TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Աճուրդի է հանվել անսովոր վարդագույն ադամանդ

20:17 25.09.2018

Sotheby աճուրդային տունը աճուրդի է հանել վարդագույն եզակի ադամանդ: Այս մասին փոխանցում է  ТСН հեռուստաալիքը: «Ադամանդն ունի անսովոր վառ գույն, այն 19 կարատանոց է: Այն ամենախոշոր վարդագույն ադամանդերից մեկն է, որը երբևէ աճուրդի է հանվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Աճուրդի կազմակերպիչները ցանկանում են ադամանդի վաճառքից ստանալ 30-50 մլն դոլար: Ավելի վաղ աշխարհում մեծությամբ հինգերորդ ալմաստը՝ […]

̰
Երանոսյանը մեղադրվում է առանց իրավասության հատուկ միջոցներ կիրառելու մեջ․ պաշտպան

20:13 25.09.2018

«Լևոն Երանոսյանին մեղադրում են, որ նա, չունենալով հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն, կիրառել է դրանք», – այս մասին քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը՝ ներկայացնելով, թե Հատուկ քննչական ծառայությունում ինչ մեղադրանք են առաջադրել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարին։ Պաշտպանի խոսքով՝ իրենք դեռ չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, որովհետև, ինչպես պարզաբանեց պաշտպանը, Ոստիկանության […]

̰
ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. ի՞նչ պատիժ է սպառնում նրան

20:04 25.09.2018

Հատուկ քննչական ծառայությունում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ ՀՔԾ-ում այսօր մեղադրանք է  ներկայացվել Երանոսյանին, ինչից հետո նախկին հրամանատարը դուրս է եկել շենքից ու հեռացել, իսկ նրա պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:56 25.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը: Այնուհետև վարչապետը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի […]

̰
Հանրապետականները ճիշտ կանեն` համաձայնեն գնալ արտահերթ ընտրությունների. քաղաքագետ

19:51 25.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը հաջողություն կունենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս պահին ձեռնտու չէ միայն ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին, օրինակ, կարող է ձեռնտու լինել, որովհետև նրանք Երևանի ավագանու ընտրություններում շարունակում են մնալ երկրորդ քաղաքական ուժը: […]

̰
ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:47 25.09.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է ՀՀԿ-ի հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու […]

̰
Ադրբեջանը մտադիր է մինչև 2020 թվականը գազ մատակարարել Եվրոպային

19:32 25.09.2018

Մինչև 2020 թվականը Ադրբեջանը մտադիր է հասնել նրան, որ «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը մատակարարվի Եվրոպա՝ օգտագործելով «Հարավային գազային միջանցքը»։ Այս մասին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի կուլուարներում հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է ադրբեջանական մամուլը։ Նախարարը նշել է, որ հիմա իրենք աշխատում են Բաքվից Վրաստանի, Թուրքիայի և Բալկանյան երկրների տարածքով […]

̰
ԿԸՀ-ում Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մեկ դիմում է ստացվել

19:21 25.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 11։00-ն, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Սահմանված ժամկետում միայն թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել վերահաշվարկի մեկ դիմում: Չնայած դիումը ներկայացվել է ոչ իրավասու անձի […]

̰
Ռուսական ուղղաթիռաշինական ընկերությունը մտադիր է սպասարկման կենտրոն բացել Ադրբեջանում

19:06 25.09.2018

«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը մտադիր է սեփական արտադրության և Ադրբեջանին վաճառված ուղղաթիռների սպասարկումն ու նորոգումը տեղում իրականացնելու համար սպասարկման կենտրոն բացել Բաքվում։ Այս մասին քննարկումներն ընկերության ներկայացուցիչները մտադիր են անցկացնել այսօր Բաքվում մեկնարկած ADEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում։ Ընկերության տնօրենը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանին պատրաստվում են առաջարկել ոչ միայն իրենց քաղաքացիական ու ռազմական նշանակության ուղղաթիռները, այլև […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

19:03 25.09.2018

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որն Արցախ է ժամանել հանրապետությունում հիմնադրամի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից: Քննարկվել են Արցախում իրականացվող և նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի գործունեությունն Արցախում, որտեղ կառույցի անմիջական […]

̰
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների կոպիտ խախտման. տրանսպորտի նախարարություն

18:56 25.09.2018

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային […]

