11:22 20.09.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից […]
11:18 20.09.2018
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նիստի մասնակիցների սեղաններին դրված զրուցարանը ոստիկանության նվերն է՝ հայերեն- ֆրանսերեն զրուցարան: Զրուցարանը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ. «Դա շատ մեծ իրադարձություն է մեզ համար և լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, […]
11:07 20.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար, հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին՝ Հարգելի՛ պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. 1.Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող […]
11:02 20.09.2018
Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անում մի քանի տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկացել են այդկերպ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել են փոխհատուցում, սակայն դա բավարար […]
00:59 20.09.2018
Շրի Լանկայի Անուրադհափուր քաղաքի մոտակայքում գտնվող արգելանոցում հարյուրավոր փղեր հավաքվել են զոհված առաջնորդի մարմնի մոտ: Ականատեսներից մեկի կողմից արված տեսանյութը հայտնվել է համացանցում, գրում է lenta.ru-ն: Շրջակա միջավայրի վարչության ներկայացուցիչները նշում են, որ փիղը արգելանոց է առաջնորդելիս եղել մի քանի հոտ և հանդիպել է այդ վայրերում ապրող ագրեսիվ մեկ այլ արուի։ Փիղը բախումների ժամանակ մահացու վերքեր […]
00:55 20.09.2018
Չինաստանն առաջիկա հինգ տարում պլանավորում է մոտավորապես 100 մլրդ յուան՝ մոտ 14,6 մլրդ դոլար ներդնել թվային տնտեսության զարգացման համար: Ըստ «Սինհուա» գործակալության տվյալների՝ Չինաստանի զարգացման բանկի և ՉԺՀ-ի զարգացման ու բարեփոխումների գործերի պետական կոմիտեի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է«Թվային տնտեսությունը և թվային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը: Ենթադրվում է, որ […]
00:50 20.09.2018
Հնդկաստանի կառավարությունը հաստատել է այն որոշումը, որը պայքարում է «ակնթարթային բաժանումների» մահմեդական փորձառության դեմ, տեղեկացնում է Times of India -ն: «Եռակի թալաքը» (թալաք՝ արաբերեն բաժանում-խմբ․) հնարավորություն է տալիս տղամարդուն 3 անգամ առանց պաշտոնական գործընթացի բաժանվել կնոջից: Նման պրակտիկան անօրինական էր ճանաչվել Հնդկաստանի դատարանի կողմից նախորդ տարվա օգոստոսին երկրի Սահմանադրության 14-րդ հոդվածում տեղ գտած հակասությունների պատճառով, որոնք վերաբերել են […]
00:46 20.09.2018
«Россия 24» հեռուստաընկերության եթերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կալաշնիկով» կոնցեռնի հրաձգության կենտրոն այցելության ընթացքում փորձարկել է SVCH-308 դիպուկահար հրացանը, հաղորդում է lenta.ru-ն: Կադրերում Պուտինը մեկ անգամ կրակում է 600 մ հեռավորության վրա գտնվող նշանակետին: «Խոցե՛ց», – իր Telegram-ում մեկնաբանել է կրեմլյան լրագրող Դմիտրի Սմիրնովը:
00:36 20.09.2018
Աֆղանստանում վերջին շրջանում իրավիճակի վատթարացումը պայմանավորված է Միացյալ Նահանգների միջամտությամբ ու երկարատև հակամարտությունից օգուտ քաղելու ցանկությամբ», – «ՌԻԱ նովոսստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Աֆղանստանի Ազգային ժողովի խորհրդարանի Ստորին պալատի ներկայացուցիչ, Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովների նախագահ Շաբազ-խան Նասերին: «Իրավիճակը Աֆղանստանում վեջին շրջանում չի բարելավվել, ընդհակառակը՝ օրըստօրե վատանում է: Դա այն պատճառով, որ Միացյալ Նահանգները միջամտել […]
00:27 20.09.2018
Vulture հրատարակությունը հրապարակել է 21-րդ դարի լավագույն վեպերի վարկանշային աղյուսակը: Ցուցակը կազմվել է ամերիկյան գրաքննադատների կարծիքների հիման վրա: Առաջին տեղում Հելեն Դե Ուիթի «Վերջին սամուրայը» վեպն է: Հարցմանը մասնակցած քննադատները ինչպես հեղինակավոր՝ Тhe New York Times-ի նման հին հրատարակության, այնպես էլ ավելի երիտասարդ, բայց ազդեցիկ համացանցային ռեսուրսների ներկայացուցիչներ են: Հելեն Ուիտտի գիրքը, որը ճանաչվել է […]
00:12 20.09.2018
H&M հագուստի հայտնի բրենդը իր գովազդներից մեկում նկարահանել է աուտիզմով 11-ամյա տղային: Այս մասին հայտնում է Independent-ը: Ալֆի Օլդրիջը աուտիկ է, որի պատճառով չի կարողանում նորմալ շփվել իր տարեկիցների հետ: Երեխան չի կարողացել մասնակցել դպրոցական ալբոմի համար կազմակերպված ֆոտոսեսիային աուտոագրեսիայի և այլ դրևորումների պատճառով: Ալֆիի հայրը որոշել է օգնել որդուն և ապացուցել, որ աուտիզմը տղայի կյանքում […]
21:52 19.09.2018
«Երբ մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից պետք է նախ մտածեն, թե ինչ են ասում, որովհետև Հայասանում մարդ կա, որը մի շաբաթում 3 հեռուստաընկերություն է առնում ու ասում է՝ իմ խոսքի ազատության իրավունքները սահմանափակում եք: Մի ամսում 3 հատ հեռուստաընկերություն է գնում, 20 հատ կայք, որոնք բոլորը կառավարության դեմ հակաքարոզչություն են իրականացնում ու էլի ասում […]
21:43 19.09.2018
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։ Այս մասին տեղեկացանք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ»,- նշված է գրառման մեջ։
21:24 19.09.2018
«Շատերն ասում են՝ վա՜յ, էս ինչ ընտրություններ են, բա ինչ եղավ սերը և համերաշխությունը: Չհասկացանք, մարդկանց թվում է, թե սիրո և համերաշխության քաղաքական միջավայրում ընտրությունների ժամանակ «զիլինա» են պարում: Սա քաղաքական նորմալ պայքար է, և բոլոր ուժերը այդ պայքարի մեջ ունեն հավասար հնարավորություններ»,- Մալաթիա-Սեբաստիայում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: […]
21:05 19.09.2018
«Սա առաջին ընտրություններն են Հայաստանի, որ ձեր իմացած տրամաբանությունից դուրս են: Այսինքն՝ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն և դավադրություն, ոչ մի կուլիսային կանխորոշվածություն: Ուզում եմ ասել, որ սա Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին դեպքն է, երբ որ գործող կառավարությունը կամ տվյալ դեպքում իշխող քաղաքական ուժը այլ ուժերի հետ չի բանակցում, թե […]
20:50 19.09.2018
Կանադայի մեքենաների լվացման կետի աշխատակիցը հրել է մեքենան՝ կանխելով երկրորդ մեքենայի հետ բախումը: Դեպքը տեսանկարահանվել է լվացման կետի տեսախցիկով: Այն տարածել է Octobers Very Own անվամբ թվիթերյան օգտատերը: Տեսանյութում երևում է, որ կարմիր մեքենան հետընթաց է կատարում, ու վերջին պահին, երբ քիչ է մնում՝ մեքենաները բախվեն, երիտասարդը հենվում է մոտակայքում գտնվող սև մեքենային ու ոտքերով […]
20:39 19.09.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 13, անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 7, բնակարանային գողության 5, յուրացման կամ վատնման 4, կողոպուտի և պաշտոնական լիազորությունների չարաշահման 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական […]
20:17 19.09.2018
«Ֆլորենս» փոթորկի հետևանքով ԱՄՆ Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների մերձափնյա հատվածներում հրե մրջյունների «կղզյակներ» են ձևավորվել: Հրե մրջյունները միմյանցից բռնվելով՝ լաստերի նմանությամբ «կղզյակներ» են ձևավորում: Դա օգնում է նրանց ողջ մնալ ուժեղ հեղեղումների ընթացքում։ Խնդիրն այն է, որ հրե մրջյունները թունավոր են և ագրեսիվ. նրանք կարող են մեծ խնդիր ստեղծել առափնյա շրջանների բնակիչների համար, որոնք […]
19:57 19.09.2018
Ավստրալիայում փոքրիկ տղա է ձերբակալվել, որը, որպես կատակ, ելակի մեջ ասեղներ էր մտցրել, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ այժմ երեխայով զբաղվելու են երիտասարդների հարցերով զբաղվող սոցիալական ծառայության աշխատակիցները: Բայց նա միայն մեկն է նրանցից, որոնց պատճառով ողջ երկրում ելակի, բանանի և խնձորի մեջ ասեղներ են հայտնաբերվում: «Ասեղների պատճառով ավստրալացի ֆերմերներից հրաժարվում էին գնել պոտենցիալ վտանգավոր […]
19:49 19.09.2018
Այսօր Լոնդոնում ավարտվել է Նորաձության հերթական շաբաթը: Վերջին մի քանի օրերի ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող բրենդները ներկայացրել են իրենց «Գարուն-ամառ-2019» հավաքածուները, իսկ այսօր արդեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը Նորաձևության շաբաթվա էստաֆետը փոխանցեց իտալական Միլանին: 5 օր տևած Նորաձևության շաբաթվա ընթացքում ներկայացվել են հավաքածուների յուրօրինակ, էպատաժային ու անսովոր մոդելները: Ներկայացնում ենք անցած Նորաձության շաբաթվա ամենահիշվող զգեստները:
19:47 19.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով […]
19:45 19.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և Սիրիայում տիրող վիճակը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ երկու կողմերը վերահաստատել են իրենց մտադրությունը՝ նպաստել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ նաև «նորմանդյան քառյակի» շրջանակում, բացի դրանից՝ ընդգծել են 2015 թվականի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման […]
19:40 19.09.2018
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ` տեսակետը, թե Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ լակմուսի թուղթ են լինելու, անհիմն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց` նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, բացարձակապես չեն հասկանում ընտրական գործընթացից: Նա թվարկեց մի շարք պատճառներ, թե ինչու Երևանի ավագանու ընտրությունները համապետական ընտրությունների հետ չի կարելի համեմատել: «Հեղափոխական էյֆորիան հիմա շատ արագ ձևով […]
19:36 19.09.2018
Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է: Զրուցակիցներն արժևորել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի […]
19:31 19.09.2018
Գրական հանրության հետ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած առաջին հանդիպումը Հայաստանի գրողների միության նախագահության անդամների հետ էր, տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից: Գրողին աջակցելու համար, ըստ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի, պետք է արմատապես փոխել ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես օրինակ՝ վերանայել գրական մամուլին տրվող պետական աջակցությունը: «15 տարվա ընթացքում այս մասով որևէ […]
19:29 19.09.2018
Երևանում սեպտեմբերի 20-ին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 6-րդ նիստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նիստի օրակարգում ներառված են ԵԱՏՄ անդամ պետություններում երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցող անդամ պետությունների քաղաքացիներին ժամանակավոր կամ մշտական կացության իրավունք տրամադրելու և այլ հարցեր։ Խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) […]
19:20 19.09.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, ինչպես […]
19:09 19.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և […]