20:24 23.09.2018
Մենք դեռ նոր կսկսենք ականատես լինել «The Promise» ֆիլմի ազդեցությանը: Նման կարծիք է հայտնել այդ ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում:
«Կարծում եմ, որ մենք դեռ նոր կսկսենք ականատես լինել ֆիլմի ազդեցությանը: Դուք էլ գիտեք, որ կինոթատրոններում ֆիլմեր են ցուցադրվում և մոռացվում են, բայց տպավորություններն, այնուամենայնիվ, մնում են: Մենք հասկացանք, որ ֆիլմը նաև ուսուցողական է: Մենք ստեղծեցինք «The Promise»-ը, և այն մարդկանց պատմում է հայերի ցեղասպանության մասին, հատկապես այն մարդկանց, որոնք գաղափար չունեն դրա մասին: Նունիսկ այն մարդկանց շրջանում, որոնք բավականին կրթված են»,- ասել է Իսրայելյանը:
Իր խոսքով՝ ֆիլմն ինչ-որ առումով նաև ուսուցողական նշանակություն է ունեցել, քանի որ մինչ այդ բազմաթիվ մարդիկ պարզապես տեղյակ չեն եղել Հայոց ցեղասպանության մասին: Նա դա պայմանավորում է առավելապես Թուրքիայի կողմից տասնամյակներ շարունակվող ժխտողական քաղաքականությամբ:
«Շատ կարևոր է նրանց ուղղակի տեղեկացնել թեմայի մասին: Հետաքրքրել նրանց, որ նրանք ավելի շատ բան իմանան, քանի որ սա միայն հայերի համար չէ կարևոր:
Մենք երբեք չպետք է մոռանանք տեղի ունեցածը: Մարդիկ պետք է իմանան Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի այն այլևս չկրկնվի:
Պարոն Քըրք Քըրքորյանի առատաձեռնության շնորհիվ մենք կարողացանք առաջ տանել մեր ծրագրերը: Մենք աներևակայելի թիմ ունենք, որը շատ նվիրված է աշխատում»,- ասել է ֆիլմի պրոդյուսերը:
Էրիկ Իսրայելյանը նաև հայտնել է, որ առաջիկայում այս թեմայի հետ կապված նոր ծրագրեր են նախատեսվում իրականացնել: Իսկ ֆիլմի հասույթով արդեն իսկ Կալիֆոռնիայի համալսարանում բացվել է «The Promise» մարդու իրավունքների հաստատություն:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...