TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Admin

Admin

Սուրեն Պապիկյանը մի շարք մարզերում հետևել է շաբաթօրյակի աշխատանքներին

18:06 08.09.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համապետական շաբաթօրյակը սկսելով Հրազդանի կիրճից` այնուհետև ուղևորվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, որտեղ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի ուղեկցությամբ ծանոթացել է շաբաթօրյակի շրջանակում նախաձեռնված միջոցառումներին, բնակիչների հետ իրականացրել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Նախարարը բնակիչների հետ քննարկել է ոլորտում առկա հիմնախնդիրները՝ կարևորելով քաղաքացիների գիտակցության և ամենօրյա վարքի մեջ […]

̰
Գյումրիի փողոցաշինական աշխատանքները երթևեկության փոփոխության պատճառ չեն դառնա

18:00 08.09.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները դեռ սահմանափակվում են եզրաքարերի տեղադրմամբ ու փողոցների փակման կամ երթևեկության փոփոխության պատճառ չեն դարձել։ Փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն իրականացնող մարմնի համակարգող Արա Մելիքջանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում խոսել է նաև հետագա աշխատանքների մասին, որոնք շուտով մեկնարկելու են։ Փողոցներում դրանք փուլ առ փուլ են իրականացվելու, որպեսզի չխոչընդոտեն երթևեկին։ «Որպեսզի երթևեկությունը կաթվածահար չլինի, որովհետև […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարանը Ասիայի լավագույն թանգարանների տասնյակում է. Trip Advisor

17:50 08.09.2018

Հայոց ցեղասպանության թանգարանը, ըստ Trip Advisor կայքի, Ասիայի լավագույն թանգարանների տասնյակում է: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում: «Աշխարհի խոշորագույն ճանապարհորդական TripAdvisor ամերիկյան կայքէջը կազմել է Ասիայի լավագույն 25 թանգարանների ցանկը՝ առաջնորդվելով այցելուների գնահատականներով: Այդ ցանկում Հայոց ցեղասպանության թանգարանը զբաղեցրել է 9-րդ, իսկ Մատենադարանը՝ 25-րդ տեղը»: https://www.facebook.com/hayk.demoyan/posts/1334600910010575?__xts__[0]=68.ARDBp-ssPSCeN2Phrvo7v6BVPXMlJ7i0VJH5lTsd4_4w3gR54RzjZYiK-w5S2bM-VtoAsYdtZIEtXdr72QxkDQDyU7bKK361EnwJoaJH9kqqvCR0-2e6EfKwhK0Y7rfAGiXku-DUcCRn1KE2ftBGSOkYwPkBWH1bd7E-7eIRF_4DOqqO14O1yQ&__tn__=-R  

̰
Կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են. Նիկոլ Փաշինյան

17:38 08.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտից հետո, արդյունքներն ամփոփելով, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2150358325284551?__xts__[0]=68.ARD2KDjA16CGLz1gwnWFqNCQkk9yKXeIEFg7grSpVHb0g0-cPo9E5fKuffmDCoQBnIWALmb8PfMEQ7g-IxkMEijct_gVvFSDYQ9x7UIvYgqPnsapi-X5xPsHHokfspizYy5r78nnYuxGrQAM2_W1uTL6O8VlzK-bdvgxkox6lZ3XTGS4RVrht2R9M3ryDlvhGO_5OOczRJtK6zXh1eEoNMw8XYjVvu5XetES6O2_wg&__tn__=-R

̰
Փլուզման վտանգի առաջ է կանգնած Արամի փողոցի ևս մեկ պատմամշակութային շենք

17:17 08.09.2018

«Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ավագանու թեկնածու Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ փլուզման վտանգի առաջ է Արամի փողոցի վրա գտնվող պատմամշակութային շենքերից մեկը: https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10215201241478079?__xts__[0]=68.ARBzwMAURbkQ0DkZwjld4RBKyvdjplqu97ay1eqLlFFQtdcKFlmnbevtm6PY2DSNBJkLjvQNLTW_NNbLBSDXoU8poofl0JYYIZmwkC1XZ_L0oPmswkzvK0shSm-dVFamOK5Jdml-etlKSaMRUAA8tUHSUOl533XnXP9vFIK4QeBuJXITnXrpeUU&__tn__=-R

