TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.89 oC
Admin

Admin

Ովքե՞ր կառաջադրվեն որպես քաղաքապետի թեկնածու

17:59 24.07.2018

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն, Երևանի քաղաքապետի ընտրությունների ժանանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառաջադրի միանգամից 5 թեկնածուի՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյան, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան, սոցապ փոխնախարար Զարուհի Բաթոյան և դերասան Հայկ Մարության: ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը SHANTNEWS.am-ին չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ իր և մնացածների թեկնածությունն առաջադրելու շուրջ: […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ

17:57 24.07.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների և պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:

̰
Շիրակի մարզում հետախուզման աշխատանքներում դեռևս թերացումներ են արձանագրվում. մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել

17:55 24.07.2018

ՀՀ գլխավոր դատախազությունում 2017թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ ծավալով ուսումնասիրվել էր 2000-2016թթ. քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը, որի արդյունքներով ի հայտ բերվեցին և նախաքննության ու հետաքննության մարմինների ներկայացուցիչների հետ քննարկվեցին ինչպես ոլորտի իրավակարգավորումների հետ կապված խնդիրները, այնպես էլ այն թերացումներն ու խախտումները, որոնք պայմանավորված էին իրավասու պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ, […]

̰
Ադրբեջանցիները վրդովվել են հայկական ազգանունով երգչուհու՝ Բաքու այցի պատճառով

17:47 24.07.2018

Ռուսաստանցի երգչուհի Զառայի (Զարիֆա Մգոյան) հնարավոր Բաքու այցը վրդովմունքի ու բարկության ալիք է բարձրացրել ադրբեջանական սոցցանցային հարթակներում, քանի որ երգչուհին կրում է հայկական ազգանուն, ունի «Իմ Հայաստան» անունով երգ և այլ «դավադիր» արարքներ է արել ադրբեջանցիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է JamNews կայքը։ Զառան կարող է Բաքու մեկնել այնտեղ հուլիսի վերջին անցկացվելիք երաժշտական փառատոնին մասնակցելու […]

̰
Սկսվել են ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները

17:40 24.07.2018

Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]

̰
Արմավիրի մարզպետն արձագանքել է Անահիտ Բախշյանի մտահոգությանը

17:34 24.07.2018

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն արձագանքել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարությանը: «Էսպես բան չեմ տեսել, հենց նոր զանգահարեց Արմավիրի մարզպետ պարոն Միրիջանյանն ու խոստացավ, որ մինչև սեպտեմբերի 1-ը դպրոցի զուգարանի հարցը կլուծվի: Կեցցե Ֆեյսբուքն ու Արմավիրի մարզպետը: Շնորհակալություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բախշյանը: Հիշեցնենք՝ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում […]

̰
Իրանցիները 50 կգ թմրանյութ են փորձել անցկացնել Ադրբեջանով

17:32 24.07.2018

Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները բացահայտել են թմրանյութի խոշոր խմբաքանակի տարանցման փորձ։ 50 կգ թմրանյութը նախատեսված էր Իրանից եվրոպական երկրներ, մասնավորապես Դանիա տեղափոխման համար։ Ադրբեջանական կողմում տարանցման փորձը բացահայտել են անհայտ անձի կողմից ոստիկանություն ներկայացված հաղորդագրության հիման վրա։ Ադրբեջանցի մաքսայինները ստուգել են Իրանի քաղաքացու վարած մեքենան ու դրա անիվների, դրանք միացնող սռնիի […]

̰
Հիտլերի հոգին վերածնվել է Իսրայելի ղեկավարների մեջ. Էրդողան

17:30 24.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին։ Ի թիվս այլ հարցերի՝ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինում Իսրայելի հրթիռակոծություններին, գրում է Ermenihaber.am-ը: Դատապարտելով Իսրայելի վարած տարածաշրջանային քաղաքականությունը՝ Էրդողանն ասել է. «Այն, ինչ Իսրայելն անում է Պաղեստինում, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Իսրայելը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ահաբեկչական […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետին

17:27 24.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնա­մասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել: Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ […]

̰
Կոտայքի մարզում մի քանի երիտասարդ դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

17:21 24.07.2018

Հուլիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի՝ աջից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Պապոյանը, «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հակոբյանը, «աջ հետույքային շրջանի կտրած-ծակած […]

̰
Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները փոխհատուցել են պետությանը պատճառված 55.7 մլն դրամ վնասը

17:15 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեն նոր հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր […]

̰
Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացնում ԱՄՆ կատարած այցից

17:13 24.07.2018

«Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը ցածր-միջին եկամուտներ ունեցող երկրից` բարձր-միջինի, ինչի հետևանքով Հայաստանը մեխանիկորեն դուրս է մնացել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրից». ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացնում ԱՄՆ կատարած այցից:  

̰
Դատարանը չեղյալ է համարել ՀՖՖ-ի նկատմամբ «Շիրակ» ակումբի միջնորդությամբ կայացրած իր որոշումը

