13:28 23.09.2018
Շվեյցարիայի քաղաքացիներն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կմասնակցեն սննդի շուկայի կարգավորման հարցերով հանրաքվեի, հայտնում է Interfax-ը: Քվեարկությունը կանցկացվի պարենային ներկրման վերահսկողության հարցերի խստացմանը և հայրենական արտադրողների սատարելու հարցերի վերաբերյալ: Հանրաքվեի առիթն է դարձել մոտ 100 հազար ստորագրություն հավաքած ստորագրահավաքը: Շվեյացարիայի օրենսդրության համաձայն՝ հասարակական նման հետաքրքրություն առաջացնող թեմաները դրվում են համազգային հանրաքվեի: Շվեյացարիայում սննդի մակնշման կանոնների խստացման գաղափարը […]
13:18 23.09.2018
«Անկախ դիտորդ» դաշինքը հաղորդում է ընտրությունների ընթացքում գրանցված նոր խախտումների մասին: Ըստ դաշինքի հայտարարության` ««Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։ Կոնկրետ տեղեկություններ ստացել ենք վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր […]
13:16 23.09.2018
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Երևանի արտահերթ ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնում Ավան վարչական շրջանում: Ժամը 13:00-ի դրությամբ Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները: 1/16 Տեղամասում արձանագրվել է դեպք, երբ ցուցակում անձի անվան դիմաց արդեն ստորագրված է եղել: 1/14 Տեղամասում մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում քվեարկության կտրոնը անհատական կնիքով կնքվել է քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի […]
13:12 23.09.2018
Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկությունից հետո շփվել է լրագրողների հետ: «Իմ հնչեցրած տեսակետները կարող են ազդել ընտրությունների վրա, ուստի այս պահին որևէ տեսակետ չեմ հայտնի: Քվեարկության ավարտից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- ասել է նա: Այն հարցին, թե հնարավո՞ր է կոալիցիոն համաձայնության գալ ավագանիում, Զեյնալյանը պատասխանել է, որ կսպասի քվեարկության արդյունքներին, ինչից հետո կարծիք […]
13:04 23.09.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին […]
12:58 23.09.2018
«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները քննություն են գործող իշխանության համար: «Դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել, ամենակարևորն այս իշխանության ստանձնած պարտականությունն է` արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը: Սա այս իշխանությունների քննությունն է, ոչ թե մեր պայքարը ընտրակեղծարարության դեմ, հետևաբար, մենք սպասում ենք, թե ինչպես են քննությունները հանձնում իշխանությունները»,- ասաց նա: […]
12:53 23.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված մինչ այս պահը ներկայացվել են տեղեկություններ, որ ժամը 10-ի դրությամբ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել ընտրական հանձաժողովների կողմից: Ստացվել են միայն առաջարկներ քաղաքացիների կողմից: Ստացվել է մեկ դիմում թիվ 4 ընտրատեղամասից, որը եղել է տեխնիկական խնդրի մասին, որը շուտով շտկվել է: Հարցեր են եղել նաև, թե ինչպես կարող են քաղաքից […]
12:48 23.09.2018
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները ահազանգում են, որ Ավան վարչական շրջանի 1/3 և 1/4 ընտրատեղամասերում ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:
12:44 23.09.2018
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը քվեարկել է Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9-59 ընտրական տեղամասում: Անահիտ Թարխանյանը օրը տոնական է համարել՝ պնդելով, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են ու վստահորեն հույս հայտնել, որ ընտրությունները կանցնեն արդար ու ազնիվ: Անահիտ Թարխանյանը կոչ է արել ընտրողներին գալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը: «Կարծում եմ՝ […]
12:41 23.09.2018
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել մասնակցել ընտրություններին: «Այսօր բոլոր Երևանցիները պարտավոր են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: «Մեկ ա կեղծելու են» արդարացումն այլևս արդիական չէ: Արեք Ձեր Քայլը, հաստատեք Ձեր՝ ժողովրդի իշխանությունը Երևանում»,- նշել է նա:
