TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC
Admin

Admin

Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել

15:05 25.07.2018

Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացել են ոստիկանության պետից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Աշխատակիցներն աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերի Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են […]

̰
Twitter-ը կարգելափակի ձեր օգտահաշիվը, եթե ներկայանաք որպես Իլոն Մասկ

14:54 25.07.2018

Twitter-ը  իրականացրել է cryptocurrency scammers- ի դեմ պայքարի նոր մեթոդ. այն այժմ ավտոմատ կերպով փակում է չարտոնված օգտահաշիվները, որոնք փոխում են իրենց ցուցադրական անունը՝ գրելով Իլոն Մասկ: «Չարամիտ օգտահաշիվն անհապաղ կարգելափակվի: Այնուհետև Twitter-ը կառաջարկի անցնել թեստ, ինչպես նաև հեռախոսի համար մուտքագրել, օգտահաշվի գողությունների դեմ պայքարելու համար մենք փորձարկում ենք նոր միջոցներ՝ մշտապես արգելափակելով այն հաշիվները, […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հետ

14:53 25.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի: Խորհրդի անդամներն […]

̰
Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը

14:47 25.07.2018

Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են […]

̰
Զվարճալի միջադեպ Նիկոլ Փաշինյանի՝ զորքին ուղղված «ուռա»-ից հետո. տեսանյութ

14:40 25.07.2018

ՀՀ ՊՆ համալիրում այսօր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ուղղված ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց զինծառայողներին ու գոչեց՝ ուռա՜։ Զինծառայողները, սակայն, չընկալեցին, որ պետք է նույն կերպ արձագանքեն վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ կրկնել իր «ուռա»-ն, ինչից հետո զորքը ողջունեց նրան նույն գոչյունով։

̰
Երգչուհի Դեմի Լովատոն թմրանյութի չարաշահման հետևանքով հայտնվել է հիվանդանոցում

14:26 25.07.2018

TMZ պորտալի հաղորդմամբ՝ 25-ամյա երգչուհին անգիտակից վիճակում հայտնաբերվել է իր տանը: Դեպքի վայրում հայտնաբերվել են նալոքսոն և հակաօփիոիդ դեղամիջոցներ: Cedars-Sinai բժշկական կենտրոնից երգչուհու ընտանիքի անդամը հայտնել է, որ Լովատոյի  գիտակցությունը տեղն է և շնորհակալություն է հայտնել բոլորին սիրո, աղոթքների և աջակցության համար: Լովատոն տարիներ շարունակ պայքարել է թմրամիջոցների չարաշահման դեմ, սակայն վերջին շաբաթներին վախեցել է, որ այդ ամենը […]

̰
Ամեն շաբաթ Երկիր մոլորակի հարևանությամբ միջինը 40 նոր օբյեկտ է գրանցվում

14:18 25.07.2018

NASA-ն մի անիմացիոն ֆիլմ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Երկիր մոլորակի շուրջ եղած աստղերն ու գիսաստղերը: Տեսանյութը նվիրված էր Միացյալ Նահանգներում մոլորակային պաշտպանության համակարգի ստեղծման 25-ամյակին: Նշվում է, որ այսօր հայտնի է Երկրին մոտ գտնվող մոտ 18 հազար օբյեկտի մասին, որոնք Արեգակից 195 միլիոն կմ շառավիղ հեռավորության վրա են գտնվում, բայց ամեն շաբաթ միջինը 40 նոր օբյեկտ […]

̰
Արատեսը գյուղապետը բռնազավթել էր, մենք ազատագրեցինք. ֆերմեր Տիգրան Եղոյան

14:17 25.07.2018

Վայոց ձորի Արատես համայնքում գյուղացիները ակցիա են իրականացրել և իրենց իսկ խոսքերով՝ «ազատագրել» այն: Գործարար Տիգրան Եղոյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց. «Գնացինք բոլորով և Արատես գյուղը, որ 30 տարի է՝ բռնազավթել է Հովիկ Օհանյանը, ժողովուրդն ազատագրեց: Գետի հունը բաց ենք թողել, երկու օր հետո դարձյալ ակցիա ունենք կազմակերպելու. բազմազավակ ընտանիքներին, հատկապես՝ եթե մի քանի տղա […]

̰
Հունաստանում հրդեհից լքված տներ են թալանվել. կասկածյալները ձերբակալվել են

14:11 25.07.2018

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու, որոնք կասկածվում են այդ երկրում մոլեգնող հրդեհի հետևանքով Աթենքի լքված տները թալանելու մեջ: Այս մասին հայտնում է Sputnik-ի հունական ծառայությունը: Հաղորդվում է, որ 22-26 տարեկան են 4 անձինք ձերբակալվել են Նեոս Վուդզալ կոչվող տեղանքում, այն բանից հետո, երբ նրանք ներխուժել էին հրդեհից տուժած հերթական տունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել […]

