12:23 22.09.2018
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը:
12:16 22.09.2018
Ադրբեջանն առայժմ չի կարող մտնել ՀԱՊԿ կազմ, քանի որ դրա համար պայմանավորվածությունը պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությամբ, այդ թվում՝ Հայաստանի, բայց Հայաստանը թույլ չի տա նման որոշման կայացումը։ Այս մասին, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ Պատգամավորը նշել է, որ ինքը կողմ է […]
11:58 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը, այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի և հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ: Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին […]
11:49 22.09.2018
«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել` քաղաքացիներին տեղեկացնելով, որ վերջին ամիսներին առաջացած խնդիրները շուտով կվերանան: «Հարգելի՛ քաղաքացիներ, Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը և վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել և շահագործման են հանձնվել նաև տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։ Ավտոպարկի թարմացման և […]
11:30 22.09.2018
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի ՍոցիալիստականՀանրապետության փոխնախագահ, տիկին Դան Թհի Նոկ Թինին, այս մասին տեդեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից: Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետևողական […]
11:22 22.09.2018
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրակաշառք տալու (խոստանալու) առերևույթ դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին նյութեր են ուղարկվել այն մասին, որ Երևանի […]
11:16 22.09.2018
Երևանը սեպտեմբերի 23-ին քաղաքապետ կունենա: Նախընտրական քարոզարշավը սեպտեմբերի 21-ին ավարտվեց, այսօր լռության օր է: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այդ օրը դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն ունի «Իրազեկ քաղաքացիների […]
11:13 22.09.2018
Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]
10:45 22.09.2018
Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]
01:00 22.09.2018
Աստղային ոճաբան Էնդրյու Ֆիտցսիմոնսը բացահայտել է Քարդաշյան քույրերի գեղեցիկ վարսերի գաղտնիքը, գրում է The Sun-ը: Ոճաբանն աշխատել և աշխատում է հոլիվուդյան դերասանուհիների հետ, ինչպես նաև Քորթնի Քարդաշյանի անձնական ոճաբանն է: Հարթության և փայլի գաղտնիքը չոր բուսայուղն է: Ոճաբանը քսում է յուղը մազի վերին շերտին և փայլեցնող արդյունք է ստանում: Նա խորհուրդ է տալիս օգտագործել չոր […]
00:50 22.09.2018
Օդային լուսանկարչական սարքը լուսանկարել է փղի դիակ, այն բանից հետո, երբ բնապահպանները հայտնաբերել են Բոտսվանայում վերջին ամիսներին դաժանաբար սպանված 87 փիղ, տեղեկացնում է Reuters-ը: Աղբյուրն այս իրադարձությունը որակել է «կատաղած որսագողություն»:
00:30 22.09.2018
Գիտնականները Ռուսաստանի տարածքում աշխարհի ամենահին կենդանատեսակի հետք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Science-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված հետքը 558 միլիոն տարվա վաղեմություն ունի: Ուսումնասիրությունները կատարվել են Ավստրալիայի ազգային համալսարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Գերմանիայի Բրեմենյան համալսարանի գիտնականների կողմից: Հնագույն կենդանատեսակներին գիտական շրջանակներում անվանում են «դիքինսոնիա»: Դրանք ապրել են 635-542 միլիոն տարի առաջ: Մինչև այժմ, սակայն, […]
00:17 22.09.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ Brexit-ի մասին ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի բանակցությունները փակուղի են մտել, տեղեկացնում է Reuters-ը: Նա անընդունելի է համարել ԵՄ-ի այն դիրքորոշումը, ըստ որի, կազմակերպությունը առանց որևէ բացատրության մերժում է Բրիտանիայի առաջարկները: Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է հարգի Բրիտանիային: «Մենք փակուղում ենք: Բանակցությունների այսչափ ուշ փուլում անթույլատրելի […]
23:53 21.09.2018
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո դոլարային համակարգի ու հենց դոլարի հանդեպ հետաքրքրությունը կտրում նվազել է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ ուղղված ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցներին, ապա մենք արդեն դադարել ենք որևէ բանից զարմանալ… Մենք հերթական անգամ համոզվում […]
23:31 21.09.2018
Անկարայի դատարանը ձերբակալել է ավստրիացի լրագրող Մաքս Ցիրնգաստին ահաբեկչական ընկերության քարոզչության համար, տեղեկացնում է NTV -ն: Աղբյուրի փոխանցմամբ` լրագողը բերման էր ենթարկվել սեպտեմբերի 11-ին, Անկարայում, իսկ հինգշաբթի ձերբակալվել էր: Ինչպես նշվում է, լրագրողը հոդվածներ էր հրապարակել Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության մասին: Ցիրնգաստը հերքում է մեղադրանքը` նշելով, որ նա սոցիալիստ է և որևէ խմբավորման անունից […]
22:00 21.09.2018
Գյումրիում այսօր Սասնա ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խումբը մամուլի ասուլիս է հրավիրել կուսակցության սեպտեմբերի 29-ին տեղի ունենալիք համագումարից առաջ: Անցկացված ասուլիսի ընթացքում նախաձեռնող խումբը ներկայացրել է գործունեության շարժառիթները : Մինչև համագումարը, նախաձեռնող խմբի անդամները հանդիպումներ են ունենալու տարբեր մարզերում, բացելու են կուսակցության գրասենյակներ։ Նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ աջակցում են գործող կառավարությանը, բայց հեղափոխությունը դեռ […]
21:49 21.09.2018
«Իմ քայլը» դաշինքը Անկախության օրվա տոնական տրամադրությամբ սկսեց ու ավարտեց քարոզարշավի վերջին օրը: Քարոզարշավի մասին շատ չխոսեցին, բայց որպես ամփոփում հիշեցրին, որ 12 օրում շրջել են Երևանի 12 վարչական շրջաններում: ««Իմ քայլը» դաշինքի ավագանու բոլոր անդամներն այն մարդիկ են, որոնք տասնյակ տարիներ Ձեր կողքը կանգնած պայքարել են այս օրվա համար: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուները […]
21:38 21.09.2018
Քարոզարշավի վերջին օրը «Երևանի հանրություն» դաշինքը Նուբարաշենում էր։ «12 օրը քիչ էր, բայց բավարար՝ ասելիքն ու ծրագրերը Երևանցուն հասցնելու համար»,- ասաց քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։ Քաղաքապետի թեկնածուն նաև հիշեցրեց՝ անկախ ընտրությունների ելքից, իրենք շարունակելու են պաշտպանել երևանցու շահերը։ «Խնդրում ենք, որ ձեր ընտրությունը կատարեք անկախ և ում էլ, որ ընտրեք, մենք ձեր կողքին ենք լինելու: […]
20:59 21.09.2018
Իսրայելում իշխանության դեմ դժգոհության ալիք է բարձրացել 1993թ. Պաղեստինի հետ ստորագրած՝ իրենց համար տխրահռչակ Օսլոյի համաձայնագրի 25-ամյակի առիթով: Իսրայելցիները բողոքում են, որ իրենց իշխանությունը չի կարողանում վարել ազգային քաղաքականություն՝ պարբերաբար զիջելով տարածքները Եգիպտոսին և Պաղեստինին: Իսրայելական ԼեԽԻ ընդհատակյա կազմակերպության նախկին անդամ, 1940-1948թթ. բրիտանական զորքերի դեմ պայքար մղած, ապա իսրայելական բանակի կազմում մինչև Սինայի թերակղզի հասած […]
20:52 21.09.2018
NASA-ի նոր TESS արբանյակը, որը ստեղծվել է արեգակնային համակարգից դուրս Երկիր մոլորակի նմանությամբ մոլորակներ գտնելու համար, գտել է արդեն 2-րդ էկզոմոլորակը, տեղեկացնում է NASA-ն: «Երկրորդ թեկնածու մոլորակը հայտնաբերված է, այն ավելի մեծ է, քան Երկիր մոլորակը, պտտվում է М դասի LHS 3844 աստղի շուրջ 49 լուսնային տարի հեռավորության վրա ամեն 11 ժամ»,- ասված է հաղորդագրության […]
20:36 21.09.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարին հյուրընկալված «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը անդրադարձել է մայրաքաղաքում բաց բաժնետիրական ընկերություն բացելու վերաբերյալ՝ օրեր առաջ իր կողմից կատարված առաջարկին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատ Զուրաբյանը մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակի բարելավման համար առաջարկ էր ներկայացրել, համաձայն որի՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ԲԲԸ հիմնել ու թարմացնել տրանսպորտային պարկը: Հարցին, թե որքանով […]
20:23 21.09.2018
Բոստոնի Բրիգամ Ուոմենս հիվանդանոցի սննդաբանները պարզել են, որ կետոգենիկ դիետան, որը մեծ ժողովրդականություն է վայելում դերասանների ու մարզիկների շրջանում, ոչ այնքան օգնում է օրգանիզմին, որքան մեծացնում է լուրջ հիվանդությունների առաջացումը, հաղորդում է Science Alert-ը: Աղիքային միկրոֆլորայի և ներքին օրգանների աշխատանքի ուսումնասիրության շրջանակներում հետազոտվել է մարդկանց մի քանի խումբ: Արդյունքում, գիտնականները եկել են այն եզրակացության, որ […]
20:17 21.09.2018
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: […]
20:08 21.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում […]
20:06 21.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքացիներին են ներկայանում ամենատարբեր ծրագրերով, որոնք խոստանում են կյանքի կոչել ընտրվելու դեպքում: SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է քվեաթերթիկի առաջին վեց համարների ներքո հանդես եկող ուժերի նախընտրական ծրագրերը, այժմ ներկայացնում ենք երկրորդ մասը: 7. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն առաջարկում է քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով, կարևորում […]
19:55 21.09.2018
Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարևոր տոնի կապակցությամբ: Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում և բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել:
19:51 21.09.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ պաշտոնական կայքում հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես […]
19:49 21.09.2018
Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի հետ միասին, «Առողջապահության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ» «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված «Վաչագան Բարեպաշտ» մեդալը: Ալեքսանդր […]
19:38 21.09.2018
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ինքն ու ամուսինը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, միացել են վարչապետի ֆլեշմոբին: «Միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած ֆլեշմոբին՝ նորից շնորհավորում ենք տոնդ, մեր Հայաստա՜ն: Սիրով՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ Արսինե Խանջյան և Ատոմ Էգոյան»,- գրել է դերասանուհին՝ հրապարակելով լուսանկար, որտեղ ինքն ու ամուսինը ՀՀ անձնագրերով են: Ավելի […]