12:55 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին անցկացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողի արտահերթ նիստը: Նիստի հրավիրումը պայմանավորված է եղել ընտրական օրենսգրքի պահանջներով: 75-րդ հոդվածի համաձայն՝ ստացված քվեարկության արդյունքերի հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփվում են ավագանու ընտրության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում ԿԸՀ կայքում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ներկայացրեց քվեարկության արդյունքների […]
12:42 24.09.2018
Սեպտեմբերի 29-ին տեղի ունենալիք համագումարից առաջ «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խումբը հանդիպումներ է ունենում մարզերում, ներկայացնում կուսակցություն հիմնելու շարժառիթները: Շիրակի մարզում, որպես նոր կազմավորվող կուսակցությունմ առաջին գրասենյակը բացվեց Ախուրյանում: «Այս գրասենյակը միայն տարածք չէ, այսինքն՝ եթե կա գրասենյակը, ուրեմն այս շրջանում կան գաղափարին ու նպատակին նվիրյալ մարդիկ»,- ասել է կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարազդատ Մանուկյանն ու ավելացրել, […]
12:31 24.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին պատմող ամերիկացի ռեժիսոր Մայք Մուրի նկարահանած փաստագրական նոր ֆիլմի մեկնարկը կինովարձույթում հաջողութուն չի գրանցել, ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմը, որը Ջորջ Բուշ Կրտսերի մասին է: Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ «Fahrenheit 11/9» մեծ էկրան է բարձրացել նախորդ շաբաթ, երկրի 1719 կինոթատրոնում: Կինովարձույթի պրեմիերայի շահույթը հասել է 3,1 մլն. դոլարի: […]
12:20 24.09.2018
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքը և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես […]
11:42 24.09.2018
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի` կայանալիք ելույթին: «Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։ Այդ ամբիոնից, վստահ եմ, կլսենք մեր բարդ ու փոփոխական տարածաշրջանում պարզճակատ ու հավատով լի դեր ստանձնելու մեր […]
11:37 24.09.2018
«Ժառանգություն» կուսակցությունն ազատ ընտրությունների և դրանցում գրանցած հաղթանակի առթիվ շնորհավորել է երևանցիներին ու Հայկ Մարությանին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ: Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար և […]
11:18 24.09.2018
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նյույորքյան հանդիպումների մասին: «Քիչ առաջ ավարտվեց Մանհեթենի Յեյլ ակումբում վարչապետի հանդիպումը: Դրա ընթացքում վարչապետը հայտնեց, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած` առաջիկա ամառվա […]
01:41 24.09.2018
Սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե հպարտանում է Հայաստանի քաղաքացիներով: «Հզո՚ր, հզո՚ր, հզո՚ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»,- մասնավորապես գրված է վարչապետի գրառման մեջ: Հիշեցնենք, որ հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի […]
01:09 24.09.2018
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ հայտնի են 65 ընտրատեղամասերում Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Հրապարակված արդյունքներից դատելով՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 65 ընտրատեղամասերում ընտրությանը մասնակցած քաղաքացիների 37 հազար 810 կամ 82.62 տոկոսը: Քիչ առաջ տեղեկացանք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանն այցելել […]
00:54 24.09.2018
ԿԸՀ-ն արդեն տիրապետում է 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներից կազմված արձանագրությունների արդյունքներին: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ բոլոր վարչական շրջաններում, բացի Քանաքեռ-Զեյթունից, կան տվյալներ: Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում արդեն իսկ մուտքագրվել է 11 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 506 կողմ ձայն կամ […]
23:41 23.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: «Զանգերի քանակն աննախադեպ էր: Ունեցել ենք 100-ից ավելի զանգեր՝ հիմնականում տեղեկատվական բնույթի: Ամենահաճախը պահանջում էին տրամադրել տեղեկություն ընտրական տեղամասերի գտնվելու […]
23:34 23.09.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, թե 2004 թվականից շատերը տեղամասերում կռիվ են տվել՝ այս օրը մոտեցնելու համար: «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, […]
23:02 23.09.2018
Երևանի ավագանու ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձաժողովում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Արտյոմ Սեդրակյանը: Վերջինս նշեց, որ գրասենյակը վերջին տվյալներով՝ 46 ահազանգ է ստացել: Դրանց մի մասը առնչվել են 6 ամսից պակաս հաշվառում ունեցող քաղաքացիների ընտրության խնդրին, ընտրատեղամասերում հաշմանդամություն ունեցող անձանց թեքահարթակների բացակայությանը և այլն: ՄԻՊ-ը […]
22:14 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 21:30‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 1000 հրապարակում: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից […]
21:30 23.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ժամը 20:00-ի դրությամբ նախնական տվյալներով քանի քաղաքացի է մասնակցել ընտրությանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848 343-ից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43․65 տոկոսը: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընտրողների թիվը մոտ 25 000-ով ավելի է նախորդից:
