13:40 10.09.2018
Անձնագրային և վիզաների վարչությունն իր ֆեյսբուքյան էջում իրազեկել է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։ «Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում (այդ թվում նաև […]
13:34 10.09.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հորդորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարարների հետ հանդիպմանը շատ խստապահանջությամբ չվերաբերվել: Մասնավորապես, անդրադառնալով Ռուբեն Վարդանյան-Նիկոլ Փաշինյան բանավեճին, Հարությունյանը նշեց՝ Ռուբեն Վարդանյանը հայտնի գործարար է, նա պարզ բան է ասում, այն է` բիզնեսն իր լեզուն ունի, և ասել` եկեք, լավ կլինի, բավարար չէ, բիզնեսը […]
13:12 10.09.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհանեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին և համաժողովին: Համաժողովը հրավիրվել է «Դատախազական անկախությունը. հասարակության մեջ արդարադատության անկյունաքար» խորագրի ներքո և այս տարի նվիրված է դատախազական համակարգի անկախության` աշխարհում կիրառվող կառուցակարգերի արդյունավետությանը, դատախազական ծառայության ղեկավարման և հաշվետվողականության, դատախազի անձի […]
13:06 10.09.2018
Ռուսաստանի արկտիկական գոտում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել, հայտնում է iz.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի բնապահպանության նախարարության տարածած զեկույցը: Հաղորդվում է, որ գիտնականների կողմից կատարված հաշվարկների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ջերմաստիճանի ցուցիչը միջինում բարձր է եղել 3.23 աստիճանով: Նշենք, որ Ռուսաստանի արկտիկական գոտու մեջ են մտնում Մուրմանսկը, Չուկոտկան, Արխանգելսկի […]
12:53 10.09.2018
Ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը կոնցեսիոն պայմանագրով կառավարում է Հայաստանի երկաթուղիները, չի կատարել մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկային պարտավորություններ, ինչի մասին մանրամասները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, հանդիպման ժամանակ ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ «Կարող եմ ասել, որ այս հարցում հայկական […]
12:37 10.09.2018
Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ ու դրանից հետո սկսել ռազմական արկածախնդրություններ իրականացնել, ինչն այդ երկրի ղեկավարության մոտ չի ստացվում, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանն իրենց հարաբերություններում չունեն մեծ խնդիրներ։ Ադրբեջանի պահվածքին անդրադառնալով՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։ Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու չէ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը, քանի […]
12:36 10.09.2018
Մոլդովայի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է վթարի տեսանյութը, որում հայտնվել էր Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյունը: Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: Համաձայն տեսանյութի՝ Դոդոնի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց այն բանից հետո, երբ նրան է բախվել բեռնատար ավտոմեքենան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՃՏՊ-ի մեջ են հայտնվել Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու ավտոմեքենաները: […]
12:13 10.09.2018
ԱԺ-ում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով թեկնածուին, հայտարարեց, որ Կարեն Կարապետյանն ունակ է իրականացնելու իր վրա դրված պարտականությունները: Իր ելույթում Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ վերջին 5 տարում աշխատանքային թռիչքներ չի ունեցել, սակայն […]
12:12 10.09.2018
Հայկական պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում կայացած հանդիպմանը կոնյակ է տարել: Այս մասին պատմել է ռուս լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը: «Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ և կես րոպեից վերադարձավ` ձեռքերը մեջքի հետևում պահած: Նրա ձեռքում դեղին տուփ էր` բավական ճմրթված: Տուփի վրա ռուսերեն և, ըստ […]
12:06 10.09.2018
Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարկերից խուսափելու խնդրին: «Մենք չենք ձևավորել այն, որ պետությունից չգողանալը, պետությանը հարկեր վճարելն ազգային անվտանգության տեսանկյունից հայրենասիրության առումով շատ կարևոր եզրույթներ են: Մենք ունենք ոլորտներ, որտեղ հարկեր չվճարելու մշակույթ է ձևավորվել»,- ասել է ՊԵԿ […]
