21:10 24.07.2018
Սլովակիայի «Յոյ» հեռուստաընկերությունը բացահայտում է արել դեռևս 2014 թվականին որպես ՀՀ դեսպան ներկայացած Աշոտ Գրիգորյանի մասին:
«Հայաստանից մի խաբեբա մեծ թվով մեր գործարարների և նույնիսկ քաղաքական գործիչների է դիմել։ Նա ներկայանում է որպես Աշոտ Գրիգորյան և պնդում, որ դեսպան է Սլովակիայում: Նա նույնիսկ գրասենյակ է բացել Բրատիսլավայում «Հայաստանի դեսպանություն» անունով: Միայն թե դիվանագիտության հետ նա ոչ մի առնչություն չունի»,- հաղորդում է հեռուստաընկերությունը՝ նշելով. «որպեսզի հայ գործարարը կարողանար որպես դիվանագետ ներկայանալ, իրեն շատ բան պետք չէր՝ Հայաստանի դրոշ, մի քանի պաշտոնականին նմանվող այցեքարտ և, մասնավորապես, կնիք։ Մի երկու այլ անձանց հետ հիմնադրել է հասարակական միություն «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն» շփոթեցնող անվանումով»:
Սլովակիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Յուրայ Տոմագան հեռուստաընկերությանն ասել է.
«Այդ անունը գրանցված չէ դիվանագիտական արարողակարգի ցուցակներում, այսինքն՝ նա այստեղ հավատարմագրված չէ»:
Հայաստանի դեսպանության հյուպատոսի ներկայացուցիչը ևս նշել է, որ Աշոտ Գրիգորյանը չունի դիվանագիտական անձնագիր և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ չի:
Հեռուստատեսային ռեպորտաժի հեղինակ Պ.Դուբանը հաղորդել է, որ Աշոտ Գրիգորյանի մատնանշած գրասենյակը, որը պատկանում է նրա ընկերություններից մեկին, իր առևտրային գործընկերներին պարտք է մոտ 8 միլիոն կրոն.
«Աշոտ Գրիգորյանը երկու ընկերությունների փայատեր է։ Երկուսն էլ մեծ պարտքեր ունեն։ Պարտատերերն այդ գործարարի հանդեպ այլևս վստահություն չունեն»:
Prezident SR Ivan Gasparoviè poèas rozhovoru pre agentúru SITA. Bratislava, 20. december 2012. Foto: SITA/Jozef Jakubèo
Հեռուստահաղորդման հեղինակները նաև հայտնել են, որ Աշոտ Գրիգորյանը ավելի հեռու է գնացել և նույնիսկ պաշտոնական այցով Հայաստան հրավիրել Սլովակիայի այն ժամանակվա նախագահ Գաշպարովիչին:
Բրատիսլավայի երկրամասի ոստիկանության ներկայացուցիչ Ալենա Տոշեվովան էլ հաղորդել է, որ Աշոտ Գրիգորյանը բազմաթիվ արարքների համար քրեական հետապնդումների է ենթարկվում.
«Քննիչը քրեական հետապնդում է սկսել հարկեր և ապահովագրություն չվճարելու հանցագործության համար»:
Հիշեցնենք՝ Աշոտ Գրիգորյանը ներկայանում է որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ղեկավար, որը վերջերս բաց նամակ էր տարածել՝ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանին մեղադրելով մի շարք անօրինական գործարքների մեջ:
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...