TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Admin

Admin

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ավագանու 987 թեկնածուներից 360-ը կին է

19:41 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 կուսակցություն և 4 դաշինք, որոնցում ընդգրկված թեկնածուների թիվը ընդհանուր կազմում է 987: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ներկայացնելով թեկնածուների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ 10-ը քվեարկության օրվանից 10 օր առաջ ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել: «Երևանի արտահերթ ընտրություններում 987 ավագանու […]

̰
Մարգարիտ Եսայանը ավտովթարի է ենթարկվել

19:29 23.09.2018

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը մասնակցել է կոտրած ձեռքով։ ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելիս վթարի է ենթարկվել ու կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։ Այս մասին տեղեկացանք պատգամավորի ֆեյսբուքյան էջից: «Լավ կլինի՝ մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ, դա է դժվարը, իսկ, ընդհանրապես, լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես […]

̰
Ընտրատեղամասերից մեկում լույսերը 1,5 ժամ է` անջատված են

19:25 23.09.2018

infocommbot դիտորդական խումբը հաղորդում է ընտրությունների ժամանակ գրանցված նոր միջադեպերի ու խախտումների մասին: infocommbot-ի հաղորդած տեղեկություններով` 6/44 ընտրատեղամասում լույսերը շուրջ 1․5 ժամ է` անջատված են։

̰
Ժամը 18։00-ի դրությամբ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

19:21 23.09.2018

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։ Ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու […]

̰
Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերում համագործակցության դադարեցման մասին

19:18 23.09.2018

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրերի կասեցման մասին: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ նման որոշման պատճառն ԱՄՆ-ի կողմից Պեկինի դեմ սահմանված պատժամիջոցներն են: Մասնավորապես, Չինաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի կողմից անցկացվող միջազգային անվտանգության գծով ծովային ցուցադրությանը: Չեղարկվել է նաև սեպտեմբերի 25-27-ին կայանալիք երկու երկրների աշխատակազմերի ներկայացուցիչների հանդիպումը: […]

̰
Սերգեյ Լավրովը կմեկնի Նյու Յորք

19:13 23.09.2018

Ռուսական պատվիրակությունը` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ուղևորվել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին:

̰
Ժամը 18։00-ի դրությամբ՝ ՄԻՊ թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

19:11 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 18։00-ի դրությամբ ստացվել է 39 ահազանգ։ Այս մասին տեղեկացանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերից 12-ը վերաբերել է Երևանում 6 ամսից պակաս հաշվառում ունենալուն և ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենալուն, 11 ահազանգը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի անմատչելիությանը։ […]

̰
Հայաստանյան կրթական համակարգը կարող է տարածաշրջանում առաջատարը դառնալ. Էրիկ Իսրայելյան

19:07 23.09.2018

Հայաստանի կրթական ոլորտում մեծ պոտենցիալ կա: Առկա են բոլոր հնարավորությունները՝ տարածաշրջանում առաջատարը լինելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկացի դոկտոր, հանրահայտ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ Էրիկ Իսրայելյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում: Նրա խոսքով՝ իր և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոկի համատեղ այցը Հայաստան հնարավորություն է տվել առավել մոտիկից ծանոթանալու այստեղ առկա գիտական […]

̰
Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:41 23.09.2018

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։ Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝ […]

̰
Մահացել է Նոբելյան մրցանակակիր Չարլզ Կաոն

18:40 23.09.2018

Կյանքի 85-րդ տարում մահացել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Չարլզ Կաոն, տեղեկացնում է «Սինխուա»-ն: Տվյալների համաձայն՝ ծագումով չինացի բրիտանա-ամերիկացի ֆիզիկոսը մահացել է Հոնկոնգում: Նշվում է, որ նա 2004-ից տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Չարլզ Կաոն հայտնի է օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների պրակտիկ կիրառմամբ, որոնք նպաստել են հեռահաղորդակցության զարգացմանը: Կաոն 2009թ. դարձել է Նոբելյան մրցանակակիր օպտիկական կապի համար լույսի՝ մանրաթելերով փոխանցման […]

̰
Նոր Նորքի 2/51 տեղամասում քվեարկության գաղտնիության խախտում են նկատել

18:40 23.09.2018

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները Նոր Նորքի 2/51 տեղամասում քվեարկության գաղտնիության խախտում են նկատել: Ըստ դիտորդի՝ երկու անձ քվեարկել են միաժամանակ նույն քվեախցիկում։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և պահանջել, որպեսզի խախտումը գրանցվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։

