TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և հավելվածներից

12:34 03.06.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: ԿԲ-ն հորդորում է բանկ կամ վարկային կազմակերպություն այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, այցելելու դեպքում պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ: «Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ […]

̰
Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ տրամադրվել է 2,2 մլրդ դրամ աջակցություն. ՊԵԿ

12:20 03.06.2020

Հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառուները 14.964 տնտեսվարող սուբյեկտներ են, որից դիմումներ ներկայացրել է 13.956-ը: Միջոցառումը ավարտվել է մայիսի 10-ին, և այս միջոցառմամբ տրամադրված աջակցության ընդհանուր չափը 2.2 մլրդ դրամ է կազմում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն ավարտվել է. ծրագրից օգտվել է 5390 շահառու

11:38 03.06.2020

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումն արդեն ավարտվել է: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 20-ն էր: Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նա նշեց, որ ծրագրից օգտվել կարողացող 6161 շահառուից դիմում է ներկայացրել և աջակցություն ստացել 5390 շահառու: Միջոցառման շրջանակում տրված աջակցությունը կազմել է 294.4 մլն դրամ: Մանրամասները՝ տեսանյությում։

̰
Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը

23:59 02.06.2020

Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը բարեգործության համար:  Դերասանուհին իր որոշման մասին հայտարարել է Instagram-ի իր էջում: «Ընկերները» սերիալի 51-ամյա աստղը հավաքում է միջոցներ, որոնք նա կտրամադրի բժշկական ծառայությունների կարիք ու ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին: Անկեղծ  լուսանկարն արել է լուսանկարիչ Մարկ Սելիգերը 1995 թվականին: Լուսանկարում աստղը ամբողջովին մերկ նստած […]

̰
Գոռ Միսակյան

22:30 02.06.2020

̰
Չինաստանում պլանը չկատարելու համար աշխատակիցներին ստիպել են որդեր «ճաշակել»

22:26 02.06.2020

Չինաստանի Գուայչժոու նահանգի Բիցզե քաղաքային օկրուգում ինտերիերային դիզայնի մի ընկերության աշխատակիցներ ստիպված են եղել «ճաշակել» կենդանի որդեր այն բանի համար, որ ընկերությունը չի կատարել վաճառքի պլանը:  «Դելիկատես»-ից հրաժարվողները պետք է 500 յուան տուգանք վճարեին, գրում է Daily Mail-ը ։ Իրավիճակը նկարագրող տեսանյութը լրագրողներին ուղարկել է ընկերության աշխատակիցներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման պատժամիջոցը սկզբունքորեն […]

̰
Հորիզոն 22.00

22:00 02.06.2020

̰
Բացահայտվել են Մոսկվայի ռազմական շքերթի աստղ-զինատեսակները

21:59 02.06.2020

Հունիսի 24-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացվելու են Հայրենական պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք մայիսի 9-ին հնարավոր չեղավ անցկացնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այսօր արդեն հայտնի է, թե ինչ ցուցադրություն է լինելու այդ օրը։ Գլխավոր զորահանդեսը անցկացվելու է Մոսկվայում, որտեղ օրվա հերոսները լինելու են «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնցից ունի նաև Հայաստանը, և Ս-400 հակաօդային […]

̰
Հորիզոն 20.00

20:00 02.06.2020

̰
Որոշ տեղեկություններ դիմորդների համար. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է հայտնում

19:36 02.06.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմորդներին որոշ տեղեկություններ է հաղորդում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետք է հետևել հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ, զգացմունքային պահ. վարչապետ

19:28 02.06.2020

«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, իրենց իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, աշխատում է իրենց դեմ: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն,  օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի […]

̰
Վիկտորյա Բեքհեմը չի միացել Spice Girls-ին, բայց հարստացել է 1 մլն ֆունտ սթեռլինգով

19:15 02.06.2020

Բրիտանացի երգչուհի, մոդել, նորաձևության դիզայներ Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է հանդես գալ Spice Girls-ի վերամիավորված խմբում և դրա հետ միասին՝ հարստացել է մոտ մեկ միլիոն ֆունտ սթեռլինգով. գրում է The Sun-ը: Հայտնի թիմի 46-ամյա նախկին անդամը ավելի շատ օգուտ է քաղել վերամիավորված խմբի շրջագայությունից, որին չի մասնակցել, քան իր նորաձևության բիզնեսից: Վիկտորյան վճարվել է փոփ խմբում գովազդային, […]

̰
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի. վարչապետ

19:07 02.06.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն […]

