտկատեղի մակարդակի։ Արդեն այսօր Ադրբեջանում սկսել են փնտրել մեղավորին։ Բաքվի քաղաքապետարանը մեղադրել է «Ազերսու» ընկերությանը, որը պատասխանատու է մասնավորապես նաև […]

̰
ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև համագործակցության նոր ծրագիր կստորագրվի

19:40 24.09.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիևային, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Երևանի ավագանու ժողովրդավարական աննախադեպ ընտրություններ անցկացնելու և «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հստակ արդյունք արձանագրած ավագանու ընտրությունները հնարավորություն են […]

̰
Վարչապետի գլխավոր խորհրդականը և ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

19:19 24.09.2018

Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:

̰
Մակրոնի վարկանիշը մեկ ամսում 5 տոկոսով նվազել է

19:16 24.09.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում 5%-ով նվազել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ներկա պահին Ֆրանսիայի նախագահի աշխատանքը գոհացնում է բնակչության 29%-ին: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը 34% էր, իսկ 2 ամիս առաջ Մակրոնին սատարում էր քաղաքացիների 39%-ը: Նշվում է, որ Մակրոնի աշխատակազմը լուրջ խնդիրների է բախվել բարձր վարձատրվող չինովնիկներին սատարելու և նախագահի թիկնապահի […]

̰
BACK_TO_TOP