̰
Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 34.72%-ը

18:38 23.09.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվն՝ ըստ վարչական շրջանների: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 294 534 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցողների 34.72%-ը: Աջափնյակ վարչական շրջանում 17:00-ի դրությամբ 85 192 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 30 542 ընտրող կամ ընդհանուր թվի 35.85 տոկոսը, Ավան վարչական […]

̰
Ֆրանսիայում պայթյունից 6 զինվորական է տուժել

18:25 23.09.2018

Փարիզի արևելքում գտնվող Վենսեն անտառում՝ վրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  6 զինվորական է տուժել: Այս մասին հաղորդում է Parisien թերթը: Հայտնում են, որ առավոտյան վազքի ժամանակ զինվորականներն անտառում նկատել են այրվող վրան: Մոտեցել են՝ համոզվելու համար, թե ներսում մարդիկ չկա՞ն, և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունը: Տուժած 6 զինվորականներից 2-ը լուրջ […]

̰
Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածուն քվեարկել է հանուն կանաչ Երևանի

18:24 23.09.2018

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն այսօր քվեարկել է կեսօրից հետո: «Այսօր ես եկել եմ ընտրության իմ ընտանիքի՝ մայրիկիս, կնոջս և երեխաներիս հետ»,- տեղեկացրել է նա: Հարցին՝ ո՞րն է այդքան ուշ ընտրության գնալու պատճառը, Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածուն կատակով ասել է, թե նախ և առաջ մտածել է լրագրողների հարմարության մասին: «Որ ամեն տեղ հասցնեք: Հետո […]

̰
Տանզանիայում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 225-ի

18:16 23.09.2018

Տանզանիայի Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 225-ի, այս մասին տեղեկացրել է ոստիկանության կոմիսարը, տեղեկացնում է The Citizen-ը: Սեպտեմբերի 20-ին նավը կողաշրջվել էր Ուկորա և Բուգոլորա կղզիների միջև գտնվող Յուկոր կղզուց 50 մետր հեռավորության վրա: Ավելի վաղ Citizen-ը հաղորդել էր, որ ղեկակալը կտրուկ թեքել է ղեկը, ինչի հետևանքով էլ լաստանավը շրջվել է: […]

̰
Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ

18:15 23.09.2018

2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 16-ի դրությամբ, ստացվել է 3 հաղորդում-ահազանգ, որոնցից մեկը՝ կրկնակի քվեարկության փորձի, 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։ Այսպես՝ – 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:20-ին, թիվ 4/46 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ […]

̰
Ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության թեժ գծին ստացվել է 10 հեռախոսազանգ

18:11 23.09.2018

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծը» ժամը 12:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 10 հեռախոսազանգ: Զանգերից 2-ը վերաբերել են ընտրացուցակներում իրենց անունները չգտնելու խնդրին, 2-ը՝ նույնականացման քարտով քվեարկելու իրավունքին, 3-ը՝ ՀՀ կացության քարտով կամ վավերականության ժամկետը լրացած անձնագրով քվեարկելու իրավունքին, 1-ը՝ տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների բացակայությանը և 2-ը՝ ընտրական տեղամասերի մոտակայքում խմբված […]

̰
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում երեխա է ծնվել

18:06 23.09.2018

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում կին է ծննդաբերել, հայտնում է РИА Новости-ն: «Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում, տեղի ժամանակով 13:45-ին, տղա է ծնվել: Արագ ծննդաբերության հարցում օգնել են մետրոպոլիտենի աշխատակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, երեխան իրեն լավ է զգում: Նշվում է, որ սա առաջին դեպքն է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի […]

̰
ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:52 23.09.2018

Հեռուստատեսության և ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում  ապահովվել են հավասար պայմաններ բոլոր կուսակցություների և դաշինքների համար:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը՝ ներկայացնելով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությունների, ռադիոընկերությունների կողմից կուսակցությունների, կուսակցությունների դաշիքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկումը, […]

̰
Սփյուռքի նախարարը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառին

17:50 23.09.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը  Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառին: «Այսօր Լիբանան աշխատանքային այցիս շրջանակներում հետաքրքիր հանդիպում ունեցա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ, այնուհետև հանդիպեցի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Արժանապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանի և Մերձավոր Արևելքի […]

̰
Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է մասնակցել երկիրն անվանափոխելու հանրաքվեին

