23:47 08.09.2018
Վարդաշեն ՔԿՀ-ում բանտարկված Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, ասաց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն են տեր կանգնել սեփական խոստումներին, մյուսները լքել են հանրությանը: «Ես անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ գնացել ընտրելու, հետո էլ, երբ հարձակվեցին ժողովրդի վրա, բոլորը փախան, մնացինք ես ու Նիկոլը: Ես վստահ էի, որ Ռոբերտ Քոչարյանն ինձ չի […]
23:33 08.09.2018
Վարդաշեն ՔԿՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ Շանթ Հարությունյանը մանրամասնեց վերջերս իր և վարչապետի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին` նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հարցրել է` տուն չե՞ս ուզում գաս, ինքը ասել է`ուզում է, բայց խոսք չի եղել բաց ռեժիմով պատիժը կրելու մասին: Ըստ Շանթ Հարությունյանի` վարչապետն ասել է, որ Շանթի ընկերները բաց ռեժիմով դուրս կգան, եթե […]
23:14 08.09.2018
Վարդաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող Շանթ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ կոչով դիմեց կառավարությանը` բանտարկյալներին հեռախոս ունենալու հնարավորություն տալ: Հեղափոխությունը պետք է լինի հումանիստական, եթե դա չկա, ապա դա հեղափոխություն չի, հայտարարեց Շանթ Հարությունյանը: Մարդիկ ընտանիք ունեն, ուզում են խոսել իրենց երեխաների հետ, հետևաբար, նրանք ևս պետք է հեռախոս պահելու հնարավորություն ունենան, իսկ եթե խախտում անեն, թող […]
23:04 08.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Բարաք Օբամայի քննադատությանը, որը ներկայիս նախագահին Իլինոյսի համալսարանում ելույթի ժամանակ մեղադրել է այն բանում, որ վերջինս փորձում է ամերիկացիների դժգոհության հաշվին շահույթ ստանալ: Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ելույթը համարել է ձանձրալի` խոստովանելով, որ քնել է: Այս մասին Թրամփը պատմել է Ֆարգո քաղաքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ABC […]
22:51 08.09.2018
Վարդաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող Շանթ Հարությունյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում դեռևս շատ պաշտոնյաներ կան, որոնք դեմ են կառավարությանը: Նա մատնանշել է գլխավոր դատախազին, որն ասում է, թե ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան, մինչդեռ վարչապետն ասում է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Այս պարագայում, ըստ Շանթ Հարությունյանի, վարչապետն ու գլխավոր դատախազը […]
22:31 08.09.2018
Վայոց Ձորի մարզի Արատես վայրում հանդիսավոր միջոցառմամբ տեղի է ունեցել դպրական կենտրոնի բացում, որը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունն է: Բնության գրկում շուրջտարյա կենտրոնը աշակերտներին և ուսուցիչներին կապահովի ոչ միայն բնության գրկում ճամբարային կացարաններով, այլև սերտ կապ է ստեղծում հազարամյակների պատմամշակութային ժառանգության հետ: Այնտեղ են 10-13դդ Արատեսի վանքը, 10-րդ դարի ՍԲ Սիոն, 11-րդ դարի ՍԲ […]
22:25 08.09.2018
Նորաձևության սրահ Balmain-ը հրաժարվել է իր նոր գովազդային ծրագիրն իրականացնելիս իրական մոդելներ օգտագործել, տեղեկացնում է life.ru-ն: Միլա Յովովիչին և Քենդալ Ջեններին փոխարինելու են եկել նոր վիրտուալ կերպարներ, որոնք ունեն իդեալական արտաքին: Նոր կերպարների նկարները ընկերությունը հրապարակել է ինստագրամյան իր էջում: https://www.instagram.com/p/BnRJdyXg5Q7/?utm_source=ig_web_copy_link Մոդելներից մեկը սևամորթ Շուդուն է, որ հայտնի էր մինչև նորաձևության սրահի հետ համագործակցելը: Ինստագրամյան […]
21:29 08.09.2018
Ամեն տարի սեպտեմբերի 8-ը նշվում է որպես լրագրողների համերաշխության օր: Տոնի նախապատմությունը Տոնը նշվում է` ի հիշատակ չեխ լրագրող Յուլիոս Ֆուչիկի, որը մահվան է դատապարտվել 2 րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Չեխ լրագրող, գրող, հակաֆաշիստական շարժման հեղինակ Յուլիոս Ֆուչիկը գլխատվել էր հիտլերյան շարժման ներկայացուցիչների կողմից 1943թ.-ի սեպտեմբերի 8-ին: Բանտում գրված նրա հայտնի «Ռեպորտաժ` ծխնին պարանոցին» գիրքը թարգմանվել […]
21:15 08.09.2018