̰
Մի՛ արեք այնպես, որ նաև ձեր դեմ պայքարեմ. Ալիկ Սարգսյանը զգուշացնում է լրագրողներին

14:07 25.07.2018

ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ իր խնդիրների մասին` լրագրողներին կոչ անելով, որ հակառակ կողմի խոսքերը լսելիս, բառացիորեն մեջբերել Հովակիմյանի խոսքերը, առանց մեկնաբանության: «Մի՛ արեք այնպես, մի գրեք մեկնաբանություններ, որ ես այդ մարդու դեմ պայքարելուց բացի նաև ձեր դեմ պայքարեմ, սովորել եմ արդեն դատարան դիմել»,- […]

̰
Արարատի նախկին մարզպետի մասին շատ տեղեկություններ ունեմ, բայց չեմ բացահայտում. Ալիկ Սարգսյան

14:04 25.07.2018

ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր հայտարարել է, թե Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը բազմաթիվ զրպարտությունների թվում իրեն մեղադրել է այն բանի համար, թե ինքը 173 հատ սեփականության վկայական ունի, որոնց մասին իբրև թե Հովակիմյանը տեղեկացել է կադաստրում աշխատած ժամանակ: Ալիկ Սարգսյանը հերքել է դա` նշելով, թե Վարդգես Հովակիմյանն ադեկվատ չի խոսում և իր բոլոր անհաջողությունները […]

̰
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 79-ի

13:58 25.07.2018

Հունաստանում հրդեհների հետևանքով առնվազն 187 մարդ, այդ թվում՝ 23 երեխա վիրավորվել են: Անհայտ կորածների թիվը դեռ պարզ չէ: Այս հրդեհը դարձավ Հունաստանի պատմության մեջ առավել մահաբեր: Դրանից առաջ, 2007 թ. հրդեհների ժամանակ 70 մարդ զոհվեց: Անտառային հրդեհները ավերեցին Հունաստանի հարավարևելյան շրջանը` Աթենքը: Քամու հետևանքով հրդեհը տարածվել է երկրի մայրաքաղաքի հյուսիս-արևելք և արևմուտք գտնվող տարածքներ: Ավելի վաղ հաղորդվել […]

̰
Պատահար Շորժայի ճանապարհին. 50-ամյա վարորդը տեղում մահացել է

13:56 25.07.2018

Հուլիսի 24-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 8-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ 50-ամյա վարորդ Վահրամ Զաքեյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Սեպտեմբերից կգործի վաղաժամկետ ազատման նոր կարգը. ի՞նչ խնդիր այն կլուծի

13:49 25.07.2018

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խումբն աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում է մի շարք խոչընդոտների: Խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են խմբի անդամները: ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց, մասնավորապես, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների շուրջ: «Այս տարվա մայիսին օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, սակայն այն նոր մտահոգություններ ու […]

̰
Ես զարմանում եմ արտաշատցիների լռության վրա. Ալիկ Սարգսյան

13:40 25.07.2018

ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը զարմացած է Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ կապված խնդիրների վերաբերյալ արտաշատցիների լռության վրա: «Մեծ թվով արտաշատցիների աշխատանքի եմ ընդունել ոստիկանությունում, չկա մեկը, որ նշի, թե ինձ դրա համար որևէ կերպ շնորհակալություն է հայտնել, բայց հիմա զարմանում եմ, որ այդ […]

̰
Ես ոստիկանապետ եղած ժամանակ Արարատի մարզպետին երբեք վատ չեմ վերաբերվել միայն այն պատճառով, որ արտաշատցի է. Ալիկ Սարգսյան

13:32 25.07.2018

ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Արարատի մարզպետի հետ իր հարաբերությունների մասին` նշելով, որ իր նկատմամբ զրպարտություն է եղել տարիներ շարունակ, փորձել իրենից գումար շորթել` իբրև վնասների հատուցում: «Ես հասկացա, որ այդ մարդը գնացել է նախկին նախագահի մոտ, ինձնից դժգոհել` ասելով, թե ինքը այլևս կորցնելու բան չունի, միայն թե ինձ վնաս […]

̰
Կայացավ «Ինչպե՞ս են վերականգնում շների ազգային ցեղատեսակներին հետխորհրդային երկրներում» տեսակամուրջը

12:40 25.07.2018

Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը  SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հայկական գամփռ ցեղատեսակի շների որոշ անուններ իր նախաձեռնությամբ դրվել են հայկական լեռնաշխարհի տեղանուների անուններով` Վան, Ուրմիա, Ուրարտու և այլն: Այդ մասին նա ասել է այսօր կայացած  «Ինչպե՞ս են վերականգնում շների ազգային ցեղատեսակներին հետխորհրդային երկրներում» թեմայով Երևան-Թբիլիսի–Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ:  «Մենք կորցրել ենք հայկական լեռնաշխարհի տարածքը, […]

̰
Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի կողմից. պաշտպանության նախարար

12:19 25.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ խոսել է բանակի վիճակի և պատերազմի վերսկսման վտանգի մասին: Նախարարի խոսքով, թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան: «Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- մասնավորապես, ասել է նախարարը՝ թերևս ակնարկելով օրեր առաջ իր արած հայտարարությունը, թե հայկական […]

̰
Մանրամասներ Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած պայթյունից

11:57 25.07.2018

Արտաշիսյան 72 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք անձ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ տեղում աշխատում են «Սանիտեք» ընկերության աշխատակիցները. նրանք մաքրում են փողոցը, որովհետև պայթյունի հետևանքով ամբողջ փողոցը պատված է կոտրված ապակիներով: Տուժածներից Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն […]

̰
Ադրբեջանի հետ շփվելիս մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք. վարչապետ

11:48 25.07.2018

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այսօր ՀՀ վարչապետից և նախարարների ձեռքից ստացել են ավարտական վկայաններ: Միջոցառումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի՝ անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին։ «Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել, բայց չեմ կարող հանդես գալ Արցախի անունից, […]

̰
Պայթյուն Արտաշիսյան փողոցում. կան տուժածներ

11:22 25.07.2018

Հուլիսի 25-ին` ժամը 10:28, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
̰
Մեկ շաբաթվա ընթացքում չի բացառվում, որ քաղաքապետի այլ թեկնածուներ էլ լինեն. Էդուարդ Աղաջանյան

21:56 24.07.2018

ՀՀ ՔՊ վարչության նիստին մասնակցել է նաև ՀՀ  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք մտադրություն ունեն Երևանի քաղաքապետի ընտրություններում հանդես գալ դաշինքով: «Վերջնական որոշում այս պահին չկա, բայց կարծում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կլինի: Այս պահին չի բացառվում, բայց մեկ շաբաթ սպասեք, կիմանաք»,- ասել է Աղաջանյանը: Ինչպես հայտնի է, […]

̰
Ջենիֆեր Լոպեսի ամենատպավորիչ ելույթները

21:50 24.07.2018

Այսօր աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսի ծննդյան օրն է` արտիստը այսօր նշում է իր 49-ամյակը: Ջեյ Լոն համաշխարհային ճանաչում ստացել է 1999-ին թողարկված իր առաջին «On the 6» ալբոմից հետո, իսկ որպես դերասանուհի 1997-ին գլխավոր դերում առաջին անգամ հանդես է եկել «Սելենա» ֆիլմում: Նրա կենսագրությունը շատ մեծ է ու բազմաժանր, նա ամենուր է […]

̰
Փնտրվում է քաղաքացիների բջջային հեռախոսները խաբեությամբ հափշտակած անձը

21:41 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների բջջային հեռախոսները խաբեությամբ հափշտակած անձի ինքնությունը: Խոսքը  Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի մասին է : Ըստ հաղորդագրության՝ 2018թ. հուլիսի 6-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը՝ հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ամիրյան փողոցում գործող ռեստորաններից […]

̰
ՔՊ վարչության նիստն ավարտվել է, Երևանի քաղաքապետի հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է

21:40 24.07.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում,  մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր, սակայն ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը […]

̰
Միացյալ Թագավորության ՊՆ-ն խորհրդատվական աջակցություն կտրամադրի պետգնումների օրենսդրությանը վերաբերող ոլորտում

21:30 24.07.2018

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում […]

̰
Սլովակիայում հայ առևտրականը ներկայացել է որպես Հայաստանի դեսպան և նախագահին հրավիրել պաշտոնական այց կատարելու

21:10 24.07.2018

Սլովակիայի «Յոյ» հեռուստաընկերությունը բացահայտում է արել դեռևս 2014 թվականին որպես ՀՀ դեսպան ներկայացած Աշոտ Գրիգորյանի մասին: «Հայաստանից մի խաբեբա մեծ թվով մեր գործարարների և նույնիսկ քաղաքական գործիչների է դիմել։ Նա ներկայանում է որպես Աշոտ Գրիգորյան և պնդում, որ դեսպան է Սլովակիայում: Նա նույնիսկ գրասենյակ է բացել Բրատիսլավայում  «Հայաստանի դեսպանություն» անունով: Միայն թե դիվանագիտության հետ նա […]

̰
Ռազմական համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

21:06 24.07.2018

Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2018թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Սահմանված կանոնակարգի համաձայն` շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ պետք է շարունակեն իրենց ծառայությունը: Ռազմաուսումնական հաստատությունը գերազանցությամբ ավարտած մի շարք շրջանավարտներ հնարավորություն են ստացել հետագա […]

̰
Նախագահը ներկա է գտնվել ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսությանը

21:04 24.07.2018

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:    

̰
BACK_TO_TOP