17:46 23.09.2018

Միացյալ Նահանգներում մակեդոնական համայնքի առաջ ելույթ ունենալիս Մակեդոնիայի նախագահը խոստացել է, որ չի մասնակցելու երկիրն անվանափոխելու վերաբերյալ հանրաքվեին, որը նախաձեռնվել է Հունաստանի պահանջով ու երկու երկրների համաձայնությամբ։ Պատճառն այն է, որ Մակեդոնիա անվանումը ի սկզբանե տրվել է Հունաստանի կենտրոնական շրջաններին (հենց այստեղից է Ալեքսանդր Մակեդոնացին. նա որևէ կապ չունի ժամանակակից Մակեդոնական հանրապետության հետ)։ Այդ պատճառով […]

̰
Porsche ընկերությունը դադարեցնելու է դիզելային շարժիչով մեքենաների արտադրությունը

17:45 23.09.2018

Գերմանական հայտնի Porsche ավտոմեքենաշինական ընկերությունը դադարեցնելու է դիզելային շարժիչով ավտոմեքենաների արտադրությունը՝ կենտրոնանալով այն մեքենաների վրա, որոնք «ընկերության մոտ ավելի լավ են ստացվում»։ Այս մասին գերմանական պարբերականներից մեկին հայտնել է ընկերության գործադիր տնօրենը։ «Ավելի լավ ստացվող» մեքենաների մեջ ընկերության ղեկավարը հիշատակել է բենզինային, հիբրիդային, իսկ հաջորդ տարվանից՝ էլեկտրական մեքենաները։ Այս պարագայում ավելի տեղին կլիներ նշել, որ […]

̰
Հաստատվել է ընտրացուցակում մահացած մարդու անվան տեղ գտնելու փաստը. Բիչախչյան 

17:40 23.09.2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան իր էջում հերթական պարզաբանումն է կատարել. «Վահան Բաբայանի կողմից ինձ փոխանցվել է ինֆորմացիա, համաձայն որի 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։ Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։ Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ […]

̰
Ընտրողները 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին. «Ականատես»

17:34 23.09.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը բարձրաձայնում է հերթական ընտրախախտման փորձի մասին: «Աջափնյակի 6/8 տեղամասում դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին: Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի […]

̰
Ավան 1/3  տեղամասում բազմակի քվեարկության փորձ է նկատվել

17:24 23.09.2018

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն Ավան 1/3  տեղամասում բազմակի քվեարկության փորձ են նկատել: «Տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե եկել էր օգնելու համար որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ […]

̰
«Ժառանգության» վստահված անձինք խախտում են արձանագրել

17:22 23.09.2018

«Ժառանգության» նախընտրական շտաբից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ՝ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում: Ժամը 13:30-ի մոտակայքում 7/10 ընտրատեղամասում (Մալաթիա-Սեբաստիա) մի ընտրող խցիկում հեռախոսով նկարահանել է քվեարկած քվեաթերթիկը: Այս խախտումը նկատել և ահազանգել է «Ժառանգության» միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը: Քաղաքացու տվյալները գրանցվել են ոստիկանության կողմից: «Անդրանիկ Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ […]

̰
Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, պարտադիր նվազագույն քվորում չկա. ԿԸՀ

17:20 23.09.2018

Երևանում սեպտեմբերի 23-ին` ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկելու իրավունք ունեցող 848 343 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 201 268 ընտրող կամ ընտրողների 23.72 տոկոսը: Փաստաբան Նորայր Նորիկյանը նշել էր, որ հպանցիկ վերլուծությունից երևում է՝ ընտրությունից ընտրություն Երևան քաղաքում ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելանում է, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը՝ պակասում: SHANTNEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փորձեց ճշտել՝ ընտրելու […]

̰
Աջափնյակի 6/8 տեղամասում 2-3 հոգով մոտեցել են քվեախցիկներին

17:13 23.09.2018

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն Աջափնյակի 6/8 տեղամասում նկատել են, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին: Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս […]

̰
Ալիևը Երևանի ընտրությունները քննադատել է ապագայից

17:05 23.09.2018

Երևանի ընտրությունների նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն քննադատել է այստեղ «վերջերս կայացած» ընտրությունների արդյունքների վերաբերյալ միջազգային դիտորդների դրական արձագանքը։ Այս մասին իր թվիթերյան գրառումն Իլհամ Ալիևն արել է ապագայից, քանի որ գրառումը հրապարակելու պահին քվեարկությունը նույնիսկ չէր սկսվել: International observers’ positive reaction to the recent elections in Armenia should be investigated. — Ilham Aliyev […]

̰
Քվեախցիկի սխալ կահավորում 6/33 տեղամասում

17:04 23.09.2018

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ 6/33 տեղամասում քվեախցիկը սխալ է կահավորված: https://www.facebook.com/infocomm/photos/a.1007397296075845/1130130917135815/?type=3&theater&ifg=1

̰
BACK_TO_TOP