17:09 24.07.2018

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են, համենայնդեպս՝ ներպետական դատական ատյաններում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից: Մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը և որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան […]

̰
Մալդինին կարող է դառնալ «Միլան»-ի փոխնախագահը

17:06 24.07.2018

Corriere della Sera-ն հայտնում է, որ մոտ ժամանակներս «Միլան»-ի նախկին պաշտպան Պաուլո Մալդինին կարող է դառնալ «Միլան»-ի փոխնախագահը: 50-ամյա Մալդինին 1984-2009 թվականներին է հանդես եկել «Միլան»-ում և եղել է թիմի ավագը: Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկություններով՝ այսօր «Միլան»-ի նոր նախագահ Պաուլո Սկարոնիի հետ հանդիպումից հետո մարզական տնօրենի պաշտոնից ազատվել է Մասիմիլիանո Միրաբելին: […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահին

17:01 24.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող եւ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:

̰
ԱՄՆ-ն թոշակառուների գործերով նոր նախարար ունի

17:00 24.07.2018

Ռոբերտ Ուիլքին ԱՄՆ Սենատի կողմից ընտրվել է այդ երկրի թոշակառուների գործերով նախարար: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը: Ուիլքին հայտարարել է, որ մտադիր է «հանգստյան ռեժիմից» դուրս բերել նախարարությունը, որը երկար ժամանակ սպասողական իրավիճակ էր ստեղծում թոշակառուներին անհրաժեշտ բժշկական պարագաներ տրամադրելու հարցում: Հաղորդվում է նաև, որ Ուիլքին հանձն կառնի իրագործել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի […]

̰
Հասարակությունը լավ տեսնում է՝ ում ասածի հետևում կա միտք, ում ասածի հետևում՝ օդ. Դավիթ Հարությունյան

16:52 24.07.2018

Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ կողմ է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրապայքարի մասնակից ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը: «Պարզ պատկերացնենք, որ իրավունքի մեջ կան կոշտ և փափուկ նորմեր: Նախընտրական ծրագիրը, որ կուսակցությունը ներկայացնում է, ունե՞նք կոշտ պահանջ, որ դա հենց վաղը ընտրություններում հաղթելով […]

̰
Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ միացրած դիջեյին

16:51 24.07.2018

Հայկական երաժշտություն միացրած դիջեյի դեմ ոստիկանությանը բողոք են ուղարկել հարևանները։ Միջադեպը եղել է Ադրբեջանի հյուսիսային մասում գտնվող Նաբրան բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում։ Տեղ հասած ոստիկանությունը շրջապատել է դիջեյին, որը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին ու անջատել երաժշտությունը։ Հայկական երաժշտություն միացրած դիջեյն արդարացել է, թե երգը վերցրել է հանգստյան գոտու տնօրենի համակարգչից։ Սակայն նույնիսկ դա չի […]

̰
ԱՄՆ-ի համար ՌԴ-ն կմնա մրցակից, ռազմական գործակցությունը նորից կբացառվի. նախագիծ

16:46 24.07.2018

Միացյալ Նահանգների համար Ռուսաստանը կմնա աշխարհաքաղաքական մրցակից, որից Վաշինգտոնի դաշնակիցների կախվածությունը նվազեցնելու համար ամերիկյան կողմը մտադիր է ռուսական սպառազինությունից հրաժարվելու ծրագրեր իրականացնել։ Այս մասին կետերը ներառված են ԱՄՆ ռազմական բյուջեի մասին նախագծում, որը քննարկվում է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում։ Նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՄՆ մրցակիցը, և պետք է բացառել ռուս-ամերիկյան համագործակցությունը ռազմական ոլորտում։ […]

̰
Սա սպառնալիք է երեխաների առողջությանը. Անահիտ Բախշյանը դիմել է Արմավիրի մարզպետին

16:41 24.07.2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Արմավիրի Մրգաշատ գյուղի թիվ 2 դպրոցի սանհանգույցի անմխիթար վիճակը: Բախշյանը գրառում է կատարել՝ դիմելով Արմավիրի մարզպետին: «Արմավիրի հարգելի մարզպետ պարոն Միրիջանյան, վստահ եմ, որ Ձեր երեխան այս դպրոցում չի սովորում և այսպիսի զուգարանից չի օգտվում, որովհետև ո՛չ ես, ո՛չ Դուք, […]

̰
Անձրևների պատճառով Պեկինում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել

16:39 24.07.2018

Օրեր շարունակ չդադարող անձրևների պատճառով Պեկինում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ: Ըստ օդերևութաբանների՝ եթե անձրևները չդադարեն, լեռնային շրջաններում հնարավոր է՝ առաջանան հեղեղումներ և սողանքներ: Քաղաքի իշխանությունները բնակիչներին հորդորում են լինել զգոն և ուշադիր, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել օգնության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Պեկինում եղանակի վատթարացումն անմիջական կապ ունի կիրակի օրը Շանհայում ու Չժեցզյան […]