̰
Կլինեմ միշտ ռուսական կայսրության դեմ պայքարող. Շանթ Հարությունյան

17:00 08.09.2018

«Վարդաշեն» ՔՀԿ-ում մամուլի ասուլիսի ժամանակ բանտարկյալ Շանթ Հարությունյանն անդրադարձավ ազգային անվտանգության մարմինների գործունեությանը՝ նշելով, որ այդ կառույցի բազմաթիվ աշխատակիցներ են իրեն դիմել՝ խնդրելով դիմել իշխանությանը ներման կամ ազատության համար: «Ինձ ուզում էր զանգել Արթուր Վանեցյանը, ասացի` նա ո՞վ է, Գորիկ Հակոբյա՞նը: ԿԳԲ-ն բոլոր երկրներում Ռուսաստանի շահերի պաշտպանն է, երբ և որ երկրում ուզում է լինի, […]

̰
Շանթ Հարությունյանի խորհուրդը Նիկոլ Փաշինյանին

16:49 08.09.2018

Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր կազմակերպված բացառիկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սխալ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշումը, թե իր երկու ընկերները համաձայնել են բաց ռեժիմով կրել պատիժը, ինքն էլ պիտի կրի: «Դա սազական չէ Նիկոլի նման մարդուն, առավել ևս պետության ղեկավարին»,- ասաց Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանը հիշեցրեց, որ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին չկանգնեցին […]

̰
Հիմալայներում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

16:40 08.09.2018

Հիմալայներում՝ կենտրոնական Նեպալում, վթարվել է ուղղաթիռ, որում եղել են 6 ուղևորներ և օդաչուն, տեղեկացնում է Himalayan Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարվելուց հետո ուղղաթիռը չի այրվել, այս պահին փրկարարները փորձում են դեպքի վայրին մոտենալ, սակայն նրանց խագարում են եղանակային վատ պայմանները: Տվյալների համաձայն՝ ուղղաթիռը հիվանդի էր տեղափոխում «Սամագոն» գյուղից «Կատմանդու» գյուղ, սակայն այդպես էլ տեղ չի հասել: Altitude Air ընկերության […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպման լուսանկարները

16:32 08.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել  Փաշինյան-Պուտին հանդիպումից: https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2116891791667985

̰
«Ճաննախագիծ» ՍՊԸ-ն վերահսկում է սեփական նախագիծը

16:29 08.09.2018

Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը, ով նաև Գյումրիի փողոցաշինական աշխատանքների վերահսկողության համակարգողն է, հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարին ու խոսել դեռ նոր մեկնարկած աշխատանքներում հայտնաբերված թերություններից, ինչպես նաև այն աշխատանքներից, որոնք իրականացնում է վերահսկողական մարմինը։ Ծրագրի տեխնիկական մասի վերահսկողությունն իրականացնում է «Ճաննախագիծ» ընկերությունը, որը նաև ծրագրի նախագծողն է։ Այս հանգամանքը Շիրակի փոխմարզպետի համար զարմանալի է։ Փաստորեն, […]

̰
Ես պահանջում եմ լյուստրացիա. Շանթ Հարությունյան

16:26 08.09.2018

«Վարդաշեն» ՔՀԿ-ում բանտարկյալ Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը թույլ չի տա իրեն բարոյական խոշտանգումների ենթարկել՝ ազատելով բանտից: Շանթ Հարությունյանը իշխանությունից պահանջեց ոչ թե իրեն բաց ռեժիմով պատժի կրման ուղարկել, այլ արդարացնել կամ վերաքննություն անել: «Ես պահանջում եմ լյուստրացիա և՛ ինձ, և՛ մյուսներին»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:

̰
ԱՄՆ-ն հետ է կանչել իր դեսպաններին երեք երկրներից

16:22 08.09.2018

ԱՄՆ-ն հետ է կանչել իր դեսպաններին Դոմինիկյան հանրապետությունից, Սալվադորից և Պանամայից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նաուերտը: Gazeta.ru-ի հաղորդմամբ, դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու՝ ԱՄՆ-ի այդ քայլը պայմանավորված է նշված երկրների կողմից Թայվանի անկախությունը չճանաչելու հանգամանքով: Ըստ ամերիկյան հայտարարության՝ «դիվանագիտական առաքելությունների ղեկավարները հանդիպելու են ԱՄՆ կառավարության ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն հարցը, թե ԱՄՆ-ն ինչպե՞ս […]

̰
Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

16:20 08.09.2018

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը: Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը մատնանշել է երկկողմ յուրահատուկ հարաբերությունները: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն առաջընթացով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական […]

̰
Քննարկումները հենվելու են միմյանց շահերը հարգելու, մեկը մյուսի ներքին հարցերին չխառնվելու սկզբունքների վրա․ Փաշինյանը՝ Պուտինին

16:19 08.09.2018

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը, պատասխանելով Վլադիմիր Պուտինի խոսքերին, առտաջին հերթին շնորհավորեց Մոսկվայի օրվա առթիվ ու նշեց, որ զգում է այն տոնական տրամադրությունը, որ տիրում է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Փաշինյանը գոհունակություն հայտնեց, որ սա արդեն երրորդ իրենց հանդիպումն է 4 ամսվա ընթացքում։ «Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունը ընդգծում է հարաբերությունների հատուկ բնույթը՝ մեր երկու […]

̰
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ապագա զարգացման մասին

16:09 08.09.2018

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Մոսկվայում մեկնարկած «Լարան 2018» համաժողովի ժամանակ հանդիպել է ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ դեսպանը խոսել է հայ-ռուսական գործակցության տարբեր ոլորտներիից, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի կառավարության  տեսանկյունը՝  հայ-ռուսական հարաբերությունների  հետագա զարգացման վերաբերյալ: Ելույթում Վարդան Տողանյանը […]

̰
Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում ամենացածր գնով․ Պուտին

16:06 08.09.2018

«Երևի կարիք չկա խորանալ մեր հարաբերությունների բնույթի մեջ, դրանք կատարելապես հատուկ են ու սպեցիֆիկ։ Եվ դա եղել է դարեր շարունակ, ոչ թե միայն մեր համատեղ աշխատանքի ընթացքում»,– այս խոսքերով Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունեց Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշեց, որ հարաբերությունները առաջանցիկ տեմպերով զարգանում են քաղաքական ոլորտում, ռազմական ու անվտանգային, տնտեսական հարաբերութունների համատեքստում։ Պուտինը […]

̰
Ռուսաստանը կարծես զգացել է ՀՀ իշխանությունների թույլ կողմը. Արմեն Բադալյան

16:02 08.09.2018

Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ու դա թաքցնել հնարավոր չէ, որովհետև դառնում են ակնառու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա մասնավորեցրեց` 100 օրվա ընթացքում տեսնում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը երկու անգամ հայտարարություն է անում, որը ոչ այնքան ցանկալի է ՀՀ իշխանությունների համար: «Կարելի է ասել, եթե նայենք զուտ էթիկայի տեսակետից […]

̰
«Սանիթեք»-ի դեմ հերթական ակցիան չկայացավ

15:55 08.09.2018

Shantnews.am-ին հայտնի էր դարձել, որ այսօր Երևանի 16-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնելու «Սանիթեք» ընկերության անգործության դեմ՝ աղբամաններով փակելով կենտրոնական փողոցը՝ Դավիթաշեն-Աշտարակ հատվածը: Այսօր մեր թղթակիցը եղել է տեղում և արձանագրել, որ «Սանիթեք» ընկերության մեքենաներից մեկը տեղափոխում է աղբը: Ակցիայի կազմակերպման աշխատանքներով զբաղվող բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասել է, որ «Սանիթեք»-ից իրենց խոստացել են մաքրել […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