21:09 23.09.2018
Այսօր Կենտրոնական ընտրական հանձաժողովը հրապարակել է, թե Երևանի ավագանու ընտրություններին քարոզարշավին որքան գումար են հայտարարագրել ու ծախսել 12 քաղաքական ուժերը: Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ-ի կողմից հրապարակված հաշվետվությունը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ ներկայացրել է 58 մլն 941 հազար դրամ, որից ծախսել է 17 մլն 915 հազար 400 դրամ «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ ներկայացրել է 1մլն 600 հազար […]
21:05 23.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության կողմից արձանագրվել է իրավախախտման 84 տեղեկություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը: «Դրանցից 8-ը՝ կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ընտրության իրավունքի ազատ կամքի խոչընդոտելու դեպքեր են, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացման, 1 դեպք` […]
21:03 23.09.2018
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից: Նշված 23 նյութերից 8-ն ստացվել […]
21:00 23.09.2018
Wow Toys խաղալիքների հիմնադրի աղջիկը՝ Նադիմա Էդնան- Լապերուզան, մահացել է սենդվիչ ուտելուց հետո, տեղեկացնում է Daily Mail-ը: 15 ամյա Նատաշան մահացել է British Airways ավիաընկերության ինքաթիռում համտեսած սովորական սենդվիչից: Նշվում է, որ աղջիկը սենդվիչը գնել է Pret a Manger խանութից և կերել Նիցցա թռիչքից առաջ: Ինքնաթիռում աղջկա մոտ սուր ցավ և ալերգիկ ռեակցիա է առաջացել: Նրա հայրը 2 սրսկում […]
20:57 23.09.2018
ՀՀ ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, […]
20:44 23.09.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տեղադրվել՝ 1in.am կայքում հրապարակված « Յոթ հոգանոց ընտանիքն ընտրողների ցուցակում չկա» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: «1in.am կայքում հրապարակվել է տեսանյութ, համաձայն որի՝ քաղաքացիները ներկայացել են 7/44 ընտրական տեղամաս քվեարկությանը մասնակցելու համար, սակայն դժգոհել են, երբ տեսել են՝ իրենց տվյալները չկա ցուցակում։ Տեսանյութից հստակ […]
20:38 23.09.2018
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրողների անձնական տվյալների հրապարակումների վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ: «Այսօր` 2018 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մի քանի ահազանգ է ստացել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցությունների և անհատների կողմից ընտրությունների ընթացքի կամ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հայտարարություններում անձնական տվյալների ոչ […]
20:24 23.09.2018
Մենք դեռ նոր կսկսենք ականատես լինել «The Promise» ֆիլմի ազդեցությանը: Նման կարծիք է հայտնել այդ ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում: «Կարծում եմ, որ մենք դեռ նոր կսկսենք ականատես լինել ֆիլմի ազդեցությանը: Դուք էլ գիտեք, որ կինոթատրոններում ֆիլմեր են ցուցադրվում և մոռացվում են, բայց տպավորություններն, այնուամենայնիվ, մնում են: Մենք […]
20:23 23.09.2018
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «Թեժ գիծը» ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 6 հեռախոսազանգ: Դրանցից 2 զանգերով քաղաքացիները խնդրել են ճշտել և իրենց հաղորդել այն տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու հասցեները, որտեղ պետք է իրենք քվեարկեն: Քաղաքացիներից 2-ը դժգոհել են իրենց անուններն իրենց բնակության վայրերից համեմատաբար հեռու ընտրատեղամասերի ընտրացուցակներում ընդգրկելու կապակցությամբ՝ այն […]
20:16 23.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Մուսա լեռան հուշահամալիրում տեղի ունեցավ Մուս ալեռան հերոսամարտի 103-րդ ամյակին նվիրված տոնակատարություն, տեղեկացնում են Հայոց ազգագրության թանգարանից: «Հրավիրյալների թվում էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժ. Լաքոթը, բազմաթիվ պատվավոր մուսալեռցիներ, հյուրեր։ Պաշտոնական արարողությունը սկսվեց զոհված մուսալեռցիների հիշատակին ծաղիկների խոնարհումով, ապա տեղի ունեցավ ավանդական հարիսայի օրհնման արարողություն, որը մատաղի տեսքով բաժանվեց հյուրերին։ […]
20:04 23.09.2018
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ «երեկոյան Ստեփանակերտում քաղաքացիների հետ ընդունելությունը հենց քաղաքի փողոցներում է»։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի քաղաքացիների հետ փողոցներում անկաշկանդ շփվում և լուսանկարվում նրանց հետ:
20:00 23.09.2018
Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ էին: Ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվեց, Երևանի 475 ընտրատեղամասերը փակված են, ձայների հաշվարկը մեկնարկում է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848 343 է։ Ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 294 534 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 34.72%-ը: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին հետևում էին տեղական և օտարերկրյա դիտորդական 8 կազմակերպություններ: […]
19:56 23.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, 6/44 ընտրատեղամասում հոսանքազրկում է տեղի ունեցել ժամը 17։20-ից: Մեր թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ հոսանքազրկված է նաև 6/48 ընտրատեղամասը, որը տեղակայված է Սիլիկյան 108 դպրոցի տարածքում: Ներկայումս էլեկտրական գեներատորի օգնությամբ փորձում են էլեկտրականություն ապահովել ընտրատեղամասում՝ ձայների հաշվարկ իրականացնելու համար: Խախտման դեպքեր ընտրատեղամասերում չեն գրանցվել։