17:30 20.09.2018
5-6 օր տևողությամբ զորավարժության ընթացքում այսօր Ադրբեջանի զինված ուժերը սկսել են կրակային փուլը, որի ժամանակ զրահատանկային ու հրթիռահրետանային տեխնիկայի օգնությամբ իրականացրել են կրակային վարժանքներ։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Կրակային փուլում ինքնաթիռներով և ուղղաթիռներով էլ իրականացվել են օդային հարվածներ «պայմանական հակառակորդի» ուղղությամբ, պարաշյուտներով իջեցվել է օդային դեսանտ և այլն։ Զորավարժության ընթացքին հետևել […]
17:24 20.09.2018
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ […]
17:22 20.09.2018
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված դպրոցական առողջ սննդին, որին ներկա է գտնվել նաև օլիմպիական խաղերի եռակի մասնակից, արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում մարզիկը խոսել է ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ձեռքբերումների մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող է հանդես եկել Սլովակիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: 67 […]
17:16 20.09.2018
2018 թվականի անցած ամիսների ընթացքում՝ մինչև սեպտեմբերի կեսերը, 22 հարձակում է եղել 28 լրագրողի վրա, ինչը քառապատիկ գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը։ Նախորդ տարի Գերմանիայում եղել էր ընդամենը 5 հարձակում։ Այս մասին հայտնել է Գերմանիայում գործող ECPMF մոնիթորնիգային կազմակերպությունը։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հարձակումների մեծ մասը կատարվել է Գերմանիայի արևելյան նահանգներում։ Հարձակումները դեպքերի մեծ մասում […]
17:06 20.09.2018
Օրերս Արցախում էր լատվիացի լրագրող, քաղաքական վերլուծաբան Կրիստիան Ռոզենվալդսը: Սա լրագրողի առաջին այցը չէր: «Արցախում էի նաև 1998թ., շատ տներ վերակառուցված չէին: Այն, ինչ տեսա այս անգամ, անհամեմատելի էր: Այսօր ես տեսնում եմ, որ երկիրը ձևավորվել է, գործում են բոլոր ինստիտուտները»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կ. Ռոզենվալդսը: Ըստ Ռոզենվալդսի` Արցախը աշխարհին ավելի ճանաչելի […]
17:05 20.09.2018
Երեկ հայտնել էինք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ: Իսկ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ արգելքը մեկ տարով հետաձգվել է: https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/1898315453549200
16:57 20.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գևորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը և Շիրակ Թորոսյանը: ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության […]
16:47 20.09.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում է Եգիպտոս կատարելիք պաշտոնական այցին: Այսօր արդեն նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հանդիպելու է նաև Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/553709641760837?__xts__[0]=68.ARCUn6DURZDCG8gMYzpk0BU7tx8SL5HlP7ENiHTPdzrkx-RHtYWZvIC1gLHx3q6S1SjtujkudJTjYmKQoSWMtKS49mA66pdEtfKOXzX1NbH3F4dA0CFIO9g6sl-u3ZnWM0R0CE2yZVpD9VpSiyskfRzw18xNKsrql8EAsOk3IXROtLSQ3R44&__tn__=-R
16:44 20.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել՝ նվիրված ֆրանկոֆոն ավանի Հայաստան տաղավարի կազմակերպչական հարցերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Հանդիպման ընթացքում ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչներին տեղեկացվել է, որ հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ֆրանկոֆոն ավանը հանդես է գալու մեկ միասնական 240 քմ մակերես […]
16:37 20.09.2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը: «Նախագահը չի պլանավորում մասնակցել»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Վերջինս հրաժարվեց մանրամասնել ու ներկայացնել չմասնակցելու պատճառները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ Անկախության օրվա տոնակատարությանը հրավիրելու են ՀՀ երեք նախագահներին:
16:33 20.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ […]
16:28 20.09.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի երեք գործ է բավարարել: Լիարժեք բավարարվել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Հաջորդ բավարարված […]
16:21 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]
16:19 20.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի գրասենյակից: «Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, և «Մեկ գոտի, […]
16:14 20.09.2018
Սեպտեմբերի 17-18-ին Հայաստանի զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն: Դրա նպատակներն են եղել կատարելագործել դասակների և վաշտերի հրամանատարների կարողություններն ու հմտությունները, գործնական ունակությունները․ հարձակողական գործողությունների ընթացքում ստորաբաժանման կազմով ներդաշնակ գործելու տեսանկյունից, կրակի կառավարումը արդյունավետ իրականացնելու տեսանկյունից, հակագրոհը կազմակերպելու տեսանկյունից։
16:13 20.09.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև առկա փոխգործակցության մակարդակը: Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ […]
16:07 20.09.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով կոնսուլտացիաները շարունակվում են: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ կապված ՀԱՊԿ արձագանքին անդրադառնալով` նախարարը նշեց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես, արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք […]
16:06 20.09.2018
Հնդկաստանում ներքին չվերթ իրականացնող Jet Airways ավիաընկերության օդանավը Մումբայից Ջայպուր թռչելիս սեպտեմբերի 20-ին հարկադիր վերադարձել է օդանավակայան՝ 30-ից ավելի ուղևորների ինքնազգացողության կտրուկ վատանալու պատճառով: Օդ բարձրանալուն պես ուղևորների մոտ սկսվել է ուժեղ գլխացավ, շատերի քթից և ականջներից արնահոսել է: Պարզվել է, որ օդանավի անձնակազմը մոռացել է կարգավորել օդանավի սրահի ճնշումը: Մումբայի օդանավակայան վերադառնալով՝ ուղևորներին բժշկական […]
15:58 20.09.2018
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդ կաթոլիկներին հարգել իրենց և ուրիշների ծնողներին, տեղեկացնում է ТАСС-ը: Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ներկայացրել է աստվածաշնչյան 4-րդ պատվիրանը՝ հարգի՛ր հորդ ու մորդ: Նա կոչ է արել հարգել այն մարդկանց, ովքեր կյանք են պարգևում: «Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրի՛ր և վերադարձի՛ր նրանց մոտ. հնարավոր է՝ […]
15:54 20.09.2018
Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորել են ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին, այս […]
15:41 20.09.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]
15:40 20.09.2018
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի առաջնագիծ այցելության ընթացքում վարչապետին ցուցադրել են Պաշտպանության բանակի սպառազինության նոր նմուշներ, որոնց պատկերները երևացել են ցույցը ներկայացնող տեսանյութերում։ Մասնավորապես, վարչապետին ցուցադրել են հեռակառավարվող կրակակետ։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է զինատեսակի օպերատորը՝ ստանալով զենքին կցված տեսախցիկի հեռարձակում, ջոյստիկով կառավարում զենքը՝ պտտում այն այս ու այն կողմ, կրակում և այլն։ Սա զինատեսակն […]
15:39 20.09.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությանը բանակցություններ վարել Հայաստանի հետ ու բացել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ։ Այս մասին հայտնում է հանձնախմբի կայքը։ Կոչի մեջ նշվում է, որ այդ չվերթի անհրաժեշտությունը կա, քանի որ հիմա ամերիկացիները Հայաստան հասնելու համար ստիպված են ընտրել միջանկյալ կանգառով երթուղիներ, որոնց կանգառը […]
15:34 20.09.2018
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունների թեմայով քննարկման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հայտարարել է, որ քաղաքական ուժերի քարոզչության և սեփական ծրագրերը ներկայացնելու շատ կարճ ժամանակ է տրամադրվել: Չնայած դրան՝ ըստ Աշոտ Մելիքյանի՝ ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, կարողացել են հավասար լուսաբանել քարոզչությունը՝ կուսակցություններին ու դաշինքներին տալով հավասարաչափ եթերաժամ կամ տարածք: […]
15:30 20.09.2018
«Հույս ենք տածում, որ 3 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, երևանցին իր գիտակից որոշմամբ կբերի այն թիմերին, որ հետո իրական, սիրո, համագործակցության ու համերաշխության մթնոլորտում կդառնան Երևանի ծառայակիցները»,- սեպտեմբերի 20-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Շրջայցեր, հանդիպումներ, շփումներ քաղաքացիների հետ, ծրագրի ներկայացում ու նաև առաջարկներ համաքաղաքացիներից: «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու […]
15:28 20.09.2018
Քարոզարշավն «արդյունավետ», իսկ ավագանու առաջիկա ընտրությունները «աննախադեպ» որակեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը: Աննախադեպ, որովհետև առաջին ընտրություններն են հեղափոխությունից հետո, հետաքրքրությունն ու պատասխանատվությունը մեծ է: Քարոզարշավն էլ արդյունավետ էր, որովհետև դրա ընթացքում ակնհայտ խախտումներ չեն արձանագրվել՝ համակարգված ընտրակաշառքներ, վարչական լծակների օգտագործում, դպրոց մանկապարտեզների ներգրավում գործընթացում չի եղել: «Տեղյակ եմ 2 քրեական գործ հարուցելու մասին, […]
15:18 20.09.2018
Ուկրաինական «Ազգային ճակատ» նախաձեռնության դիմակավորված անդամներն այսօր անցկացված ցույցի ընթացքում փորձել են ներխուժել տեղական խորհրդարանի շենք, ինչի արդյունքում բախում է տեղի ունեցել իրավապահների հետ։ Ոստիկաններից մեկը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ցուցարարների շրջանում տուժողների մասին տեղեկություններ դեռ չկան։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական մամուլը։ Բախումը եղել է այն բանից հետո, երբ մի քանի հարյուր ցուցարարների […]
15:05 20.09.2018
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին դելիկատես համարվող 2 տոննա սունկ է նվիրել՝ ի նշան իրենց հանդիպման: Այս մասին Սեուլում կայացած ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի ներկայացուցիչը: Սնկերը կբաժանվեն բոլոր այն ընտանիքներին, որոնք դեռևս չեն հասցրել հանդիպել Հյուսիսային Կորեայում գտնվող իրենց հարազատներին: «Մենք ընտրել ենք միջին տարիքի շուրջ 4000 […]
15:02 20.09.2018
Նիդերլանդների Օսս քաղաքում հեծանիվով երեխաներ են ընկել գնացքի տակ, 4 երեխա մահացել է: Այս մասին հայտնում է The Associated Press-ը: Հայտնում են, որ գնացքի տակ է ընկել այսպես կոչված բեռնատար հեծանիվը, որը սովորաբար օգտագործվում է երեխաներին տեղափոխելու համար: Տեղի ոստիկանությունը հաստատել է, որ պատահարի հետևանքով 4 երեխա տեղում մահացել է, իսկ մեծահասակները ստացել են ծանր վնասվածքներ:
14:58 20.09.2018
«Մենք մտածում ենք, որ Երևանը պետք է լինի համայն հայության մայրաքաղաքը: Ընդհանրապես ամբողջ աշխարհի հայությունը պետք է մտահոգ լինի Երևանով և Հայաստանով»,- «Շանթ ՀԸ»-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Անդրադառնալով համայն հայության մայրաքաղաքի գաղափարին՝ քաղաքապետի թեկնածուն նշել է, որ ցանկացած հայ պետք է գիտակցի, որ դա […]