̰
Եվրամիությունը պայման է դրել Սիրիայի վերականգնմանը մասնակցելու համար

18:53 25.09.2018

Միայն քաղաքական գործընթացների առկայության պայմաններում Եվրոպական միության պետությունները կմասնակցեն Սիրիայի հետպատերազմական վերականգնման աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Պաշտոնյայի խոսքերով՝ Սիրիայի ժողովրդի բարօրությունը բխում է նաև Եվրամիության շահերից, և եթե Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունը կյանքի կոչվի, ապա իրենք պատրաստ են մասնակցել վերականգմանը։ Այդ համաձայնությամբ հաստատվել է, որ Իդլիբի […]

̰
Հայաստանի երիտասարդները ցույց տվեցին ժողովրդավարությունն առաջ մղելու հարցում իր ձայնն օգտագործելու պոտենցյալը. Գուտերեշ

18:44 25.09.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովի ընթացքում իր ելույթում դարձյալ անդրադարձել է հայաստանյան քաղաքական վերջին իրադարձություններին: «Հայաստանի երիտասարդները երկրում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությամբ ցույց տվեցին ժողովրդավարությունն առաջ մղելու համար իրենց ձայնն օգտագործելու պոտենցյալը»,- մասնավորապես ասել է Գուտերեշը:  

̰
Ավագանու արտահերթ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում է 53 նյութ

18:36 25.09.2018

ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում սեպտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրվել է, ընդհանուր առմամբ, մամուլի 90  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը ՄԱԿ-ում

18:14 25.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման բացումից: Լուսանկարում պատկերված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Հայ-ավստրիական հարաբերությունները ամուր ձեռքերում են»,- լուսանկարը մակագրել է Եղոյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նյու Յորքում անակնկալ հանդիպել են ՀՀ և Կանադայի վարչապետները:

̰
Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա

18:10 25.09.2018

Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների […]

̰
ԱՄՆ-ը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանում ձերբակալված թուրք Քեմալ Օքսուզի մեղադրանքը

18:02 25.09.2018

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը նշել է, որ Օքսուզը մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու հիմքերով: «Օքսուզը […]

̰
Կանադացի անասնաբույժները 3D պրինտերով նոր գանգ են ստեղծել շան համար

17:55 25.09.2018

Կանադացի անասնաբույժները 3D պրինտերի օգնությամբ գլխի ուռուցք ունեցող շան համար ստեղծել են նոր տիտանային գանգ, տեղեկացնում է Canadian Press-ը: Փենսիլվանիայում բնակվող 9-ամյա շան մոտ զարգանում էր գլխի ուռուցք: Մի քանի շաբաթվա ընթացքում այն նարնջի չափ էր դարձել և վնասել գանգուղեղը: Օգնություն փնտրելով՝ տերերը գտել էին կանադացի ուռուցքաբան-անասնաբույժների, որոնք համաձայնել էին վիրահատել շանը: Նման դեպքերում սովորաբար ուռուցքը հեռացվում […]

̰
Հրապարակվել է Ջասթին Թրյուդոյի և Նիկոլ Փաշինյանի հայտնի հանդիպման տեսագրությունը

17:49 25.09.2018

Համացանցում հայտնվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման տեսագրությունը: Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր թվիթերյան էջում անդրադարձել էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ հոկտեմբերին […]

̰
Տարեսկզբից ավելի քան 80 հազար ներգաղթյալ է Միջերկրական ծովով Եվրոպա ժամանել

17:36 25.09.2018

Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների ու փախստականների թիվը 2018 թվականի սկզբից գերազանցել է 80 հազարը, ավելի քան 1․7 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: «Սեպտեմբերի 23-ի դրությամբ Եվրոպա է ժամանել 80 հազար 602 ներգաղթյալ ու փախստական: Պաշտոնապես փաստաթղթավորվել է Միջերկրական ծովում 1730 մարդու մահը»,- Ժնևում լրագրողներին հայտնել է կազմակերպության պաշտոնական […]

̰
Քննարկվել են բնապահպանական առաջնահերթությունների համար ֆինանսների մոբիլիզացման մեխանիզմները

17:17 25.09.2018

Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախարարությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը՝ բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մարտահրավերները հաղթահարելու գործընթացների վերաբերյալ, այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական  ծառայությունից: Ողջույնի խոսքում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանական ոլորտի առաջնահերթությունները, այդ ուղղություններով վարվող քաղաքականությունը։ «Բնություն՝ արտաքին պարտք» մեխանիզմը որոշակիորեն ձևափոխվել է, քանի որ մենք այս գործիքի […]