12:05 10.09.2018
Օպերային հայտնի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի` Փարիզում կատարած գնումների մասին հաշվետվությանը: «Հարգելի տիկ. Աննա Հակոբյան, ինձ մեծ տխրություն պատճառեց Ձեր հրապարակած լուսանկարը և «հաշվետվությունը»` Փարիզում կատարած գնումների մասին: Ուզում եմ ասել, որ ցանկացած կին, անկախ իր կարգավիճակից, ով ունի Փարիզում հայտնվելու երջանիկ առիթ, […]
11:59 10.09.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր նիստի ժամանակ հայտարարեց, որ այս շաբաթ խորհրդարանն ունի տարբեր պետական մարմինների 6 պաշտոնների ընտրություն, որոնց համար պետք է քվեարկել: Արա Բաբլոյանի առաջարկով՝ ԱԺ-ն սկսեց քննարկել ԿԲ խորհրդի անդամ առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը: ԱԺ ֆինանսավարկային և վարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով թեկնածուին, հայտարարեց, որ Մարտին Գալստյանը բավական լուրջ աշխատանքային […]
11:54 10.09.2018
Այսօր մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 կուսակցություն: Սեպտեմբերի 3-ին ԿԸՀ նիստում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հատկացվեցին հերթական համարներ, այդ ուժերն իրավունք ունեն այսուհետ քարոզչական նյութերի վրա օգտագործել նաև այդ համարը՝ որպես քարոզչական բաղադրիչ: Քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է այբբենական կարգով՝ ըստ գրանցված ուժերի անվանումների: Երևանի […]
11:46 10.09.2018
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ.-ն ունի մարմնի շուրջ 57 տոկոսի և շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ` 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և խորը վերքեր: Միացված է արհեստական շնչառության սարք: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Ճառագայթային […]
11:35 10.09.2018
Ճապոնիայի հյուսիսում երկրաշարժի հետևանքով առնվազն 44 մարդ է մահացել, ևս 660 մարդ վնասվածքներ են ստացել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», հայտնել է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան: Վերջինիս խոսքով` փրկարարական գործողությանը մասնակցել են 40 հազար զինծառայողներ, ոստիկաններ, հրշեջներ, աշխատանքների մեջ ներգրավվել են ավելի քան 60 ուղղաթիռներ: Հիշեցնենք` Ճապոնիայի հյուսիսում նախորդ շաբաթ տեղի […]
11:30 10.09.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում իրեն մտահոգող որոշ հանգամանքների: «Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան – Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի Սոչի այցելության օրը։ Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ. անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին […]
11:28 10.09.2018
ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ավելի քան 880 մլրդ դրամ հարկ է հավաքագրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝ հավաքագրված գումարից 670 մլրդ դրամը հավաքագրել են հարկային մարմինները, իսկ 209.4 մլրդ դրամը՝ մաքսային մարմինները: ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 15,9%-ով աճել են պետական եկամուտները:
11:16 10.09.2018
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ս.թ. օգոստոս ամսին իրականացված հսկողության արդյունքում պայմանագրով սահմանված ծառայությունների ոչ պատշաճ իրականացման բազմաթիվ դեպքերով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ թերությունները վերացնելու համար, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: «Ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել […]
11:09 10.09.2018
ԱԺ 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի մեկնարկին այսօր քննարկման ներկայացվեց ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Նախագծի համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Աշխատանքային օրենսգրքում դրույթներ կան, որոնք գործատուին հնարավորություն են տալիս առանց աշխատողի հետ համաձայնեցնելու, հեռացնել նրան աշխատանքից: Միաժամանակ, […]
11:06 10.09.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլում ստեղծված իրավիճակը, սակայն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու մասին խոսք չի եղել։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց Տավուշում իր ճեպազրույցի ընթացքում։ «Փոխադարձաբար ընդգծել ենք, որ պետք է շատ հստակ ուղերձ լինի, որ Ղարաբաղի հարցը […]
