Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի կողմից. պաշտպանության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի կողմից. պաշտպանության նախարար

12:19 25.07.2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ խոսել է բանակի վիճակի և պատերազմի վերսկսման վտանգի մասին: Նախարարի խոսքով, թեև իրավիճակը սահմանին կայուն է, սակայն պատերազմի պետք է սպասել յուրաքանչյուր վայրկյան:

«Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- մասնավորապես, ասել է նախարարը՝ թերևս ակնարկելով օրեր առաջ իր արած հայտարարությունը, թե հայկական կողմն ինքը կարող է նախահարձակ լինել՝ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Այս մասին նա ասել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին վկայականներ հանձնելու միջոցառումից հետո:

«Մենք հիմք ունենք բանակի ուժի վրա վստահ լինելու: Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այնտեղ ադրբեջանական կողմը շարունակում է ինժեներական աշխատանքներ իրականացնել, ամրացնում են իրենց դիրքերը, սակայն գտնվում են մեր հսկողության տակ, նրանց յուրաքանչյուր քայլը մեր կողմից հսկվում է»,- ասել է նախարարը:

Դավիթ Տոնոյանը խոսել է նաև բանակում կոռուպցիոն խնդիրների մասին՝ նշելով, որ պետք է զգույշ լինենք բանակում փողերի լվացման արտահայտությունների հետ կապված, անգամ ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չի լինի: Կան կոռուպցիոն ռիսկեր, և ամենօրյա ռեժիմի մեջ լինում են բացահայտումներ, կան պատժվողներ, սակայն մենք լայնորեն դրանք չենք լուսաբանում, քանի որ դրա կարիքը չկա, նշել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարի խոսքով՝ զինվորների, սպայական կազմի աշխատավարձի բարձրացում 2019-ին չի նախատեսվում, սակայն ռազմական բյուջեն զգալի կավելանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

19:40 21.07.2025

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

Թուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

19:30 21.07.2025

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

19:20 21.07.2025

Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Բուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

19:12 21.07.2025

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին

Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։   ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին

19:06 21.07.2025

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...

«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼ

19:00 21.07.2025

«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼ

Հայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ռիեկա» (Խորվաթիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։ ...

BACK_TO_TOP