Տորոնտոյի համալսարանը, Ռաշ համալսարանի Ալցհեյմերի հիվանդության հետազոտական կենտրոնը և Փարիզ Դիդրո համալսարանի կոգնիտիվ նևրոլոգիայի կենտրոնի աշխատակիցներն ուսումնասիրել են 70 անց 3500 անձանց տվյալներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից և Ֆրանսիայից: Որոշ կամավորներ տառապել են Ալցհեյմերի հիվանդությամբ, հաղորդում է «News Mail.RU»-ն: Պարզվել է , որ ուղեղը ամենալավը աշխատում է ամռան վերջին և վաղ աշնանը, ամենից վատ` ձմռանն ու գարնանը: […]
20:37 08.09.2018
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը Ֆրանսիան ճանաչել է «ամենաշատ այցելվող երկիր»: Այս մասին հայտնում է CNN-ը: Կազմակերպությունն այս տարվա հաշվետվության մեջ նշել է, որ զբոսաշրջության միտումներն ամբողջ աշխահում աճել են: Նախորդ տարվա համեմատ 6.8 %-ով ավելացել են զբոսաշրջային շրջագայությունները: Կատարված վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը Ֆրանսիան է՝ 86.7 մլն մարդ է այցելել, երկրորդ […]
20:36 08.09.2018
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը, հայտնում են ոստիկանությունից: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կփոխարինեն իրենց գործընկերներին ու կշարունակեն մարտական հերթապահությունը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Տերունական աղոթքից հետո, […]
20:30 08.09.2018
Մշակույթի 140 գործիչներ՝ ներառյալ Pink Floyd խմբի հիմնադիրներ Ռոջեր Ուոթերսը և բրիտանացի կոմպոզիտոր Բրայան Ինոն, կոչ են արել բոյկոտել 2019թ.-ին Իսրայելում անցկացվելիք միջազգային «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Նրանց հայտարարությունը տեղադրվել է The Guardian-ում: Հայտարարությունում գրված է, որ Իսրայելը Պաղեստինում խախտում է մարդու իրավունքները: Նրանք հիշեցրել են, որ Գազայում իրավիճակի սրացման ժամանակ իսրայելցիները սպանել են 62 չզինված պաղեստինցու՝ այդ […]
20:26 08.09.2018
Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմեց վարչապետին` նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից: «Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն: Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար բոլորս […]
20:21 08.09.2018
Ռուսաստանում հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Ալյոնա Անդրեասյանը (Տիմչենկո), հայտարարել է իրենց բաժանության մասին: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն։ «Պատահում է այնպես, որ հունիսին դուք երջանիկ եք, իսկ հուլիսին երջանիկ է մեկ ուրիշը։ Եվ դու արդեն մենության մեջ կառուցում ես քո երջանկությունը։ Անդրեասյան ազգանունը կմնա ինձ հետ։ Ինձ թվում է՝ մենք նրա հետ լավ […]
20:11 08.09.2018
Հայաստանում մի շարք ապրանքների մթերման ժամանակ հարց է առաջանում` որքան է դրա ինքնարժեքը: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղացիները գալիս են, ասում, որ իրենց խաղողը, ցորենը կամ կարտոֆիլը պետք է մթերեն ոչ թե 50, այլ 80 դրամով, բայց ո՛չ գյուղացին, ո՛չ կառավարությունը չգիտեն` ինքնարժեքը որքան է: […]
20:09 08.09.2018
Ռատգերի համալսարանի գիտնականները բացատրել են Լուսնի մակերևույթի վրա առաջացող լուսավոր գծերի պատճառները: Այս մասին հաղորդում է Science Alert պորտալը: Գիտնականներն արդեն գիտեին, որ «լուսնային ջրհեղեղները» կապված են մագնիսական դաշտի անոմալիաների հետ, սակայն հատկանշական է, որ Լուսինը մագնիսական էրեգիա չի գեներացնում և հենց դա էր պատճառը, որ մակերևույթին առաջացած գծերը առեղծվածային էին թվում: Այդ պատճառով տարածվել […]
20:07 08.09.2018
Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների: «Ես, այդ հարցին պատասխանելիս, միշտ հարկ եմ համարում ընդգծել, որ առաջինը պետք է Ադրբեջանին հարցնել՝ արդյոք նա պատրա՞ստ է փոխզիջումների, […]
20:01 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպմանը, անդրադառնալով անցումային արդարադատությանը, վստահեցրեց` դա չի նշանակում, որ սեփականության վերաբաշխում է լինելու: Վարչապետը նաև չբացառեց, որ եթե կոռուպցիոն դեպք լինի, պարզվի` մի պաշտոնյա միլիոնավոր ակտիվներ ունի գողացած, դրանք պետք է վերադարձվեն ՀՀ-ին, այս ճանապարհով ստիպված են լինելու գնալ, որովհետև կարող է պարզվել, որ մեր ազգային հարստության […]
20:00 08.09.2018
Ամերիկացի ռեփեր Մաք Միլլերին Սան Ֆերնանդոյի հովտում գտնվող իր տանը մահացած են գտել. այս մասին տեղեկացնում է TMZ պորտալը՝ հղում անելով Կալիֆոռնիայի իրավապահ մարմիններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները Միլլերի դին գտել են սեպտեմբերի 7-ի կեսօրին: Ըստ նախնական տվյալների՝ երգչի մահվան պատճառը գերդոզավորումն է: Միլլերը վերջին շրջանում տառապում էր թմրանյութերի կախվածությունից, ինչի մասին հայտնի էր դարձել երգչուհի Արիանա Գրանդեի […]