11:01 10.09.2018
Իր նկատմամբ իրականացվող հետապնդումը Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անվանում է մարդաորսություն։ Այս մասին հարցին ի պատասխան՝ Տավուշում ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ յուրաքանչյուր մարդ սեփական կարծիք հայտնելու իրավունք ունի։ «Ես երեկ մամուլից իմացա, որ նրան մեղադրանք է առաջադրվել։ Եթե իրավապահ մարմինները մեղադրանք առաջադրել են, ես ենթադրում եմ և համոզված եմ, որ […]
10:56 10.09.2018
Տավուշում իր ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախօրեին Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցած երկխոսությանը, որի ժամանակ ռուսաստանցի բարերարը կոշտ տոնայնությամբ պնդել էր, որ վարչապետը ոչ թե կոչեր, այլ թվեր հնչեցնի։ Այն հարցին, թե կա՞ վստահության մթնոլորտ արտերկրում գործող հայ գործարարների շրջանում, Փաշինյանը պատասխանեց, որ նման մթնոլորտ ձևավորվում է […]
10:41 10.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին օրենքով սահմանված կարգով մասնակցելու է այնքան ակտիվ, որքան թույլ կտա իր օրակարգը։ Այս մասին վարչապետը հայտնեց Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Վարչապետը նշեց, որ մտադիր է մասնակցել «Իմ քայլը» դաշինքի այս օրերին անցկացվելիք նախընտրական հանրահավաքներին։ Փաշինյանը վստահեցնում է, որ վարչական ռեսուրս չի օգտագործելու այդ ընթացքում, և եթե […]
10:25 10.09.2018
Սիրիայում Հայաստանի՝ Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական ծրագրի իրականացումը ռազմական բաղադրիչ չի ունենալու։ Այս մասին Տավուշում իր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ որոշ անճշտություններ ու թյուրըմբռնումներ կան ու սկսեց հերքել դրանք։ «ՊՆ մասնագետների խումբը գործելու է ՀՀ դրոշի ներքո։ Գործողությունը լինելու է հումանիտար։ Խոսքը բժիշկ- մասնագետների և ականազերծման մասնագետների մասին է, […]
10:20 10.09.2018
Հայաստանում քննվող որևէ գործի մեջ ՀՀ վարչապետը բացառում է քաղաքական կոմպոնենտի առկայությունը, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Ավելին, նա ավելացրեց, որ իր համար անձնապես տհաճ կլինի նման կոմպոնենտի առկայությունը։ «Ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, որ Հայաստանում մեր կառավարության օրոք քաղբանտարկյալներ հայտնվեն, […]
10:14 10.09.2018
«Արդեն պետք է լինի լիարժեք ըմբռնում, որ այդ գործի մեջ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա։ Եթե քաղաքական կոմպոնենտ լիներ, Քոչարյանը հենց այսօր ազատության մեջ չէր լինի»,– Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ հարցին Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, սակայն, հակառակի մասին էլ խոսեց․ եթե Քոչարյանը վաղը հայտնվի կալանքի տակ, դա նույնպես […]
10:05 10.09.2018
Տավուշում անցկացված գործարար համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, բոլոր հնարավոր հարցերը, որ կարելի էր քննարկել։ Բոլոր հնարավոր հարցերը քննարկել ենք»։ Ինչ վերաբերում է գազի սակագնի […]
09:53 10.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում դադարեցնելու մասին որոշումը քաղաքական հարց է։ Այն, ըստ Փաշինյանի, իրավական հարց է, և պետք է քննարկվի Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների միջև։ Այս մասին Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Փաշինյանը։ Դրանով Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասին հարցին […]
09:46 10.09.2018
Հայ-ռուսական հարաբերությունները բարձրանալու են նոր մակարդակի վրա, և Հայաստանի վարչապետը բավարարված է այն հանգամանքից, որ իր և Ռուսաստանի նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որ ձևավորվում է առաջին իսկ հանդիպումից սկսած։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ «Սա չի նշանակում, որ մենք ամեն ինչի շուրջ մտածում ենք նույն կերպ և ամեն […]
18:37 09.09.2018
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 1։40-ի սահմաններում, անհայտ անձը կոտրել է Գյումրիի Շիրակացի փողոցում գտնվող Դվին ռեստորանային համալիրի հետնամասի դռան ապակին, մուտք է գործել ու տակնուվրա արել սրահը։ Հարսանյաց սրահի պահակը ձայներ է լսել ու միացրել ազդանշանային համակարգը, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: […]