̰
Պաշտպանության բանակի օդուժը վարժանքներ է արել Արցախի երկնքում

17:16 25.09.2018

Արցախի Պաշտպանության բանակի ռազմական ինքնաթիռներն այսօր ռազմաօդային ուսումնամարզական վարժանքներ են իրականացրել՝ թռչելով և իջնելով Ստեփանակերտի օդանավակայանում։ Վարժանքներին մասնակցել է առնվազն երկու «Սու-25» գրոհիչ ինքնաթիռ, ինչի մասին հայտնի է դառնում «Մեդիատոնի» տեսանյութից։ https://www.youtube.com/watch?v=ntKPzMgykDs Նախօրեին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 25-28-ը մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ընդգրկմամբ բանակի ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ: Այսօր այս […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

17:09 25.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է […]

̰
Հայաստանը ցանկանում է լոգիստիկ կենտրոններ ստեղծել ՌԴ-ում

16:51 25.09.2018

Հայաստանը հետաքրքրված է Հյուսիսային Կովկասի տարածքում լոգիստիկ կենտրոնների ստեղծմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին: «Հյուսիսային Կովկասը մեզ համար մեծ դեր է խաղում, քանի որ հենց այդ տարածաշրջանով է Հայաստանը տրանսպորտային հաղորդակցություն իրականացնում Ռուսաստանի հետ: Մենք ուրվագծել ենք մի քանի նախագծեր: Մասնավորապես, ես արդեն այցելել եմ […]

̰
Ադրբեջանում մի քանի նոր, տեղական արտադրության զինատեսակ են ներկայացրել

16:47 25.09.2018

Բաքվում այսօր մեկնարկած ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է տեղական ռազմական արտադրանքի մի քանի նմուշ, որոնց մեջ են եղել նաև դիպուկահար հրացան և «ձեռքի թնդանոթ», ավիացիոն ռումբ և այլ սպառազինություն։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական մամուլը։ «Դիպուկահար ձեռքի թնդանոթը», որին ադրբեջանցիները դեռ անուն չեն տվել, ունի 23 մմ տրամաչափ, ինչը դուրս է գալիս դիպուկահար հրացանների բնութագրերից […]

̰
Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստաալիքին

16:37 25.09.2018

Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների վերաբերյալ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրին: Կանանց եվրասիական ֆորումի մասին Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ […]

̰
Ադրբեջանի ատելությանն ատելությամբ չպետք է պատասխանենք. ԱՀ ՄԻՊ

16:18 25.09.2018

Ադրբեջանում հայատյացության թեմային անդրադառնալով` ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը խոսել է նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինի հայկական կողմի արձագանքը՝ լինե՞լ ներողամիտ, թե՞ ատելությանը պատասխանել ատելությամբ: «Ատելությունն առաջին հերթին թունավորում է հենց ատողին: Եթե մենք նույն բանն անենք, նշանակում է` մենք մեր երեխաներին ենք դատապարտում ատելությամբ ապրելու, սա լավ չէ մեր երեխաների համար, բայց […]

̰
Ադրբեջանցի ընդդիմադիրները «բողոքել են» Պուտինի այցի դեմ

16:11 25.09.2018

Ռուսաստանի նախագահի՝ Բաքու այցի նախօրեին Ադրբեջանում հավաք է եղել իրենց ընդդիմադիր հռչակած գործիչների շրջանում, և այդ հավաքը նվիրվել է Վլադիմիր Պուտինի այցի դերը գնահատելուն։ Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ գործիչներն ընդունել են հայտարարություն, որում իրենց մտահոգությունն են հայտնում Պուտինի այցի կապակցությամբ։ Նրանք հայտարարել են, որ Ադրբեջանում գործում է ռուսական «հինգերորդ շարասյուն», որն այնտեղ առաջ է մղում Մոսկվայի […]

̰
Ադրբեջանում ձևավորված հայատյացության վտանգի աստիճանը բարձր է. Ռուբեն Մելիքյան

16:06 25.09.2018

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն «Հայատյացությունն Ադրբեջանում» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խնդիրը բավականին խորն է և կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն: «Ադրբեջանում հայատյացություն հարցն արձագանքի անհրաժեշտություն ունի ոչ միայն քաղաքագիտական, տեղեկատավական դաշտերում ու այլ հենց մարդու իրավունքների տեսակետից: Քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակից լինի: Կարծիք կա, որ այս խնդիրը այնքան էլ մեծ դեր […]

̰
Միջազգային կառույցների ներկայացուցիչներն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը շնորհավորել են ազատ ընտրությունների առթիվ

16:05 25.09.2018

Այսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ժամկետներին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սահմանադրական փոփոխություններին, ընտրությունների անցկացման համար այլ […]

̰
BACK_TO_TOP