TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Ադրբեջանի ՊՆ-ում մտահոգվել են Արցախում ռազմական ավիացիայի վարժանքների պատճառով

16:02 25.09.2018

Արցախում ռազմական ավիացիայի վարժանքների մասին տեղեկությունները մտահոգել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, և գերատեսչությունն այսօր հոխորտանքներով հայտարարություն է տարածել դրանց կապակցությամբ։ Տեքստում ադրբեջանցիները ներառել են նաև «օկուպացված տարածքների» և ավանդական այլ թեմաներ։ «Հակառակորդի ցանկացած օդային միջոց, որ կփորձի մոտենալ Ադրբեջանի բանակի առաջապահ դիրքերին, կչեզոքացվի անմիջապես»,- նշվում է հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է բուն վարժանքներին, ապա դրանք ուսումնամարզական […]

̰
Առողջապահության նախարարությունը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի մասին

15:46 25.09.2018

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եվս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, հայտնում են առողջապահության նախարարությունից: Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են […]

̰
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ծանոթացել է նոր սիրեկանի ընտանիքի անդամների հետ

15:40 25.09.2018

Պրոխոր Շալյապինի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սիրավեպը քչերն են լուրջ ընդունել և նույնիսկ զույգն այդ հարաբերությունները ներկայացնում էր որպես ընկերական, սակայն այժմ նրանց հաճախ  են միասին տեսնում: Վերջերս նրանք  այցելել են անգամ ՔԿԱԳ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ): Այս մասին փոխանցում է StarHit.ru կայքը: Զույգը Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է, որ այս պահին […]

̰
Մասիս Մայիլյանը Ալֆորվիլի քաղաքապետի հետ խոսել է Արցախը մեկուսացնելու ադրբեջանական փորձերի մասին

15:33 25.09.2018

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում են Արցախի ԱԳՆ-ից: Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու […]

̰
Լեգիտիմ խորհրդարանի ձևավորումը օրվա հրամայականն է. ՀԺԿ

15:04 25.09.2018

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որը ղեկավարում է Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ դրանք ցույց տվեցին՝ «ազատ և արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով»: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումն առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների […]

̰
Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից

14:58 25.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Գեղամ Ղարիբջանյանին հետ կանչել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

14:54 25.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սարմեն Բաղդասարյանին Քուվեյթի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սարմեն Բաղդասարյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ […]

̰
Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը

14:42 25.09.2018

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Վերջինս հայտնեց, որ Լևոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում […]

̰
Նախագահը հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին

14:40 25.09.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի […]

̰
Հռոմի պապը ժամանել է Էստոնիա

14:36 25.09.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ավարտելով առաքելական այցը Բալթյան երկրներ, երեքշաբթի օրը ժամանել է Տալլինի օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է Էստոնիայի նախագահ Քերստի Քալյուլայդը: Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել է մանկական երգչախումբը՝ Mu süda, ärka üles եկեղեցական երգի կատարմամբ: Ֆրանցիսկոս պապը ողջունել է երգչախմբի բոլոր անդամներին և նախագահի հետ ուղևորվել նախագահական նստավայր: Ֆրանցիսկոսը երկրորդ պապն է, որը Էստոնիա […]

̰
Բալոնը մեր կենտրոնին չի պատկանել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն

14:33 25.09.2018

Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած անձը բուժկենտրոնի երկարամյա աշխատակիցն էր` Վահրամ Գասպարյանը, որը մինչև 2018 թ. հուլիսը համատեղությամբ եղել է նաև մանկական պոլիկլինիկայի վարորդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը: Նա պատմել է, որ կեսօրին` ժամը 12:00-ի մոտակայքում, պայթյուն […]

̰
Բեռլինում հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում է անցկացվել

14:27 25.09.2018

Սեպտեմբերի 24-ին՝ Բեռլինում` ԳԴՀ Սաար երկրամասի ներկայացուցչությունում, Գերմանիայում Հայաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների և ԳԴՀ Սաար երկրամասի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում` նվիրված Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լրագրողներ, փորձագետներ, հայ և ֆրանսիական համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը խոսքով հանդես […]

̰
Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ծառաներ ենք. Մխիթար Հայրապետյան

14:21 25.09.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բեյրութի Հայկազյան համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է` չորս ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վստահորեն կարող է ասել, որ Հայաստանն է լինելու Սփյուռքի թիկունքը և հույսը, ոչ միայն երազը: Հայրապետյանն ընդգծել է` սա ասում է որպես ՀՀ կառավարությունում Սփյուռքի դեսպան և պատվիրակ: «Թույլ տվեք չհամաձայնել, որ միայն […]