̰
Լիբանանից ավելի քան 2000 փախստական է վերադարձել Սիրիա

16:33 24.07.2018

Վերջին օրերի ընթացքում ավելի քան 2000 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա, տեղեկացնում է РИА Новости-ին: «Ազդարարում եմ սիրիացիների մասսայական և կազմակերպված վերադարձը: Նախորդ օրերի ընթացքում 2038 փախստական է վերադարձել»,- ասել է գեներալ Միխայիլ Մեզինցովը Ռուսաստանի ՊՆ և արտգործնախարարության՝ սիրիացի փախստականներին վերադարձնելու նպատակով ստեղծված կոորդինացված շտաբի նիստի ժամանակ: Նրա խոսքերով՝ Քեֆրայայից և Ալ-Ֆուայից Իդլիբ մարդկանց տարհանումն ավարտվել է, […]

̰
Էկվադորը պատրաստվում է Ջուլիան Ասանժին բրիտանական ոստիկանությանը հանձնել

16:14 24.07.2018

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում է և տեղի կառավարության հետ քննարկում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բրիտանական ոստիկանությանը հանձնելու պայմանները: Այս մասին հայտնում է  The Independent թերթը: Թերթը նշում է, որ Էկվադորի իշխանությունները մոտ են Ասանժին իրենց լոնդոնյան դեսպանատնից հեռացնելուն: Էկվարդորի ԱԳՆ տեղակալ Անդրես Տերանը նշել է, որ Մորենոն բանակցությունների ընթացքում պաշտոնապես չի քննարկելու WikiLeaks […]

̰
Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա. Նաիրա Զոհրաբյան

16:08 24.07.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 24-ին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկմանը նշել է, որ կողմ է ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերի կողմից իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնելուն: «Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց պաշտպանության, հատկապես՝ արտաքին գործերի նախարարը, ինչու չէ՝ մշակույթի նախարարը, որովհետև մեզանում շատ դեպքերում մշակույթը […]

̰
Երիտասարդ տարիքում ինքնասպանության դեպքերը գլուխ են բարձրացնում

16:07 24.07.2018

«Երիտասարդ տարիքում ինքնասպանության դեպքերը գլուխ են բարձրացնում, ինչը շատ վտանգավոր է»,- այս մասին հուլիսի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ ՃԿԿ պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ինքնասպանության 100 դեպք: Նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 11-ով: Դեպքերից 38-ը մայրաքաղաքում է գրանցվել: Նախորդ տարվա համեմատ 3-ով ավելացել է: «Պատճառները […]

̰
Կուսումնասիրվեն փափուկ պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացները

16:01 24.07.2018

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինից տեղեկացնում են, որ  առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաև ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետևյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր և միջին հանրային սննդի օբեկտներ: Վերահսկողական գործողությունների արդյունքների մասին […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենին աշխատակիցներն անակնկալ են մատուցել

15:59 24.07.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անակնկալի մասին է հայտնել: «Այսօր Համահայկական հիմնադրամի բոլոր աշխատակիցները շատ լավ անակնկալ մատուցեցին ինձ։ Բոլորիդ անչափ շնորհակալ եմ։ Միշտ կլինեմ ձեր կողքին»,- գրել է Վարդանյանը:    

̰
Ադրբեջանը կարող է մասնակցել իսրայելական նոր ԱԹՍ-ի համատեղ արտադրությանը

15:52 24.07.2018

Իսրայելական Aeronautics ընկերությունը հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ, որի հիման վրա կողմերը կարող են համատեղ իրականացնել իսրայելական Pegasus 120 հետախուզական անօդաչու թռչող սարքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Janes մասնագիտացած կայքը։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից է ընկերության տեսականու մեջ, այն ներկայացվել է 2017 թվականի ամռանը։ Իսկ Ադրբեջանն այս ընկերության հետ համագործակցության […]

̰
Ջրահեղձման դեպքերը եռակի նվազել են. Հովհաննես Խանգելդյան

15:47 24.07.2018

«Այս տարվա առաջին կիսամյակում ջրահեղձման դեպքերը նվազել են 3 անգամ»,- այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Ջրային ավազաններում այս տարի 2 դեպք է գրանցվել՝ մեկը՝ լճում, մյուսը՝ գետում: Արդյունքում 1 զոհ է եղել: Մինչդեռ նախորդ տարի ջրահեղձման 9 դեպք է գրանցվել․ 7 […]

̰
Բաշար Ասադն ընդունել է կիսաճանաչված Հարավային Օսիայի նախագահին

15:40 24.07.2018

Բաշար Ասադն ընդունել է վերջերս Սիրիայի կողմից որպես անկախ պետություն ճանաչված Հարավային Օսիայի (Վրաստանը համարում է իր տարածքի մաս) նախագահ Անատոլի Բիլիլովին։ Կողմերը քննարկել են բազմաոլորտ երկկողմ համագործակցությունը զարգացնելու հեռանկարները։ Հարավային Օսիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ասադին՝ իրենց անկախացման ու ճանաչման գործընթացին աջակցելու համար։ Իր հերթին Ասադը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային […]

̰
BACK_TO_TOP