12:35 23.09.2018
ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հանձանաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է տեղեկատվություն մինչև ժամը 11-ը գրանցված ընտրողների թվի վերաբերյալ. Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 85192 քաղաքացիներից մասնակցել են 7796-ը կամ 9.15%-ը, Ավան վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 39994 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 4377-ը կամ 10.94%-ը, Արաբկիր վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 97932 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 8041-ը կամ 8.21%-ը, […]
12:32 23.09.2018
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս դիտորդին նկատողություն […]
12:25 23.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքերը մինչև 11:30-ը 3 կարմիր ազդանշան են տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: «475 ընտրական տեղամասերից ընդամենը 3 տեղամասում է տեխնիկական վրիպակի պատճառով եղել կարմիր ազդանշան: Դեպքերից 2-ում կտրոնը չի տպվել, սակայն գրանցել է […]
12:24 23.09.2018
Հավայան կղզիների հարակից ջրերում «Նաուտիլուս» նավի հետազոտման ժամանակ նկատվել է արտասովոր հավալուսն-ձուկ (Eurypharynx pelecanoides): Այն եզակի հանդիպող տեսակ է, որին նաև անվանում են «մեծաբերան»: Հատուկ պարկի շնորհիվ նրա բերանը կարող է լայնանալ, ինչը հնարավորություն է տալիս ավելի շատ կեր կուլ տալ: Մոտ 60 սմ երկարություն ունեցող ձկան բերանը կազմում է մարմնի ընդհանուր երկարության մեկ երրորդը: Տեսանյութում […]
12:12 23.09.2018
Երևանում սեպտեմբերի 23-ին անցկացվող ավագանու արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների մեծամասնությունը ՀՀԿ-ից է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` օգոստոսի 31-ի նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխվել է Երևանի ավագանու ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և […]
12:10 23.09.2018
Երևանի ավագանու ընտրություններից քսան օր առաջ ընտրողների ցուցակները հրապարակելիս ընտրողների ընդհանուր թիվը եղել է 840․124 մարդ, իսկ վերջնական ցուցակները հրապարակելիս՝ 848․343 մարդ։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Նրա խոսքով՝ այդ թվից 7741 հոգին Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք են (նրանք քվեարկելու իրավունք ունեն, եթե Երևանում են հաշվառված […]
12:10 23.09.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանան: «Մեզ դիմավորում են Փոքրիկ Հայաստանում՝ Այնճարում: Սիրելի՛ հայրենակիցներ, մենք Լիբանանում ենք»,- գրել է նախարարը և հրապարակել տեսանյութ: «Այս պահին գտնվում եմ հպարտ Այնճարում, դեռևս սահմանը չանցնելուն պես ես զգում եմ այս հայկականությունը: Դուք կարողացել եք պահպանել Ձեր ինքնությունը, ինչի համար ցանկանում են ծափահարել Ձեզ: […]
12:07 23.09.2018
«Անկախ դիտորդ» դաշինքը հայտնում է Երևանի ավագանու ընտրություններին գրանցված ընտրախախտումների մասին: Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը կրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը, այնուհետև հանձնաժողովի նախագահը սկսել է պարբերաբար խոչընդոտել դիտորդի աշխատանքը: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում նշել է, որ դիտորդները չափազանց մոտ են կանգնում քվեախցիկին և […]
11:58 23.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քիչ առաջ քվեարկեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հիմա հասել ենք այստեղ, կան որոշ հարցեր, որոնք պետք է ուղղվեն, շտկվեն, իմ կարծիքով, ապագայում: Բայց ներկա դրությամբ ունենք ընտրական գործընթաց, որը քայլ առաջ է, և հուսով եմ՝ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև […]
11:56 23.09.2018
Գերմանիայի Բրեմեն քաղաքի բնակիչը խոհանոցային հին կահույք է գնել ու դրա մեջ ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է The Local-ը: Ոսկու երեք կտորները փաթեթավորված ու թաքցված են եղել կահույքի դարակներից մեկի անկյունում: Ոսկու ձուլակտորների ընդհանուր քաշը կազմել է 2.5 կիլոգրամ: Դրանք գնահատվել են 83.5 հազ եվրո: Հաղորդվում է, որ տղամարդը հայտնաբերած ոսկու կտորները […]