̰
Թբիլիսիում հանդիպել են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարները

14:17 25.09.2018

Սեպտեմբերի 24-25-ը Թբիլիսիում ընթանում է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների աշխատանքային հանդիպումը՝ «Արևելյան գործընկերության երկրները՝ հանուն հզոր խորհրդարանական աշխատակազմերի» խորագրով։ Այս մասին տեղեկացանք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: Երկօրյա քննարկումներին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանի գլխավորությամբ։ Քննարկումները կազմակերպվել են Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) և Վրաստանի խորհրդարանի կողմից։ […]

̰
Հանրահռչակում ենք հայկական մշակույթը. Լիլիթ Մակունցը՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսի մասին

14:16 25.09.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցած «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացման մասին: Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկայացված է 148 ցուցանմուշ: Ինչպես երեկ մեր զրույցի ընթացքում նշեց ցուցադրության կուրատոր տիկին Հ. Էվանսը, նման բան կազմակերպելու […]

̰
Թրամփի ու Մակրոնի միջև «քիմիան» պակասել է․ AP

14:13 25.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այլևս չեն ողջագուրվում, փոխանակվում սիրալիր արտահայտություններով։ Նախագահների միջև «քիմիան պակասել է»։ Այս մասին ահազանգել է AP գործակալությունը։ Սեպտեմբերի 24-ին երկու նախագահները հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում ու հերթական ձեռքսեղմումից հետո անմիջապես անցել են Իրանի միջուկային հարցի, Սիրիայի, ԱՄՆ-ԵՄ առևտրի և այլ խնդրահարույց հարցերի քննարկմանը։ Չնայած […]

̰
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են ՄԱԿ-ում զեկույց անցկացնել ընդդեմ Իրանի

13:59 25.09.2018

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում քննարկման է դրվելու 57-րդ զեկույցը՝ վերնագրված «Մարդու իրավունքների վիճակը Իրանում»: Այդ համատեքստում, հատկապես ամերիկյան պատվիրակության ջանքերով, ներկայացվել են Իրանում համատարած բռնաճնշումների մասին մեղադրանքներ: «Մարդկանց արգելված է կրթություն ստանալ մայրենի լեզվով, զրկված են ազգային կրթությունից»,- նշված է զեկույցում, որը թուրքական և ադրբեջանական պատվիրակությունները ներկայացրել են որպես Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող թյուրքական […]

̰
Երևանի ավագանու ընտրությունները կարևոր դաս են տվել Արմեն Աշոտյանին. Աշոտ Մելիքյան

13:47 25.09.2018

«Այս  ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, մեր քաղաքացիները պատրաստ են նորմալ գնալ ընտրությունների»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ Մելիքյանի՝ այս ընտրությունները շատ կարևոր դաս տվեցին նաև այն մարդկանց, ովքեր ասում էին, որ ՀՀ-ն մինչև չհասնի Գերմանիայի մակարդակին և ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով […]

̰
Խոսքին պետք է պատասխանել խոսքով, ոչ թե սանձարձակ պահվածքով. Աշոտ Մելիքյանը՝ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին

13:27 25.09.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր խոսել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողների և լրատվամիջոցների գործունեության և իրավունքների խախտման դեպքերի մասին: Մելիքյանն ասել է, որ եթե ավագանու նախորդ ընտրության ժամանակ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 7 դեպք էր գրանցվել, որից 2-ի պարագայում ֆիզիկական բռնություն էր գործադրվել, ապա այս անգամ գրանցված դեպքերն […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը Նյու Յորքում ներկա է եղել «Հայաստան» ցուցահանդեսի բացմանը

13:19 25.09.2018

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա է գտնվել «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Իր կարճ ելույթում Վեհափառ հայրապետը, մասնավորապես, ասել է. «Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ […]

̰
Հայկակ Արշամյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամում իր պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 1-ից

13:14 25.09.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայկակ Արշամյանը 3 տարի ժամկետով ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն: Վերջինս իր էջում շնորհակալության է հայտնել «ջերմ ու պարտավորեցնող խոսքերի համար»: «Ցանկանում եմ շեշտել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն ուղղակի չեմ նշանակվել, այլ մասնակցել եմ բաց մրցույթին ու ճանաչվել հաղթող մրցութային հանձնաժողովի կողմից, այնուհետև թեկնածությունս քվեարկության է դրվել […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թթվածնի բալոնի պայթյունից մահացածը թթվածնի արտադրամասի աշխատակից էր

