14:15 21.09.2018
Պերուում Յունգարի քաղաքապետի աջակողմյան՝ «Մենք Պերուն ենք» կուսակցության թեկնածուի անունը Հիտլեր Ալբա Սանչես է: Այդ փաստը վրդովվեցրել է վերջինիս հայրենակից Լենին Ռոդրիգես Վալվերդեին, հաղորդում է պերուական RPP ռադիոկայանը: Լենին Ռոդրիգես Վալվերդեն դիմում է ներկայացրել ընտրական մարմիններին՝ պահանջելով մերժել Հիտլերին քաղաքապետի պաշտոնում գրանցվելու հարցում: 2011-2014 թվականներին Հիտլեր Ալբա Սանչեսն արդեն զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը՝ «Պերուի […]
14:10 21.09.2018
«Մեր սահմաններում իրավիճակը կարելի է գնահատել որպես կայուն հանգիստ։ Իհարկե, որոշակի խախտումներ լինում են, և այդ խախտումները հիմնականում սահմանափակված են կրակոցներով՝ հրաձգային զենքերից, այն էլ՝ մանր տրամաչափի»,- այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Հրամանատարի խոսքերով՝ խոշոր տրամաչափի զենքերով խախտումներ գրեթե չկան, իսկ հայկական կողմից աշխատում են այդ […]
14:07 21.09.2018
«Քարոզչական փուլը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր: Կա նաև մի դրական բան, հանրությունն ունի արդար ընտրություններ անցկացնելու ներքին համոզում և ցանկություն»,- սեպտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը: Ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ քաղաքապետի թեկնածուն այն դրական գնահատեց, սակայն խոսելով հավասարության մասին՝ նշեց, որ 30 տարվա մեջ հավասար պայմաններ […]
14:06 21.09.2018
2019 թվականի հունվարից Վրաստանի խորհրդարանը Քութայիսից հնարավոր է՝ տեղափոխվի Թբիլիսի: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի «Առաջին ալիքին»: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օրենսդիր մարմինը Քութայիսից Թբիլիսի տեղափոխելու վերաբերյալ արդեն ընդունվել է համապատասխան որոշում: Վրաստանի խորհրդարանը Քութայիսում իր աշխատանքներն սկսել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ից: Հենց այդ ժամանակից սկսած Քութայիսը համարվում է երկրի խորհրդարանական մայրաքաղաքը: […]
13:57 21.09.2018
Պաշտպանության բանակում վերահսկողությունն ուժեղացվել է և՛ համապատասխան մարմինների, և՛ զորամասերի հրամանատարների կողմից, սակայն վառելիքի չարաշահման մասին խոսք չկա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ այն խոսակցությունները, թե վառելիքի փոխարեն ջուր է լցված եղել տեխնիկայի մեջ, Մնացականյանը, որ այդ ժամանակ արդեն բանակի հրամանատարն էր, հերքում է։ […]
13:52 21.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ պարգևատրեց մի շարք զինվորականների ու ոստիկանության ծառայողների: Շնորհավորելով Հայաստանի անկախության տոնի առթիվ` Սարգսյանը նշեց. «Սրանք սոսկ ՀՀ պետական պարգևներ չեն, անկախության և ազատության պարգևներ են, այն անկախության ու ազատության, որ ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով»: […]
13:50 21.09.2018
Հայաստանի անկախությունը որևէ կերպ չի տուժում քաղաքական փոփոխություններից։ Ավելին, այդ վայրիվերումներն ամրապնդում են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր լրագրողներին իր կարծիքն ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողի այն հարցին, թե ինքը տեսնո՞ւմ է ոչ թե երկու պետության, այլ միասնական Հայաստանի հեռանկարը, Տոնոյանը պատասխանեց․ «Իհարկե, ես արդեն միասնական Հայաստանն եմ կառուցում»։
13:49 21.09.2018
Արցախի պաշտպանության բանակն ունի զինատեսակների բավարար տեսականի, որով կարող է տարբեր գործողություններ իրականացնել՝ ըստ անհրաժեշտության։ Այդ տեսականին անընդհատ ընդլայնվում է։ Այս մասին այսօր լրագրողների հարցին պատասխանելիս ասել է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նոր համալրումների վերաբերյալ բանակի հրամանատարը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ մշտապես թարմացնում են եղած տեսականին։ 2016 թվականի համեմատությամբ զինատեսակների տեսականու […]
13:47 21.09.2018
Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը հաստատում է, որ հաճախ իրենք էլ են ծնողներից կամ ծառայողներից ստանում բողոքներ՝ երբեմն իրական, երբեմն իրականությանը չհամապատասխանող, սակայն զբաղվում են դրանցով ցանկացած դեպքում։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում Լևոն Մնացականյանը նշեց, որ հագուստի վերաբերյալ բողոքների շատ քիչ մասն է, որ լուծման կարիք է ունենում։ Սննդի վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքում, ինչպես տեղեկացրեց Մնացականյանը, […]
13:46 21.09.2018
Սահմաններում իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է։ Անկախության օրվա հանդիսավոր ընդունելությունից առաջ առաջին հերթին այս մասին լրագրողներին տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողի այն դիտարկմանը, որ ասում են՝ Հայաստանն այնքան էլ անկախ չէ, կիսանկախ է, Տոնոյանը պատասխանեց․ «Չկա տենց բան… մենք սեպտեմբերի 21-ին՝ 1991 թվականին, ձեռք ենք բերել անկախություն, և ինքնակառավարվում ենք շատ հզոր կերպով։ […]
13:42 21.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների: Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք […]
13:34 21.09.2018
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների դեմ ուժեղացնում են լարվածությունը ռուս-ամերիկյան հարաբերություններում ու թեժացնում են գլոբալ անկայունությունը: Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ «կրակի հետ խաղալը» հիմարություն է ու վտանգավոր: «Պատժամիջոցային մեքենայի վաշինգտոնյան օպերատորին խորհուրդ ենք տալիս թեկուզ մակերեսորեն ծանոթանալ մեր պատմությանը, որպեսզի զուր տեղը իրար չխառնվեն: […]
13:23 21.09.2018
Ֆրանսիացի Ֆիլիպ Ժիյեն իր տանը բնակվում է 400 սողունների հետ, տեղեկացնում է Reuters-ը: Տղամարդն ավելի քան 2 տասնամյակ իր բնակմակերեսը կիսում է սարսափազդու մողեսների, կոկորդիլոսների, ալիգատորների, պիթոնների և այլ կենդանիների հետ: Արտասովոր հարևանների հարցում շրջապատն առարկություն չունի:
13:13 21.09.2018
ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 21-ին «Արիության մեդալ»-ով պարգևատրվեց պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանը: Հովհաննեսը 2016-ի ապրիլյան պատերազմի մասնակից է, նա ապրիլի 3-ին Թալիշում մարտական գործողությունների ժամանակ ոտքի հրազենային վիրավորում է ստացել, հետո կրկին դիրքեր բարձրացել: Մայիսի 13-ին Հովհաննեսը վիրավորում է […]
13:12 21.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
13:03 21.09.2018
Որոշ իսպանական խանութներ հասույթի անկման պատճառով կարող են սկսել գումար գանձել հաճախորդից` հագուստ փորձելու համար: Նման առաջարկով է հանդես եկել Կաստիլիա-Լեոն ինքնավար համայնքի ֆինանսատնտեսական հարցերով խորհրդական Մարիա դել Պիլար դել Օլմոն: Խորհրդականի խոսքերով` իշխանությունները մտադիր են նման քայլի դիմել հենց հաճախորդների խորամանկության պատճառով: Նա ասել է, որ հաճախորդները խանութում փորձում են հագուստը, ապա պատվիրում առցանց […]
12:49 21.09.2018
Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում բրոնզե 4 առյուծների կողքին կանգնեցվել է առյուծի ևս մեկ արձան, որը, սակայն, մյուսների պես չի լռում: Այս մասին հայտնում է TCH-ը: Հաղորդվում է, որ արհեստական բանականության շնորհիվ նոր արձանը կարողանում է բանաստեղծություններ շարադրել անցորդների համար: Բոլոր ցանկացողներին առաջարկվում է սենսորային էկրանին գրել ցանկացած բառ, ու գիշատիչը հենց այդ բառը կօգտագործի իր ստեղծագործությունում: […]
12:48 21.09.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Նա հրաժարվել է սեղմել նրա ձեռքը, հաղորդում է Daily Express-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում՝ Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Մեյը եղել է եվրոպացի առաջնորդների խմբում, երբ նրանց է մոտեցել Մերկելը։ Վարչապետը ժպտացել է և թեքվել դեպի Մերկելը, սակայն վերջինն […]
12:40 21.09.2018
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ընդունել է ԱՊՀ ու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների գլխավոր դատախազներին, որոնք ժամանել են Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կոորդինացիոն խորհրդի 28-րդ և ՇՀԿ երկրների գլխավոր դատախազների 16-րդ նիստին, հայտնում են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված ու անդրազգային, ահաբեկչության, արմատականության ու ծայրահեղականության դեմ պայքարի, գլոբալ […]
12:39 21.09.2018
61 տարեկան հասակում այսօր առավոտյան հանկարծամահ է եղել Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Ծանր վիճակում նրան տեղափոխել են Հանոեի կենտրոնական ռազմական հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Չան Դայ Կուանգն իրավունքի պրոֆեսոր էր, գերազանց տիրապետում էր չինարենին: 2011-2016թթ. եղել է Վիետնամի հանրային անվտանգության նախարարը: 2016թ. ապրիլին ընտրվել է Վիետնամի նախագահ:
12:33 21.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Քաղաքում տոն է»,- նշեց վարչապետը: Ուղիղ եթերով ժողովրդին դիմելու պատճառն, ըստ վարչապետի, քաղաքում տիրող տոնական տրամադրությունն է, նաև այն, որ հնարավոր է` ոչ բոլորը գիտեն սպասվող միջոցառումների մասին: «Այսօր տասնյակ համերգներ են լինելու, ժողովրդական տոնախմբություն է լինելու, ցանկացա տեղյակ […]
12:25 21.09.2018
«Մենք տեսնում ենք օրեցօր պառակտված հասարակություն, որևէ տնտեսական հաջողություն չենք տեսնում», – այս խոսքերով Անի Զախարյանը բացատրեց նոր նախաձեռնություն սկսելու նպատակը: Այս մասին նա ասաց այսօր ShantNews.am-ի մասնակցությամբ կայացած ասուլիսում: Զախարյանի խոսքով` քաղաքական մեծամասնություն կազմելու ձգտումը, որ մնացել է Հանրապետական կուսակցությունից, արատավոր երևույթ է: Նրա խոսքով` պետք է քաղաքական ուժերին ռեալիզացվելու հնարավորություն տալ: Անի Զախարյանի […]
12:15 21.09.2018
Նյու Յորքում բնակվող հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները ցուցադրության են հանվել Ստամբուլի Ժամանակակից արվեստի պատկերասրահում: Այս մասին Ձիթողցյանը տեղեկացրել է իր ինստագրամյան էջում: Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկանից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղանկարներ: Դրանք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, […]
12:13 21.09.2018
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի՛ էջմիածնեցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անկախությունը նախ և առաջ հոգեվիճակ է, աշխարհայացք և մտածելակերպ, որ պայմանավորում է յուրաքանչյուրիս վարքագիծը, պետականության գիտակցումն ու գնահատումը։ Այս տարի […]
12:04 21.09.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է քաղաքացիներին Հայաստանի անկախության տարեդարձի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը հատուկ խորհուրդ կրող այն օրն է, երբ մեծ վստահությամբ կարող ենք հայտարարել՝ մենք ենք մեր ներկայի ու գալիքի պատասխանատուն: Այդ վստահությունն այսօր, այո, ավելի քան ամուր հիմքերի վրա է, որովհետև հայ ազգն […]
11:56 21.09.2018
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը կրկին հիշեցրեց` այսօր ոչ թե անկախության 27-ամյակը պետք է նշել, այլ ինքնորոշման: «Եթե դու ունես այգի և այգուց ուզում ես տեղափոխվել այլ այգի, ի՞նչ կմտածես ապագայի մասին` ծա՞ռը տանել, թե՞ պտուղները, բնականաբար, ծառը, որ հաջորդ տարի էլ պտուղ ունենաս, մեր ինքնորոշումն է ծառը: Չի […]
11:40 21.09.2018
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ Անկախության տարեդարձը: «Սիրելի հայրենակիցներ, մեծ ակնածանքով և խորին հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի […]
11:32 21.09.2018
«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեական արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների […]
11:22 21.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳ նախարար […]