14:50 20.09.2018
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում շախմատի ներհիմնարկային նախատոնական առաջնություն է անցկացվել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից: 20 դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք ցույց տվեց և հաղթող ճանաչվեց Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակեց լավագույն եռյակը: Առաջնության […]
14:40 20.09.2018
«Շուրջ 80 մլրդ դրամ բյուջե ունի Երևանը, որով կարելի է բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց շատ մեծ, լայնածավալ ծրագրեր, այն, ինչ մեր քաղաքի բնակիչն է ցանկանում և ինչի կարիքը մայրաքաղաքում կա, այնուամենայնիվ, հնարավոր չէ: Բայց մենք ծրագրում շատ հստակ մատնանշել ենք, թե ինչպես կարելի է այդ ծրագրերը իրականացնել, ընդ որում, մեր կուսակցության պարագայում պարոն Ծառուկյանը շատ […]
14:40 20.09.2018
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Լիլիան Մորի Պասքիեն հայտարարել է, որ Ռուսաստանն անհավասարակշռություն է մտցրել կազմակերպության կանոնադրական մարմիններում: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Պասքիեի խոսքերով՝ ռուսական կողմը 2014 թվականից չի մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին. պատվիրակության տեղերը շարունակում են դատարկ մնալ:
14:26 20.09.2018
Ferrari Monza ավտոմեքենան հավակնում է ստանալ աշխարհի ամենաարագընթաց մեքենայի տիտղոսը: Այս մասին հայտնում է Top Gear-ը: Հաղորդվում է, որ այն 2.9 վայրկյանում կարող է զարգացնել մինչև 100կմ/ժ արագություն, իսկ 8 վայրկյանում՝ 200 կմ/ժ արագություն: Մեկ նստատեղ ունեցող Monza SP1 մոդելից բացի, ավտոարտադրող ընկերությունը մշակել է նաև SP2 երկտեղանի մոդելը: Աղբյուրը հայտնում է, որ նոր մշակված […]
14:22 20.09.2018
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է 1998թ. նախատեսված անձնագրերի ժամկետը երկարաձգելու հարցը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում: Օրինագծերի նպատակն է հին նմուշի՝ 1998 թվականի դեկտեմբերի 25 թիվ 821 որոշմամբ նախատեսված, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել երկու տարով՝ 2019 փոխարեն սահմանել 2021 թվականը: Կենսաչափական անձնագրեր […]
14:16 20.09.2018
«Այդ գրառումների մեջ կային և՛ ֆեյք էջեր, և՛ կային օգտատերեր, որոնք իրական մարդիկ էին: Ընդ որում՝՝ այդ օգտատերերի հետ կապված փաստեր էլ ունեինք, որոնց մասին հիմա չեմ հրապարակի, քանի որ իրավական գործընթաց է իրականացվում և չեմ ուզենա եթերը տրամադրել 1-2 նողկալի մարդկանց գրառումներին: Այնուամենայնիվ, նման մարդիկ էլ կային՝ տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ էին, ինչի հետ […]
14:11 20.09.2018
Ռուսաստանի օդուժի «Իլ-20» հետախուզական ինքնաթիռի խոցումն ամրապնդեց երկրի բանակի դիրքերը որպես Սիրիայում ինքնաթիռներ կորցրած բանակների թվում «առաջատար»։ Տվյալների վերլուծություններով զբաղվող Statista կայքի տեղեկություններով՝ այս պետությունը սիրիական հակամարտության ընթացքում արդեն 17 ինքնաթիռ է կորցրել։ Բոլոր մյուս պետությունները միասին, չհաշված Սիրիան, տարբեր միջադեպերի հետևանքով (մարտական խոցում, խափանում, վթար և այլն) կորցրել են 15 ինքնաթիռ և խոշոր անօդաչու […]
14:10 20.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն: Ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաև Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի և անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության և […]
14:08 20.09.2018
Պաշտպանության բանակի 2018 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մի շարք զորամասերում մեկնարկել են երկաստիճան շտաբային մարզումներ: Գնդապետ Արտյոմ Առաքելյանի զորամասի վարչության և ստորաբաժանումների շտաբների հետ համատեղ անցկացվող մարզումների ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Խնդիր էր դրված կրակով խոցել մխրճված հակառակորդին, կենդանի ուժին ու տեխնիկական միջոցներին առավելագույն կորուստներ պատճառելով՝ վերականգնել […]
14:07 20.09.2018
Աժ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Նաիրա Զոհրաբյանը «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և ինտերնետ խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկ են ներկայացրել: Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է հարցի քննարկմանը: «Առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատոր կազմակերպողներին իրականացնել գործունեության այլ տեսակներ: Առաջարկվում է տարիքային ստուգման պահանջ դնել: Առաջարկվում է սահմանափակել սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մասնակցությունը, նաև […]
13:56 20.09.2018
Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]
13:54 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո դուրս է եկել կառավարության առջև, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ: Վարչապետը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներն ու հանձնարարել է օգնականին զբաղվել ներկայացված բողոքներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով […]
13:46 20.09.2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի տնտեսություն պետք է ունենա Հայաստանը: «Մենք ուզում ենք, որ մեր տնտեսությունն ունենա հետևյալ կառուցվածքը՝ բարձր տեխնոլոգիական արտադրություն, ՏՏ ոլորտ, թեթև արդյունաբերություն, վերամշակող գյուղատնտեսություն և այլն, և այլն: Այս ռևերսի շրջանում մենք ֆինանսական դժվարություններ ունենալու ենք, բայց պետք է անենք, հակառակ դեպքում՝ կնշանակի, […]
13:24 20.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել […]
13:19 20.09.2018
«Կարծում եմ՝ այս օրերի ընթացքում լավագույնս փորձել ենք ներկայացնել մեր ծրագրային դրույթները»,- Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրի տաղավարում քարոզարշավի մասին խոսել է ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանի խոսքերով՝ հաշվի առնելով նոր իրողությունները՝ իրենց թիմը քարոզարշավի հենց սկզբից միտված է եղել այլ որակի ու մակարդակի քարոզարշավ վարելուն: «Այսինքն՝ անձնական վիրավորանքներ չլինեն, չթիրախավորեն, չսևացնեն ու չսպիտակեցնեն, քաղաքական թիմերի […]
13:11 20.09.2018
Միացյալ Նահանգների ընտրողների միայն 46 տոկոսն է հավանում նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը, և այս ցուցանիշը մեկ տոկոսով նվազել է 50 օր առաջ կատարված հարցման համեմատությամբ։ Ընտրողների 54 տոկոսը, ըստ այս հարցման, չի հավանում նախագահին։ Այս մասին տվյալները ներկայացրել է ամերիկյան The Hill հեղինակավոր լրատվական կայքը։ Ավելի կարևոր է, սակայն, որ նախագահի վարկանիշն ընկել է չեզոք […]
13:04 20.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է իր մրցակիցների հետ քաղաքական երկխոսությանը չմասնակցելու հարցով տարբեր քննադատություններին: Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է առանձնացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և հենց նրան հրավիրել բանավեճի, Զոհրաբյանն ասաց. «Նա միակ թեկնածուն էր, ով ասաց` մեր դեմ խաղ չկա, ով ասաց` մենք սև ենք, մյուսներդ սպիտակ […]
12:57 20.09.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցավակցական հեռագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ կապված «Իլ-20» ինքնաթիռի կործանման հետ: Սիրիայի նախագահը հեռագրում ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Իսրայելին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը: Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել էր Լաթաքիայից 27 կմ հեռավորության վրա:
12:53 20.09.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով սեպտեմբերի 21-ին և 22-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում համապատասխան ստորաբաժանումներն աշխատելու են: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վերջիններս կապահովեն […]
12:46 20.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ:
12:42 20.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացնել Երևանի օրը որպես տոն ամրագրող դրույթը և նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: «Սկզբունքորեն դեմ չլինելով նման կետի ավելացմանը, այնուամենայնիվ, մի […]
12:30 20.09.2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Բոյանա Ուրումովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և անդրադարձել իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող մի շարք խնդիրների: Քննարկվել է նաև Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին […]
12:20 20.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել […]
12:11 20.09.2018
Երեք անձինք բախտի բերմամբ ողջ են մնացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում նրանց մեքենայի վրա է ընկել այդ մասով թռչող քաղաքացիական փոքր ինքնաթիռը։ Օդանավակայան վերադառնալու ճանապարհին տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, և ինքնաթիռն ընկել է բնակավայրով անցնող ավտոճանապարհի վրա։ Մեքենայի ուղևորները, ինչպես փոխանցում է ամերիկյան ABC կայքը, իրենց վրա իջնող ինքնաթիռը տեսել են […]
12:00 20.09.2018
Հայտնի ռեփեր Էմինեմի Killshot երգը, որը տեղադրվել է YouTube-ում սեպտեմբերի 14-ից, բացարձակ ռեկորդ է սահմանել ռեփ հոլովակների մեջ: Առաջին օրվա ընթացքում այն 38 միլիոն դիտում է ունեցել, տեղեկացնում է «Իզվեստիան»: Սեպտեմբերի 20-ի դրությամբ երգն արդեն ունեցել էր 85 միլիոն դիտում: Killshot-ը պատասխան է ռեփեր Machine Gun Kelly-ին, որը սեպտեմբերի սկզբին թողարկել էր տեսահոլովակ՝ ուղղված Էմինեմի […]
11:58 20.09.2018
«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից։ Եվ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնման հարցում»,– Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը։ Ադրբեջանական մամուլը մեջբերում է նաև նրա խոսքերը տարածքային ամբողջականության մասին, քանի որ Բաքվում […]
11:44 20.09.2018
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումատուն հայտնել է, որ 4 տարի առաջ ավտովթարից հետո վիրահատվել է ամուսնու աջ ոտքի ազդրը, սակայն մինչ օրս շարունակում է գանգատվել սուր ցավերից: Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արդարադատության նախարարությունից սկզբում […]
11:40 20.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության […]
11:36 20.09.2018
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը գնահատում է բաց և մրցակցային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախօրեին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ, Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը […]
11:22 20.09.2018
ՀՀ կառավարությունն այսօր՝ մինչ բուն աշխատանքի անցնելը, շնորհավորել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին: Բանն այն է, որ Գրիգորյանի ծննդյան մասին ասվել է այն պահին, երբ որոշվել է ընդունել չզեկուցվող հարցերի փաթեթը: «Բայց ինչո՞ւ չզեկուցվողի ժամանակ, կարող էին զեկուցվողների ժամանակ անդրադառնալ այս հարցին»,- ծիծաղելով ասել է վարչապետը՝ հավելելով, որ հաջողություններ են մաղթում […]