13:07 25.09.2018

Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է թթվածնի արտադրամասի օպերատորը՝ 1978 թվականի ծնված տղամարդ։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։ Ոստիկանության աշխատակիցներն այժմ տեղում պարզում են հանգամանքները։ Թթվածնի բալոնի պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն։

̰
ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է հայ-թուրքական սահմանը հատած Ումութ Ալի Օզմենին

13:05 25.09.2018

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչն այցելել է «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ, 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Հաղորդագրությունում ասվում է, որ հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենին պարզաբանվել են իր իրավունքները։ […]

̰
«Իսլամական պետությունը» տենչում է վերածնվել Հայաստանի դաշնակից երկրներում

13:02 25.09.2018

Ժամանակին Իրաքի և Սիրիայի հսկայական տարածքներ գրաված ու այնտեղ սեփական պետություն հռչակած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է հիմա էլ իր պետական միավորները վերածնել Կենտրոնական Ասիայի տարածքում։ Ահաբեկիչների այս մտադրության մասին ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարն ազդարարել է Ղրղըզստանում մեկնարկած հակաահաբեկչական սցենարով զորավարժության ժամանակ։ Ղրղըզստանը մեկն է կենտրոնասիական պետություններից, որոնց սպառնում է «Իսլամական պետության» այս նոր […]

̰
Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. կա զոհ

12:53 25.09.2018

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]

̰
ԱՄՆ-ի կողմից ուժի գործադրումը համարժեք պատասխան է ստանալու․ Ռոհանի

12:45 25.09.2018

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է ուժ կիրառել՝ պատժամիջոցներ սահմանելով Իրանի բենզինի արդյունաբերության վրա, տեսնելու է համարժեք պատասխան»,- ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Այս կերպ Իրանի նախագահը պատասխանել է այն հարցին, թե իրենք պատրաստվո՞ւմ են փակել Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների։ Հորմուզի նեղուցով են անցնում նաև Պարսից ծոցի […]

̰
Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը նրա պահանջը մասնակի է բավարարել

12:42 25.09.2018

Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մասնակի բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի քաղհայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Դատարանի վճռով պատասխանող կողմից՝ Շիրակի պետական համալսարանից, կբռնագանձվի պարապուրդի ժամանակահատվածի չափով միջին աշխատավարձը, բայց նա իր պաշտոնում չի վերականգնվի: Դատարանն այս մասով հայցը մերժել է: Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտորի հրամանով Անահիտ Ֆարմանյանը ազատվել էր […]

̰
Հետխորհրդային երկրներից «ամենախմող» երկիրը Մոլդովան է. ո՞ր տեղում է Հայաստանը

12:31 25.09.2018

Հետխորհրդային երկրներից «ամենախմողը» Մոլդովան է: Այդ երկրում 15 տարեկանից բարձր անձինք մեկ տարվա ընթացքում 15․2 լիտր ալկոհոլային խմիչք են օգտագործում: Այս մասին տեղեկանում ենք «Настоящее Время» լրատվամիջոցից: Հրապարակված պատկերից պարզ է դառնում, որ Հայաստանը հետխորհրդային երկրների ցանկում 11-րդն է ալկոհոլի օգտագործման ցուցանիշով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում 15-ից բարձր տարիքի անձինք մեկ տարվա ընթացքում 5․5 […]

̰
Բելգիայի վարչապետը ԵՄ-ին Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:19 25.09.2018

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը կողմ է արտահայտվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ռազմավարական համագործակցությանը՝ «անհնարին» անվանելով այս պահին երկրի ներգրավումը միությանը: «Այն ինչ անհրաժեշտ է, դա ռազմավարական համագործակցությունն է»,- Belga գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքերը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները եղել են ավելի բաց, քան ինքն […]

̰
ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը բիզնես պրոյեկտներ են. Կարեն Վարդանյան

12:14 25.09.2018

«Մենք ունեցել ենք ավանդական կուսակցություններ՝ հնչակյանները, ռամկավարները և դաշնակցականները, բայց նրանք այնքան անսկզբունքային են եղել իրենց ծրագրերի նկատմամբ, որ մարդիկ կամաց-կամաց հիասթափվել են, լավագույն կադրերն էլ դուրս են եկել: Մնացել է մի խումբ, որը միշտ ման է եկել, թե իշխանության հետ ինչ գործարքի գնա, որ կարողանա իր բարեկեցությունը պահպանել: Ի վերջո, այդ քաղաքականությունը սպառեց իրեն: […]

̰
BACK_TO_TOP