15:49 08.09.2018

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին  հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/670061006712373/?type=3&theater  

̰
Շանթ Հարությունյանի համար հասկանալի չէ՝ ինչու վարչապետը չի միջամտում արդարադատությանը

15:44 08.09.2018

«Վարդաշեն» ՔՀԿ-ում մամուլի ասուլիս տվող բանտարկյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում միջամտել արդարադատությանը: Նրա խոսքով՝ Փաշինյանը չի հասկացել, որ ոչ թե քաղաքական իշխանությունը չպետք է միջամտի, այլ պետք է միջամտի արդարադատության համար, հակառակ դեպքում ապօրինություններ են կատարվում: Շանթ Հարությունյանը պնդեց, որ քաղաքական իշխանությունը պետք է […]

̰
Սոչիում ինքնաթիռի անկման պատճառը քամին է եղել. «Կոմերսանտ»

15:28 08.09.2018

Ռուսաստանում օդանավակայանի տարածքում «Բոինգ-737» ուղևորատար ինքնաթիռի «կոշտ վայրէջքի» պատճառը քամու հանկարծակի փոփոխությունն է եղել։ Այս մասին հայտնի է դարձել ինքնաթիռի գրանցման սարքերի վերլուծության արդյունքում, հայտնի է դարձել «Կոմերսանտ» լրատվամիջոցին։ Մասնագետներին հայտնի է դարձել, որ ինքնաթիռը սովորական ռեժիմով մոտեցել է վայրէջքի գոտուն։ Երբ այն արդեն 100 մետր բարձրության վրա է եղել, գետնամերձ հատվածում նկատվել է ինքնաթիռի […]

̰
Մի՛ մոռացեք, որ վարչապետի անունը Նիկոլ է. Շանթ Հարությունյան

15:27 08.09.2018

«Վարդաշեն» ՔՀԿ-ում դատապարտված Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր համար ոչ միայն ընդունելի չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները, այլև չի կարելի իր և վարչապետի կարծիքները համեմատել: «Մի՛ մոռացեք, որ վարչապետի անունը Նիկոլ է, կարծեմ ռուսական Ռոմանովների դինաստիայի անուններից, իսկ իմ անունը Շանթ է, իմ անունը հայրս դրել է Լևոն Շանթի պատվին: 1970-ականներին մարդիկ […]

̰
Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել, կա 6 զոհ

15:15 08.09.2018

Թուրքիայում՝ Անկարայից 20 կմ հեռավորության վրա, ուղևորատար ավտոբուս է վթարվել. այս մասին հաղորդում է  է թուրքական  NTV– ն: Ըստ լրատվամիջոցի՝ զոհվել է 6 անձ, 43-ը վիրավորվել է: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ փրկարարական գործողությունները շարունակվում են: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ բրիգադներ: Ոստիկանությունը սկսել ուսումնասիրել միջադեպի պատճառները: «Առկա տվյալների համաձայն՝ վթարին զոհ է դարձել 6 […]

̰
Ես ո՞նց Մասիվից ձմեռվա կեսին ամեն օր հասնեմ այստեղ. Շանթ Հարությունյան

15:10 08.09.2018

Այսօր «Վարդաշեն» ՔՀԿ-ում իր պատիժը կրող Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինքը ինչ դժվարություններ կունենա, թե անցնի պատժի կրման բաց ռեժիմի: «Պատկերացնո՞ւմ եք, ես ձմեռվա կեսին ամեն օր Մասիվից հասնեմ այստեղ: Բա որ մի օր ճանապարհները փակվեն, ուշանամ, իմ նկատմամբ պատժամիջոց կիրառեն»,- ասաց նա՝ բացատրելով, թե ինչու է հրաժարվում պատժի կրման բաց […]