11:54 23.09.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ Նորք-Մարաշ 9/6 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք: «Ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը»,- տեղեկացնում […]
11:53 23.09.2018
Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն այսօր ԿԸՀ-ում ունեցած ասուլիսի ժամանակ մանրամասներ է ներկայացրել նախընտրական շրջանում իրենց կատարած աշխատանքների մասին, որոնք վերաբերել են ընտրական ցուցակներում անճշտությունների վերացմանը։ Ոստիկանությունը, ըստ Բիչախչյանի, ունեցել է թեժ գիծ, որին մտահոգ քաղաքացիները կարողացել են անճշտությունների մասին տեղեկություններ հայտնել։ «Թեժ գիծ ծառայության միջոցով ընտրությունների ցուցակների վերաբերյալ ստացվել է 86 […]
11:50 23.09.2018
ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը կարծում է, որ Երևանի ավագանու այս ընտրություններն ըստ էության հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն են, և դրանով իսկ կարևոր են: Այս մասին Շահգելդյանը նշեց «Ազատության» հետ զրույցում: «Մենք աջակցել և աջակցելու ենք հեղափոխությանը, որովհետև Հայաստանում ժողովրդավարության կայացումը կարևորագույն խնդիրներւց մեկն է: Այս ընտրությունները, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների […]
11:44 23.09.2018
ՀՀազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ-ի ինքնալուծարման մասին խոսելը վաղ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ազգային ժողովի ինքնալուծարման հարցին՝ Բաբլոյանը նշեց, որ այս պահին ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք պետք է աշխատեն օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: «Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետագայում քաղաքական ուժերը կանդրադառնան այս հարցին, իսկ գործընթացը դեռևս շարունակվում է»,- եզրափակեց գերատեսչության նախագահը:
11:40 23.09.2018
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում, հայտնում է «Արմենպրես»-ը: Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցեց Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վազգեն Թևանյանը ամփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
11:38 23.09.2018
«Ընտրելու գործընթացքը պատշաճ կերպով կազմակերպելու և օպերատիվությունն ապահովելու նպատակով ոստիկանության պետի հրամանով ոստիկանությունում առանձնացվել է հատուկ հեռախոսահամար՝ թեժ գիծը սպասարկելու նպատակով»,-այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Թեժ գծին ստացվել է 86 զանգ, որից 6-ով հաղորդվել է մահվան վերաբերյալ տեղեկություն և այն ստուգելուց հետո այդ մարդկանց անունները հանվել են ցուցակներից: […]
11:34 23.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների օրվանից 20 օր առաջ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները, ապա նաև ստուգումներ է իրականացրել որոշ հասցեներում՝ ցուցակները գրտելու համար։ Այս մասին այսօր ԿԸՀ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ «Հավաքագրվել են 614 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք հասու չեն եղել իրավասու պետական մարմնին, և […]
11:29 23.09.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը հաղորդում է ընտրատեղամասերում գրանցված նոր խախտումների մասին: Այսպես, «Ականատես»-ի տվյալներով` Շենգավիթ Թիվ 75 դպրոցում տեղակայված 8/39 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրողների ուղղորդման դեպք։ Տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի մոտ կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային: Քվեարկության […]
11:28 23.09.2018
«Մինչ քվեարկության օրը ընտրական հանձնաժողովներ որևէ դիմում-բողոք չի ստացվել»,- այս մասին սեպտեմբերի 23-ին ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել են միայն տեղեկատվության հարցման բազմաթիվ հեռախոսազանգեր և ԿԸՀ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղղված նամակներ: Ընդամնեը 1 դիմում է ստացվել թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողվներից […]