18:54 21.09.2018
Իտալական Պադուա քաղաքում առաջին ստորջրյա դիսկոտեկն է կազմակերպվել, հայտնում է ТСН-ը: Աղբյուրը նշում է, որ որպես պարակումբ է ծառայել սովորական լողավազանը: Այն լցված է 4 միլիոն լիտր ջրով, այցելուներն էլ պարել են հատուկ ստորջրյա թթվածնային սաղավարտներով: «Պարահրապարակ» մտնելու հնարավորություն ունեցել է այդտեղ գտնվող յուրաքանչյուր ոք, հաղորդվում է, սակայն, որ ոչ բոլորն են ցանկացել զգալ ստորջրյա […]
18:45 21.09.2018
Ռիհաննան նշանակվել է Բարբադոսի արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում է CNN-ը: Աղբյուրի փոխանցմամբ` Ռիհաննան Բարբադոսի իշխանությունների հրամանով զբաղվելու է տուրիզմի, կրթության և ներդրումների ներգրավման հարցերով: Երգչուհին 2008թ. նշանակվել էր Բարբադոսի մշակութային դեսպան և սերտ համագործակցել Բարբադոսի տուրիզմի նախարարության հետ: Այժմ նա կկարողանա հանդես գալ իր երկրի անունից և ներկայացնել այն տարբեր երկրներում:
18:33 21.09.2018
ՀՀ վարչապետի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, սեպտեմբերի 21-ին կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին: Շնորհավորելով տոնական օրվա առթիվ` վարչապետը խոսեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության կարևորության մասին: Նա նշեց` անհրաժեշտ է նոր խթան հաղորդել տնտեսությանը, որի հենասյունը կլինի ազատ և արդար քաղաքացին, ով […]
18:16 21.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտեց խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: «ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից: ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են ազատորեն մուտք գործել վարչապետի, հետագայում` […]
18:10 21.09.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցել են ոստիկանության ղեկավարությունն ու գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները: Անկախության տոնի առթիվ շնորհավորական խոսք է ասել ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Ելույթից հետո բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ու վետերաններ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու […]
17:57 21.09.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում` Բաղրամյան 26-ում, մեկնարկել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությունը: Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է տոնական ընդունելությունից մի հատված: Ընդունելությանը մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, մշակույթի գործիչներ և այլք: Նշենք, որ վարչապետն այսօր ուղերձով դիմելու է ՀՀ քաղաքացիներին: Ն
17:44 21.09.2018
Avito կայքում վաճառվում են հերթի տեղեր Iphone-ի նոր մոդելների գնման համար: Դրանց արժեքը հասնում է մինչև 250 հազար ռուբլու: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը: Նշենք, որ Ռուսաստանում Iphone նոր մոդելների վաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 28-ին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքները՝ iPhone XS Max, iPhone XS և iPhone XR: […]
17:33 21.09.2018
Կալիֆոռնիան ԱՄՆ-ի առաջին նահանգն է, որն արգելում է սառն ըմպելիքների համար նախատեսված պլաստիկե ձողիկների օգտագործումը: Այս մասին օրենքն օրերս ստորագրել է նահանգապետ Ջերի Բրաունը, հայտնում է USA Today-ը: Հաղորդվում է, որ նոր օրենքի համաձայն՝ նահանգի ռեստորաններում մատուցողները պարտավորվում են ըմպելիքի հետ չմատուցել նման ձողիկեր: Արգելքը չի գործում արագ սննդի ռեստորանների վրա: Օրենքը չպահելու դեպքում օրինախախտը […]
17:32 21.09.2018
Ադրբեջանի նախագահն իր այսօրվա ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանի կազմից դուրս Արցախին որևէ կարգավիճակի տրամադրումը։ Իլհամ Ալիևի ելույթի այս հատվածը փոխանցելիս ադրբեջանական մամուլն այն կապակցում է այն հայտարարության հետ, թե իբր Արցախը «պատմական ադրբեջանական տարածք է»։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բնույթին, կողմերի ընդունված սկզբունքներին ու միջազգային նորմերին։ Խնդիրն այն է, […]
17:22 21.09.2018
Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 20-ին Դամասկոսի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովսեփ եպիսկոպոս Առնաությանի, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նորա Արիսյանի հետ: ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի […]
17:02 21.09.2018
Վրաստանում տղամարդն ընկել է վրացական ճաճա կոչվող ալկոհոլային խմիչքով լի ցիստեռնի մեջ: Այս մասին տեղեկացնում է «Գռուզիա օնլայն» կայքը: Տուժածը ներկա պահին գտնվում է հիվանդանոցնում: Բժիշկների փոխանցմամբ՝ տղամարդու առողջական վիճակը կայուն է: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության համաձայն՝ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:
16:37 21.09.2018
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է, որ դրանք, չնայած կատարյալ չեն, սակայն համեմատելու էլ չեն նախկին ընտրությունների հետ: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ընտրություններն առավելագույնն արդար են լինելու: «Այդ արդարության համար լծված է նաև պետությունը՝ ոստիկանությամբ, ազգային անվտանգությամբ, դատախազությամբ, համայնքներով: Սա հետհեղափոխական շրջանի որպես առաջին […]
16:27 21.09.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում այսօր դրված հաղորդագրության համաձայն՝ գիշերն իրենց բանակն անցկացրել է խոշոր զորավարժությունների գիշերային փուլը՝ կրակոցներով, զորաշարժերով և այլն։ Այս վարժանքների մասին տեղեկություններին արժանահավատություն հաղորդելու համար Ադրբեջանի ՊՆ-ն տեղադրում է լուսանկարներ, որոնք մինչ այդ վերագրել էր այլ զորավարժությունների։ Ստորև ներկայացված լուսանկարները լիարժեք կրկնություն են։ Մեկը ներկայացվել է որպես հուլիսին անցկացված գիշերային վարժանքի դրվագ, […]
16:19 21.09.2018
Կոլումբիան դարձել է ֆեյսբուքյան ժամադրությունների նոր ծառայությունը փորձարկելու հարթակ, քանի որ կոլումբացիների շրջանում նման ծառայությունները շատ տարածված են, հաղորդում է Tech Crunch պորտալը: Առայժմ օգտատերերը կարող են միայն իրենց պրոֆիլները ստեղծել, բայց շուտով հնարավոր կլինի ընդլայնել ծառայությունից օգտվելու հնարավորությունները: Գրանցման համար անհրաժեշտ է պատասխանել 20 հարցի: Օրինակ, «Ինչպիսի՞ն է քո իդեալական օրը»: Հիմնվելով ընդհանուր հետաքրքրությունների […]
15:58 21.09.2018
Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Վրաստանին ինքնիշխանության, անկախության, միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության, ինչպես նաև օրենքի իշխանության ամրապնդման հարցերում։ Վրաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը։ Խոսնակը հիշեցրել է իրենց միասնական դիրքորոշումը ռուս-վրացական պատերազմի մասին, այն է՝ Ռուսաստանը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Սրանից հետ […]
15:38 21.09.2018
27 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց անկախ Հայաստան կերտելու որոշման օգտին: ՀԱԿ փոխնախագահ, անկախության հռչակագիրը Ազգային ժողովում կարդացած Արամ Մանուկյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում շնորհավորել է ՀՀ Անկախության 27 ամյակը: «Այսօր մեր ժողովրդի լավագույն օրն է: Լավագույնն է, որովհետև այն պատմական է. մեր սերունդը իրականացրել է մեզ նախորդող սերունդների իղձը, մենք […]
15:36 21.09.2018
«Պլաստիկ Հիսուս» կեղծանունով հանդես եկող փողոցային նկարիչը ճաղեր է անցկացրել Հոլիվուդի Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա, որ պատկանում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Նկարիչը ճաղերն ամրացրել է սոսնձվող ժապավենով ու հայտարարել, որ պարզապես կատակել է: «Նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության օրվանից նրան բանտ նստեցնելու կոչեր են եղել, և այսօր նա հայտնվել է ճաղերի հետևում»,- հայտարարել […]
15:30 21.09.2018
Ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սպանության փորձի պատմությունը նմանվում է Լոխ-Նեսի հրեշի պատմությանը, քանի որ շատերը հայտարարում են, թե տեսել են նրան, բայց ապացույցներ չկա։ Այս համեմատությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա արդեն լոխնեսյան հրեշի մասին հիշեցնող պատմության է նմանվում, երբ բոլորը նրան տեսել են, բոլորը համարյա խոսել […]
15:13 21.09.2018
Մեր քաղաքում նախադպրոցական հաստատությունների թվաքանակի ու սպասարկման բացթողումներ կան, որոնք պետք է արագ լուծում ստանան: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Երևանցիներ» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: «Ես խոսել եմ մի ո՛չ պոպուլյար բանի մասին, որը կա: Մենք չունենք անհրաժեշտ քանակի նախադպրոցական հիմնարկներ, և շատ ժամանակ երեխաները հերթ են կանգնում, […]
15:06 21.09.2018
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին «ուղղել սխալը» և դադարեցնել Չինաստանի և Ռուսաստանի միջև շարունակվող ռազմական համագործակցության հետ կապված պատժամիջոցները, հաղորդում է AFP-ն: «Չինական կողմը չափազանց վրդովված է Միացյալ Նահանգների անհիմն գործելակերպից»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեն Շուանը: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները լրջորեն վնասում են երկու երկրների […]
15:00 21.09.2018
Ուղևորատար ինքնաթիռը, որ պետք է վայրէջք կատարեր Իռլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում, հրաշքով փրկվել է կործանումից, երբ վերջին պահին օդաչուն որոշել է ռիսկի չգնալ ու ընդհատել է վայրէջքը՝ նորից օդ բարձրացնելով ինքնաթիռը։ Այս մանևրի տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում։ Օդանավակայանի տարածքում սաստիկ ուժեղ քամի է եղել, և եթե ինքնաթիռն այդ պահին վայրէջք կատարեր, կարող էր շրջվել կամ […]
14:47 21.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ միասին շրջում է Հանրապետության հրապարակի տարածքում: Քայլելիս վարչապետին են մոտենում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են նկարվել նրա հետ: https://www.youtube.com/watch?v=OEs45orffjA
14:28 21.09.2018
Վրաստանը պարտադիր պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլի հայտարարությանը: Վրաստանի վարչապետը նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ու ինքն այդ հարցի շուրջ նույն տեսակետն ունեն: «Վրացական երազանքի» համար միջազգային գլխավոր երկու առաջնահերթություն կա՝ Վրաստանը պարտադիր պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: […]
14:24 21.09.2018
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հնչեցրած քննադատությանը: «Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան […]
14:16 21.09.2018
ՀՀ Անկախության օրը շնորհավորելով է քարոզարշավն ամփոփել «Ժառանգություն» կուսակցությունը: Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իրենք հրաշալի հանդիպումներ են ունեցել, շփվել են քաղաքացիների հետ, լսել առաջարկներ ու ներկայացրել իրենց տեսլականը: «Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ, վկաներով ու անվկա: Այդ հրաշալի հանդիպումների ընթացքում տեսել ենք հայի տեսակը, չմարող երևանցու ոգին: Բոլորս միասին, նույն քաղաքում, նույն […]
14:15 21.09.2018
Պերուում Յունգարի քաղաքապետի աջակողմյան՝ «Մենք Պերուն ենք» կուսակցության թեկնածուի անունը Հիտլեր Ալբա Սանչես է: Այդ փաստը վրդովվեցրել է վերջինիս հայրենակից Լենին Ռոդրիգես Վալվերդեին, հաղորդում է պերուական RPP ռադիոկայանը: Լենին Ռոդրիգես Վալվերդեն դիմում է ներկայացրել ընտրական մարմիններին՝ պահանջելով մերժել Հիտլերին քաղաքապետի պաշտոնում գրանցվելու հարցում: 2011-2014 թվականներին Հիտլեր Ալբա Սանչեսն արդեն զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը՝ «Պերուի […]
14:10 21.09.2018
«Մեր սահմաններում իրավիճակը կարելի է գնահատել որպես կայուն հանգիստ։ Իհարկե, որոշակի խախտումներ լինում են, և այդ խախտումները հիմնականում սահմանափակված են կրակոցներով՝ հրաձգային զենքերից, այն էլ՝ մանր տրամաչափի»,- այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Հրամանատարի խոսքերով՝ խոշոր տրամաչափի զենքերով խախտումներ գրեթե չկան, իսկ հայկական կողմից աշխատում են այդ […]
14:07 21.09.2018
«Քարոզչական փուլը հատուկ էր նրանով, որ հետհեղափոխական ժամանակահատվածում էր: Կա նաև մի դրական բան, հանրությունն ունի արդար ընտրություններ անցկացնելու ներքին համոզում և ցանկություն»,- սեպտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը: Ամփոփելով քարոզարշավի ընթացքը՝ քաղաքապետի թեկնածուն այն դրական գնահատեց, սակայն խոսելով հավասարության մասին՝ նշեց, որ 30 տարվա մեջ հավասար պայմաններ […]
14:06 21.09.2018
2019 թվականի հունվարից Վրաստանի խորհրդարանը Քութայիսից հնարավոր է՝ տեղափոխվի Թբիլիսի: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի «Առաջին ալիքին»: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օրենսդիր մարմինը Քութայիսից Թբիլիսի տեղափոխելու վերաբերյալ արդեն ընդունվել է համապատասխան որոշում: Վրաստանի խորհրդարանը Քութայիսում իր աշխատանքներն սկսել է 2012 թվականի հոկտեմբերի 21-ից: Հենց այդ ժամանակից սկսած Քութայիսը համարվում է երկրի խորհրդարանական մայրաքաղաքը: […]
13:57 21.09.2018
Պաշտպանության բանակում վերահսկողությունն ուժեղացվել է և՛ համապատասխան մարմինների, և՛ զորամասերի հրամանատարների կողմից, սակայն վառելիքի չարաշահման մասին խոսք չկա։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ այն խոսակցությունները, թե վառելիքի փոխարեն ջուր է լցված եղել տեխնիկայի մեջ, Մնացականյանը, որ այդ ժամանակ արդեն բանակի հրամանատարն էր, հերքում է։ […]