19:56 08.09.2018
Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է . «Այսօր՝ ժամը 14:20-ին, Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) մահացել է։ Էլֆան Կիրակոսյանի (ծնված 2015թ., ՌԴ […]
19:35 08.09.2018
«Տեսեք՝ ինչ է կատարվում, լավ ձևը գտել են: Որևէ կոռուպցիոների հետևից գնում են, ինքը Հայաստանի ներսում պաշտպանվելու ոչ մի մեխանիզմ չունի, այսինքն՝ հանրությունը չի աջակցում, մյուս կոռուպցիոն մեխանիզմներով չի կարող պաշտպանվել՝ չի կարող փող տալ, գործը փակել, և ամենալավ պաշտպանվելու ձևն է մնում: Ասում են՝ վայ, սա Ռուսաստանի դեմ է: Եվ Հայաստանում այնպիսի իրավիճակ է […]
19:30 08.09.2018
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) նախօրեին իր մտահոգությունն է հայտնել` կապված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ իրավիճակը շատ անհանգստացնող է: Հանձնախումբը (ANCA) նաև կոչ է արել Կոնգրեսի անդամներին` զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Բաքվում ԱՄՆ […]
19:21 08.09.2018
«Ես ուզում եմ շատ հստակ ձեզ ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում չունենք ոչ մի պրոբլեմ, զրո է մեր պրոբլեմների քանակը: Եվ մենք ունենք լիակատար ըմբռնում մեր երկրների հարաբերությունների որակի, հետագա զարգացումների իմաստով: Ես ձեզ կոչ եմ անում ուղղակի չհապաղել, չկորցնել այս հնարավորությունը»,- ՌԴ-ում հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստան-ՌԴ հարաբերություններին և խոսելով […]
19:05 08.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած այցի ընթացքում հանդիպել է տեղի գործարար հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել: Անդրադառնալով Հայաստանում ոլորտային զարգացմանը` Փաշինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերությունը և ՏՏ ոլորտը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանն իսկապես տեխնոլոգիական արդյունաբերական երկիր կդառնա: Բայց սա առաջին […]
18:57 08.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին հանրությանը ոչ այնքան ծանոթ ուժերի մասնակցությունը որոշակի նպատակ ունի. նրանք ցանկանում են նոր կազմավորված քաղաքական դաշտում ներկայանալ հասարակությանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու կայանալիք ընտրություններին: Նրա գնահատմամբ` ներկայում Հայաստանի քաղաքական դաշտը, այնուամենայնիվ, այնպիսին է, որ շատերին հնարավորություն է ընձեռում: «Երկար տարիներ հետո, ձևավորված կամ այլասերված […]
18:42 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: «Հարգելի […]
18:36 08.09.2018
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Ռուսաստանի Օմսկ քաղաքում անցկացվող «Մեծ մրցանակ» վարկանիշային մրցաշարում հաջող է հանդես եկել օմնիումի (հեծանվային բազմամարտ) սկրեչ և տեմպո մրցաձևերում՝ ցուցադրելով լավագույն արդյունքը: Այժմ նա օմնիում մրցաձևում առաջատարի դիրքում է, հայտնում են Հայաստանի հեծանվային ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ նախորդ ամիս Էդգար Ստեփանյանը դարձել էր Շվեյցարիայում անցկացված հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչև […]
18:17 08.09.2018
Հայ երկու անչափահասները՝ Լիլին և Հովիկը, որոնց Նիդերլանդների իշխանությունները պետք է այսօր վտարեին Հայաստան, կրկին թաքնվել են իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ արդարադատության նախարարության խոսնակ Մաարթեն Մոլենբեեկը հայտարարել է, թե պատանիները անհետացել են նրանց ապաստան տված ընտանիքից այս գիշեր՝ Ամստերդամի դատարանի որոշումից մի քանի ժամ անց, որը վերջնականապես մերժել էր […]
18:14 08.09.2018
Հայաստանում կայանալիք «Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծի առաջին եզրափակչին Արցախից կմասնակցեն Հարութ Հարությունյանը «Ամառ է» և Լևոն Գալստյանը (բեմական անունը L.E.V.O.N) «L.E.V.O.N- L.E.V.O.N» երգերով, հաղորդում է «Արցախպրես»-ը: Մրցույթին ներկայացված երգերի հեղինակն արցախցի Արտեմ Վալտերն է: «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի անդամներն ամեն օր աշխատանքներ են իրականացնում 2 մասնակիցների հետ։ Նրանք հուսով են, որ Հարութն ու Լևոնը […]