̰
Ինձ բանտից չեն ազատել, սուտ է. Շանթ Հարությունյան

15:02 08.09.2018

Շանթ Հարությունյանը այսօր իրեն ընձեռված բացառիկ հնարավորություն – մամուլի ասուլիսի ժամանակ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հայտարարեց, որ երբ իրեն առաջարկվում է պատիժը կրել բաց ռեժիմով, դա արդարացում չէ, այլ պատժի կրման մեկ ուրիշ ձև: «Սուտ է այն մարդկանց խոսքը, որոնք ասում են, թե Շանթին ազատել են, ինքը դուրս չի գալիս: Էդ «մասսա» կոչվածը որ ասում է` դե […]

̰
ՀՔԾ-ն պարզաբանում է, թե ինչի համար է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քրգործ հարուցվել

14:47 08.09.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ  քրեական գործ է  հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն ունենալու համար: Տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: ՀՀ նախկին վարչապետը չի ընդունում […]

̰
ԿԳ նախարարը հանդիպել է ALICE ծրագրի պատասխանատու Ֆեդերիկո Անտինորիի հետ

14:47 08.09.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության՝ CERN-ի հիմանական ծրագրերից մեկի՝ ALICE-ի պատասխանատու Ֆեդերիկո Անտինորիի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախարարի «Ֆեսյբուքի» էջից: «Քննարկեցինք ծրագրում հայ մասնագետների հետագա ներգրավվածության հարցերը, որոնք քննարկման առարկա կդառնան նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարության հետ։ Հրավեր ստացա այցելելու Շվեյցարիա՝ CERN-ի ղեկավարության հետ հանդիպելու համար»,- նշել […]

̰
Շանթ Հարությունյանը նյարդայնացավ լրագրողների հարցերից

14:42 08.09.2018

«Վարդաշեն» ՔՀԿ-ում վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն այսօր բացառիկ հնարավորություն է ստացել հանդիպել լրագրողների հետ և հայտնել իր դժգոհությունների մասին: Սակայն մինչև ասուլիսն սկսվելը նա երկար ժամանակ շնորհակալություն էր հայտնում վարչապետին, ՔՀԿ աշխատակիցներին, խոսում հեղափոխության կարևորության մասին: Լրագրողների խնդրանքին, թե պետք է խոսել իրադարձության և կարևորի մասին, Շանթ Հարությունյանը նյարդայնացավ, վեր կացավ և բորբոքված […]

̰
Շանթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում վարչապետին` հակառակ կողմի կարծիք լսելու համար

14:34 08.09.2018

Առաջին հերթին վարչապետին եմ շնորհակալ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: «Վարդաշեն» ՔԿՀ-ում մամուլի ասուլիս սկսելուց առաջ հայտարարեց Շանթ Հարությունյանը` շնորհակալություն հայտնելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին և ԶԼՄ-ների ղեկավարներին: Խոսքի սկզբում Շանթ Հարությունյանն ասաց, որ մինչ այժմ ինքը երբևէ լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն չի ունեցել, միշտ մերժվել է: «Էս երևույթը ցույց է տալիս, որ մենք բոլորս ենք պայքարել […]

̰
WikiLeaks-ը կազմել է The New York Times-ում Թրամփի մասին անանուն հոդվածի հեղինակի դիմանկարը

14:29 08.09.2018

WikiLeaks ընկերության աշխատակիցները լեզվաբանական վերլուծության հիման վրա պարզել են The New York Times- ում «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ներսում հակազդման մասին» անանուն հոդվածի հեղինակի հիմնական բնավորության գծերը, տեղեկացնում է meduza.ru-ն: Ըստ վերլուծության` 58% հավանականությամբ այդ մարդը ավագ սերնդի ներկայացուցիչ է, 66–87% հավանականությամբ հեղինակը տղամարդ է, իսկ 92% հավանականութամբ` ունի պահպանողական հայացքներ: WikiLeaks-ի փորձագետները կոչ են […]

̰
BACK_TO_TOP