̰
Լիբանանը Սիրիայի հետ սահմանը բացում է 2 օրով

19:00 02.06.2020

Լիբանանի իշխանությունները որոշել են Սիրիայի հետ սահմանի անցակետերը երկու օրով բացել, որպեսզի իրենց քաղաքացիները կարողանան վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Լիբանանը սահմանը փակել էր մարտին, սակայն հիմա որոշում է ընդունվել հունիսի 2-4-ն ժամանակահատվածում սահմանը բացել «Մասնաա» և «Աբուդիա» անցակետերում։ Այդ օրերին ժամը 9։00-16։00-ն Լիբանան կարող են անցնել երկրի […]

̰
Շենգավիթի բակերից մեկում տոնական միջոցառման կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է վարույթ. ԱԱԾ

18:53 02.06.2020

Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և […]

̰
Հորիզոն

18:49 02.06.2020

̰
Հայ զինծառայողները կմեկնեն Մոսկվա` մասնակցելու զորահանդեսին

18:40 02.06.2020

Հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին, «Ազատությանն» ասել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Շարասյունը, ըստ Ստեփանյանի, կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։ Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև պաշտպանության նախարարը, վերջինիս մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։

̰
Եվրահանձնաժողովն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

18:37 02.06.2020

Եվրահանձնաժողովը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքում։ «Սև ցուցակում» (EU Air Safety List) են հայտնվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից որակավորված բոլոր ավիաընկերությունները՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball: Նշվում է, որ դրանք չեն համապատասխանել միջազգային անվտանգային չափորոշիչներին։ Որոշումն ընդունվել […]

̰
Հայտնի է Երևան-Ռոստով-Երևան չվերթի իրականացման օրը

18:35 02.06.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը: «Երևանից մեկնումը ժամը 08:30-ին, ժամանում դեպի Երևան 12:30: Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնումը ժամը 14:00-ին, ժամանում դեպի Երևան 19:20): Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես […]

̰
Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

18:22 02.06.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է: «Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և […]

̰
Մալաթիա-Սեբաստիայի նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են խախտումներ

18:20 02.06.2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները […]

̰
Ո՞նց կընդունեք, որ ձեր 1 օրվա եկամուտի պատճառով մարդ մահանա. Վահե Ղալումյանը «Մեյմանդարի» շուկայում է. news.am

18:18 02.06.2020

«Մեյմանդարի» շուկա է ժամանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որտեղ գյուղացիները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք դեմ են, որպեսզի շուկան 24 ժամով փակվի ախտահանման նպատակով, հաղորդում է news.am-ը։ «Վիճակագրությունն այնպիսին է, որ կորոնավիրուսով վարակված 100 հոգուց երկուսը մահանում է: Դուք ո՞նց կընդունեք, որ ձեր մեկ օրվա եկամտի պատճառով մարդ մահանա: Էսօր քանի դրամի […]

̰
Ոստիկանները ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում և տեսարժան վայրերում

18:11 02.06.2020

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։ Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։ Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում և տեսարժան վայրերում։ Բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում […]

̰
Մալաթիա-Սեբաստիայում և Շենգավիթում ՍԱՏՄ տեսուչները խախտումներ են հայտնաբերել

18:04 02.06.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 02.06.2020թ.-ին, շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում: Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմնականում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության […]

̰
Հորիզոն 18.00

18:00 02.06.2020

̰
ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս

17:55 02.06.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին: […]

̰
Հայտնի է Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

17:48 02.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը, կորոնավիրուսն ախտորոշող թեստ է հանձնել: Քիչ առաջ պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ ստացել է թեստի պատասխանը: «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ, Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա […]

̰
Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է. Շիրակի մարզպետ

17:44 02.06.2020

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը։ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ համայնքներում կանաչ աճը զարկ տալու համար, ծրագիրն իրականացվում է CENN-ի կողմից համատեղ Green Lane-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ։ Ծրագրի թիրախային համայնքները աշխարհագրական առումով գտնվում են Վրաստանի սահմանամերձ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա և Հայաստանի […]

̰
Չարենցավանում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները

17:38 02.06.2020

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Չարենցավան համայնքում շարունակվում են անցյալ տարվանից մեկնարկած համայնքի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները: «Չարենցավանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից տեղեկանում ենք, որ օրերս ասֆալտապատվել են նաև 2-րդ թաղամասի 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 շենքերի բակերը, իսկ 2-րդ թաղամասի 10,11,12,13,14 շենքերի բակերն ամբողջությամբ ասֆալտապատվել էին […]

̰
Ատամնաբուժարանների խախտումներին հատուկ ուշադրություն է դարձվում․ ԱԱՏՄ

17:30 02.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում է արձանագրվում։ Նկատելի է միտումը, որ առևտրի […]

̰
BACK_TO_TOP